Այն ամենը, ինչ մեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, թույլ է տալիս հասկանալ ինքներս մեզ:
2023-2024ուստարի
24.06-25.06.2024թ. Դպրոցի հոգեբան Նունե Փաշինյանը հանդիսանալով << Երեխաների հոգեսոցիալական տոկունության զարգացում>> թեմայով մոդուլային դասընթացի վերապատրաստող մասնագետ կազմակերպել է նշված թեմայով վերապատրաստում դպրոցի 11ուսուցիչ- դասղեկների հետ:
29.05-30.05.2024թ. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց << Երեխաների հոգեսոցիալական տոկունության զարգացում>> թեմայով մոդուլային դասընթաց, որին մասնակցել է դպրոցի հոգեբան Նունե Փաշինյանը:
ՀՊՄՀ-ի ուսանողները հոգեբանի աջակցությամբ կազմակերպել են իրազեկում 5-9-րդ դասարաններում, պատասխանելով աշակերտների կողմից տրված հարցերին:
Հոգեբան Ն.Փաշինյան
Հոգեբան Ն.Փաշինյան
Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդու միջազգային օրն է:
Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է:
Սեպտեմբերի 25-ից հատուկ ուշադրություն է ուղղվել Արցախից բռնի տեղահանված աշակերտներին: Նրանց հետ անցկացվել են անհատական զրույցներ, թրեյնինգներ ուղղված երեխաների հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը, հարմարվողականության և շփման հմտությունների բարձրացմանը: Այս աշխատանքի ընթացքում կազմակերպվել են նաև զզրույցներ աշակերտների ծնողների հետ: Այս գործընթացին ակտիվորեն մասնակցել են նաև ուսանողները:
2023-24 ուստարվա ընթացքում կատարվել է բազմաբնույթ հոգեբանական աշխատանքներ աշակերտների , ծնողների, ուսուցիչների հետ՝ Արժեքների ձևավորում, դեռահասների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, մասնագիտական կողմնորոշում թեմաներով:
20.09-21.12.2023թ. ՀՊՄՀ-ի հոգեբանություն և սոցիոլոօգիա ֆակուլտետի, հոգեբանություն մասնագիտության , 15 ուսանող իրենց ուսումնական պրակտիկան են անցկացրել մեր դպրոցում: Պրակտիկայի ընթացքում ուսանողները կատարել են դիտարկումներ, մասնակցել հոգեբանի կազմակերպած պարապմունքներին և անցկացրել սեմինարներ:
Հոգեբան՝ Ն.Փաշինյան
Հոգեբան՝ Ն.Փաշինյան
2.10-3.10.2023թ. Հոգեբանի հանդիպում 1-ին դասարանների ծնողների հետ: Սեմինարի թեման էր ՙՙ6 տարեկան երեխաների զարգացման առանձնահատկությունները՚՚, քննարկվեց նաև երեխաների ուժեղ և թույլ հատկանիշները և ծնողավարման սկզբունքները: Հոգեբան՝ Ն.Փաշինյան
2022-2023 ուստարի
27.02-24.03.2023թ. իրենց մանկավարժական պրակտիկան են անցել ՀՊՄՀ-ի հոգեբանություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները: Պրակտիկայի ընթացքում ուսանողները կատարել են դիտարկումներ, մասնակցել են դպրոցի հոգեբանի կազմակերպած պարապմունքներին և իրենց կողմից անցկացված թեմատիկ դասերին:
Վարող՝ Ն.Փաշինյան
Վարող՝ Ն.Փաշինյան
20.01-1.04.2023թ. դպրոցում կազմակերպվել է ՙՙ Կախվածություն՚՚ թեմայով զրույց- քննարկումներ, խոսվել է կախվածության տիպերի, ախտանիշների, զարգացման և նվազեցման մեթոդների մասին: Աշակերտները ծանոթացել են կախվածությունը հաղթահարելու մեթոդների հետ: Պարապմունքներին մասնակցել են 6-9-րդ դասարանների աշակերտները:
Վարողներ՝ փոխտնօրեն Մ.Մսրգարյան
հոգեբան Ն.Փաշինյան
Վարողներ՝ փոխտնօրեն Մ.Մսրգարյան
հոգեբան Ն.Փաշինյան
հաշվետվություն-մանկավարժահոգեբանական թիմ I կիսամյակ__1_.pptx | |
File Size: | 2890 kb |
File Type: | pptx |
27-29.09.2022թ.Հոգեբանի հանդիպում 1-ին դասարանների ծնողների հետ: Սեմինարի թեման էր ՙՙ6 տարեկան երեխաների զարգացման առանձնահատկությունները՚՚, քննարկվեց նաև երեխաների ուժեղ և թույլ հատկանիշները և ծնողավարման սկզբունքները:
հոգեբան՝ Ն.Փաշինյան
հոգեբան՝ Ն.Փաշինյան
2021-2022 ուստարի
15.06.2022թ. Տեղի ունեցավ հոգեբանների հանդիպում, ովքեր հոգեբանական աջակցություն էին ցուցաբերել 44-օրյա պատերազմում մասնակցած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, հանդիպմանը ներկա էին նաև ամերիկահայ հոգեբանները: Քննարկվեցին ընթացիք հարցեր:
25-26.05.2022թ. Երևանի հ.3տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում հեգեբան Ն.Փաշինյանը մասնակցել է հոգեբանների վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպել էր հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը:
15.03-15.04.2022թ. V-VII դասարաններում կազմակերպվել են զրույց-քննարկումներ ՙՙԲուլինգ ,, թեմայով: Աշակերտները ծանոթացել են բուլինգի տեսակների, պատճառների, հետևանքների , կանխարգելման և հետևանքները հաղթահարման մեթոդների հետ: Հանդիպումների ընթացքում աշակերտները դիտել են ֆիլմեր բուլինգի մասին, կատարել քննարկումներ, և բարձրաձայնել նրա վտանգավորության մասին:
Հոգեբան՝ Ն.Փաշինյան
Սոցմանկավարժ՝ Ա.Պետրոսյան
Օպերատոր՝ Ա.Գալֆայան
Հոգեբան՝ Ն.Փաշինյան
Սոցմանկավարժ՝ Ա.Պետրոսյան
Օպերատոր՝ Ա.Գալֆայան
2.03.2022 Հանդիպում հ.3 ՏՄԱԿ-ի փոխտնօրենների և հ78 դպրոցի մանկավարժահոգեբանական թիմի հետ, որի ժամանակ քննարկվեցին ԱՈւՊ-ների և ՄԱԾԱՊ-ների խնդիրները և նպատակները:
2020-2021 ուստարի
5.06.2021թ.Դպրոցում անցկավել է սեմինար ուսուցիչների համար, թեման՝ ՙՙԳենդերային բաղադրիչների ներառումը ուսուցիչների ներառող դասավանդման կարողությունների շարունակական զարգացման համատեքստի մեջ՚՚ : Վարող Ն.Փաշինյան
27.05.2021թ. Դպրոցում անցկավել է սեմինար ուսուցիչների համար, թեման՝ ՙՙԲուլլինգի դրսևորումները ուսումնական հաստատություններում և դրանց կանխարգելման ուղիները՚՚ : Վարող Ն.Փաշինյան, Ա Խուգեյան
1.04.2021թ. Հանդիպում N3 ՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ, քննարկում ԱՈԻՊ-ների և ՄԱԾԱՊ-ների վերաբերյալ:
15.02-15.03.2021թ 7-րդ դասարանների աշակերտներին ներկայացվեց ՙՙԽրտվիլակ՚՚ կինոֆիլմը, որի նպատակն էր ծանոթացնել դեռահասների խնդիրների հետ և քննարկման ժամանակ հանգեցնել այդ խնդիրների լուծումներին:
23.02-18.05.2021թ. Դպրոցում կազմակերպվել է հոգեբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսոնողների մասնագիտական պրակտիկան: Պրակտիկայի ընթացքում ուսանողնները ծանոթացել են դպրոցի հոգեբանի աշխատանքային գործառույթներին, ստացել տեսական և գործնական գիտելիքներ:Կազմակերպվեցին մի շարք հոգեբանական պարապմունքներ՝ ՙՙԿախվածության հաղթահարում՚՚, ՙՙԽառնվածքի տեսակները՚՚, ՙՙ Մեզ պետք են կանոններ՚՚, ՙՙԻնչ է աուտիզմը՚՚ և այլն:
8/12/2020թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում կազմակերպվեց սեմինար <<ԱՈՒՊ-ի լրացում >> թեմայով: Սեմինարը վարեց հ3 տարածքային կենտրոնի մասնագետ Անահիտ Ներսիսյանը:
2019-2020 ուստարի
13/01/2020թ.Հայրապետ Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցի հոգեբան Ն.Փաշինյանը և սոցմանկավարժ Ա.Պետրոսյանը մասնակցեցին հ17 հատուկ դպրոցում կազմակերպված ՙՙՅուրահատուկ երեխաների կրթության առանձնահատկությունները՚՚ խորագրով աշխատանքային քննարկմանը:
16.09.2019-23.12.2019 դպրոցում ՀՊՄ համալսարանի հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան: Ընթացքում ուսանողները ծանոթացան դպրոցի հոգեբանի գործառույթներին, կատարեցին դասալսումներ, մասնակցեցին հոգեբանների կողմից կազմակերպված սեմինարներին և պարապմունքներին:
02/12/-05/12/2019 դպրոցում իրականացվեցին առաջին դասարանցիների դպրոցական հասունացման որոշմանն ուղղված աշխատանքներ:Աշակերտներիը կատարեցին երեք առաջադրանք:Աշխատանքների արդյունքները քննարկվեցին դասվարների և ծնողների հետ:
2019թ. նոյեմբերին 7-րդ դասարաններում իրականացվեցին հոգեբանական թրեյնինգ -պարապմունքներ դեռահասության տարիքային առանձնահատկությունների վերաբերյալ: դասի ընթացքում վերլուծեցին հաճախ հանդիպող խնդրահարույց իրավիճակներ և հոգեբանների ուղղորդմամբ տվեցին համապատասխան լուծումներ:
4.11.2019-8.11.2019թ. 2-րդ և 3-րդ դասարաններում իրականացվեցին շփման դասեր՝ ,, Ժամանակի կարևորումը,, և ,,Ինչպես հաղթահարել մթության հանդեպ վախը,, թեմաներուվ:
17.10.2019-22.10.2019թ. իրականացվել են հոգեբանական աշխատանքներ 4-րդ դասարանների աշակերտների հետ՝ ,, Հույզերի կառավարում,, թեմայով: Աշակերտները դիտեցին հատվածներ ,,Գլուխկոտրուկ,, մուլտֆիլմից և ծանոթացան հույզերը վերահսկելու մեխանիզմների հետ:
7/10-10/10/2019թ. ՙՙՀրաշք ՚՚ ֆիլմի կինոդիտում և քննարկում 6-րդ դասարաններում , որի նպատակն էր ձևավորել դասարանների աշակերտների մոտ դրական միջանձնայրն փոխհարաբերություններ:
30/09-3/10/2019թ Սեմինար պարապմունք Iդասարանցի երեխաների ծնողների հետ: Թեման ՞՞6 տարեկան երեխաների ուժեղ և թույլ կողմերը:Սեմինարին ներկա էին ՀՊՄՀ-ի ուսանողները:
2018-2019 ուստարի
Սեմինար -պարապմունք ԿԱՊԿՈՒ աշակերտների ծնողների հետ
15.05.2019թ. տեղի ունեցավ սեմինար- պարապմունք ԿԱՊԿՈՒ աշակերտների ծնողների և մանկավարժահոգեբանական աջակցության խմբի անդամների հետ: Որի ընթացքում տրվեց տեղեկություն համընդհանուր ներառման գործընթացի վերաբերյալ: Քննարկվեցին ծրագրում ներառված երեխաների խնդիրները, շտկման աշխատանքները և ձեռքբերումները:Ծավալվեց Հետաքրքիր և արդյունավետ բանավեճ:
Արտթերապևտիկ աշխատանք ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ
17.04.2019 թ.ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ անցկացվեց հերթական արտթերապևտիկ աշխատանքը, որի ընթացքում աշակերտները խմորից ծեփեցին իրենց նախընտրած կենդանին, գունավորեցին և պատմեցին իրենց կենդանու ուժեղ կողմերի մասին:
5ա-18.02, 5բ -22.02, 5գ-4.03 դասարաններում իրականացվեցին հոգեբանական շփման դասե ,,Ընկերասիրություն,, թեմայով, որի նպատակն էր զարգացնել ընկերասիրության դրսևորման հմտությունները և ընդգծել դրանց կարևորությունը:
7.03- 6ա,15.03- 6բ, 19.03- 6գ, 21.03 -6դ, 1.03-3դ դասարաններում կազմակերպվեցին հոգեբանական պարապմունքներ ,,Շփման հմտություններ,, թեմայով:
Նպատակն էր զարգացնել շփման հմտությունները, որն էլ կնպաստի միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդմանը:
Նպատակն էր զարգացնել շփման հմտությունները, որն էլ կնպաստի միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդմանը:
27.02-7ա, 6.03-7բ, 13.03-7գ դասարաններում ,, Դպրոցական կարգապահություն,, թեմայով կազմակերպվեցին դաս-քննարկումներ: Ընթացքում աշակերտների միջոցով նշվեցին դպրոցական խնդիրները, դրանց պատճառները և որոշվեց դրանք շտկելու ճանապարհները:
28.02 - 8 ա , 5.03 - 8 բ, 12.03 -8 գ, 14.03 - 8 դ դասարաններում կազմակերպվեցին հոգեբանական պարապմունքներ ,,Կախվածության հաղթահարում,, թեմայով: Աշակերտներին ներկայացվեցին կախվածության տեսակները և նրանց հետ միասին դուրս բերեցինք կախվածության հաղթահարման մեխանիզմները: Պարապմունքներին իրենց մասնակցությունն ունեցան ուսանող-պրակտիկանտները:
Փետրվար-մարտ ամիսների ընթացքում 4-րդ դասարաններում անցկացվեցին հոգեբանական դաս-պարապմունքներ ,,Օրվա զբաղվածություն,, թեմայով, որի նպատակն էր օգնել աշակերտներին պատկերել իրենց օրվա զբաղվածությունը և կարգավորել այն:
14.02,15.02,21.02 և 22.02 2-րդ դասարաններում անցկացվեցին հոգեբանական աշխատանքներ՝ ուղղված միջանձնային հարաբերությունների կարգավորմանը:
13/02-20/02/19թ. Դպրոցի հոգեբանները <<Ժամանակի կարևորությունը>> թեմայով 3-րդ դասարաններում անցկացրեցին զրույց:
20/09-20/12/2018թ Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում իրականացվել է ՀՊՄՀ փիլիսոփայություն և հոգեբանություն ֆակուլտետի IIIկուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան:Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան դպրոցում ծավալվող հոգեբանական աշխատանքներին և ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն:
05/12/-06/12/2018 դպրոցում իրականացվեցին առաջին դասարանցիների դպրոցական հասունացման որոշմանն ուղղված աշխատանքներ:Աշակերտներիը կատարեցին երեք առաջադրանք: Աշխատանքների անցկացմանը մասնակցեցին ՀՊՄՀ ուսանողները՝ իրենց ուսումնական պրակտիկայի շրջանակներում: Աշխատանքների արդյունքները քննարկվեցին դասվարների և ծնողների հետ:
26/11-28/11/2018թ. Անց է կացվել հոգեբանական պարապմունք <<Մեր Հույզերը>> IVա,բ,գ դասարաններում:Աշակերտները դիտեցին <<Գլուխկոտրուկ>>մուլտֆիլմից հատվածներ, քննարկեցին իրավիճակներ որտեղ դրսևորվում են տարբեր հույզեր և սովորեցին վերահսկել իրենց հույզերը:
06/11-16/11/2018թ. 7ա,բ,գ դասարանների համար կազմակերպվեց ֆիլմի դիտում՝ հաշվի առնելով դեռահասության տարիքում հանդիպող կենսաբանական և հոգեբանական փոփոխությունների պատճառով առաջացող խնդիրները: Կազմակերպվեց նաև քննարկում, որը նպաստեց միջանձնային փոխհարաբերություններում առաջացած խնդիրների կարգավորմանը:
2/10-5/10/2018թ. Տեղի ունեցան սեմինար պարապմունքներ I դասարանների ծնողների հետ: Հանդիպումների նպատակն էր ծանոթացնել ծնողներին երեխաների հոգեբանանկան և տարիքային առանձնահատկությունների և ծնող - երեխա կարևոր դրույթների հետ: Հանդիպումներին իրենց մասնակությունը ունեցան նաև ՀՊՄՀ-ի հոգեբան- ուսանողները, ովքեր իրենց մասնագիտական պրակտիկան են անցկացնում դպրոցում:
2017-2018 ուստարի
11.01.2018թ.
Թրեյնինգ-պարապմունք ուսուցիչների հետ
Աշխատանքի նպատակն էր ակտիվացնել շփման հմտությունները, նվազեցնել տագնապայնությունը, համատեղ գործունեության միջոցով ամրապնդել միջանձնային հարաբերությունները կոլեկտիվի ներսում: Աշխատանքի ընթացքում ներկայացվեց մանկավարժի մասնագիտության անհրաժեշտությունը, դժվարությունները և բարձր պատասխանատվությունը: Ելնելով այս ամենից տրվեցին համապատասխան խորհուրդներ և վերջում իրականացվեց <<Իմ ծաղիկը>> ռելաքսացիոն վարժությունը: Աշխատանքն ավարտվեց <<Մաղթանքների պարտեզ>> կոլաժով:
<<Խրտվիլակ>> գ/ֆ դիտում , քննարկում
7-րդ դասարանցիների համար կազմակերպվեց ֆիլմի դիտում՝ հաշվի առնելով դեռահասության տարիքում հանդիպող կենսաբանական և հոգեբանական փոփոխությունների պատճառով առաջացող խնդիրները: Կազմակերպվեց նաև քննարկում, որը նպաստեց միջանձնային փոխհարաբերություններում առաջացած խնդիրների կարգավորմանը:
19.09.2017-25.12.2017թթ
Աշխատանք ՀՊՄՀ հոգեբանություն և փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողների հետ
Ուսանողներն իրենց ուսումնական պասիվ պրակտիկայի ընթացքում կատարեցին դիտարկումներ, մասնակցեցին սեմինար-պարապմունքների, հոգեբանական պարապմունքների, արտթերապևտիկ աշխատանքների, ինչպես նաև կազմակերպեցին մասնագիտական կողմնորոշման պարապմունքներ 9-րդ դասարաններում: Պրակտիկայի ավարտին դպրոցի հոգեբաններ Ն. Փաշինյանը և Ա. Սիմոնյանը մասնակցեցին ՀՊՄՀ-ում տեղի ունեցած կոնֆերանսին, որը նվիրված էր ՀՊՄՀ-ի 95-ամյակին, որտեղ հանդես եկան ուսումնական պրակտիկայի բարելավման առաջարկներով:
19.12.2017-20.12.2017թթ
8-րդ դասարանցիների միջանձնային հարաբերությունների որոշում ,,Գունային թեստ,,-ի օգնությամբ
8-րդ դասարանցիների միջանձնային հարաբերությունների որոշում ,,Գունային թեստ,,-ի օգնությամբ
22.11.2017-23.11.2017թթ
Առաջին դասարանցիների ,,Դպրոցական հասունացման մեթոդիկա,,
Թեստի օգնությամբ որոշվեց առաջին դասարանցիների դպրոցական հասունացման մակարդակը:Ցածր արդյունքներ ցուցաբերած աշակերտների ծնողների հետ իրականացվեցին անհատական խորհրդատվություններ: Նմանատիպ խորհրդատվություն անցկացվեցին նաև առաջին դասարանների դասվարների հետ:

10.10.2017-20.12.2017թթ
5-րդ դասարանների աշակերտների հետ իրականացեց դպրոցական տագնապայնությունը կարգավորող աշխատանքներ:
5-րդ դասարանների աշակերտների հետ իրականացեց դպրոցական տագնապայնությունը կարգավորող աշխատանքներ:
- Անկացվեց տագնապայնության որոշման մեթոդիկա
- Դասարաններում անցկացվեցին հոգեբանական պարապմունքներ ,,Մեզ պետք են կանոններ,, թեմայով
- Բոլոր դասարաններից ընտրվեցին բարձր և ցածր տագնապայնություն ունեցող աշակերտներ
- Իրականացվեցին անհատական հանդիպումներ աշակերտների և նրանց ծնողների հետ
- Բարձր և ցածր տագնապայնություն ունեցող աշակերտների խմբի հետ իրականցվեցին 4 թրեյնինգ-պարապմունք
- Աշխատանքներն ամփոփվեցին ծնողների հետ:
Աշակերտների դպրոցական տագնապայնության որոշման մեթոդիկա
Սեմինար_փաթեթ.pptx | |
File Size: | 68 kb |
File Type: | pptx |
տագնապայնություն_մեթոդիկա.docx | |
File Size: | 23 kb |
File Type: | docx |
18/10/2017թ. <<ԱՅԳ>> հոգեբանական ծառայությունների կենտրոնը կազմակերպել էր << Դպրոցի և հոգեբանական կենտրոնի համագործակցության եզրույթները>> թեմայով կլոր սեղան- քննարկում: Դպրոցից մասնակցեցին փոխտնօրեն Մ.Համբարձումյանը և հոգեբան Ն. Փաշինյանը: Նրանք ակտիվ մասնակցություն ունեցան << Դպրոցի հոգեբանների գործառույթները >> թեմայի քննարկմանը:
Սեմինար-պարապմունք ծնողների համար
26.09.2017 - 29.09.2017թ.
Թեմա՝ Մեր երեխան առաջին դասարանցի է
Ծնողներին ներկայացվեցին 6 տարեկան երեխաների տարիքային և հոգեբանական առանձնհատկությունները, կարևորվեց ընտանիքի դերը երեխայի կյանքում, այնուհետև ծնողները ներկայացրեցին իրենց երեխայի բնավորությն ուժեղ և թույլ կողմերը: Հոգեբանները պատասխանեցին ծնողներին հուզող հարցերին և տրվեցին արդյունավետ դաստիարակության վերաբերյալ խորհուրդներ:

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ Է:
2016-2017
Սեմինար-պարապմունք ծնողների համար
28.04.2017թ.
Հ.Հայրապետյանի անվ. հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ սեմինար-պարապմունք ,,Ծնողի դերը երեխայի ներդաշնակ զարգացման հարցում,, խորագրով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ծնողների հետ: Առանձին թեմաներով ելույթ ունեցան դպրոցի բազմամասնագիտական թիմի անդամները՝
հատուկ մանկավարժ Լ. Հարությունյանը՝ ,,Ծնող-երեխա-դպրոց արդյունավետ կապի ստեղծումը,,
սոցմանկավարժ Ա. Պետրոսյանը՝ ,,Ծնողների դերը երեխայի կյանքում,,
հոգեբան Ն. Փաշինյանը՝ ,, Երեխայի տարիքային հոգեբանական առանձնահատկությունները,,
հոգեբան Ա. Սիմոնյանը՝ ,,Երեխաների դաստիարակության ոճերը,, /խմբային աշխատանք/:
Հանդիպման վերջում հնչեցին ծնողների կարծիքները դպրոցում բազմամասնագիտական թիմի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

ԵՊՀ փիլիսոփայության և ընդհանուր հոգեբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողների պրակտիկան դպրոցում
6.02.2017-3.03.2017թ.
Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմն. դպրոցում իրականացվեց ԵՊՀ փիլիսոփայության և ընդհանուր հոգեբանության ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողների պրակտիկան: Առաջին շաբաթը ուսանողներն ունեցան պասիվ պրակտիկա /իրականացրեցին դիտարկումեր/, իսկ հաջորդ շաբաթները կազմակերպվեցին տարբեր հոգեբանական աշխատանքներ 4-9րդ դասարաններում:
Աշխատանքների թեմաներն էին՝
Ինչ է ազնվությունը /4-5 դասարաններ/
Փոքրիկ քայլեր փոքրիկ իշխանի հետքերով /5-րդ դասարան/
Բռնության տեսակներն ու կանխարգելումը /8-րդ դասարաններ/
Արտթերապևտիկ աշխատանք՝ ուղղված կոլեկտիվի ձևավորմանը /6-րդ դասարաններ/
Կրեատիվ մտածելակերպի և յուրահատուկ ընկալման բացահայտում /9-րդ դասարաններ/
Ուսանողները մասնակցություն ունեցան նաև որոշ անհատական աշխատանքների:

<<Ազնվություն>>
Արտթերապևտիկ աշխատանք
<<Բռնության տեսակներն ու կանխարգելումը>>
<<Կրեատիվ մտածելակերպի և յուրահատուկ ընկալման բացահայտում>>
<<Փոքրիկ քայլեր Փոքրիկ իշխանի հետքերով>>
Դպրոցական համազգեստի անհրաժեշտությունը
10/02/2017թ.
Դպրոցական համազգեստի անհրաժեշտությունը
Դպրոցական համազգեստը պետք է դառնա դիսցիպլինայի՝ կարգուկանոնի խորհրդանիշ: Այն նաև սոցիալական ապահովության տարբերանշան է: Քանի որ դա նվազեցնում է սոցիալական տարբերությունը աշակերտների միջև, և բացի այդ ընտանիքներում ակամա ազատվում են ,,ինչ հագնել վաղը,, գլխացավանք առաջացնող հարցից:
Դպրոցական համազգեստը ունի շատ հին պատմություն: Այն իր արմատներով հասնում է մինչև ՀԻն Եգիպտոս, Հին Հունաստան, Հին Հռոմ: Որոշ դպրոցներ ունեցել են իրենց հատուկ տարբերանշանները: Օրինակ՝ հատուկ ձևերով կապված փողկապները կարող էին նշանակելել որևէ դպրոցի պատկանելություն: Իսկ հին հնդկական դպրոցներում ընդունված էր կրել լայն տաբատ և երկար վերնաշապիկ: Անգլիայում դպրոցական համազգեստը կիրառվեց 1552 թվականին՝ դպրոցներից մեկում, որտեղ աշակերտները կրում էին ժիլետներ և մուգ կապույտ բաճկոններ: Բրիտանական կայունությունը հարգանքի է արժանի, քանի որ այդ դպրոցի աշակերտները /որը հետագայում վերածվեց էլիտար ուսումնական հաստատության/ կրում են նույն համազգեստը: 17-րդ դարում արդեն Բրիտանիայում ընդունվեց դպրոցական համազգեստի միասնական ստանդարտը: Այսպիսով փորձեցին լուծել սոցիալական անհավասարության խնդիրը, այսինքն թանկարժեք հագուստով երեխաները տարբերվում էին ոչ միայն իրենց համադասարանցիներից, այլև ուսուցիչներից: 1870 թվականից պետությունը պարտավորված էր ոչ միայն ապահովել երեխային որոշակի գիտելիքների ծավալով, այլև դպրոցական համազգեստով: Էլիտար ուսումնական հաստատություններում կրում են տարբերանշաններով համազգեստներ: Նմանատիպ վերաբերմունք է նաև Չինաստանում, Ճապոնիայում և այլն:
Հայաստանում, ցավոք, միասնական մոտեցում չկա դպրոցական համազգեստի առումով: Եթե լինի հանրային այն գիտակցությունը, որ համազգեստը կլուծի սոցիալական խնդիրներ, հավանաբար կընդունվի նաև համապատասխան որոշում: Ի դեպ ավելորդ չէ նշել, որ սպիտակ վերնաշապիկը պետք է կրել մուգ կապույտ, կամ սև տաբատի, կիսաշրջազգեստի հետ՝ հաշվի առնելով սպիտակ գույնի հոգեբանական նշանակությունը:
Սպիտակ գույնը ասոցացվում է մաքրության, անմեղության և հավատարմության հետ: Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ, հավանաբար այն պատճառով, որ սպիտակ գույնը մաքրության հետ է ասոցացվում:Սպիտակը խարհրդանշում է կատարելություն, հնարավորությունների ազատություն և արգելքների վերացում: Սպիտակը նաև հավասարության խորհրդանիշ է, քանի որ նրանում են համատեղվում բոլոր գույները: Մարդիկ ովքեր նախընտրում են սպիտակը տրվում են իրենց աշխատանքին ամբողջությամբ:
Ըստ հոգեբանական երկարատև ուսւոմնասիրությունների՝ դպրոցական համազգեստի կիրառությունը հանգեցնում է կարգապահության բարելավմանը և կրթական մակարդակի բարձրացմանը:

28.12.2016թ.
Մանդալա: Հոգեբանական աշխատանք ուսուցչական կոլեկտիվի հետ
Աշխատանքի նպատակն էր կոլեկտիվի հոգեբանական միավորումը և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը:
Մանդալա: Հոգեբանական աշխատանք ուսուցչական կոլեկտիվի հետ
Աշխատանքի նպատակն էր կոլեկտիվի հոգեբանական միավորումը և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը:
9.12.2016թ.-15.12.2016թ.
Համակցված դաս 7ա, 7բ, 7գ դասարաններում՝ ,,Դեռահասի տարիքային առանձնահատկությունները,, / կենսաբանություն, հոգեբանություն/ Լուսաբանվեցին դեռահասի տարիքային ֆիզիոլոգիական, հոգեբանական փոփոխությունները և նրանց ազդեցությունները երեխաների առողջության և տրամադրության վրա: Իրակնացվեց խմբային աշխատանք, որի ընթացքում տեղի ունեցան հետաքրքիր քննարկումներ: Խոսվեց նաև սթրեսի և այն հաղթահարելու մեթոդների մասին:

1.12.2016թ.
Հանդիպում մասնագետի հետ
ՀՊՄՀ-ի դասախոս հոգեբան Լիլիթ Վարդանյանը կազմակերպեց սեմինար -պարապմունք 9-րդ դասարանի աշակերտների հետ՝ Մասնագիտական կողմնորոշում թեմայով:
22.11.2016թ.-25.11.2016թ.
Միջանձնային փոխհարաբերությունների որոշում 9ա, 9բ, 9գ դասարաններում /գունային թեստ/
Աշխատանքի նպատակն էր 6 հիմնական գույների միջոցով, ենթագիտակցորեն, արտահայտել յուրաքնաչյուր աշակերտի վերաբերմունքը համադասարանցիների, դպրոցի և դասղեկի նկատմամբ: Արդյունքները քննարկվեցին դասղեկների հետ:

28.11.2016թ.
<<Իմ երազանքի քաղաքը>>
VII բ դասարանում անցկացվեց հոգեբանական աշխատանք, որի ընթացքում աշակերտները պատկերեցին իրենց երազանքի քաղաքի այն հատվածը, որը կարևորում են:
Աշխատանքն իրականացրեցին հոգեբաններ Ն. Փաշինյանը և Ա. Սիմոնյանը
Աշխատանքն իրականացրեցին հոգեբաններ Ն. Փաշինյանը և Ա. Սիմոնյանը
16.11.2016թ., 23.11.2016թ.
Սեմինար-պարապմունք ծնողների հետ
III ա, բ, գ դասարանների ծնողների հետ տեղի ունեցան սեմինար-պարապմունքեր՝ <<Ընտանեկան աջակցությունը որպես երեխայի զարգացման առաջնային նախադրյալ>> թեմայով: Քննարկվեցին հետևյալ հարցերը՝ ինչպես է դրսևորվում ընտանեկան աջակցությունը և ինպես է այն նպաստում երեխայի զարգացմանը:
Աշխատանքն իրականացրեց հոգեբան Ա. Սիմոնյանը
Աշխատանքն իրականացրեց հոգեբան Ա. Սիմոնյանը
21-28.10.2016թ.
"Մեր հույզերը"
IV ա,բ,գ,դ դասարաններում անցկացվեց հոգեբանական աշխատանք, որի ընթացքում աշակերտները ծանոթացան հույզերի և դրանց արտահայտման պատճառների ու ձևերի հետ: Քննարկվեցին հետևյալ հարցերը ՝
-Ո՞վ է ի վերջո կառավորում մեր հույզերը
-Կան արդյ՞ոք այնպիսի հույզեր, որոնք ընդհանրապես պետք չեն մարդուն:
Աշխատանքն իրականացրեցին հոգեբաններ Ն.Փաշինյանը և Ա. Սիմոնյանը

19.10.2016թ.
Արտթերապևտիկ աշխատանք ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ:
Աշխատանքի նպատակն էր զարգացնել աշակերտների մոտ մանր շարժունակությունը, երևակայությունը և կենտրոնացնել ուշադրությունը:

6 տարեկան երեխաների հոգեբանական առանձնահատկությունները
26.09, 27.09, 28.09 և 4.10.2016թվ. տեղի ունեցավ սեմինար-պարապմունք առաջին դասարանի աշակերտների ծնողների հետ: Հանդիպման նպատակն էր ծնողներին ծանոթացնել 6 տարեկան երեխաների զարգացման առանձնահատկություններին և այն հիմնախնդիրներին, որոնք կարող են առաջանալ երեխայի ուսումնառության ընթացքում: Պարապմունքի ընթացքում կարևորվեց ընտանիքի և ծնողի դերը երեխայի կյանքում: Հոգեբանը պատասխանեց ծնողներին հետաքրքրող հարցերին յուրաքանչյուր երեխայի վերաբերյալ:
Սեմինարն անցկացրեց հոգեբան՝ Ն. Փաշինյան

7.09.2016
Առաջին անգամ՝ առաջին դասարան
Երբ երեխան առաջին անգամ է գնում դպրոց, դա մեծ իրադարձություն է ոչ միայն նրա, այլ նաև երեխայի ծնողների համար։ Ինչպե՞ս երեխային պատրաստել նոր կյանքի և նրա առաջին սեպտեմբերի 1-ը իսկական տոն դարձնել։Սեպտեմբերի 1-ը առաջին դասարանցու համար յուրօրինակ մուտք է դեպի նոր, մեծ ու չբացահայտված աշխարհ, որը կփոխի մինչ այդ նրա մոտ ձևավորված կարծիքը կյանքի, աշխարհի մասին, որտեղ երեխան կսկսի շփվել իրեն անծանոթ մեծ քանակությամբ մարդկանց հետ, աշխարհ, որը յուրաքանչյուր օր նրա համար նորանոր հաճելի ու տհաճ անակնկալների աղբյուր է դառնալու։
Խորհուրդներ ծնողներին
– Խթանեք երեխայի դպրոցական դառնալու ցանկությունը։ Ձեր անկեղծ հետաքրքրվածությունը նրա դպրոցական առօրյայի ու հոգսերի նկատմամբ, լուրջ մոտեցումը երեխայի առաջին ձեռքբերումների և հնարավոր բարդությունների նկատմամբ նորաթուխ դպրոցականին կօգնեն հաստատվել նոր իրավիճակին։
– Երեխայի հետ քննարկեք բոլոր այն կանոններն ու օրենքները, որոնց նա հանդիպել է դպրոցում։ Բացատրեք դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը։
– Ձեր երեխան դպրոց է հաճախում՝ սովորելու համար։ Ցանկացած մարդ սովորելիս կարող է անմիջապես չընկալել ինչ-որ բան, դա բնական է։ Երեխան իրավունք ունի սխալվելու։
– Երեխայի հետ միասին կազմեք նրա առօրյա կարգուկանոնը և հետևեք դրա իրականացմանը։
– Ուշադիր եղեք երեխայի դժվարությունների հանդեպ և աշխատեք դրանց լուծում տալ։ Օրինակ, եթե երեխան ունի լեզվական խնդիրներ և կարիք ունի լոգոպեդի, փորձեք դպրոցական առաջին իսկ տարում լուծել այդ խնդիրը։
– Խրախուսեք երեխային, եթե նրա մոտ ցանկություն է առաջանում լինել ամենաառաջինը։ Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս անպայման կգտնվի ինչ-որ բան, որի համար կարելի է երեխային գովել։ Հիշեք, գովասանքն ու հուզական աջակցությունը («Կեցցես», «Շատ լավ կատարեցիր աշխատանքդ») կարող են նկատելիորեն բարձրացնել մարդու գիտական նվաճումները։
– Եթե երեխայի պահվածքի կամ նրա ուսումնական գործընթացի մեջ ինչ-որ բան Ձեզ անհանգստացնում է, խորհրդի համար դիմեք ուսուցչուհուն կամ դպրոցական հոգեբանին։
– Դպրոցական կյանք մտնելով, երեխայի կյանքում հայտնվում է մի անձնավորություն, ով նրա համար դառնում է երկրորդ ծնող։ Դա ուսուցիչն է։ Մի խանդեք և հարգեք Ձեր երեխայի կարծքին իր ուսուցչի մասին։
– Ուսուցումը բարդ ու պատասխանատու գործ է։ Դպրոց ընդունվելով երեխայի կյանքը զգալիորեն փոխվում է։ Սակայն դա չպետք է երեխային զրկի կյանքի բազմազանությունից, ուրախություններից ու խաղերից։ Առաջին դասարանցիները պետք է բավականաչափ ժամանակ ունենան խաղերի համար։
Դուք, ինչպես ոչ ոք, ճանաչում եք Ձեր երեխային։ Լսեք նրան, փորձեք հասկանալ նրա զգացմունքներն ու հույզերը։ Եվ միայն այդ դեպքում սեպտեմբերի 1-ը իսկական տոն կդառնա և՛ Ձեր, և՛ ձեր փոքրիկի համար։

ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԱՌԱՆՑ ՀՈԳԵՎՈՐ ԼՈՒՅՍԻ
2015-2016
2015-2016
Թեմա: Ճանապարհ դեպի ապագա
Կայացավ հերթական սեմինար պարապմունքը ԿԱՊԿՈՒ աշակերտների ծնողների հետ: Քննարկվեցին այն խնդիրները, որոնք կային ի սկզբանե, և կպչուն թղթերով ամրացվեցին ծառի արմատներին: Այնուհետև նշեցին երեխաների ներկա հոգեվիճակը՝ որն էլ գրի առնելով ամրացվեց ծառի բնի երկարությամբ: Ծառի պատկերն ամբողջացավ ապագայի տեսլականով:
Սեմինարի ընթացքում խոսեցինք ինչպես խոսել երեխաների հետ, որ լսեն և ինչպես լսել նրանց: Աշխատանքը ավարտվեց հարց ու պատասխաններով:

Առաջին դասարաններում անցկացվեցին դպրոցական հասունացման ախտորոշմանն ուղղված աշխատանքներ: Առաջին դասարանցուն դպրոցական կյանքի ներկայացրած հոգեբանական հիմնական պահանջներից մեկը կանոնների մի ամբողջ համակարգի ենթարկվելու ունակություն է: Առաջադրանքների հիմքում այն նպատակն է, որ դպրոց գնացող երեխան պետք է հասուն լինի թե մտավոր, թե հուզական, թե սոցիալական առումով: Թեստի միջոցով ստացված տվյալները բավական չեն վերջնական ախտորոշման համար, այն ուղղակի տալիս էաշակերտի դպրոցական հասունության հոգեբանական պատկերը:
Յոթերորդ դասարաններում անցկացվեցին աշխատանքներ ուղղված աշակերտների մոտ իմացական գործընթացներից հիշողության և ընկալման զարգացվածության մակարդակի որոշմանը: թեստերի օգնությամբ որոշվեցին այդ գործընթացների զարգացվածության մակարդակը:
Չորրորդ դասարաններում իրականցվեց <<Ճանաչենք մեր հույզերը>> լուսավորչական աշխատանքը: Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան մարդու հույզերին և դրանց դրսևորման կարևորությանը: Նաև հասկացան, որ յուրաքանչյուր մարդ կարող է ինքը կառավարել իր հույզերը:
9 պատվիրան ծնողներին
22.10.2015թ. դասղեկների հետ անցկացվեց սեմինար-պարապմունք «9 պատվիրան ծնողներին» խորագրով: Թեման ծնողական ժողովի ժամանակ դասղեկների միջոցով փոխանցվեց ծնողներին:
9 պատվիրան ծնողներին
9 պատվիրան ծնողներին
- Մի ակնկալիր, որ երեխադ նման կլինի քեզ կամ կլինի այնպիսին, ինչպիսին դու ես ուզում: Օգնիր նրան լինել այնպիսին, ինչպիսին ինքն է:
- Երեխայից մի պահանջիր, որ վարձահատույց լինի այն ամենի համար, ինչ արել ես իր համար: Դու նրան կյանք ես պարգևել, ինչպե՞ս նա կարող է հատուցել դրա համար: Նա կյանք կտա ուրիշին, այդ ուրիշը՝ երրորդին, և դա երախտագիտության անդառնալի օրենքն է:
- Լուրջ վերաբերվիր նրա խնդիրներին: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի սահմաններում, և վստահ եղիր, որ նրա համար նույնքան դժվար է, որքան քեզ համար, միգուցե ավելի դժվար, քանի որ նա անփորձ է:
- Սովորիր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշի երեխային մի արա այն, ինչ չէիր կամենա, որ անեին քո երեխային:
- Մի նվաստացրու:
- Սիրիր քո երեխային ինչպիսին էլ, որ նա լինի՝ անտաղանդ, անհաջողակ, տգեղ: Շփվելով նրա հետ՝ ուրախացիր, որովհետև երեխան տոն է, որ դեռևս քեզ հետ է:
- Մի մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի շատ ուշադրություն դարձրու նրանց. երբեք չես իմանա, թե ում ես հանդիպում երեխայի մեջ:
- Երեխայի վրա մի բարդիր բոլոր վիրավորանքներդ, որպեսզի օր ծերության չոր հաց չուտես: Ինչ ցանես, այն էլ ծիլ կտա:
- Երեխան բռնակալ չէ, ով տիրացել է քո ամբողջ կյանքին, միայն միս ու արյան պտուղ չէ: Նա այն թանկարժեք գավն է, որ կյանքը տվել է քեզ ի պահ, որ նրանում ստեղծարար կրակ վառես:
Ինչպես փոխանցել ցեղասպանության թեման սերունդներին
Արևմտյան Հայաստանում թուրք ջարդարարների կատարած հայերի ցեղասպանությունը մարդկային կորուստներից, հայ մշակույթին հասցրված վիթխարի վնասից բացի հոգեբանական խոր ազդեցություն գործեց նաև հայ ազգի կյանքի ամենատարբեր կողմերի վրա:
Ցեղասպանություն վերապրածների գիտակցության մեջ, որը հետագայում տեղափոխվում է ենթագիտակցական, իսկ հետո անգիտակցական մակարդակ ի վերջո փոփոխություններ են կատարվում գենետիկական մակարդակի վրա, որն էլ բերում է հոգեբանական և վարքային փոփոխությունների:
Ցեղասպանության անմիջական հետևանքն են վախի, ջարդի սպասումի, տագնապի, վշտի և այլ նմանատիպ զգացումների ձևավորումը: Ցեղասպանության փաստի հերքումն ավելի շարունակական է դարձնում վշտի զգացումը: Այն ամենամեծ մասշտաբով երևում է առաջին սերնդի մոտ, քանի որ նրանք նույնիսկ խոսելու, արտահայտվելու հնարավորություն կամ առիթ չեն ունեցել:
Մյուս կողմից, այդ նույն զգացումները նպաստել են հայերի պաշտպանական եռանդի ուժեղացմանը, նրանց մղել ինքնապաշտպանության: Այն պայմանավորված է ապրելու, սեփական ընտանիքը, ազգային իրավունքներն ու արժեքները պաշտպանելու ձգտումով:
Քանի որ ցեղասպանության փաստը միջազգային հանրության կողմից մասամբ ընդունվել է, մասամբ՝ ոչ, այդ խնդիրը շարունակում է մնալ մեր սերնդի ուսերին:
Երևանի պետական բժշկական համալսարանը, Գիտության կոմիտեի հետ համատեղ, դեռևս անցյալ տարի, նախաձեռնել է Ցեղասպանության տրավմայի միջսերնդային փոխանցման հոգեբանական հետազոտություն, որը կամփոփվի այս տարվա հունիս ամսին: Հարց է առաջանում. ինչպե՞ս փոխանցել այս խնդիրը սերունդներին:
Օրինակ՝ Իսրայելում կան կենտրոններ, որտեղ սովորեցնում են որոշ մասնագետների, թե ինչպես ներկայացնել սերնդին ցեղասպանության խնդիրը: Հաշվի առնելով շատ կարևոր մի հանգամանք՝ չառաջացնել նրանց մոտ երկրորդային տրավմաներ: Հակառակ դեպքում կարող ենք ունենալ սերունդներ ՛՛զոհի՛՛ հոգեբանությամբ, որոնք ցանականում են վրեժխնդիր լինել (իսկ թշնամուն չհանդիպելու դեպքում՝ այդ զգացումը թաքնվում է նրանց ներսում կամ ուղղվում է կամ իր կամ ազգի հանդեպ):
Հոգեբանների կարծիքով Հայող Ցեղասպանության ճանաչումը կարող է թերապեվտիկ էֆեկտ ունենալ թե՛ հայերի, թե՛ թուրք ժողովրդի համար: Մեզ մոտ կավարտվի տասնամյակներ շարունակվող սուգը (հոգեբանորեն ՛՛ չապրված սուգ՛՛): Վշտի մեջ եղած մարդը երբեք ռացիոնալ որոշումներ չի կայացնում, այդ պատճառով մենք պետք է դուրս գանք ցեղասպանության ճանաչման հիվանդագին սպասումի այդ կարգավիճակից և նայենք առաջ: Այդ տրավմայի լուծման ճանապարհ է նաև այն, որ մենք բոլորս ապրիլի 24-ին ազգովի համախմբված ենք և հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր զոհերի հիշատակին:
Այսինքն՝ պատմական հիշողությունը կապված ցեղասպանության հետ, նպաստում է հայերի ազգային համախմբման գործընթացին, ինքնությունը պահպանելու վերածնությանը:
Ցեղասպանության թեմայի շուրջ սերունդների հետ պետք է խոսել այդ տեսանկյունից՝ խուսափելով դաժան և ագրեսիվ նյութերից: Նրանց պետք է պատմել ոչ միայն կոտորածների, այլև հերոսամարտերի, հերոսների, հաղթանակաների մասին:
Իսկ պե՞տք է երեխայի հետ Ծիծեռնակաբերդ գնալ: Այո՛, քանի որ մենք շարունակում ենք հարգանքի տուրք մատուցել նահատակներին՝ ունենալով բազում հաղթանակներ, հզոր բանակ և պետականություն:
Հոգեբան՝ Ն. Փաշինյան
20/03/2015թ.
Երեխայի ագրեսիվությունը
Ագրեսիվությունը անձի ընդհանուր դիրքորոշումն և հոգեվիճակն է, որոնց առկայության դեպքում անձն ունի ճնշող, բռնի գործողություններ կատարելու ձգտում, կամ մշտական հակում:
Ագրեսիվությունը դրսևորվում է ինչպես միջանձնային հարաբերություններում, այնպես էլ առարկաների նկատմամբ:
Հարցեր, որոնք պետք է ուղղել ծնողներին.
1. Ե՞րբ է արտահայտվում ագրեսիան երեխայի մոտ:
2. Ինչպե՞ս է արտահայտվում երեխայի ագրեսիան:
3. Ինչպե՞ս եք արձագանքում երեխայի ագրեսիային
Այս հարցերի պատասխանները ունենալով, կարելի է պատկերացում կազմել երեխաների ագրեսիվության աստիճանի մասին:
Ըստ Բրեսլավի գոյություն ունեն ագրեսիվ վարքի հետևյալ տեսակները.
ա) Ըստ ուղղվածության (հետերոագրեսիա և աուտոագրեսիա)
բ) Ըստ պատճառի (ռեակտիվ պատասխան արտաքին ազդեցությանը, ինքնաբուխ՝ առանց պատճառի)
գ) Ըստ դրսևորումների (ուղիղ և անուղղակի)
դ) Ըստ ձևի (վերբալ, ֆիզիկական)
Նշեմ ավելի տիպիկ ընտանեկան գործոններ, որոնք նպաստում են երեխայի ագրեսիվ վարքի ձևավորմանը.
1. Գերուշադրություն երեխայի նկատմամբ. սա ցուցադրական ագրեսիվությունն է, որը դրսևորում են այն երեխաները, որոնք սովոր են հասնել և ստանալ այն ամենը, ինչ ցանկանում են:
2. Ծնողների կողմից դրևորվող ագրեսիվ վարք. դրանք են՝ ֆիզիկական պատիժները, կոպիտ նկատողությունները ընտանիքի անդամների կողմից:
3. Երեխայի էմոցոնիոնալ մերժումը ծնողների կողմից. այս գործոնի հիմքում ընկած է ծնողի կողմից գիտակցված կամ չգիտակցված երեխայի նմանեցումը իրենց կյանքի որևիցե բացասական պահին, այսինքն՝ մշտական դժգոհություն երեխայի հանդեպ: Երբեմն այս ամենը քողարկվում է մեծ ուշադրությամբ և հոգատարությամբ, արդյունքում գտնելով անընդհատ դժգոհության պատճառներ:
Ագրեսիվ երեխաներին բնորոշ է բարձր տագնապայնություն, անվստահություն:
Խոսելով վերը նշված բոլոր կետերի մասին, կարելի է եզրակացնել, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կդարձնեն երեխայի առօրյան ավելի հանգիստ և սիրով լի: Միայն այդ դեպքում մենք կունենանք հոգեպես առողջ երեխա:
Զեկուցեց հոգեբան Ն. Փաշինանը
Խոսքեր, որոնք երբեք չի կարելի ասել երեխաներին
2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակում շարունակվեց դպրոցում ավանդական դարձած ,,Ծնողական համալսարան,, դասընթացը: Այս անգամ մասնակիցները 4-րդ ա,բ, գ, դ դասարանների ծնողներն էին:
Քննարկումը ,,Խոսքեր, որոնք երբեք չի կարելի ասել երեխաներին,, թեմայի շուրջ էր: Նպատակն Էր լուսաբանել բացասական արտահայտությունների /օրինակ՝ոտքի տակ մի ընկիր,մի խանգարիր, եթե չքնես…,դու արդեն մեծ ես, չմոտենաս և այլն/ հետևանքները:
Դասընթացները վարեց հոգեբան Ա. Սիմոնյանը

Нажмите здесь, чтобы отредактировать.
Ուսուցչի երեխա
Ես կցանկանայի խոսել մի կարևոր և նրբանկատ թեմայի մասին, ուսուցչի երեխա:
Հաճախ է պատահում, որ ուսուցիչների եր._ը, թոռները սովորում են այն դպրոցում, որտեղ աշխատում են իրենց ծնողները: Մանկավարժը դպրոցում պետք է մնա մանկավարժ, իսկ տանը ծնող իր երեխայի համար, իսկ երեխան դպրոցում՝ աշակերտ, տանը՝ զավակ կամ դուստր: Իսկ շատ հաճախ այդպես չի ստացվում, և առաջանում են դժվարություններ:
Նշեմ այդ դժվարությունները.
ա. Ոսուցիչ-ծնողի ուժեղ վերահսկողությունը երեխայի հանդեպ, այս երևույթի հոգեբանական բացատրությունը կայանում է նրանում, որ ոսուցչի պատկերացմամբ իր երեխան իր "դեմքն" է: Այստեղ խոսում է կնոջ ինքնագնահատականը, որը կապված է լավ մանկավարժ, լավ ծնող կերպարների հետ:
Այլ հոգեբանական բացատրություն է երեխային իրենից չհեռացնելու չգիտակցված ցանկությունը.
բ. Երեխայի գիտելիքների ոչ օբյեկտիվ գնահատումը: Այստեղ հնարավոր են 2 տարբերակ.
1. Ծնողը օգտագործում է իր հնարավորությունը բարձրացնել երեխայի գնահատականները:
2. Գործընկերները իրենք են բարձրացնում երեխայի գնահատականները:
Երկու դեպքում էլ երեխան հարմարվում է և սովորում է այդ իրավիճակին:
գ. Երեխայի դժվարությունների դեպքում՝ վիրավորանքների, կոնֆլիկտների առաջացումը: Եթե երեխան ունի դժվարություններ(անկախ դրանից, թե նա ում երեխան է), պետք է փորձել նրան օգնել: Եվ օգնությունը այն չէ, որ բոլոր դասամիջոցներին ծնողին տեղեկացնել երեխայի խնդիրների մասին:
դ. Մանկավարժների անձնական և գործնական հարաբերությունների խառնումը: Այս դեպքում էլ առաջանում են կոնֆլիկտներ, որոնք էլ անրադառնում են ոսուցչի երեխայի վրա: Պետք չէ անձնական հարաբերությունները փոխանցել երեխայի վրա, այլ պետք է փորձել լինել գիտակից և իմաստուն մանկավարժ:
ե. Երեխայի անտեսումը ծնող-ոսուցչի ծանրաբեռնվածության պատճառով:
Այս ամենի արդյունքում երեխան.
1. Չի զարգացնում իր բոլոր ադապտացիոն մեխանիզմները, որոնք ավելի լավ կզարգանային այլ միջավայրում.
2. Լինելով ուշադրության կենտրոնում շատ երեխաներ ըմբոստանում են դպրոցի հանդեպ, ցուցաբերելով ակտիվ կամ պասիվ ագրեսիա:
Ինչ անե՞լ:
1. Հնարավորության դեպքում աշխատել և սովորել տարբեր դպրոցներում:
2. Չվերահսկել երեխայի ամեն մի քայլը:
3. Աննկատ և հազվադեպ կազմակերպել նրան տրվող օգնությունը, որը կարևոր է նրա արժանապատվության, ինքնահաստատման և համադասարանցիների հետ ձևավորվող հարաբերությունների համար:
4. Օբյեկտիվ գնահատել երեխայի կարողությունները, գիտելիքները, վարքը:
Զեկուցեց հոգեբան Ն. Փաշինյանը

Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում
2013-2014 ուստարվա սեպտեմբերի 1-ին շատ սիրիահայ երեխաներ հանգրվանեցին մեր դպրոցում: Մենք նրանց ընդունեցինք սրտաբաց, շրջապատեցինք սիրով և հոգատարությամբ:
Կազմակերպվեցին հոգեբանական աշխատանքներ, սեմինարներ, անհատական հանդիպումներ երեխաների և նրանց ծնողների հետ:
Ուսումնասիրեցինք յուրաքանչյուր երեխայի հոգեբանական վիճակը, նոր միջավայրում հարմարվողականության, ինտեգրման, շրջապատի հետ հաղորդակցության դժվարությունները: Իրականցրեցինք աշխատանքներ ուղղված դրանց կանխարգելմանն ու հաղթահարմանը:
Խթանելով սիրիահայ երեխաների կայուն զարգացումը և ինտեգրումը Հայաստանում 2014-2015 ուստարվա հոկտեմբերից սկսած ,,Կարմիր Խաչ,, միջազգային կազմակերպության հետ միասին տարվում են խմբային աշխատանքներ սիրիահայ և տեղացի երեխաների հետ: Աշխատանքների նպատակն է կոնֆլիկտային իրավիճակներից տուժած սիրիահայ երեխաների սոցիալ-հոգեբանական բարեկեցության և կայուն զարգացման ապահովումը, և նրանց ինտեգրմանն ուղղված սոցիալ-մշակութային գործունեության իրականացումը:
Վարողներ՝ հոգեբան՝ Ն. Փաշինյան, սոց. մանկավարժ՝ Ա. Պետրոսյան