• 2022-2023 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Այցելություններ
    • Հանդիպումներ
    • Դասը վարում է...
    • Օրինակելի դասեր2022-23
  • ԻՄ ՀԵՐՈՍԸ
  • 2021-2022 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Միջոցառումներ
    • Պատկերասրահ >
      • Միջոցառումներ
      • Ֆոտոսրահ
      • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 2019-20 >
        • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
        • ԱԿՈՒՄԲՆԵՐ
        • ԷԿՈ
        • ՍՊՈՐՏԱՅԻՆ
        • Նորություններ 2018-19
        • Նորություններ 2017-18
        • Նորություններ 2016-2017
        • Նորություններ 2015-2016
        • Նորություններ 2014-2015
        • Նորություններ 2013-2014
        • Նորություններ 2012-2013ուստարի
        • Դասը վարում է ...
        • Այցելություններ
        • Օրինակելի դասեր
        • Տեսասրահ
        • 2011-2012ուստարի
        • Կարդա ամբողջությամբ
        • Մեր բլոգը
        • Էլեկտրոնային թերթ 2010-11
    • ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
    • Օրինակելի դասեր
  • ՅՈՒՆԵՍԿՕ
  • Մրցանակներ
  • Մեր մասին
    • Դպրոցի աշխատակազմ >
      • Մանկավարժներ
      • Սպասարկող անձնակազմ
    • Դպրոցի պատմություն
    • Կառավարման խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Աշակերտական խորհուրդ
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասասենյակներ
  • Փաստաթղթեր
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Լիցենզիա
    • Հաշվետվություններ
    • Ֆինանսներ
  • Ներքին գնահատում
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2021-22
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2020-21
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ2019-2020 >
      • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2018-2019
      • Նեքին գնահատում2016-2017
      • Նեքին գնահատում2015-2016
      • Ներքին գնահատում 2017-2018
  • Երևանագիտություն
  • Ամառային հանձնարարություններ
  • Անգլերենի խմբակ
  • Արխիվ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2020-2021/ 2019-2020
  • Ընտանիք
  • Օրվա խորհուրդը
  • Մանկավարժահոգեբանական թիմ
    • Հոգեբանի անկյուն
    • Հատուկ մանկավարժ
    • Սոցիալական մանկավարժ
  • Մանկավարժական արհեստանոց
    • Կրթական ուղեցույցներ
    • Կրթական ռեսուրսներ
  • 2022-2023 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Այցելություններ
    • Հանդիպումներ
    • Դասը վարում է...
    • Օրինակելի դասեր2022-23
  • ԻՄ ՀԵՐՈՍԸ
  • 2021-2022 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Միջոցառումներ
    • Պատկերասրահ >
      • Միջոցառումներ
      • Ֆոտոսրահ
      • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 2019-20 >
        • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
        • ԱԿՈՒՄԲՆԵՐ
        • ԷԿՈ
        • ՍՊՈՐՏԱՅԻՆ
        • Նորություններ 2018-19
        • Նորություններ 2017-18
        • Նորություններ 2016-2017
        • Նորություններ 2015-2016
        • Նորություններ 2014-2015
        • Նորություններ 2013-2014
        • Նորություններ 2012-2013ուստարի
        • Դասը վարում է ...
        • Այցելություններ
        • Օրինակելի դասեր
        • Տեսասրահ
        • 2011-2012ուստարի
        • Կարդա ամբողջությամբ
        • Մեր բլոգը
        • Էլեկտրոնային թերթ 2010-11
    • ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
    • Օրինակելի դասեր
  • ՅՈՒՆԵՍԿՕ
  • Մրցանակներ
  • Մեր մասին
    • Դպրոցի աշխատակազմ >
      • Մանկավարժներ
      • Սպասարկող անձնակազմ
    • Դպրոցի պատմություն
    • Կառավարման խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Աշակերտական խորհուրդ
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասասենյակներ
  • Փաստաթղթեր
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Լիցենզիա
    • Հաշվետվություններ
    • Ֆինանսներ
  • Ներքին գնահատում
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2021-22
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2020-21
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ2019-2020 >
      • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2018-2019
      • Նեքին գնահատում2016-2017
      • Նեքին գնահատում2015-2016
      • Ներքին գնահատում 2017-2018
  • Երևանագիտություն
  • Ամառային հանձնարարություններ
  • Անգլերենի խմբակ
  • Արխիվ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2020-2021/ 2019-2020
  • Ընտանիք
  • Օրվա խորհուրդը
  • Մանկավարժահոգեբանական թիմ
    • Հոգեբանի անկյուն
    • Հատուկ մանկավարժ
    • Սոցիալական մանկավարժ
  • Մանկավարժական արհեստանոց
    • Կրթական ուղեցույցներ
    • Կրթական ռեսուրսներ

Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

Picture





Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 3-ին հանդիպեց մայրաքաղաքի թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ` «Փրկենք երեխաներին» կազմակերպության «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շրջանակներում:

ԱԺ հանձնաժողովի նախագահը օրենսդրի հիմնական գործառույթներն ու Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները ներկայացնելուց բացի դպրոցականներին ծանոթացրեց իր գլխավորած հանձնաժողովի գործունեության  ուղղություններին:

Պրն. Դավթյանը դպրոցականների հետ զրույցում անդրադարձավ կրթության, մասնավորապես հանրակրթության թեմային` մանրամասնելով վերջինիս եռաստիճան համակարգը: 
Նա ասաց, որ կարևոր խնդիր է մնում որակի ապահովումը եւ ընդգծեց ավագ դպրոցը  նյութատեխնիկական բազայով հարստացնելու  ու  բարձրորակ մասնագետներով համալրելու անհրաժեշտությունը:

Աշակերտների հարցերից մեկը  այն խնդրին էր վերաբերում, թե ավագ դպրոցներն արդյոք պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները լուծելու: Արտակ Դավթյանը պատասխանեց, որ ժամանակ է պետք որոշակի չափանիշներ ներդնելու համար: Դպրոցականները մտահոգություն հայտնեցին կրթական ծրագրերի ու դասագրքերի անհամապատասխանության, դրանցում օգտագործվող ոչ հասկանալի բառապաշարի վերաբերյալ, հարց ուղղեցին բուհերում սովորելու անվճար տեղերն ավելացնելու մասին: Այս առիթով հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետությունն իրեն անհրաժեշտ  մասնագետների պահանջարկով է առաջնորդվում անվճար տեղեր սահմանելիս: Պրն. Դավթյանը հատկանշական համարեց, որ անգամ ֆինանսական ճգնաժամի պայմաններում չեն կրճատվել կրթության համար նախատեսված միջոցները` համարվելով առաջնահերթ: 



Picture
Picture
Picture

Գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ,եթե լինես անահ…
                                                    Ե. Չարենց

Picture
Ապրիլի 22-ին հ.78 դպրոցը ես իր մասնակցությունը բերեց գրքի միջազգայւն տոնին: Գրքի միջազգային մայրաքաղաք  հայտարարված Երևանը լցվել էր տոնական տրամադրությամբ: Քաղաքի հրապարակները լցված էին բյուր մարդկանցով: Տոնական գույներով էր ողողված նաև Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի բակը: Վաղ առավետից աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները հավաքվել էին ականատես լինելու 8Բ դասարանի աշակերտների կազմակերպած “Քայլիր գրքի հետ” գրական-երաժշտական ցերեկույթին: Երեխաները հանդիսատեսին ուղեկցեցին դեպի գրքերի անծայր տիեզերքը, ուր թևածում էր համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունների հերոսների իմաստուն ու պատկերավոր խոսքը: Բոլորը տպավորված էին. Ցերեկույթը դարձավ համաքաղաքային տոնին մեր մասնակցության առաջին քայլը:
Հաջորդը կավճանկարն էր, որը անց էր կացվում Հանրապետության  հրապարակում և որին մասնակցում էր մոտավորապես 5000 աշակերտ:
Մեր դպրոցի երեխաները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվում այդ գեղեցիկ և շատ ուսուցանող տոնին: Նմանատիպ միջոցառումների շնորհիվ է , որ երեխաների մեջ զարգանում է գեղագիտական ճաշակ, խմբով աշխատելու, իրենց ներկայացնելու կարողություն և ամենակարևորը հասկանալու գրքի մեծ ուժը:
Հ.78 դպրոցը Վարդան Մամիկոնյանի արձանին կից հրապարակում որոշ դպրոցների հետ ես բեմադրեց իր փոքրիկ ներկայացումը. մեկը մյուսի հետևից դուրս էին գալիս հայոց և այլ ազգի էպոսների քաջերը և երդվում միասնական ուժերով պայքարել հանուն աշխարհի խաղաղության:



Picture
Picture
Picture
Picture

Պահպանենք առողջ միջավայրում ապրելու ՄԵՐ իրավունքը ( Երթ հյուսիսային պողոտայում ծխելու դեմ)

Picture
2012թ Ապրիլի  10-ին Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի աշակերտական խորհրդը, աշակերտների  ու <<Save the Children>> կազմակերպության հետ համատեղ անցկացրին երթ, որի ցանկալի արդյունքին հասնելու խնդիրն հետևյալն էր. << Պահպանենք առողջ միջավայրում ապրելու ՄԵՐ իրավունքը >>: 
Աղմուկ բարձրացրած այս թեման լուծման ընթացք ստացավ, երբ շատերը սկսեցին բողոքել երթուղային տաքսիներում ու ավտոբուսներում ծխող վարորդներից: Բացասական պատասխան ստանալուց հետո մնում է միայն ոտքի ելնել…
Երթըկազմվածէր 2 փուլից.
Առաջին – ֆլեշմոբփուչիկներով -Երեխաները, շրջանկազմելով, հնչեցրինիրենցկոչը, այնէ. << ՊահպանենքառողջմիջավայրումապրելուՄԵՐիրավունքը >>: Դրանհետևեցփուչիկներիբացթողնելը, որոնքտարբերկողմերթռչելով, իրենցհետտարանիրենցամրացվածկոչերովթղթերը:
Երկրորդ – բուկլետների, թռուցիկներիևկոնֆետներիբաժանում -
Մեր աշխատանքը լուսաբանող լրագրողներին ու անցորդներին բաժանվեցին բուկլետներ, որոնք պարունակում էին.
1.     Սահմանված օրենք հասարակական վայրերում չծխելու մասին
2.     Կոչեր
3.      Աֆորիզմներ առողջության մասին
Բաժանվեցին թռուցիկներ հետևյալ բովանդակությամբ.
1.      Մի  ծխեք և մի վնասեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը
2.      Պահպանեք առողջ միջավայրում ապրելու Ձեր իրավունքը
3.      Թույլ մի տվեք, որ վարորդը ծխի ու վնասի Ձեր առողջությունը

Երեխաները այդ պահին ծխող անձանց առաջարկում էին գցել ծխախոտը` դրա դիմաց կոնֆետ ստանալու պայմանով:

Միայն այս երթով չենք սահմանափակվելու: Հետևողական լինելը հաջողության գրավականն է:



Picture
Picture
Picture
Picture

Ոչ,աուտիզմին

Picture
2.04.2012թ-ին հ78  դպրոցի աշակերտական խորհուրդը 9-րդ դասարանի մի խումբ աշակերտների հետ  մասնակցեց “Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված” երթին: Երթը սկսվեց Կարապի լճից և Հյուսիսային պողոտայով շարունակվեց մինչև Հանրապետության հրապարակ:

-Ցավոք, այսօր աուտիզմը բուռն կերպով տարածվում է և  կարող է հարել յուրաքանչյուրին առանց խտրականության,- նշում են երթի նախաձեռնության հեղինակները:


Picture
Picture

Դիմավորենք թռչուններին

Picture
1.04.2012թ-ին  Երևանի կենդանաբանական այգում տեղի ունեցավ “Դիմավորենք թռչուններին” մրցույթ –միջոցառում` նվիրված  թռչունների պահպանման օրվան: Միջոցառմանը մասնակցում էին հ.78 դպրոցի աշակերտները:

Օգտագործելով  թռչունների մասին գիտելիքները և հնարավորությունները` աշակերտները կարողացան  ինքնատիպ թռչնաբույն պատրաստել և հետաքրքիր հեքիաթներ գրել Երևանում բնակվող թռչունների մասին:


Picture
Picture

Ապահով համացանց

Picture
6.03.2012թ. հ.78 դպրոցում կազմակերպվեց բաց դաս «Ապահով համացանց»  թեմայով:

Դասը վարում էին 8-րդ դասարանի աշակերտները: Նրանք իրեց կրտսեր ընկերներին`7-րդ դասարանի աշակերտներին,  համակարգված գիտելիքներ էին տրամադրում և  ապահովում  համացանցի  արդյունավետ օգտագործումը, հետաքրքրություն ձևավորում  ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ պայքարի միջոցների և գործիքների հանդեպ: Հորդորում վիրտուալ ցանցերում առաջացող հնարավոր ռիսկերից համատեղ պաշտպանվելու նպատակահարմարության մեջ: Բաց դասին մասնակցում էին Մեդիակրթության տնօրեն Հ. Բաղյանը, դպրոցի տնօրեն Ա. Միրզոյանը, փոխտնօրեն Լ. Հակոբյանը


Picture
Picture

Արծաթափայլ ձմեռ

Picture
2012թ.-ի փետրվարի 29-ին , ձմռան վերջին օրը հ. 78 դպրոցում ամփոփվեց թվային լուսանկարչության առաջին ցուցահանդեսի արդյունքները, որին ներկա էին դպրոցի փոխտնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:
Լուսանկարների ցուցահանդեսը կրում էր ,,Արծաթափայլ ձմեռ,, խորագիրը և կազմակերպված էր ,,Իմ մասին,, ծրագրի շրջանակներում: Իր տեսակով առաջինն էր, բայց անպայման կլինի շարունակական:    Ամփոփումը սկսվեց դպրոցի նախասրահից, որտեղ ցուցադրված էին աշակերտների կողմից հավերժացրած հրաշք ձմռան ակնթարթները:  Նույն լուսանկարներով դպրոցի մեդիա խումբը  ներկայացրեց տեսանյութ: Տեսանյութի դիտումից հետո դպրոցի փոխտնօրեն Լաուրա Հակոբյանը հանձնեց պատվոգրեր :


Picture
Picture

Հանդիպում «Խնկո Ապոր» գրադարանում

Picture
9.02.2012թ-ին հ.78 դպրոցի պարսից լեզվի ուսուցիչներն իրենց աշակերտների հետ հրավիրված էին մասնակցելու «Խնկո Ապոր» գրադարանի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որին մասնակցում էին Իրանից Հայաստան ժամանած Շիրազի իրանական ազգային նվագախումբը:

Աշակերտները անհատական ծանոթացան նվագախմբի անդամների հետ:

Դահլիճում գտնվող բոլոր հյուրերը մեծ բավականություն ստացան համերգից: 


Picture
Picture

Հայոց բանակը 20 տարեկան է

Picture
Հայոց բանակի 20-ամյակին նվիրված մեծ միջոցառում տեղի ունեցավ Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում: Միջոցառմանը մասնակցում էին 8բ դասարանի աշակերտները: Նրանք խիզախ ու խրոխտ կեցվածքով ներկայացրին մի ամբողջ ժողովրդի պատմություն. Հայկից մինչև Վարդան, Անդրանիկից մինչև Վազգեն Սարգսյան:
Միջոցառման հյուրերն էին Արցախյան հերոսամարտում քաջաբար մարտնչած “Անահիտ” ջոկատի խիզախ հրամանատար`Անահիտ Մարտիրոսյանը, ամենածեր մահապարտ, մահապարտների ջոկատի հրամանատար`Սպարտակ Մաթևոսյանը, ՅԱԿ 40 ինքնաթիռի հրամանատար` Միքայել Անդրեասյանը,Նոր Նորքի կամավորական 2-րդ վաշտի քաղղեկ Հակոբ Ասլանյանը,  ովքեր վերջում կիսվեցին իրենց հիշողություններով:
Միջոցառումը կազմակերպել էր ռազմագիտության ուսուցիչ, փոխգնդապետ Բ. Զաքարյանը:


Picture
Picture
Picture
Picture

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ

Picture
13.01.2012թ-ին  հ. 78 դպրոցի  դահլիճում թևածում էր ամանորյա ուրախ տրամադրությունը: Ուսուցիչների և ծնողների համար ելույթ էր ունենում դպրոցի “Ուրախ հնչյուններ” երգչախումբը: Գեղարվեստական ղեկավար  Հասմիկ Պապյանը կազմել էր ամանորյա երգերի ինքնատիպ մի ծրագիր` բազմալեզու, բազմաբովանդակ, բարձրարժեք, և երեխաների ելույթը արժանացավ ներկաների հիացմունքին: Բարեմաղթանքներին միացել էր նաև դպրոցի նկարչական խմբակը , ուսոցիչ Աղավնի Յազչյանի նախաձեռնությամբ, ով  դպրոցի սրահում կազմակերպել էր ցուցահանդես: Օրը դարձավ ամանորյա յուրօրինակ բարեմաղթանք:


Picture
Picture
Picture
Picture

Ժողովրդավարության անիվ

Picture
13.01.2012 թ-ին Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում “Ապագան քոնն է” հասարակական կազմակերպության կողմից իրականացավ  “Ժողովրդավարության անիվ” ծրագրի հանրային քննարկումը: Քննարկմանր մասնակցում էին  7-9-րդ դասարանների աշակերտներ: Քննարկումը վարում էր կազմակերպության աշխատակիցը: Հիմնական քննարկումն ընթանում էր հայ-թուրքական հարաբերությունների շուրջ, որի հիմքում  ընկած էր հանդուրժողականությունը: Աշակերտներն անկաշկանդ արտահայտում էին իրենց կարծիքները քննարկվող հարցերի շուրջ:


Picture
Picture

Մենք կրկին հաղթեցինք…

Picture
Հայաստանում արդեն ավանդական է դարձել դպրոցականների շախմատի օլիմպիադան: Այն այս տարի անցկացվում է 6-րդ անգամ:
Օլիմպիադայի II Երևանյան փուլը անցկացվում էր Շախմատի ակադեմիայում նոյեմբերի 7-17-ը:

Արդեն II-րդ տարին անընդմեջ “Արաբկիր” համայնքի 21 դպրոցների հաղթող է ճանաչվում 
Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի թիմը: Թիմի կազմում են Հայաստանի մինչև 10 տ. աղջիկների չեմպիոնուհի, մինչև12տ. աղջիկների փոխչեմպիոնուհի, բազմաթիվ մրցումների հաղթող Սոնա Ասատրյանը, բազմաթիվ մրցումների մրցանակաիրներ Արման Պետրոսյանը, Գարիկ Միրզոյանը, Լատուշ Սիմոնյանը:

Ցանկանանք նրանց հաջողություններ օլիմպիադայի հաջորդ փուլերում:


Picture
Picture

“Հույսի կամուրջ”-ը 15 տարեկան է

Picture
08.11.2011թ. “Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության  15-ամյակի առթիվ “Պողոսյան” պարտեզում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին նաև հ.78 դպրոցի աշակերտները:

Բազմաբնույթ հետաքրքիր աշխատանքներին մասնակցելով երեխաները  շփվեցին իրենց հասակակից հաշմանդամ  երեխաների հետ, և այգու կամրջակներից մեկը անվանեցին “Հույսի կամուրջ”` այն դարձնելով հույսի և հավատի խորհրդանիշ:
       
   Միջոցառումը նպատակային էր, մասնակիցները մեկ անգամ ևս հասկացան, որ բոլորը ունեն հավասար իրավունքներ:


Picture
Picture
Picture
Picture

Ուրախ տրամադրություն Ազգային ժողովի բակում

Picture
“Պատանեկան նվաճումներ” կազմակերպության կողմից Ազգային ժողովի բակում 26.10.2011թ ին<< Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար>> ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես վաճառք:

Այդ օրը այլ էր Ազգային ժողովի բակը: Այն կարծես հագել էր իր տոնական զգեստը: Ազգային ժողովի բակը զարդարված էր գեղեցիկ և գույնզգույն փուչիկներով, քանի որ  նրա հյուրերը ո′չ պատգամավորներ էին, ո′չ էլ խորհրդարանի աշխատակիցներ, այլ դպրոցականեր, որոնք եկել էին դիտելու ՀՀ տարբեր մարզերի դպրոցների սաների աշխատանքները:
Հյուրերի շարքում էին նաև հ.78 դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանցիները:
Յուրաքանչյուր մարզ ներկայացնում էր իր տարածաշրջանի բարիքները, Վայոց ձորի մարզը ներկայացնում էր թթու լավաշից պատրաստված վարդեր, սուջուխ, Տավուշի մարզը` մրգերի տեսականի և այլն: Աչքի էին ընկնում կավից պատրաստված իրերը, տարբեր տիկնիկները, ձեռագործ գլխարկները:

Այսպիսի ծրագրերը միավորում են ՀՀ մարզերի երեխաներին և նրանց հնարավորություն տալիս ցույց տալու իրենց ստեղծագործությունները:


Picture
Picture
Picture
Picture

Հանդիսավոր ընդունելություն

Picture
Հոկտեմբերի 25-ին մայրաքաղաքի Հ. Հայրապետըանի անվան հ.78 դպրոցը տոնական տրամադրություն ուներ: Դպրոցական արձակուրդը բոլորովին չէր խանգարում, որ միջանցքները, դասասենյակներն ու բակը լցվեին մանկական խինդով, Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների ծփանքով, պայծառ գույներով, Ազնավուրի անզուգական ձայնի ելևԷջներով…

            Բոլորն  սպասում էին հարգարժան հյուրին`Փարիզի քաղաքապետ պարոն Բերտրան Դելանոեին:

            Հոկտեմբերի 24-27-ին Երևանում տեղի ունեցավ ֆրանկոֆոն երկրների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հերթական` 31-րդ  գագաթաժողովը: Այդ կարևոր իրադարձության շրջանակներում կայացավ ասոցիացիայի նախագահի` Փարիզի քաղաքապետի և հ.78 դպրոցի հանդիպումը:

            Հանդիսավոր ընդունելությունը, բակում մեկնարկած միջոցառումը շարունակվեցին դպրոցի ներսում`ՖՔՄԱ-ի և անձամբ Բ. Դելանոեի նախաձեռնությամբ ստեղծված լաբորատոր դասասենյակի բացման արարողությանը, որին ներկա էին նաև ֆրանկոֆոն քաղաքապետի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեն, Երևանի փոխքաղաքապետ Վ. Վարդանյանը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆրանկոֆոնիայի գծով պատասխանատու Բ.Տեր- Ստեփանյանը, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանը և պատասխանատու ուրիշ անձիք:

-Ես հիացած եմ ձեր աշակերտների`ֆրանսերենի իմացությամբ, ձեր դպրոցով և համոզված եմ, որ նորաստեղծ լինգաֆոնային դասասենյակը, ձեր մասնագետների ջանքերը էլ ավելի կամրապնդեն թե ֆրանսերենի դրվածքը դպրոցում, թե մեր բարեկամությունը,-իր խոսքում շեշտեց պարոն Դելանոեն:

Աշնանային երփնավառ օրը, Արարատի լուսեղեն հայացքը, հայ երեխաների ժպտուն աչիկներն ու անկեղծ մթնոլորտը հիացրել էին Փարիզի քաղաքապետին և նրան ուղեկցող անձանց: Դպրոցականերն իրենց երախտագիտությունն արտահայտեցին, իսկ հյուրերը նույնքան ջերմ ու անկեղծ շնորհակալ եղան դպրոցի տնօրեն տիկին Ազնիվ Միրզոյանին, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներին:

            Հրաժեշտի պահին պարոն  Դելանոեն առավել անկեղծ էր.
-Եթե հնարավոր լիներ, ես այ այսպես (խմբ.` նա ձեռքը դրեց այտին) կնստեի ու անվերջ կվայելեի ձեզնից ճառագող ջերմությունն ու այս մեղեդին…  


Picture
Picture
Picture
Picture

Պերճաշուք աշուն

Picture
21.10.2011թ. ժամը 12-ին  հ.78  դպրոցի բակում նշվում եր “Պերճաշուք աշուն ” միջոցառումը, որին ներկա էին դպրեցի ուսուցչական  անձնակազմը, տարրական օղակի II-IV դասարանների աշակերտները  և ծնողներ:

            Բոլորին տոնական տրամադրությունն էր համակել : Երգն ու պարը բակում հնչում էր ուժգին, իսկ աշակերտները խմբված էին գեղեցիկ ու ճաշակով ձևավորված սեղանների շուրջ, որոնք լի էին աշնան բարիքներով:

Սեղանների բազմազանությունն ու յուրօրինակությունը ակնհայտ էր, իսկ աշակերտների սպասելիքները` արդարացված:


Picture
Picture
Picture
Picture

"Արևորդի" բնապահպանական փառատոն

Picture
ՀՀ վայրի  բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամը հոկտեմբերի 14-ից 18-ը իրականացրեց “Արևորդի” բնապահպանական փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին նաև հ.78 դպրոցի VIII-րդ դասարանցիները, նրանք մեծ ոգևորությամբ մասնակցեցին այդ փառատոնին, նախորոք թափոններից պատրաստած դիմակներով և զգեստներով:
Այս եզակի իրադարձությունը անցկացվում է ամեն երկրորդ տարի և միակ բնապահպանական  փառատոնն է ամբողջ հարավկովկասյան  շրջանում: Փառատոնի ծրագիրը համատեղում է  բնությանը նվիրված ֆիլմերի ծրագիրը այլ տարաբնույթ միջոցառումների հետ:Աշակերտները մասնակցեցին կինոդիտումների:
 Փառատոնը մեկնարկեց մեծ դիմակահանդես երթով: Գույնզգույն կենդանակերպ զգեստներով և դիմակներով սկսվեց երթը:
Այս միջոցառման նպատակն է բարձրացնել կենդանիների իրավունքների պաշտպանության մասին, հիշեցնել հասարակությանը այն պատասխանատվության մասին, որ մարդիկ կրում են իրենց շրջապատող աշխարհի մասին:
Միջոցառումը ղեկավարում էր կենսաբանության ուսուցչուհի`Գ. Սամվելյանը


Picture
Picture
Picture
Picture

Վերամշակումը  որպես  կյանքի  նոր ուղի.

Picture
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի և PH International կազմակերպության ջանքերով տեղի ունեցավ հայ-թուրք-ամերիկյան YouthLAB ծրագիրը, որի նպատակն էր պատանիների մեջ զարգացնել առաջնորդական հատկությունները:. Վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ <<Մշակութային խաչմերուկ>> ամերիկյան ծրագրի շրջանակներում մոտ մեկ ամիս ամառային դպրոցում առաջնորդության դասընթացներ ենք անցել, մենք պատրաստվում ենք մեր ձեռք բերած հմտությունները կիրառել այնպիսի ծրագրերում, որոնք կխթանեն որոշ խնդիրների լուծմանը մեր հասարակությունում:

Շատ երկրներում նորմալ, սակայն Հայաստանում գրեթե անծանոթ մի գաղափար ցանկանում ենք կյանքի կոչել: Բնության պահպանման և ինքներս մեր առողջության մասին մտահոգվելով կարող ենք նկատել մի շատ կարևոր փաստի բացակայություն: Աղբի վերամշակում Հայաստանում չի գործում:
Ծրագիրը ունի երեք հիմնական նպատակ,գլխավոր նպատակն էր
գիտակցությունը և առողջապահական, և տնտեսական, և էսթետիկական նշանակությունների առումով: սեմինարների միջոցով տեղեկացնել հասարակությանը աղբի վերամշակման կարևորության մասին, բարձրացնել բնապահպանական գիտակցությունը և առողջապահական, և տնտեսական նշանակությունների առումով:
Մեր երկրին դեռ երկար տարիներ են անրաժեշտ համապատասխան գործարաններ հիմնադրելու և աղբի վերամշակման համակարգված գործընթաց ստեղծելու համար,բայց մինչ կիրականանա շատերի համար ապրելակերպի մի մաս դարձած իսկ հայերի համար բաղձանք դարձած այս գաղափարը պետք է առաջնային համարել տեղեկանտվության տարածումը` պետք է կրթել այնպիսի տեղեկացված սերունդ,որը կգիտակցի աղբի վերամշակման կարևորությունը և’ բնապահպանական,և’ տնտեսական, և’ ամենակարևորը առողջապահական տեսակյունից:

Սեպտեմբեր ամսին սկսեցինք իրականացնել մեր ծրագրի սեմինարմերի  փուլը: Սեպտեմբերի 27ին սեմինար  անցկացվեց Երևանի Հայրապետ Հայրապետյանի  անվան h.78 միջնակարգ դպրոցում:Սեմինարներում ընդգրկված էին 8-րդ  դասարանցիները, ի տարբերություն այլ դպրոցների հաճելիորեն զարմացանք տեսնելով, որ այստեղ երեխաները բավականաչափ տեղեկացված էին:Սեմինարների ընթացքում եղավ տեղեկատվության փոխանակում հարց ու պատասխանի միջոցով,երեխաների փորձեցին իրենց ստացած տեղեկությունը արտաբերել նկարների միջոցով:Սեմինարի ավարտին դիտեցինք ֆիլմ վերամշակման կարևորության մասին և սեմինարը ավարտեցինք շատ մեծ ոգևորվածությամբ,վստահ լինելով որ մեր նպատակը իրականացավ և ևս մեկ խումբ երիտասարդներ տեղեկացվեցին և գիտակցեցին աղբի վերամշակման կարևորությանը:
  Հայրապետ Հայրապետյանի  անվան h.78 միջնակարգ դպրոցում տեղադրվեց պլաստիկի համար առանձնացված թափոնարկղ,որն ի նշան մեր հաջողակ գործի այսօր ծառայում է իր նպատակին:
Սեմինարը կազմակերպել էր հ.78 դպրոցի աշակերտական խորհուրդը:

Picture
Picture

Տոնական միջոցառում նվիրված Հայաստանի անկախության     20-րդ տարեդարձին

Picture
Այսօր հ.78 դպրոցի բակում նորից թևածում էր խինդն ու ցնծությունը: Առիթը ՀՀ անկախության 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումն էր: Երեխաները հետաքրքիր և բազմաբովանդակ խոսքով, պարով և երգով ներկայացրեցին մեր անկախության ձեռքբերման դժվարին ճանապարհը` հիացնելով ներկաներին: Տոնական էր ամեն ինչ. և մասնակիցների տրամադրությունը, և դպրոցի ձևավորումը: Իսկ հաղթական հայոց քոչարին միջոցառման վերջում մեր ժողովրդի միասնության յուրօրինակ մարմնացումը դարձավ. շուրջպարին միացան բոլոր ներկաները` և ծնողները, և աշակերտները: Շուրջպարի ժամանակ մեզ երկնքից ողջունում էին Հայոց բանակի օդային ուժերը, երկնքում թողնելով եռագույնի հետքերը:

Արձագանքները միայն հիացմունքի ու շնորհակալության խոսքեր էին: 


Picture
Picture
Picture
Picture

Իրանցի պաշտոնյաների այցը Երևանի  հ.78 դպրոց

Picture
2011թ. Սեպտեմբերի 19-ին Երևանի հ.78 դպրոց այցելեցին Հայաստանում ԻԻՀ-ան “մշակույթի կենտրոն”-ի մի խումբ աշխատակիցներ, պաշտոնյաններ:

Տնօրինությունը, ուսուցիչները և պարսից լեզուն ուսումնասիրող աշակերտները մեծ հարգանքով դիմավորեցին հյուրերին:

Աշակերտները ներկայացան բանաստեղծություններով, երկխոսություններով: Այս տարի ամռանը ԻԻՀ-ան կողմից Իրան հրավիրված մի խումբ աշակերտների թվում էր նաև մեր դպրոցի աշակերտուհի Էմմա Քյուրքչյանը, որը պարսից լեզվով ներկայացրեց ողջ ճամփորդությունը և շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար: Հյուրերը գովեստի խոսքեր ասացին տնօրենին, ուսուցիչներին, աշակերտներին, շրջեցին դպրոցի դասասենյակներով, հանդիսությունների սրահով, նկարահանեցին դասաժամը, մասնակցեցին ՀՀ-ան անկախությանը նվիրված մեծ միջոցառմանը, որը տեղի էր ունենում դպրոցի բակում:


Picture
Picture
Picture
Picture

Ինչը  կարող է խանգարել մեր ազգերի միջև ընկերությանը ` ՈՉԻՆՉ…

Picture
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Ալ. Բլոկի անվան դպրոցում հանդիպում կայացավ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև հ.78 դպրոցի աշակերտական խորհուրդը:
Կովալենկոն ասում է. << Հաճույքով եմ բարձրանում բեմ, քանի որ հիշում եմ երիտասարդ օրերս` լեցուն հիանալի հիշողություններով: Կբացեմ փոքրիկ գաղտնիք` ես ՌԴ դեսպանն էի Վրաստանում, որոշ պատճառներով ստիպված եղա վերադառնալ Մոսկվա և սպասում էի նշանակմանը: Ինձ առաջարկեցին դառնալ ՌԴ դեսպան Հայաստանում: Լսելով այդ առաջարկը, ես փոքր-ինչ ցատկեցի տեղիցս և բացականչեցի, որ երազում էի լինել դեսպան Հայաստանում: Կրկնեմ, Հայաստանն ու Ռուսաստանը ավելի քան 1000 տարի ընկերներ են, քանի որ կա մի հիանալի ռուսական ասացվածք ` կրկնությունը գիտության մայրն է, և դա էլ օգնում է կապ հաստատել տարիների միջև: Հպարտ եմ, որ ստացել եմ հնարավորություն կատարել ՅՈԻՆԵՍԿՕ-ի` ճանաչիր աշխարհի երկրների մշակույթը, նախաձեռնության բացումը>>:
      Հանդիպման շրջանակներում կայացավ հարցազրույց, որը հանդիսանում էր բացառիկ հնարավորություն իմանալ աշակերտներին հուզող հարցերի պատասխանները: Բոլորիս համար շատ սպասված և հաճելի հարցի պատասխանը հետևյալն էր`


     -Պարոն Դեսպան, ինչ եք կարծում, ինչը կարող է պատճառ դառնալ մեր երկրների ընկերության  ավարտին:
    - Պատասխանը կարճ է և հասկանալի` ՈՉԻՆՉ…


Գիտելիքի օրը մեր դպրոցում

Picture

Միշտ էլ սեպտեմբերի մեկը տոնական օր է եղել բոլորի համար: Սակայն վերջին տարիներին այն նշանավորվում է նաև որպես գիտելիքի օր:Այս ուսումնական տարվա առաջին օրը տոնական էր ու հագեցած: Յուրաքանչյուր դասարան ընտրել էր իր նշանաբանը, որը օրվա խորհուրդն էր: Եվ այդ խորհրդով էլ սկսվեց գիտելիքի օրը բոլոր դադսարաններում: Ընտրված թեմաները շատ հետաքրքիր էին, չկրկնվող, հագեցած, ընդգրկում էին գրականության, արվեստի, պատմության, հայտնագործությունների , մարդու , տիեզերքի և շատ այլ բնագավառների մասին գիտելիքներ:

Սեպտեմբերյան առաջին հագեցած օրն ավարտվեց, և աշակերտները տուն գնացին` իրենց հետ տանելով մի բան, որի կարիքն ունեին, որի մասին չգիտեին:

Գիտելիքի օրը,  իրոք,  տվեց գիտելիք:


Picture
Picture
Picture
Picture

Նոր ուսումնական տարին սկսեցինք նոր սեմինարներով

Picture

Իր գործունեության ընթացքում մանկավարժը առնչվում է տարբեր բնավորության, խառնվածքի, հոգեկերտվածքի տեր աշակերտների հետ, որպեսզի երկուստեք շահեն տնօրինությունը դպրոցում կազմակերպեց եռօրյա սեմինար,  որն անցկացրեց հոգեբան Անուշ Ալեքսանյանը:

Թեման ագրեսիվ, հիպերակտիվ և տագնապ ունեցող երեխաների և նրանց հետ ճիշտ աշխատելու մեթոդների մասին էր: Հոգեբանի ` հետաքրքիր օրինակներով հագեցած, գիտականորեն հիմնավորված եռօրյա

Պարապմունքներն անցան բուռն քննարկումներով, ունեցավ ուսուցողական և ճանաչողական նշանակություն:

Այդօրինակ շփումները կնպաստեն, որ ուսուցիչը ճանաչի նման աշակերտներին, փորձի օգնել ուսուցումը ճիշտ կազմակերպել:

Նման մասնագետների այցը դպրոց անհրաժեշտ է և ողջունելի:


Picture
Picture
Powered by Create your own unique website with customizable templates.
  • 2022-2023 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Այցելություններ
    • Հանդիպումներ
    • Դասը վարում է...
    • Օրինակելի դասեր2022-23
  • ԻՄ ՀԵՐՈՍԸ
  • 2021-2022 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Միջոցառումներ
    • Պատկերասրահ >
      • Միջոցառումներ
      • Ֆոտոսրահ
      • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 2019-20 >
        • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
        • ԱԿՈՒՄԲՆԵՐ
        • ԷԿՈ
        • ՍՊՈՐՏԱՅԻՆ
        • Նորություններ 2018-19
        • Նորություններ 2017-18
        • Նորություններ 2016-2017
        • Նորություններ 2015-2016
        • Նորություններ 2014-2015
        • Նորություններ 2013-2014
        • Նորություններ 2012-2013ուստարի
        • Դասը վարում է ...
        • Այցելություններ
        • Օրինակելի դասեր
        • Տեսասրահ
        • 2011-2012ուստարի
        • Կարդա ամբողջությամբ
        • Մեր բլոգը
        • Էլեկտրոնային թերթ 2010-11
    • ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
    • Օրինակելի դասեր
  • ՅՈՒՆԵՍԿՕ
  • Մրցանակներ
  • Մեր մասին
    • Դպրոցի աշխատակազմ >
      • Մանկավարժներ
      • Սպասարկող անձնակազմ
    • Դպրոցի պատմություն
    • Կառավարման խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Աշակերտական խորհուրդ
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասասենյակներ
  • Փաստաթղթեր
    • Ներքին կարգապահական կանոններ
    • Լիցենզիա
    • Հաշվետվություններ
    • Ֆինանսներ
  • Ներքին գնահատում
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2021-22
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2020-21
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ2019-2020 >
      • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2018-2019
      • Նեքին գնահատում2016-2017
      • Նեքին գնահատում2015-2016
      • Ներքին գնահատում 2017-2018
  • Երևանագիտություն
  • Ամառային հանձնարարություններ
  • Անգլերենի խմբակ
  • Արխիվ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2020-2021/ 2019-2020
  • Ընտանիք
  • Օրվա խորհուրդը
  • Մանկավարժահոգեբանական թիմ
    • Հոգեբանի անկյուն
    • Հատուկ մանկավարժ
    • Սոցիալական մանկավարժ
  • Մանկավարժական արհեստանոց
    • Կրթական ուղեցույցներ
    • Կրթական ռեսուրսներ