ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ հ.78 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ Է
29.06.2021թ.Ժամանակակից Արվեստի թանգարանում կայացավ ՝ Աշխարհն առանց կախվածությունների հաղթողների մրցանակաբաշխությունը։ 300 ավել աշխատանքներից ընտրվեցին լավագույնները հրավիրված մասնագետների կողմից։Մեր դպրոցից հավաստագրեր ստացան 4գ դասարանից՝Նալբանդյան Եվան և5դ դասարանից Ամիրջանյան Մարիամը:
Մրցույթում հաղթող ճանաչված հինգ մասնակիցներից երեքը մեր դպրոցի սաներն են՝ 5բ դասարանից Ազատյան Արամ, Շարյան Արթուր և Մուրադյան Լիանա
Ավարտական քննությունները և գիտելիքի ստուգումը մեր հարազատ դպրոցում:
ՎԵՐՋԻՆ ԴԱՍ
18/06/2021
4-12/06/21թ. դպրոցում իրականացվել է իրազեկում և տարհանում աշակերտների համար «Երկրաշարժ: Վարքագծի կանոնները երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո» թեմայով:
Առնո Օհանյան՝ 8,5 տարեկան․ անվտանգության հարցերի «փորձագետ»
3/06/2021թ.Հայաստանի Հանրային Ռադիո: Հաջորդ պատերազմների եւ դրանց ելքի մասին ունի իր կանխատեսումներն ու գնահատականները։ Երկրի համար ռազմավարական նշանակության անելիքները գնահատում է այլ երկրների ռազմական բյուջեի ու կարողությունների համատեքստում։
«Դպրոցական ավագանու» նիստ. հունիսի 1-ը` Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետարանի հունիսմեկյան միջոցառումն այս տարի ինքնատիպ էր ու գործնական: Երեխաների պաշտպանության միջազգային օրը գումարված ավագանու նիստին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին, մեր դպրոցից մասնակցում էր 9գ դասարանի աշակերտուհի Լիլյա հարությունյանը: Նիստը վարում էր քաղաքապետ Հայկ Մարությանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ և հրավիրված ոլորտի մասնագետներ։

1.06.2021թ. Եվ այսպես կայացավ երեխաների տոնին նվիրված «Առողջ մարմնում առողջ հոգի» խորագրով սպորտլանդիայի եզրափակիչ փուլը 78 դպրոցի 4-րդ դասարաններում։ Տոնական սպորտլանդիային մասնակցում էին նաեւ ծնողները։
Հաղթող ճանաչվեց 4 բ դասարանը եւ պարգեւատրվեց գավաթով եւ պատվոգրով։

31.05.2021թ 4ա դասարան ՙՙԳարնանային գույներ՚՚
ՙՙՄիասին կարող ենք ՚՚ ՀԿ-ը հայտարարում է նկարչական աշխատանքների մրցույթ՝
ՙՙ Աշխարհն առանց կախվածությունների՚՚ խորագրով։ 10.05-1.06.2021թ

Մինասյան Արեն 3 ա
Եվա Նալբանդյան 4գ
Էդուարդ Միքայելան 4բ
Սաթինե Առաքելյան 5ա
Ինգա Սարուխանյան 5ա
Եվա Հայրապետյան 4բ
Յանա Սոֆյան 5ա
Նարե Թոխմախյան 5գ
Մարիամ Ամիրջանյան 5դ
Հասմիկ Գյոզալյան 5գ
Մարինա Ճանճապանյան 5բ
Արամ Ազատյան 5բ
Իսկուհի Ավետիսյան 7բ
«COVID 19 Որակյալ կրթության հավասար իրավունք»
25/05/2021թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթություն հանուն կայուն զարգացման ամբիոնի կողմից նախաձեռնած հետազոտական նախագծի մասնակցություն
ՀՀայրապետյանի-անվան-հ78-հիմնկան-_verjnakan_դպրոց.pptx |
Հարգելի գործընկեր
Մարտի 12-ին կայացած «Study of the Impact of the COVID-19 Pandemic on the Education System in EaP Countries» առցանց խորհրդատվական քննարկման շրջանակում խնդրում ենք սեղմ ժամկետներում աշակերտների, ծնողների և դպրոցների ղեկավար կազմի շրջանում տարածել հետևյալ հարցաշարը https://globaleysurvey.ey.com/jfe/form/SV_8xd2E8rBWd1p858 (հղումը պատճենել և տեղադրել դիտարկիչի (Browser) որոնման տողում):
Միաժամանակ խնդրում ենք լինել հետևողական հարցման մասնակցությունն ապահովելու հարցում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն

24/05/2021թ. Հանդիպում ՙՙՍասուն՚՚ ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Սարկավագ Մանուկյանի հետ:
22/05/2021թ. Նկարչության մրցույթ << Հայրենիքն իմ ընտանիքն է>> խորագրով:
20/05-22/05/2021թ. «Առողջ մարմնում առողջ հոգի» խորագրով սպորտլանդիա 78 դպրոցի 4-րդ դասարաններում։ Մեկնարկը տրված է ...
Երևանի քաղաքապետարանը «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Արևի էներգիան և իմ քաղաքը» խորագրով նկարչական մրցույթ
Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների միջին դասարանների աշակերտները` երկու տարիքային խմբով՝ 10-13 և 14-17 տարեկան, ովքեր հետաքրքրված են իրենց քաղաքն առավել #մաքուր #էներգաարդյունավետ և #կանաչ դարձնելով:
Մեծ սիրով, խանդավառությամբ ու հաղթանակի ակնկալիքով մասնակցում ենք մրցույթին: Մրցույթի հաղթողները կընտրվեն մայիսի 30-ին:
Մրցույթի մասնակիցներն են՝

- Նիկա Առաքելյան 5ա
- Վահագն Արսենյան 5ա
- Արամ Ազատյան 5բ
- Լիանա Մուրադյան 5բ
- Արթուր Շառոյան 5բ
- Էվելինա Սիմոնյան 5դ https://www.facebook.com/EU4YSC/posts/1232332110549704
12.05.2021թ. 9ա դասարանի աշակերտները հանդիպում ունեցան Ն.Ջաքոյանի հետ: Թեման «Տիեզերքի էվոլուցիան»: Դասղեկ Ն. Մինասյան
07.05.21թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Ոստիկանության Արաբկիր բաժնի անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ լեյտենանտ Բ.Իսրայելյանի հետ <<Երկաթուղուց օգտվելու անվտանգության կանոնները>> թեմայով :
Մեր ուսուցիչների հերթական նվաճումը:Քեմբրիջ համալսարանի կոմից կազմակերպված դասընթաց՝
Դարձիր այն ուսուցիչը , որ ցանկանում ես:Բացահայտելով հմտություններ
Become the teacher you want to be :Unpacking DELTA

Դասընթացի մասին Ճանապարհային անվտանգության վեբինարը անիմացիոն թեմատիկ պատմությունների և երեխաների ստացած գիտելիքները ստուգելու համար թեստերի համադրություն է։ Վեբինարը պատրաստվել է Ճանապարհային անվտանգության հաղորդակցական ազգային արշավի շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի
ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:>>>easstacademy.org/arm/rscourse?fbclid=IwAR2lIGHd6qrWTO7Jq1t39FlRpM4vvVop8fAZEn_PhMfnFBir7A09oqYRU4g

1ե դասարան
2ա դասարան
2բ դասարան
3ա դասարան
4ա դասարան
4բ դասարան
4գ դասարան
5ա դասարան
6բ դասարան
7ա դասարան
8ա դասարան
8բ դասարան
8դ դասարան
9ա դասարան
9բ դասարան
1.05.2021թ.Cambridge PASS teaching and testing հանրապետական փուլում հանձնեցինք անգլերենի B2 մակարդակը ևգրավեցինք 2-րդ տեղը:
30.04.2021 Քո արվեստը դպրոցում ծրագրի շրջանակներում հանդիպում նկարիչ Վալմարի հետ:
29.04.2021.Պարի միջազգային օր
19.04- 28.04 Հ.Հայրապետյանի անվան դպրոցում անց է կացվել ֆուտբոլի ներդպրոցական առաջնություն 9-րդ դասարանների միջև:
I փուլ 9ա-9բ 3-2
II փուլ 9գ-9բ 3-4
III փուլ 9ա-9գ 6-4
Հաղթող դասարանը /9ա/ պարգևատրվեց գավաթով և պատվոգրով:Ուսուցիչներ՝ Վ.Սարոյան, Դ.Մուրադյան

25.04.2021թ. Այցելություն Թումանյանի թանգարան։ 2գ դասարան, դասվար՝ Գ. Ալեքսանյան։
23.04 Սեյսմիկ պաշտպանության վարքականոնների ուսուցում
ԻՍԿԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ
10.03-10.04 շարադրության մրցույթ
Ապրիլի 7
Սուրբ Զատիկ
2/04/2021թ. 2008թ-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի ասամբլեան միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր : Այդ մարդկանց մոտ նկատվում է յուրահատկություններ , ճանաչողական սուր հետաքրքրություններ և միևնույն ժամանակ որոշակի բարդություններ շփման և ընկալման մեջ:Այս իրազեկումը N78 դպրոցում կազմակերպվել էր բազմամասնագիտական թիմի/հոգեբան, սոց.մանկավարժ, լոգոպեդ/ և ՀՊՄՀ հոգեբանության ֆակուլտետի ուսանողների կողմից:
19/03/2021թ. Հանդիպում Արցախյան 2-րդ պատերազմի հերոս.Մարտական խաչ Iաստիճանի ասպետ Մնացական Սահակյանի հետ
ԳԱՂԱՓԱՐԴ ԴԱՐՁՐՈՒ ԻՐԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ
23.03.2021թ 8-րդ դասարաններում ինֆորմատիկա առարկայի մոդելավորում բաժնից աշակերտները կատարեցին գործնական աշխատանք ՙՙԻնչպիսին եմ ուզում տեսնել իմ դրոցը՚՚ թեմայով:
18.03.2021թ.Երևանի հ 78 դպրոցի 7ա դասարանի երեխաներն այսօր մեծ հետաքրքրությամբ հետևեցին էքսկուրսիային և վերջում, հիանալի պատասխանելով խաչբառի հարցերին, արժանացան նվերների։ Շնորհակալություն ծնողկոմիտեի անդամ Նարինե Պետրոսյանին՝ մեր թանգարանի հետ մշտական կապ պահելու համար։
05.03.2021 թ-ին տեղի ունեցավ ներդպրոցական մրցումներ Հ.Հայրապետյանի անվան դպրոցում , և ձևավորվեց դպրոցի հավաքական թիմը:
Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի /20ժամ/, մաթեմատիկայի /9 ժամ/ , ՆԶՊ-ի /7 ժամ/ ուսուցչի թափուր տեղերի համար:
Ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր /հանրակրթական առարկայական ուսումնական ծրագրերին համապատասխան/ և հարցազրույց /մանկավարժական մասնագիտական հմտություններ/:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին ներկայացնում է.
- հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /Ձև1/
- բարձրագույն կրթության մանկավարժության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթուղթ /դիպլոմ/, կամ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժը հաստատող քաղվածք աշխատանքային գրքույկից:
- անձնագրի պատճենը
- ինքնակենսագրություն/Ձև4/
- թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները /դրանց առկայության դեպքում/
- մեկ լուսանկար`3 X 4 չափի
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք
- ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթն անցկացվելու է Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում` 2021թ. -ին ժամը 13 00 -ին:
Հասցեն` Բաղրամյան 59 ա ։
Տեղեկությունների համար զանգահարել 22-58-36:
Դպրոցի տնօրեն` Ա.Միրզոյան
09.03.2021թ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
7/02-17/02 Ծնողական ժողովներ IV- IX դասարաններում , ըստ անհրաժեշտության առկա և հեռավար:
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը նշում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր,
ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը նշում է որպես Մայրենի լեզվի
միջազգային օր, որն այս տարի անցկացվելու է
"Բազմալեզվության խթանումը կրթության և հասարակության մեջ ներառելու համար"
խորագրի ներքո:
Այս գարնան հետ, այս ծաղկունքի,
Այս թռչնակի, այս առվակի,
Հետն այս երգի ու զարթոնքի
Բացվեց լեզո՜ւն իմ մանկիկի:
ՈՒ թոթովեց բառ մի անգին
Հայկյան լեզվից մեր սրբազան,
Ասես մասունք հաղորդության
Դիպավ մանկանս շրթունքին...

Գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի։
Գիրք նվիրելու ավանդույթը Հ. Հայրապետյանի անվան հ 78 հիմնական դպրոցի 8 բ դասարանում։
Ուրբաթագիրքը հայալեզու առաջին տպագիր գիրքն է։ Տպագրվել է Վենետիկում 1512 թվականին Հակոբ Մեղապարտի կողմից։ Ունի 124 թղթյա էջ, 24 վերնախորագրային զարդանախշ, տպագրված է սև և կարմիր գույներով։

Նորոգեցինք պատռված գրքերը. ....
ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՑԱՆՑ
Սեմինար պարապմունքներ աշակերտների, ծնողների համար
կայքեր.pptx |
ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ.docx |
Ձեզ ենք ներկայացնում 2020-2021 ուստարվա օրինակելի ուսումնական պլանների հիման վրա կազմված աշխատանքային օրացույցերը 1-ին, 2-րդ, 3-11 դասարանների համար։ (Ներառվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հոկտեմբերի14-ի և 29-ի «ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020թ.-ի օգոստոսի 31-ի N25-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամաններով պայմանավորված փոփոխությունները)
8/12/2020թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում կազմակերպվեց սեմինար <<ԱՈՒՊ-ի լրացում >> թեմայով: Սեմինարը վարեց հ3 տարածքային կենտրոնի մասնագետ Անահիտ Ներսիսյանը:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Երևանի Հ.Հայրապետյանի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասսոցացված N 78 դպրոցը Ռուսաստանի դաշնության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով 26.10 --- 02.11.2020 մասնակցեց ՌԴ նախագահի դրամաշնորհային հովանավորությամբ, առցանց կայացած <<Глобальный Вопрос >> իմիտացիոն դերային մրցույթին :
Դպրոցի<<Արցախ>> թիմը ներկայացավ <<Հաղթելու ենք >> կարգախոսով : Մրցելով ՌԴ և արտասահմանյան 68 թիմերի հետ, համառ պայքարի արդյունքում գրավեցինք 3-րդ հորիզոնականը:
<<Արցախ>> թիմը հաղթանակը նվիրում է առաջնագծում, հայրենիքի պաշտպանության համար կռվող հերոսներին:
Ղեկավար Ռուզաննա Չիչակյան ( համակարգող ուսուցիչ)
Աշակերտներ Արթուր Դալլաքյան ( 8-րդ դասարան)
Տիգրան Բուռնազյան ( 9-րդ դասարան
Տաթև Համբարձումյան ( 8-րդ դասարան)
Ալեքսան Մինասյան ( 9-րդ դասարան)
Էլինա Դանելյան ( 8-րդ դասարան).
ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է հերոսների դպրոցներին և մի խումբ մանկավարժների
«Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել են Արցախի հերոսներ՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, Էդգար Էդվարդի Մարկոսյանը, Յուրա Հայկարամի Ալավերդյանը, Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու) և Սերգեյ Սլավիկի Շաքարյանը, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու, հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար նախարարության բարձրագույն պարգևի՝ մեդալի են արժանացել Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ, Երևանի թիվ 78 հիմնական, Երևանի Թ. Կրպեյանի անվան թիվ 62 ավագ, Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ, Երևանի թիվ 150 հիմնական, Արարատի մարզի Վեդու թիվ 1 հիմնական դպրոցները, ինչպես նաև Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը, ԱՀ Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցը։

27.09.2020թ. Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,
Կոչ ենք անում.
ԶԵՐԾ ՄՆԱԼ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:
ԽՈՒՍԱՓԵԼ ընկերության նոր հայտեր ընդունելուց, անծանոթ օգտատերերի հետ շփվելուց:
Կարևոր է գիտակցել, որ հակառակորդը, բացի մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական հարձակում հնարավոր բոլոր խողովակներով` այդ թվում սոցիալական ցանցերով:
Ապատեղեկատվություն չտարածելու և հակառակորդի սադրանքին չտրվելու համար հետևել և տարածել ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական աղբյուրներից:
Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան -
https://www.facebook.com/shushanstepanyan
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia

27/09/2020.Սիրելի՛ ուսուցիչներ, հորդորում ենք այս օրերին, համագործակցելով ծնողների հետ, խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելել՝ հաշվի առնելով այդ հարթակում անվերահսկելի բովանդակությունը և տեղեկատվական անվտանգության համընդհանուր կանոնները:
18/09/2020թ.«Դժվար», «բարդ», «անհնար», «լարված» բառերի փոխարեն պետք է օգտագործել «անհրաժեշտ», «կարևոր», «կանոն է բոլորի համար» բառերն ու արտահայտությունները։ Եթե մենք ասում ենք սա դժվար է, իրականում մեր մեջ ֆիքսվում է այդ դժվարը, եթե ասում ենք անհրաժեշտ է, ապա ֆիքսվում ենք անհրաժեշտի վրա։ Փորձե՛ք՝ կտեսնեք, որ ավելի կոնստրուկտիվ կլինի։
Պետք է ընդունել իրավիճակը, ռեալ գնահատել այն, գտնել դրականը, հենվել դրականի վրա՝ հանուն համընդհանուր և վերջնական նպատակի»:
Նունե Փաշինյան, դպրոցի հոգեբան…
https://uni.cf/3iJeIZq
https://uni.cf/35Iz1m1

«Վերջապես եկա դպրոց, տեսա ընկերներիս, ուսուցչիս։ Այսպես հաստատ ավելի լավ է, քան համացանցով դաս անելը․ մեկ-մեկ կապն էր կորչում, մեկ-մեկ դասը լավ չէի հասկանում։ Ճիշտ է՝ մի քիչ հարմար չի, քույրս 2-րդ դասարան է, ու մենք տարբեր ժամերի ենք գալիս, բայց ավելի լավ է գանք դպրոց։ Միայն թե, եթե ես տնօրեն լինեի, հաստատ դասամիջոցները թույլ կտայի». Աննա Ղազարյան՝ մաթեմատիկան և ֆուտբոլ խաղալ սիրող 9-ամյա աղջնակ
Ով ինչ ասաց կամ ինչ է մտածում կորոնավիրուսի պայմաններում դպրոցների վերաբացման առաջին օրը՝

Երբ սեպտեմբերի 1-ը սեպտեմբերի 15-ին էր։ Ով ինչ ասաց կամ ինչ է մտածում կորոնավիրուսի պայմաններում դպրոցների վերաբացման առաջին օրը՝
17/09/2020թ
Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել դպրոցների անձնակազմերի համար․ հաստատվել է դպրոցներում գործածվող փաստաթղթերի ցանկը
ՑԱՆԿ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Էլեկտրոնային դասամատյաններ
2. Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ
3. Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
4. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
5. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
6. Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
7. Էլեկտրոնային հաստիքացուցակ
8. Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ
9. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն.
10. Ուսուցիչների բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյան
11. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
12. Դասալսումների արդյունքների արձանագրություն
13. Ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլան, տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
14. Սովորողների շարժի մատյան
Հավելված N 2
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի 2020 թվականի
սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ)
1․ Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածության) հետ կապված իրավահարաբերությունները։
1. Էլեկտրոնային դասամատյաններ
2. Էլեկտրոնային դասամատյանը ձևավորվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի դասարանների կազմավորման և դասաբաշխման, թեմատիկ պլանների և դասացուցակի հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։
3. Էլեկտրոնային դասամատյանում ցուցադրվում է
1) դասարանը,
2) դասարանում սովորող աշակերտների ցանկը,
3) դասավանդող ուսուցչի անունը և ազգանունը,
4) դասավանդվող առարկան,
5) դասացուցակը
6) դասի տարին, ամիսն ու ամսաթիվը
7) օրվա դասի թեման
8) տնային առաջադրանքը
9) աշակերտների հաճախումների արձանագրումը
10) աշակերտների ընթացիկ, թեմատիկ, կիսամյակային գրավոր աշխատանք, կիսամյակային, տարեկան և քննական գնահատականները
4. Էլեկտրոնային դասամատյանը ցուցադրվում է ամսական բաժանումներով։
5. Էլեկտրոնային դասամատյանի լրացումը (գործածումը) իրականացնում են առարկաները դասավանդող ուսուցիչները։
6. Էլեկտրոնային դասամատյանում ուսուցիչը լրացնում է դասացուցակով նախատեսված դասը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Նշված ժամկետից հետո դասամատյանում հաճախումների և բանավոր գնահատականների գրանցումը, կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում են, բացառությամբ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքերի։ Թեմատիկ գրավոր աշխատանքների արդյունքների գնահատման գրանցումը էլեկտրոնային դասամատյանում իրականացվում է գրավոր աշխատանքը հանձնարարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացում, որից հետո գնահատականների գրանցումը, կամ փոփոխությունը համակարգի կողմից արգելվում է, բացառությամբ բացակա աշակերտների համար։
7. Էլեկտրոնային դասամատյանի վարման վերահսկողությունը իրականացնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Կրթության տեսչական մարմինը, լիազոր մարմինը, դպրոցի տնօրենը և տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալը՝ դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում՝ իրենց վերապահված գործառնությունների շրջանակում։
8. Ավարտական դասամատյանների պահպանման ժամկետը սահմանվում է 50 տարի, իսկ ոչ ավարտական դասամատյաններինը՝ 5 տարի:
2. Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ
1. Աշխատողի անձնական էլեկտրոնային գործը (այսուհետ` անձնական գործ) աշխատողի աշխատանքային գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը ձևավորվում և պահպանվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ համակարգ), աշխատողի անհատական տվյալները համակարգ մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
2. Անձնական գործը վարում է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը, կամ տնօրենի հրամանով նշանակված աշխատակիցը՝ աշխատողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխանների հիման վրա, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ։
3. Արգելվում է նույն աշխատակցի համար վարել մեկից ավելի անձնական գործ։
4. Անձնական գործի վարումը սկսվում է աշխատողի` համապատասխան պաշտոնում նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո։ Անձնական գործը ներառում է աշխատողի
1) Հանրային ծառայությունների համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը
2) Ազգանունը
3) Անունը
4) Հայրանունը
5) Հաշվառման վայրը
6) Անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան և համարը
7) Անձնագրի կամ նույնականացման քարտի տրման տարին, ամիսն ու ամսաթիվը
8) Ում կողմից է տրվել անձնագիրը
9) Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը
10) Սեռը
11) Արյան կարգը
12) Քաղաքացիությունը
13) Ազգությունը
14) Հեռախոսի համարը
15) Տնային ուսուցում իրականացնելը
5. Անձնական գործը ընդգրկում է նաև
1) Աշխատանքի ընդունման պայմանագրի, պայմանագրում կատարված փոփոխությունների, համաձայնագրերի էլեկտրոնային տարբերակը՝ տեսածրված կամ PDF ձևաչափով
2) Աշխատանքի ընդունման և/կամ ազատման մասին անհատական իրավական ակտի համարը, տարին, ամիսն ու ամսաթիվը, պատճառը
3) Պաշտոնային դրույքաչափը (Զբաղվածություն / ծանրաբեռնվածություն)
4) Հիմնական պաշտոնը
5) Համատեղությամբ (նաև տվյալ հաստատությունում) պաշտոնը (աշխատանքը)
6) Նախկին ընդհանուր աշխատանքի ստաժը
7) Մանկավարժական ստաժ
8) Դասավանդվող հիմնական առարկան
9) Նշում դասվար լինելու մասին
10) Նշում դասղեկ լինելու մասին
11) Նշում խմբակ վարելու մասին
12) Նշում մեթոդական միավորման նախագահ լինելու մասին
13) Նշում լրացուցիչ վճարովի ծառայություն իրականացնելու մասին
14) Կրթությունը
15) Նշում մանկավարժական կրթության մասին
16) Ավարտած մասնագիտական ուսումնական հաստատությունը
17) Մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունվելու տարին
18) Մասնագիտական ուսումնական հաստատություն ավարտելու տարին
19) Ֆակուլտետը/բաժանմունքը
20) Մասնագիտությունը
21) Դիպլոմի համարը
22) Գիտական աստիճանը
23) Գիտական կոչումը
24) Նշում վերապատրաստում անցնելու մասին, տարին, ամիսն ու ամսաթիվը
25) Վերապատրաստման արդյունքում տրված փաստաթղթի տեսակը և համարը
26) Ատեստավորման մասին որոշման տեսակը, համարը, տարին, ամիսն ու ամսաթիվը
27) Որակավորման տարակարգ ստանալու տարին, ամիսն ու ամսաթիվը, փաստաթղթի համարը, տարակարգի աստիճանը
6. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:
3. Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
1. Սովորողի անձնական էլեկտրոնային գործը (այսուհետ` անձնական գործ) սովորողի մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է, որը ձևավորվում և պահպանվում է համակարգում, սովորողի անհատական տվյալները համակարգ մուտքագրելու միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։
2. Արգելվում է նույն սովորողի համար վարել մեկից ավելի անձնական գործ։
3. Սովորողի անձնական էլեկտրոնային գործը լրացնում է տնօրենի հրամանով նշանակված աշխատակիցը։
4. Սովորողի տվյալները համակարգ մուտքագրվում են հրամանագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
5. Մուտքագրված տվյալների իսկության և ամբողջականության համար պատասխանատու է ուսումնական հաստատության տնօրենը։
6. Սովորողի անհատական տվյալներն են․

5) Ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը
6) Անձը հաստատող փաստաթղթի տեսակը և համարը
7) Սովորողի դասարանը
8) Տվյալ դասարան ընդունվելու տարին, ամիսն ու ամսաթիվը (լրացվում է միայն երեխայի տվյալները առաջին անգամ մուտքագրելիս)
9) Տվյալ դասարան ընդունվելու հրամանի համարը (լրացվում է միայն երեխայի տվյալները առաջին անգամ մուտքագրելիս)
10) Սեռը
11) Արյան կարգը, եթե տվյալը առկա է
12) Քաղաքացիությունը
13) Ազգությունը
14) Հաշվառման հասցեն
15) Փաստացի բնակության վայրը հաշվառման վայրի հետ համընկնելու մասին նշում
16) Հաշմանդամության մասին նշում
17) Կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի մասին նշում
18) հակասոցիալական վարքի դրսևորման մասին նշում
19) Ծնողի կամ օրինական ներկայացուցչի մասին տվյալներ

2) Անունը
3) Ազգանունը
4) Հայրանունը
5) Անձը հաստատող փաստաթղթի տեսակը
6) Փաստաթղթի համարը
20) Փախստական լինելու մասին նշում
21) Ֆունկցիոնալ խանգարումների տեսակը և աստիճանը
22) Հետադարձ կապի տվյալներ
23) Արտակարգ իրավիճակների դեպքում նշված տվյալները որպես կապի միջոց հաստատելու հնարավորություն
24) Կիսամյակային, տարեկան և քննական գնահատականները (ամփոփաթերթերը)
7. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:

1. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյանը լրացնում է դպրոցի տնօրենը կամ նրա կողմից հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։
2. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյանը պարունակում է հետևյալ տվյալները
1) Մատյանի վարման ժամանակաշրջանը
2) Ուսումնական հաստատության անվանումը
3) Սովորողի անունը, հայրանունը և ազգանունը
4) 12-րդ դասարանը ավարտելու ուսումնական տարին
5) Ատեստատի համարը և տեսակը
6) Ատեստատը սովորողին հանձնելու տարին, ամիսն ու ամսաթիվը
7) Ատեստատը ստացողի ստորագրությունը
3. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 50 տարի

1. Հիմնական կրթության վկայականի բաշխման մատյանը լրացնում է դպրոցի տնօրենը կամ նրա կողմից հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։
2. Հիմնական կրթության վկայականի բաշխման մատյանը պարունակում է հետևյալ տվյալները
1) Մատյանի վարման ժամանակաշրջանը
2) Ուսումնական հաստատության անվանումը
3) Սովորողի անունը, հայրանումը և ազգանունը
4) 9-րդ դասարանը ավարտելու ուսումնական տարին
5) Վկայականի համարը և տեսակը
6) Վկայականը սովորողին հանձնելու տարին, ամիսն ու ամսաթիվը
7) Վկայական ստացողի ստորագրությունը

1. Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրությունները լրացնում է քննության հանձնաժողովի անդամը։
2. Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները։
3. Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրություններում գրանցված տվյալները, ուսումնական հաստատության տնօրենի նշանակած աշխատակցի կողմից փոխանցվում են դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ, իսկ փաստաթղթերը ներբեռնվում են՝ տեսածրված կամ PDF ձևաչափով։
4. Քննությունների և գիտելիքների ստուգումների արձանագրությունները պարումնակում են հետևյալ տվյալները
1) Ուսումնական հաստատության անվանումը
2) Քննության տարին, ամիսն ու ամսաթիվը
3) Քննական առարկան
4) Քննությանը թույլատրված սովորողների թիվը
5) Քննությանը մասնակցած սովորողների թիվը
6) Սովորողի անունը, հայրանունը և ազգանունը
7) Քննական տոմսի համարը
8) Քննական գնահատականը
5. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի
7. Էլեկտրոնային հաստիքացուցակ
1. Հաստիքացուցակը ձևավորվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի պաշտոնների անվանացանկը, հաստիքների թիվը և դրույքաչափերը լրացնելուց հետո՝ ինքնաշխատ եղանակով։
2. Պաշտոնների անվանացանկը, հաստիքներ թիվը և դրույքաչափերը լրացնում է տնօրենը կամ տնօրենի կողմից հրամանով նշանակված ուսումնական հաստատության աշխատակիցը։
3. Էլեկտրոնային հաստիքացուցակում արտացոլվում են հետևյալ տվյալները
1) Պաշտոնի անվանումը
2) Հաստիքների թիվը
3) Պաշտոնի բոլոր հաստիքների դրույքաչափը (դրամ)՝ մեկ ամսվա և մեկ տարվա համար
4. Ձևավորված հաստիքացուցակը ներբեռնվում է համակարգից։
5. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:

1. Տարիֆիկացիոն մատյանը ձևավորվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում դպրոցի դասարանների կոմպլեկտավորման, ուսումնական պլանի և դասաբաշխման հիման վրա՝ ինքնաշխատ եղանակով։
2. Տարիֆիկացիոն մատյանում ցուցադրվում է
1) Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ցուցակը
2) Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածություն ըստ դասարանների և դրան համապատասխան վարձատրության չափը
3) Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վարչական պաշտոնները և դրան համապատասխան վարձատրության չափը
4) Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների լրացուցիչ ծանրաբեռնվածությունը (մեթոդական միավորման նախագահ, դասղեկ) և դրան համապատասխան վարձատրության չափը
5) Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատավարձը ամսեկան և տարեկան կտրվածքով
3. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի
9. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան.
1. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը եռօրյա ժամկետում կազմվում է խորհրդի մշտական քարտուղարի կողմից, ստորագրվում և վավերացվում խորհրդի նախագահի կողմից:
2. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը․
1) Արձանագրության հերթական համարը
2) Նիստի անցկացման օրը
3) Նիստին մասնակցողների թիվը
4) Նիստի օրակարգը
5) Քննարկված հարցերի ամփոփ բովանդակությունը
6) Խորհրդի որոշումը
3. Տվյալ ուսումնական տարվա արձանագրությունները հավաքվում են առանձին թղթապանակում, ուսումնական տարվա ավարտից հետո կարվում են՝ ձևավորելով մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյան:
4. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:

1. Ուսուցչի բաց թողած և փոխարինված դասաժամերի հաշվառման մատյանը լրացնում է դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը և հաստատվում է ուսումնական հաստատության տնօրենը՝ ամեն ամսվա վերջին աշխատանքային օրը։ Մատյանի տվյալ ամսվա էջը ներբեռնվում է՝ տեսածրված կամ PDF ձևաչափով:
2. Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյանը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը․
1) Ուսուցչի բացակայած օրերի թիվը։
2) Ուսուցչի բացակայած ժամանակահատվածի սկզբի և ավարտի տարին, ամիսն ու ամսաթիվը։
3) Բաց թողնված դասաժամերի թիվը։
4) Դասերը փոխարինած ուսուցիչների անունը և ազգանունը, փոխարինած դասաժամերը։
3. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 5 տարի:

1. Ուսումնական պլանով առարկային հատկացված ժամերի և առարկայի ծրագրի հիման վրա դասավանդող ուսուցիչը կազմում է առարկայի թեմատիկ պլանը, որը առարկայական մեթոդական միավորման նիստում հավանության արժանանալուց հետո հաստատվում է դպրոցի տնօրենի կողմից և ներբեռնվում է էլեկտրոնային մատյան՝ Word կամ PDF ձևաչափով։
2. Ուսումնական առարկաների թեմատիկ պլանը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը
1) Առարկայի անվանումը
2) Դասարանը
3) Տարեկան ժամաքանակը ըստ ուսումնական պլանի
4) Յուրաքանչյուր դասի թեման՝ նոր տողից
5) Թեմայի ընթացքում ուսուցանվող նյութի վերնագիրը և էջը դասագրքում
3. Ուսուցչի որոշմամբ կարող է պարունակել դասի մասին այլ տեղեկատվություն։

1. Դասալսումների արդյունքների արձանագրությունը կազմում է դասալսողը՝ դասալսման օրը։
2. Դասալսումների արդյունքների արձանագրությունը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը
1) Առարկայի անվանումը
2) Դասարանը
3) Աշակերտների թիվը դասարանում
4) Ներկա աշակերտների թիվը
5) Դասը վարող ուսուցչի անունը և ազգանունը
6) Դասի թեման, դասի նպատակը
7) Դասի ընթացքի նկարագրությունը
8) Դասը լսողի որոշմամբ կարող է պարունակել դասի մասին այլ տեղեկատվություն։
9) Դասալսողի մեկնաբանությունները, եզրակացությունները և առաջարկությունները դասի մասին։
10) Դասը վարող ուսուցչի հատուկ կարծիքը (առկայության դեպքում)։
3. Դասալսումների արդյունքների արձանագրությունը պահվում է դասը լսողի մոտ մեկ ուսումնական տարի։
4. Ներքին և արտաքին գնահատումների ժամանակ կատարված դասալսումների արդյունքների արձանագրությունը պահվում է ստուգում իրականացրած մարմնի կամ արտաքին գնահատում իրականացրած անկախ կազմակերպության մոտ։
5. Դասալսումների արդյունքների արձանագրությունները, ըստ անհրաժեշտության, կարող են քննարկվել մեթոդական միավորման և մանկավարժական խորհրդի նիստում։
6. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 3 տարի:

1. Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլանները տնօրենի կողմից հաստատվում են օգոստոս ամսին:
2. Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլանները մուտքագրվում են հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանի տվյալ դպրոցի թղթապանակում:
3. Փաստաթղթի պահպանման ժամկետը՝ 3 տարի:

1/09-10/09/2020թ դպրոցում պատշաճ մակարդակով կազմակերպվել է դասագրքեր ստանալու և աշակերտներին բաժանելու գործընթացը:
2/09/2020 Ուսումնական տարվա սկսվելուն համընթաց, դպրոցները և ուսումնական հաստատությունները սկսել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովեն սանիտարահիգիենիկ պայմանները, և ապահովեն դպրոցականների ու ուսանողների անվտանգությունը:
Այսօր հերթական ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ՄՈՒՏՔԸ տեղադրվեց Երևանի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում:
Սարքն իրենից ներկայացնում է ախտահանիչ մուտք , որի միջով անցնելու ընթացքում մարդը ամբողջությամբ ախտահանվում է: Այն աշխատում է լրիվ անհպում տարբերակով: Օգտագործվող ախտահանիչ նյութը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին և ունի ԵԱՏՄ սերտիֆիկատ: Այն լրիվ անվտանգ է մարդկանց և կենդանիների համար, չունի հոտ և չի առաջացնում թաղանթներ մակերեսների վրա:

ՈՒՂԵՑՈՒՅՑ
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման
Ուղեցույց covid 19.docx |
ՄՆԱ ՏԱՆԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաման
2019-2020 ուսումնական տարում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտական և ուսումնական պարապմունքներից բացակայություն ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը հաստատելու մասին
Հրաման-07 18.05.2020
18.05.2020.docx |
Գնահատման աղյուսակ
Սանդղակ.docx |
ՀՀ Կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
‼️Դասագրքերի հանձնման կազմակերպումը դպրոցի տնօրենի գործառույթն է
🟥Պարետի որոշման համաձայն` հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան:
📚Հաշվի առնելով, որ վերջին օրերին հանրային արձագանք է ստացել դպրոցներում ուսումնական տարվա ավարտով պայմանավորված դասագրքերի հանձնման հարցը, տեղեկացնում ենք, որ խնդիրը գտնվում է ուսումնական հաստատության տնօրենի գործառույթների տիրույթում:
📢ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններին` դասագրքերի հանձնման գործընթացը կազմակերպել` խստորեն պահպանելով պարետատան սահմանած անվտանգության կանոնները`տարածքի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, մարդկային կուտակումների բացառում և այլն:
Ավելին` ➡️ https://bit.ly/2ZldcpC

Ծնողական ժողովներ
I դասարան` 25/12/2019թ. ժամը 13:00
II-IV դասարան` 26/12/2019թ. ժամը 15:00
V-IX դասարան` 30/01/2020թ. ժամը 15:30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019-20 ուստարում աշակերտներին տրվող արձակուրդների ժամանակացույց
Աշնանային արձակուրդ
I դասարան՝ 21/10/19-3/11/19
II դասարան՝ 28/10/19- 3/11/19
III-IX դասարան՝ 28/10/19- 3/11/19
Ձմեռային արձակուրդ
I դասարան՝ 23/12/219-19/01/20
II դասարան՝ 23/12/19-19/01/20
III-IX դասարան` 23/12/19-07/01/20
Գարնանային արձակուրդ
I դասարան՝ 16/03/20-29/03/20
II դասարան՝ 23/03/20-29/03/20
III-IX դասարան` 23/03/20-29/03/20
Տնօրինություն
Աշնանային արձակուրդ
I դասարան՝ 21/10/19-3/11/19
II դասարան՝ 28/10/19- 3/11/19
III-IX դասարան՝ 28/10/19- 3/11/19
Ձմեռային արձակուրդ
I դասարան՝ 23/12/219-19/01/20
II դասարան՝ 23/12/19-19/01/20
III-IX դասարան` 23/12/19-07/01/20
Գարնանային արձակուրդ
I դասարան՝ 16/03/20-29/03/20
II դասարան՝ 23/03/20-29/03/20
III-IX դասարան` 23/03/20-29/03/20
Տնօրինություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20/11/2019թ. ժամը 15:00 ծնող հանդիպում II-IX դասարաններում
«Ռուսական արջուկ 2019» մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:
Մրցույթին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի 303 և Արցախի 17 դպրոցների 2-12-րդ դասարանների աշակերտներ:
Մրցույթին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի 303 և Արցախի 17 դպրոցների 2-12-րդ դասարանների աշակերտներ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
5/11-30/11 օտար լեզուների տասնօրյակ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԵՂՈՒ 2019» մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար` նպատակ ունենալով հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնել մեր աշակերտների համար:

9/09-13/09/2019թ. ժամը 15:00 ծնողական ժողովներ I-IX դասարաններում