ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
2014թ. Ապրիլի 30-ին Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված երջանկահիշատակ Սպարապետ Վազգեն Սարգսյանին:
Պետական- քաղաքական մեծ գործչի մասին «պատմեցին» հ.78 դպրոցի VIIգ դասարանի աշակերտները:
Նրանք ներկայացրեցին ոչ միայն Վ.Սարգսյանի կենսագրությունը, այլև բարձրձայնեցին գրողի, մտավորականի, ռազմական գործչի մտքերը, մտահոգությունները, հաղթանակի բերկրանքը, կորստի ցավը:
Երեխաները խոսքին զուգահեռ նաև հայրենասիրական երգեր երգեցին ու պարեցին:
Ցերեկույթին իրենց հուզիչ ելույթով մասնակցեցին նաև 4գ դասարանի աշակերտները ` արժանանալով ջերմ ծափողջույնների:

Հանդիպում HSBC բանկի աշխատակցի հետ
23.04.2014թ Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում Հայաստանի Պատանեկան նվաճումներ հկ-ի կողմից իրականացվող «Ավելին, քան փողը» ծրագրի շրջանակներում հյուրընկալվեց HSBC բանկի ներկայացուցիչ, վարկային բաժնի մասնագետ Քրիստինե Մալաքյանը : Նա IV-րդ դասարանների աշակերտների համար վարեց զրույց-դաս : Դասի հենց սկզբից ծավալվեց ակտիվ անմիջական երկխոսություն, քանի որ երեխաները թեմային ծանոթ էին, լավ յուրացրել էին , ինչի համար էլ հյուրը հայտնեց իր գոհունակությունն ու հիացմունքը: Նման համագործակցության արդյունավետությունն ակնհայտ էր:
Վերջում ակտիվ մասնակցության համար, ընտրվեցին մի քանի ակտիվ երեխաներ և պարգևատրվեցին HSBC բանկի կողմից տրված նվերներով. գոհ էին և երեխաները և HSBS բանկի ներկայացուցիչը:

Քրիստոսի Հարության տոնը մեր կրթոջախում
Ավանդական տոները մեծ շուքով և խանդավառությամբ են տոնվում ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ յուրաքանչյուր հայ ընտանիքում: Այսպիսի ոգևորություն էր առաջացրել Քրիստոսի Հարության տոնը մեր կրթոջախում: Դպրոցում գործող “Հմուտ ձեռքեր” խմբակը արձագանքելով Հայաստանի Պատանեկան նվաճումներ և HSBC բանկի կամավորների կողմից իրականացվող «Ավելին քան փողը» ծրագրին 17.04.2014թ Զատկի տոնին ընդառաջ կազմակերպեց ցուցահանդես վաճառք: Զատկի խորհրդանիշերի գեղեցիկ ձևավորումները տոնական տեսք էին հաղորդել ողջ դպրոցին: Վաճառքից ստացված հասույթը դպրոցը նվիրել է բարեգործական նպատակներով:
Ուրախությունը իր շարունակությունը ունեցավ հաջորդ օրը`18.04.2014թ.
Յուրաքանչյուր դասարան հանդես եկավ իր միջոցառումով: Աշակերտները պատրաստել էին տեսաֆիլմեր, ուսուցիչները իրենց հետաքրքիր հաղորդումով մեկ անգամ ևս կարևորեցին ազգային տոնի դերը ազգապահպան , հայրենապաշտության գործում: Աշակերտները զարդարեցին կենաց ծառը, ներկայացրին օրվա խորհրդանիշերի իմաստը` քրիստոնյա աշխարհի համար , հանդես եկան ծեսի արարողության փոքրիկ բեմականացումով:
Դպրոցը, որպես ազգային մշակույթը կրող, ազգապահպան հիմնաքար միշտ էլ կարևորել և կարևորում է նման միջոցառումները: Թերևս սա է ոգու պահպանման իրական ճանապարհներից մեկը:
Շնորհավորում ենք ողջ հայությանը տոնի առթիվ:Տես նկարները ամբողջությամբ >>>

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՄՐՈՑԸ...
Արդեն ավանդույթ են դարձել մեր դպրոցում Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի հրամանատարության հանդիպումները: Այդպիսի հանդիպում կայացավ նաև հ. 78 դպրոցի III դասարաններում: Դպրոցում հյուր էր զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական կապի օժանդակ հանգույցի պետ Արթուր Խաչատրյանը: Աշակերտները նախապատրաստվել էին: Մթնոլորտը շիկացել էր: Մեկը մյուսից առաջ ընկնելով ներկայացնում էին իրենց իմացածը մեր բանակի հերոսական անցյալի ու ներկայի, նրա պանծալի զավակների մասին, որոնք իրենց կյանքը զոհեցին հայրենի սահմանները պաշտպանելիս: Հնչում էր խրոխտ ազգային ու հայրենասիրական երգը: Ոգևորված էին երեխաները: Նրանց հետաքրքրությունից վառվող աչքերում հպարտություն կար. իրենց կողքին էր հայրենի զինվորն ու իսկական քաղաքացին:
«Որքան վսեմ է ժողովրդի հասկացողությունը հայրենիքի մասին, այնքան զորավոր է նրա երկիրը, նրա հայրենասիրությունը» Գ. Նժդեհի խոսքերով սկսեց իր զրույցը մայոր Խաչատրյանը: Նա ոգևորված պատմեց մեր բանակի մասին, նրա հերոս ու նոր հերոսացած զինվորների մասին:
Վերջում մեր հյուրը պատասխանեց երեխաներին հուզող հարցերին և խոստացավ, որ հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա: Երեխաները 1 րոպե լռությամբ հարգեցին օրերս զոհված խիզախ մարտիկ Ա. Հովհաննիսյանի հիշատակը:

Մանկավարժների հերթական ժողով
16.12.2013թ. Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հայոց, ռուսաց, անգլերեն և ֆրանսերեն լեզուների մեթոդ միավորումների համատեղ ժողով: Ներկա էին դպրոցի տնօրեն Ա. Միրզոյանը, փոխտնօրեն Կ.Հախնազարովան և լեզվի ուսուցիչները:
Ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Ռ. Սուքիասյանը ներկայացրեց մեկշաբաթյա դասընթացի աշխատանքը` «Ֆրանսերեն դասավանդողների իմացության/ իրազեկության ստուգանմուշային համակարգ» վերնագրով: Ելույթ ունեցողը խոսեց համակարգում ընդգրկված օտար լեզվի ուսուցչին ներկայացվող պահանջների մասին, եղան կարծիքների փոխանակում, քննարկում:
Ժողովի վերջում հոգեբան Ն.Փաշինյանը անցկացրեց թեստային աշխատանք` «Մանկավարժական պրոցեսում անձի պատրասվածության և հարմարվողականության գնահատումը», որը հնարավորություն տվեց գնահատել ուսուցչի մասնագիտական անձնային ինքնահաստատման որակները:

Ծխելու դեմ լավագույն հակագովազդ
Նոյեմբերի 19-ին արտակարգ աշխուժություն էր տիրում մայրաքաղաքի Հ. Հայրապետյանի անվան դպրոցում:
Սրահում բացված ցուցահանդեսը, որ կրում էր <<Ծխելու դեմ լավագույն հակագովազդ>> խորագիրը, դարձել էր ոչ միայն աշակերտների և ուսուցիչների, այլև ծնողների, հյուրերի հետաքրքրաիրության ու հիացմունքի առարկան:
<<Կրթություն առանց սահմանի>> հասարակական կազմակերպության, <<Դպրոց- կենտրոններ>> միության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շնորհիվ իրականացվող այս միջոցառումը խիստ պատեհ էր ու նպատակային:
Ծխելու` մարդու առողջության մեծագույն թշնամիներից մեկի դեմ հակագովազդը դպրոցականների շրջամում նկարների, պաստառների միջոցով, իրոք, ծխախոտի օգտագործումը կանխարգելող, նրա քայքայիչ ազդեցության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման լավագույն տարբերակներից էր:
Ցուցահանես- մրցույթը ապացուցեց, որ մեր դպրոցի աշակերտները լավ են գիտակցում, թե ինչ վնասներ է տալիս ծխախոտը. նրանց ներկայացրած աշխատանքները բազմաբնույթ էին , հետաքրքիր ու անկեղծ: Աշխատանքներում արտացոլված էին մեր երկրի ապագա քաղաքացու դիրքորոշումը, նրա երևակայությունն ու ազատ մտածելակերպը:
Ներկայացված 32 աշխատանքները դիտեցին 285 այցելու, իսկ քվեարկությամբ հաղթող ճանաչված 3-ը ներկայացվել են <<Դպրոց- կենտրոններ>> միություն :
Կարծում ենք` բոլորիս կողմից նման ոգևորվածությամբ աշխատանք կատարելը, մատաղ սերնդի դաստիարակությունը ճիշտ ուղու վրա դնելը արդեն հաղթանակ են…Տես նկարները ամբողջությամբ >>>

Հանդիպում անվանի մարդկանց հետ
20.11. 2013 թ-ն Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում 20 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանի հետ: Հանդիպման ժամանակ աշակերտները հետաքրքրությամբ լսում էին նրան և տալիս իրենց հուզող հարցերը: Հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ աշակերտների համար, քանի որ շախմատի մասին շատ նորություններ իմացան:Նաև իմացան, թե ինչպես կարելի է dasaran. am կայքի “E2-E4” շախմատային էջում տեղադրված խնդիրները լուծելուց հետո խաղալ աշխարհի չեմպիոն Զավեն Անդրիասյանի հետ : Օրը հետաքրքիր էր բոլորի համար:

Դասը վարում է ծնողը
Արդեն ավանդույթ դարձած «Դասը վարում է ծնողը» շարքից 15.11.2013 թ. 3բ դասարանցիները հյուընկալել էին սիրված մանկագիր Յուրի Սահակյանին: Հանդիպումը ջերմ էր: Գրողի համար անչափ հաճելի էր, որ շատ ընթերցողներ ունի: Երեխաների հետաքրքրությունից վառվող աչքերում ցնծություն կար. վերջապես հանդիպել էին այն հեղինակին, որի ստեղծագործությունները տեղ են գտել իրենց դասագրքերում: Նրանք հասկացան , որ գրողներն էլ իրական մարդիկ են և ապրում ու ստեղծագործում են իրենց կողքին:
Ուսուցչուհին` Ի. Ալոյանը , հակիրճ ներկայացրեց հեղինակի անցած ուղին: Երեխաները արտասանեցին սիրելի գրողի բանաստեղծությունները:
Վերջում երեխաների հարցերին պատասխանեց հեղինակը, նվիրեց «Ամենալավ խաղալիքը» պատկերազարդ գիրքը, կարդաց նաև իր ստեղծագործություններից: Գոհ էին բոլորը:

Մանկավարժական խորհրդի նիստը:
2013 թվականի նոյեմբերի 1-ին կայացավ Հ.հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի մանկավարժական խորհրդի նիստը:
Օրակարգում քննարկվեցին
1. Երկամսյա ուսումնական արդյունքները և ընթացիկ այլ հարցեր
2. Մանկավարժական զեկուցումով հանդես եկավ դպրոցի հոգեբան Ն. Փաշինյանը: Նա մանկավարժների ուշադրությանը ներկայացրեց “Ժամանակակից աշակերտներ խնդիրները” թեմայով զեկուցումը:
Նպատակն էր` հասկանալ այսօրվա աշակերտին, նրա հոգեբանությունը, ծանոթանալ նրանց խնդիրներին, պերցեպտիվ ունակություն ցուցաբերել յուրաքանչյուր աշակերտի նկատմամաբ` փորձելով խույս տալ կոնֆլիկտային իրավիճակներից:Տես նյութը >>>

31.10-1.11.2013թ-ին դպրոցում անցկացվելու են ծնողական ժողովներ:
Բարի ավանդույթ է դարձել ծնողական ժողովներին քննարկել ոչ միայն ուսումնական և կազմակերպչական հարցեր այլև քննարկման են առաջարկվում թեմաներ, որոնք ավելի են ամրապնդում դպրոց – ծնող- աշակերտ շղթան : Թեմաները` «Հանդուրժողականություն», «Երեխայի ճիշտ դաստիարակելու պայմանը, նրա բարձրարժեքության գիտակցումն է», «Ընտանիքի ազդեցությունը երեխայի վրա» «Ծնող- երեխա- ուսուցիչ եռանկյան կապի ամրապնդում» «Արժեքային համակարգի ձևավուրումը ընտանիքում»... ընտրվում են քննարկվում ուսուցիչների կողմից և խաղ- վարժությունների միջոցով անցկացվում:Տես նկարները >>>

<<Ա>>
տառի ուսուցումը
Հոկտեմբերի 15-ին Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցում տեղի ունեցավ <<Ա>> տառի ուսուցմանը նվիրված դաս-միջոցառում:
<<Ա>> տառի ուսուցումը երեխաների համար դարձավ մի մեծ տոն: Տառի ուսուցումը յուրաքանչյուր դասարան սկսեց իր դասասենյակում: Տոնական հանդերձի մեջ էր թե’ դասասենյակները, թե’ դպրոցի բակը: Երեխաների ուրախ տրամադրությունը փոխանցվել էր ուսուցիչներին և ծնողներին: Առաջին դասարանցիներին շնորհավորելու էր եկել <<Այբբենարանը>>: Միջոցառմանը ավելի բարձր տրամադրություն հաղորդեց խաղավարը, որն էլ ուրախացրեց, պարեցրեց և շնորհավորեց փոքրիկներին: Միջոցառման վերջում աշակերտներին բաժանվեց <<Ա>> տառը խորհրդանշող բլիթներ:Տես նկարները >>>

Իմ սրտի ուղեկից Երևան-2795 Հոկտեմբերի 12-ին հ.78 դպրոցի բակում ուրախ տրամադրություն էր: Բարձր դասարանի աշակերտները դասղեկների և տնօրինության ուղեկցությամբ քայլերը ուղղեցին դեպի Մոսկվայի հրապարակ:
Միջոցառումը շատ գեղեցիկ էր և տպավորիչ: Այն կարևորեց մայրաքաղաքը որպես տուն ընկալելու զգացողությունը, երեխաների հոգում խորացրեց սերն ու ջերմությունը իրենց քաղաքի նկատմամբ:
Երթը միասնության, հպարտության , երկրի ներկայի և ապագայի նկատմամբ հավատի խորհրդանիշ ունի իր մեջ: Տես նկարները >>>
Տոնդ շնորհավոր, Երևան…

Ձեր տոնը շնորհավոր սիրելի ուսուցիչներ...
Հոկտեմբերի 4-ի առավոտյան սկսված հորդառատ անձրևը երևանյան ոսկեշող աշունը համեմեց աշնանային ինքնատիպ թախիծով, ինչը, սակայն, չփոխեց Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում տիրող ուրախ և աշխույժ տրամադրությունը: Միջոցառումը, որը նախատեսված էր անցկացնել դպրոցի բակում, տեղափոխվեց դպրոցի դահլիճ: Տոնական մթնոլորտը համակել էր բոլորին`աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին: Երեխաները գեղեցիկ երգով, պարով, ասմունքով իրենց երախտիքի յուրօրինակ խոսքն ուղղեցին Մայր հայրենիքին, շռայլ, առատաձեռն բնությանը և սիրելի ուսուցիչներին:

Ճանաչենք մեր քաղաքը
28.09.2103թ-ին Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 4գ դասարանի աշակերտները իրենց ծնողների և դասղեկ` Ա. Գալֆայանի ուղեկցությամբ կազմակերպեցին էքսկուրսիա «Ճանաչենք մեր քաղաքը» խորագրով: Էքսկուրսիան սկսվեց մեր դպրոցից և շարունակվեց մինչև Արամ Խաչատրյանի տուն թանգարան: Նախապես դասղեկը տեղեկություններ էր հայտնել երեխաներին Բաղրամյան պողոտայի վրա գտնվող շենքերի, արձանների, պուրակների մասին և երեխաները առանց դժվարության կարողացան վարել էքսկուրսիան: Իսկ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում երեխաները և ծնողները մեծ հետաքրքրությամբ լսեցին էքսկուրսավարին: Օրը շատ հագեցած էր և հետաքրքիր:

Ուրախ տրամադրություն դպրոցի բակում
2013 թ-ի ամռանը Արաբկիր թաղապետարանի նախաձեռնությամբ Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի ընդարձակ բակի մի հատվածում կառուցվել էր խաղահրապարակ` ժամանակակից մարզասարքերով:
Ու այսօր.սեպտեմբերի 27-ին, արտակարգ եռուզեռ էր Արաբկիր համայնքի հ.78 դպրոցի բակում: Հավաքվել էին դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հարակից բակերի բնակիչները: Ուրախ էին թե մեծերը, թե փոքրերը: Խաղահրապարակի բացումն էր. մասնակցում էին Արաբկիր համայնքի ղեկավար Հրայր Անտոնյանը և այլ աշխատակիցներ: Հրայր Անտոնյանը շնորհավորեց երեխաներին ` ցանկանալով առողջություն և երջանիկ մանկություն:
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը` ի դեմս տնօրեն տիկին Միրզոյանի, շնորհակալություն հայտնեց հոգատար վերաբերմունքի և լավ նախաձեռնության համար: Տես նկարները >>>

Արդեն ավանդույթ դարձած «Դասը վարում է ծնողը» շարքից 24.09 2013թ-ին ծնող Վարդուհի Պետրոսյանի նախաձեռնությամբ 9ա և 9բ դասարանի աշակերտները այցելեցին ծրագրավորման կենտրոն «SFL»` մասնագիտական կողմնորոշման նպատակով:
Ծրագրավորման կենտրոնի տնօրենը և աշխատակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքի բնույթը, աշակերտները շրջեցին սրահում և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Հանդիպումն անցավ աշխույժ և հետաքրքիր մթնոլորտում:

Այցելություն Անդրանիկ Զորավարի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն Սեպտեմբերի 19-ին Հ.հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 9բ և 5ա դասարանների աշակերտները իրենց դասղեկների ուղեկցությամբ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և Անդրանիկ Զորավարի թանգարան:
Այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել մեծ զորավարի կյանքին և գործունեությանը, աշակերտների մեջ սերմանել հայրենասիրական ոգին:
Կոմիտասի անվան պանթեոնում աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին և բանաստեղծություններ արտասանեցին նրանց շիրիմների մոտ:

Այցելություն Անդրանիկ Զորավարի թանգարան և Կոմիտասի անվան պանթեոն
Սեպտեմբերի 17-ին 6ա դասարանի աշակերտները դասղեկ` Ք. Արիստակեսյանի ուղեկցությամբ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն և Անդրանիկ Զորավարի թանգարան:
Այցի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել մեծ զորավարի կյանքն ու գործունեությունը: Էքսկուրսավարը շատ հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց զորավարի մասին:
Կոմիտասի պանթեոնում աշակերտներին ներկայացվեցին բոլոր այն հայ մեծերը, ովքեր թաղված են պանթեոնում, նրանց կյանքի ու գործունեության մասին:

_Նոր ուսումնական տարվա մեկնարկի բարի ավետիսը
Լուսապայծառ աշնան առաջին օրը` սեպտեմբերի մեկը, կրկին Հայաստան աշխարհում սփռեց նոր ուսումնական տարվա մեկնարկի բարի ավետիսը: Տոնական եռուզեռը հ78 դպրոցի բակում սկսվել էր արևի առաջին շողերի հետ: Այստեղ էին և դպրոցի ուսուցիչները, և աշակերտները, և առաջին դասարանցի իրենց բալիկներին ուղեկցող ծնողները, տատիկներն ու պապիկները, և մանկության երազ օրերի ջերմությունը մեկ անգամ ևս վերապրելու ակնկալիքով լցված շրջանավարտները: Դպրեցի բակում էին նաև բարձրաստիճան և օտարերկրացի հյուրեր:
Դպրոցի շնորհալի աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառում, հնչեցին շնորհավորաքի ջերմ խոսքեր, բարեմաղթանքներ, զիլ ղողանջեց առաջին զանգը, և դպրոցի հյուրընկալ կամարները կրկին ողողվեցին գիտության և կրթության անսպառ լույսով:Տես ֆոտոսրահում>>>...

«Հովհաննես Թումանյանի արձանի մոտ»
Սեպտեմբերի 9-ին հ.78 դպրոցի 4Ա դասարանի աշակերտներն ուսուցչուհի տ.Ծառուկյանի և դասղեկ տ. Ալթունյանի ղեկավարությամբ «Մայրենի» առարկայի «Հովհաննես Թումանյանի արձանի մոտ» դասի ամփոփումը անցկացրեցին Երևանի օպերայի բակում` Հովհ. Թումանյանի արձանի մոտ:
Աշակերտները համառոտ ներկայացրեցին գրողի կենսագրությունը: Պատմեցին , թե գրողն ինչպիսի վերաբերմունք էր ցույց տալիս անապաստան և որբ երեխաներին: Ներկայացվեց հետաքրքիր պատմություններ գրողի կյանքից: Աշակերտներն արտահայտիչ և գեղեցիկ արտասանեցին Թումանյանի մանկական բանաստեղծություններից: Ներկայացրեցին հատվածներ «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան» ստեղծագործություններից:
Հովհ. Թումանյանի բարի ու ժպտադեմ հայացքի ներքո երեխաները սովորեցին երգել գրողի «Ախ, ինչ լավ են սարի վրա...» երգը:
Դասն անցավ մեծ ոգևորությամբ: Ուսուցիչները, անցորդները երեխաներին մաղթեցին նորանոր հաջողություններ գիտելիքի աշխարհում:

“Ճկուն միտք հմուտ ձեռքեր”
Անցյալ տարի հրավիրված լինելով Ազգային ժողովի բակում կազմակերպված ցուցահանդես վաճառքին, որը կազմակերպվել էր Հայաստանի Պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության կողմից, երեխաները մեծ բավականություն ստացան և ցանկություն հայտնեցին մասնակցելու: Այն մեծ սիրով ընդունվեց Հայաստանի Պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության կողմից:
Կազմակերպությունը մեզ ընդգրկեց “Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն” ծրագրի մեջ, որի նպատակն էր աշակերտներին հասկանալի դարձնել բիզնես ծրագիրը, ստեղծել գործարար ընկերություն,տալ անուն ընկերությանը, արտադրանք արտադրել, վաճառել, տարբերել զուտ եկամուտը, աշխատավարձը, չբաշխված շահույթը և ինչպես այն օգտագործել:
Այս տարի ցուցահանդես վաճառքը տեղի ունեցավ 18.10.2012թ-ին Վաղարշապատում, քաղաքապետարանի կից այգում: Մասնակցում էին 50-ից ավել դպրոցներ, որտեղ իր ուրույն տեղը ուներ Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցը իր 8 աշակերտներով:
Մեր աշակերտական գործարար ընկերության անվանումն է “Ճկուն միտք հմուտ ձեռքեր”, որն էլ միաժամանակ գովազդում է մեր արտադրանքը: Ցուցահանդես վաճառքին ներկայացված իրերը պատրաստվել էին մեր աշակերտների ձեռքերով, օգտագործելով գործածության համար ոչ պիտանի արտադրական թափոններ, ստվարաթղթե և պլաստմասայե տարաներ, թղթի կտորտանքներ, հին մեծ սկավառակներ, փողկապներ, ժապավեններ և այլն:

Շարունակելով դպրոցում հաստատված բարի ավանդույթը` 2012թ հոկտեմբերի 5-ին 6Բ դասարանում հյուր էր Անի Ղազարյանի հայրը`մասնագիտությամբ տնտեսագետ ՀՊԱՀ կառավարման ամբիոնի դոցենտ Հայկ Ղազարյանը: Նա բովանդակալից և հետաքրքիր
զրույց - դաս վարեց «Պետություն և տնտեսություն» թեմայով:
Դասի ընթացքում երեխաներին անակնկալ մատուցվեց, նրանք ուսուցչուհի Անահիտ Գալֆայանի ղեկավարությամբ ստացան «Ավելին քան փողը» ծրագրի մասնակցության համար «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և HSBC բանկի կողմից տրամադրված սերտիֆիկատներ

Նկարչական օր
Հ. 78 դպրոցի նկարչական խմբակի երեխաները Աղավնի Յազչյանի ղեկավարությամբ մասնակցեցին V-րդ համահայկական նկարչական մրցույթին, որը իրականացված էր Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից, Գեղագիտական ազգային կենտրոնի և Վիվա Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:
Երեխաների աշխատանքները տեղադրվեցին համացանցի համապատասխան կայքում, որից հետո երեխաները մասնակցեցին արդեն ավանդույթ դարձած «Նկարչական օր» միջոցառմանը, որը կայացավ հոկտեմբերի 21-ին`Հյուսիսային պողոտայում: Միջոցառումը ընթանում էր երաժշտության ուղեկցությամբ և ծաղրածուների մասնակցությամբ:Տես ֆոտոսրահում>>>

Այց «Sis Yan» բնական հյութերի գործարան
«Դասը վարում է ծնողը» ավանդույթի շրջանակներում 9բ դասարանի Հակոբյան Դավիթի ծնող Հակոբյան Արմենը հանդիսանալով «Sis Yan» բնական հյութերի գործարանի տնօրեն 30.10.2012թ երեխաներին հրավիրեց գործարան`շրջայցի: Երեխաները ծանոթացան բոլոր արտադրամասերին`սկսած մրգի լվացումից, մշակումից մինչև պատրաստի հյութի ստացումը և պահեստավորումը: Երեխաները նաև ականատես եղան, թե ինչպես է արտադրանքը փաթեթավորվում և պատրաստվում արտահանման տարբեր երկրներ:
Քանի որ դպրոցում կենսաբանություն և քիմիա մեթոդխորհրդի միամսյակ էր, շրջայցին հրավիրված էին նաև դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհիները , ովքեր ստացված ինֆորմացիան կապում էին անցած թեմաների հետ:
Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևանի փողոցներում
Հ.78 դպրոցի երեխաները կենսաբանության ուսուցչուհի Գոհար Սամվելյանի և նկարչության ուսուցչուհի Աղավնի Յազչյանի ղեկավարությամբ մասնակցեցին մեծ միջոցառման, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին, ժամը 1200-ին: Միջոցառումը նվիրված էր կենդանիների իրավունքների պաշտպանությանը`Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևանի փողոցներում: Շքերթը սկսվեց Ազատության հրապարակից`շարունակվելով Հյուսիսային պողոտայով մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ նախապես կայանված էին ավտոբուսները, որոնք շքերթի մասնակիցներին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ էլ շարունակվեց տոնական միջոցառումը:
Երեխաները կրում էին գույնզգույն զգեստներ և դիմակներ, որոնք պատրաստված էին բնության համար թափոն համարվող նյութերից: Միջոցառմանը մասնակցում էին թատերական և երաժշտական խմբեր:

Այցելություն "Կապույտ" մզկիթ
Նոյեմբերի 5-ին հ.78 դպրոցի մի խումբ աշակերտներ , ովքեր ուսումնասիրում էին պարսկերեն լեզուն այցելեցին «Կապույտ» մզկիթ մասնակցելու Իրանի մշակույթային կենտրոնի կողմից կազմակերպված աշակերտների օրվան նվիրված միջոցառմանը, որը մեծ շուքով նշվում է Իրանում ամեն տարի նոյեմբերի 1-ին:
Մեր աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստտած բանաստեղծությունները, բարեմաղթանքներ հղեցին միմյանց, ստացան նվերներ Իրանի մշակույթի կենտրոնի կողմից:

Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը:
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:Որպես Աստծուն ուղղված աղոթք է համարել հայոց լեզուն անգլիացի մեծանուն գրող Ջորջ Գորդոն Բայրոնը: 2012 թվականը հայտարարվեց համաշխարհային գրքի տարի: Հիրավի, հենց Երևանը`համայն հայության իղձերի ոստանը, ընտրվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Ողջ մոլորակը ճանաչեց հային , հայոց տառերը, որոնք պատմության ճանապարհին նաիրյան զենքերն ու զրահը դարձան, ազգային մշակույթի սյունը, ազատ Հայաստանի պետականության հիմնաքարը:
2012թ. Կրկնակի տոն է մեզ համար: Տարին հայտարարվեց Սայաթ-Նովայի տարի, ինչպես նաև հայ գրականության 500-ամյակի հոբելյան:
Հայը աշխարհին ներկայացավ նորովի. Սահակ-Մեսրոպյան իրականությունից մինչև հայ տպագրություն:
Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցն էլ իր մասնակցությունը բերեց գրքի և համաշխարհային գրատպության տոնին:
Նոյեմբերի 9-ին դպրոցը իր հյուրընկալ օջախում պատվեց Արարատյան թեմի ներկայացուցիչներին և հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախաձեռնությամբ հրաշալի միջոցառում նվիրվեց հոբելյանական տարուն: Աշակերտների գեղեցիկ հայերենով դահլիճը մեկ անգամ ևս վերապրեց ազգի անցած ճանապարհը, հաղորդակցվեց հայոց մեծերի` Տիգրանի, Արտաշեսի, Արտավազդի հետ, տեսավ Վահագնի ծնունդը`հեթանոսական ծիսական արարողության ուղեկցությամբ, Մաշտոցյան գրերի աստվածային ծագումը, ինքն էլ աղոթքը հղեց առ Աստված հայեց տառերով, հասկացավ Հ. Մեղապարտի գործի դժվարությունն ու կարևորությունը:
Վերջում նորովի ներկայացվեց հայոց տառերի զորությունը, որից ցնծաց ողջ դահլիճը:
Այո, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեծն Տիգրանի պատգամին. «Պահել և պահպանել հայոց լեզուն»:
Փառք, մեծաց հայոց:

Հյուրընկալություն հ.78 դպրոցում
Նոյեմբերի 28-ին հ.78 դպրոցում հյուրընկալվեց Պատանեկան նվաճումեր հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, որը մասնակցեց «Ճկուն միտք, հմուտ ձեռքեր» դասին. Ուսուցիչ Ա. Գալֆայան:
Դասին մասնակցում էին «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում ընդգրկված երեխաները: Դասանյութը ներկայացվեց ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, ուսուցչուհին նախապես պատրաստել էր թեմային առնչվող բազմաբովանդակ տեսանյութ:
Երեխաները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում իրենց կատարած աշխատանքները, մասնակցությունը Վաղարշապատում կազմակերպված ցուցահանդես վաճառքին, և վերջում խոսեցին Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության մասին/ԿՍՊ/,բարեգործություն և ԿՍՊ, ինչ տարբերություն կա երկուսի միջև...
Ծավալվեց հետաքրքիր քննարկում , որին ակտիվ մասնակցեց նաև մեր հյուրը` Արմինե Հովհաննիսյանը:

2012թ դեկտեմբերի 11-ին հ.78 դպրոց այցելեցին ԻԻՀ հարգարժան դեսպանը, ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական պարոն Շիրվանդը: Նրանք նախ հանդիպում ունեցան դպրոցի պարսկերեն սովորող երեխաների հետ: Երեխաները դեսպանին ողջունեցին իրենց բանաստեղծություններով և երգերով, պատմեցին դեսպանին իրենց երազանքների և ցանկությունների մասին: Ապա պարոն դեսպանը և պարոն Շիրվանդը հանդիպում ունեցան դպրոցի տնօրենի` տիկին Միրզոյանի և քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ `տիկին Գասպարյանի հետ:
Քննարկվեց որոշ խնդիրներ`կապված պարսից լեզուն ավելի ժամանակակից մեթոդով ուսուցանելու հետ:

Շենացնենք Մեր երկիրը
Դեկտեմբերի 17-ին Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում “Ճկուն միտք-հմուտ ձեռքեր” ծրագիրը, որն իրականացվում է “Պատանեկան նվաճումներ” հասարակական կազմակերպության և HSBC բանկի շրջանակներում, կազմակերպեց ձեռքի աշխատանքների ցուցահանդես –վաճառք: Աշակերտական խորհրդի որոշմամբ ողջ հասույթը`75 000 դրամ փոխանցվեց “Հայաստան” համահայկական հիմնադրամին:
Այս բարեգործական նախաձեռնությանը ոգևորությամբ և մեծ խանդավառությամբ մասնակցեցին մեր բոլոր աշակերտները: Նրանք քաջ գիտակցում էին իրենց կատարածի կարևորությունը:
Այսպես մենք մեր փոքրիկ ներդրումն ունեցանք մեր երկրի շենացման գործում:

Այցելություն "Հայաստան" համահայկական հիմնադրամ
Դեկտեմբերի 21-ին Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի «Ճկուն միտք- հմուտ ձեռքեր» ծրագրի մասնակից երեխաները ծրագրի ղեկավար` Անահիտ Գալֆայանի ղեկավարությամբ այցելեցին «Հայաստան « համահայկական հիմնադրամ: Նրանք դատարկաձեռն չէին, արդեն ունեին սեփական ներդրում`75 000 դրամ
Աշակերտները ծանոթացան հիմնադրամի աշխատանքային առօրյային, շրջեցին սրահներով, համակարգչային տեխնիկայով դիտեցին իրենց կատարած աշխատանքների արդյունքները օգնությունից առաջ և հետո, պատրաստեցին էջանշաններ:
Աշակերտներին անակնկալներ էին սպասում.կազմակերպությունը նրանց նվիրեց իր մեկ տարվա հաշվետվությունը `ամսագրի տեսքով, սկավառակներ և երեխաների պատրաստած էջանշաններից:
Օրը շատ տպավորիչ էր և հագեցած:

ՀՀ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ
Փետրվարի 11-ինՀ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դասղեկների և քիմիայի ուսուցչուհի Ժ.Մարիկյանի ուղեկցությամբ մասնակցեցին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպած մեծամասշտաբ ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ներկայացվեցին Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։
Հայաստանյան քիմիական ընկերությունների արտադրատեսակների իր նախադեպը չունեցող մեծ ցուցահանդեսում մասնակցում էին ոլորտի ավելի քան 50 կազմակերպություններ, որոնց շարքում են «Նաիրիտ» ՓԲԸ-ն, մարտկոցներ արտադրող տարածաշրջանում հայտնի միակ ձեռնարկությունը՝ «Էլբատ» ՓԲԸ-ն, Կենցաղային քիմիայի գործարանը, Բյուրեղավանի «Սարանիստ» ապակիների գործարանը, ֆիլտրող նյութեր արտադրող «Դիատոմիտ» ՓԲԸ-ն, մի շարք դեղագործական ձեռնարկություններ («Վիտամաքս», «Լիզին» և այլն), կղմինդր և կերամիկա արտադրող «Մ և Մավռ» ԲԲԸ-ն,Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները և այլն։
Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր հասարակությանը, մասնավորապես դպրոցականներին և նրանց ծնողներին մասնագիտական կողմնորոշման նպատակով, իրազեկել Հայաստանի քիմիական արտադրության զարգացման տեմպերի մասին, ծանոթացնել գործող կազմակերպություններին և դրանց թողարկած արտադրատեսակներին։Нажмите здесь, чтобы отредактировать..

Ապահով համացանցը մեր առօրյայում
Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Գալֆայանի կողմից 14.02.2013 թվականին , ժամը 13,00-ին անցկացվեց սեմինար` «Ապահով համացանցը մեր առօրյայում» թեմայով: Սեմինարն անցկացվեց IV դասարանի աշակերտների և ծնողների համար, որին ներկա էին 70 աշակերտ և 60 ծնող: IV դասարանի դասղեկները, նկատելով վրդովմունք, ագրեսիա աշակերտների մեջ, որը դրսևորվում էր միմյանց հաղորդագրություններ ուղարկելով, Ա. Գալֆայանի հետ համատեղ կազմակերպեցին տվյալ սեմինարը: Սեմինարի թեման արդիական էր, որն ընդգրկում էր`
Բուկլետների ձևով բաժանվեցին խորհուրդներ ծնողներին և խորհուրդներ երեխաներին: Նաև ցուցադրվեց տեսանյութ, որը տրամադրել էր «World Vision» կազմակերպությունը: Սեմինարի վերջում ներկաները իրազեկվեցին «Շուրջօրյա Թեժ գիծ ծառայության» մասին և տրվեցին համապատասխան կոորդինատները:
Սեմինարի ընդհանուր առմամբ մեծ արձագանք գտավ ծնողների և երեխաների մոտ: Շատ կարճ ծամանակում ծնողները երեխաների մոտ զգալով մեծ փոոխություն` ուշադրության և զգոնության արթնացում դեպի սոցիալական կայքերը, հայտնեցին իրենց գոհունակությունը և շորհակալությունը, խնդրելով ավելի հաճախակի կազմակերպել այսպիսի գեղեցիկ և ուսուցանող սեմինարներ:
Սեմինարի դրական արդյունքներից ելնելով տնօրինության կողմից առաջրկվեց անցկացնել ևս մեկ սեմինար V դասարանի աշակերտների և ծնողների համար:
Սեմինարը կազմակերպվեց և անցկացվեց 28,02,2013թ.-ին ժամը 16,00-ին 75 ծնողների մասնակցությամբ, իսկ V դասարանի աշակերտների հետ` դասաժամերի ընթացքում:
- ինչ է սոցիալական ցանցը,
- ·որոնք են ցանցերի օգուտները,
- · որոնք են ռիսկերը,
- ·որոնք են վտանգները:
Բուկլետների ձևով բաժանվեցին խորհուրդներ ծնողներին և խորհուրդներ երեխաներին: Նաև ցուցադրվեց տեսանյութ, որը տրամադրել էր «World Vision» կազմակերպությունը: Սեմինարի վերջում ներկաները իրազեկվեցին «Շուրջօրյա Թեժ գիծ ծառայության» մասին և տրվեցին համապատասխան կոորդինատները:
Սեմինարի ընդհանուր առմամբ մեծ արձագանք գտավ ծնողների և երեխաների մոտ: Շատ կարճ ծամանակում ծնողները երեխաների մոտ զգալով մեծ փոոխություն` ուշադրության և զգոնության արթնացում դեպի սոցիալական կայքերը, հայտնեցին իրենց գոհունակությունը և շորհակալությունը, խնդրելով ավելի հաճախակի կազմակերպել այսպիսի գեղեցիկ և ուսուցանող սեմինարներ:
Սեմինարի դրական արդյունքներից ելնելով տնօրինության կողմից առաջրկվեց անցկացնել ևս մեկ սեմինար V դասարանի աշակերտների և ծնողների համար:
Սեմինարը կազմակերպվեց և անցկացվեց 28,02,2013թ.-ին ժամը 16,00-ին 75 ծնողների մասնակցությամբ, իսկ V դասարանի աշակերտների հետ` դասաժամերի ընթացքում:
Հրաշքների աշխարհում
14.03.2013թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում 9Բ դասարանի աշակերտները քիմիայի ուսուցչուհի ընկեր Մարիկյանի գլխավորությամբ օրինակելի դաս էին կազմակերպել «Հրաշքների աշխարհում» խորագրով:
Դասի նպատակն էր օգտագործել ստացած գիտելիքները, և քիմիան դարձնել անվտանգ, պահպանել լաբորատոր սարքերի և նյութերի հետ աշխատելու հմտությունը: Վայլել զարմանահրաշ քիմիական փորձերի պատճառած հաճույքը: Կրթության իմաստը ոչ թե գիտելիքների քանակի մեջ է, այլ իմացածը լիարժեք և ճիշտ կիրառելու:
Կատարվեցին բազմաթիվ հետաքրքիր փորձեր`
· ջրից «գինի», ջրց «կաթ»
· վարդի գունավորում`սպիտակից- վարդագույն, դեղինից- կարմիր
· թաշկինակը չի այրվում
· շաքարը ածխանում է
· հրաբուխ սեղանի վրա
Դասին հրավիրված էին դպրոցի տնօրեն` Ա. Միրզոյանը, փոխտնօրեններ` Կ.Հախնազարովան, Լ. Հակոբյանը,ուսուցիչներ, ԵՊՀ-ի գենետիկա մասնագիտական առարկայի մեթոդիստ ղեկավար`Մ. Մաթևոսյանը:

Կրթիր ոչ միայն միտքդ, այլև հոգիդ
5.04.2013թ Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում բազում տարիների աշխատանքային վաստակ ունեցող ուսուցիչ Ջուլիետա Շահինյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց V-IX դասարանի շնորհալի աշակերտների մրցույթ-միջոցառում:
Նպատակն էր բացահայտել դպրոցի շնորհաշատ աշակերտներին և խրախուսել:
Դպրոցը բացահայտեց բազում աշակերտների, որոնք ուսումնական գործընթացը զուգակցում են շատ այլ ասպարեզների հետ: Երգը, պարը, նկարչությունը, ձեռքի աշխատանքը, երաժշտական գործիքներին տիրապետելը, ասմունքը, գեղարվեստական մարմնամարզությունը, դերասանական արվեստին տիրապետելը, արևելյան մարտարվեստի տարբեր ձևերը, լուսանկարչական նախասիրությունները խորացնում են աշակերտի մտահորիզոնը, կրթում հոգին: Մեր դպրոցի նշանաբանն է դարձել կրթել ոչ միայն միտքը, այլև ճաշակը, ունենալ գեղեցիկը ճիշտ գնահատելու կարողություն և աշխարհին նայելու պայծառ լավատեսությամբ:

Միջոցառում նվիրված ֆրանկոֆոնիայի տոնին
Ֆրանսերենը հետզհետե մեծ տարածում է ստանում աշխարհում այդ թվում նաև Հայաստանում: Մեր սիրելի դպրոցը`Հ.Հայրապետյանի անվան հ.78-ը, նույնպես ֆրանսերեն ուսումնասիրող դպրոցների թվին է պատկանում և մայիսի 25-ին մասնակցեց ֆրանկոֆոնիային նվիրված շքեղ միջոցառմանը, որը տեղի ունեցավ հ.56 դպրոցում: Ներկաների մեջ էին նաև բարձրաստիճան հյուրեր Ֆրանսիայից, Շվեյցրիայից : Բոլորին շատ դուր եկավ մեր ելույթը, և ինչպես ֆրանսիայի դեսպանը իր խոսքում նշեց, այն ներկայացնում էր մշակույթների բազմազանությունը:
Այդ օրը` ապրիլի 25-ը, անմոռաց կմնա մեր հուշերում:Нажмите здесь, чтобы отредактировать..

Գեղեցիկը կփրկի աշխարհը
Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանի կողմից կազմակերպված կավճանկար -մրցույթին մասնակցում էին Հ.Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցի 25 աշակերտներ, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Նույն օրը Արաբկիրի թաղապետարանի կողմից կազմակերպված համերգ տեղի ունեցավ կենդանաբանական այգում, որին մասնակցում էին ևս մեր դպրոցի սաները`Նոր ալիք մրցույթի դափնեկիր VI դասարանի աշակերտուհի Արինա Մալխասյանը և VII դասարանի աշակերտուհի Արփի Բաղդասարյանը:>>>
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համատեղ միջոցառում «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով: «Սովորում ենք նկարել» ստուդիայի սաների ցուցահանդեսը և «Ուրախ հնչյուններ» երգչախմբի տոնական համերգը:
Ցուցադրվեցին` գեղանկարներ, գծանկարներ, դիմակներ / պապյե-մաշե-տարվա եղանակներ և աֆրիկյան/: Հնչեցին`Մոցարտի, Ա. Շահզադեյանի, Գ. Սարգսյանի, «Արևներ» խմբի երգերը:
Տպավորիչ էր միջոցառման սկիզբն ու ավարտը: Երկու արվեստները միաձուլվեցին միմյանց վալսի և «Հայ արև» երգ-ֆինալի միջոցով, ուրախ վարդագույն ամպիկների ներքո:
Տես նկարները ամբաղջությամբ>>>>...