ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է , ՄԵՐ ԱՄՐՈՑԸ
Հատված ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեմուտի ուղերձից
Սիրելի՛ հայրենակիցներ
Այսքան տարիների աշխատանքի շնորհիվ այսօր հայոց բանակը հասել է պատրաստության բարձր աստիճանի, ինչն ամեն օր, ամեն ժամ հաստատում է երկրի սահմաններում՝հուսալիորեն պաշտպանելով մեր ժողովրդի խաղաղ արարումը: Բայց մեր պայմաններում սա բավարար չէ, անհրաժոշտ է հայ ժողովրդի անվտանգությունը լիարժեքորեն պաշտպանելու համար հասարակության և բանակի համատեղ ջանքերի թռիչքային առաջընթաց: Ազգային բանակի վերջնական ձևավորումը, որ հենված է մեր ազգային ավանդույթների և միջազգային փորձի վրա լիարժեք կլինի, եթե կարողանանք մեկընդմիշտ ամրապնդել բանակում միջանձնային հարաբերությունների առողջ մթնոլորտ: Նորություն չէ, որ այս գործոններն են ապահովել մեր հաղթանակը, և հրաժարվել նրանցից, չհենվել դրանց վրա նշանակում է չհարգել անցյալը և ապագայի նկատմամբ էլ անպատասխանատու լինել: Տարիներ ի վեր չեմ խախտում տարեվերջում զինված ուժերի անձնակազմին ուղերձով դիմելու սկզբունքս: Այս տարի որոշել եմ դիմել նաև ուսուցչին ու աշակերտին, դասխոսին և ուսանողին,ծնողներին, ողջ հասարակությանը, քանզի ինձ համար թե՛զինվորը, թե՛ առաջին գծի բնակիչը, թե՛ ՀՀ ցանկացած քաղաքացին նույն հարթության վրա են, անհրաժեշտության դեպքում նրանք նույն խնդիրն են կատարում:
Ես խրատ կարդալու կամ հայրենասիրության դասեր տալու միտք չունեմ:Քա՛վ լիցի: Մանավանդ որ, համոզված եմ, յուրաքանչյուրս ենք հավասարապես մտահոգված մեր երկրի ապագայով: Պարզապես ծանրագույն մեր ժամանակաշրջանում միմյանց հետ անկեղծ զրուցելու, ընդհանուր հայտարարի գալու և մեր համատեղ անելիքների մասին պայմանավորվելու կարիք կա:Հույս ունեմ, որ ուղեձի ամենակարևոր գաղափարներն ընդհանուր կլինեն մեզ համար:
Շնորհավորելով բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդի առթիվ՝ մաղթում եմ, որ 2015թ.-ին սերը, ջերմությունը, աշխատանքի բերկրանքը չլքեն մեզ և մեր ժողովուրդը լայն քայլերով ընթանա մեր համազգային երազանքների իրականացման ճանապարհով. Հայոց բանակը պատրաստ է պաշտպանելու այդ ճանապարհը:
Հատված ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տարեմուտի ուղերձից
Պատմության մեջ յուրաքանչյուր սերնդի բաժին է ընկնում իր ճակատագիրը, և յուրաքանչյուր սերունդ կամա թե ակամա ստիպված է լինում ընդունել իրեն նետված մարտահրավերը: Հայրենիքը պահպանելու և մեր երեխաներին փոխանցելու համար մեր սերնդին բաժիին ընկան ծանրագույն փորձություններ: Նույնիսկ համաշխարհային պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ երկիրն անկախությունը ձեռք է բերում պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի հետևանքով ավերված տնտեսության պայմաններում: Եվ ամբողջ միջազգային հանրության հիացական հայացքի ներքո մենք պատվով դուրս եկանք:Կարողացանք մեր հայրենասիրությունն ու նվիրումը հակադարձել հակառակորդի քանակին ու հարուստ սպառազինությանը և հաղթել, ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը, մի բան, որ դարեր ի վեր չէին կարողացել անել մեր նախնիները:
Այժմ էլ դժվար ժամանակներ ենք ապրում. Ոչ՛ պատերազմ, ո՛չ խաղաղություն անկայուն իրավիճակում ենք, ամեն օր լսում ենք հակառակորդի ռազմատենչ հայտարարությունները, ստիպված ենք լինում դիմագրավել արտաքին տարբեր մարտահրավերներին, իսկ սահմանի վրա՝ զսպել հակառակորդի ոտնձգությունները: Եվ այս ամենի կիզակետում դարձյալ կանգնած է մեր բոլոր հաջողությունների կռողը, մեր մեծ հաղթանակների գրավականը ՝ հայրենիքի պաշտպանը:Հայրենիքի պաշտպանը միայն զինվորն ու սպան չեն, հայրենիքի պաշտպան են աշակերտն ու ուսուցիչը, դասախոսն ու ուսանողը, բանվորն ու հողագործը, նա, ում համար հայրենիքն արժեք է: Նորից նա է տանում դրոշը: Բայց միայնակ չի կարող տանել, նրա հետ պիտի քայլեն բոլորը, որպեսզի հաղթական երթը շարունակի իր ընթացքը:

Ես միշտ իմ սպաներին ասում եմ.<<Կյանքի, հայրենասիրության և սիրո մասին ձեր պատկերացումներն ու մտորումները կիսեք ենթակաների հետ և նրանց հաղորդակից դարձրեք ազնվորեն ապրելու, և ոչ թե գոյատևելու արվեստին:Սովորեցրեք, թե հանուն ինչի կարելի է մեռնել և հանուն ինչի չարժե անգամ մատը շարժել>>:
Այսպես մեր զինված ուժերը իր անմիջական պարտականությունները փայլուն կատարելուց բացի կդառնա նաև ազգի ազնվականության ու բարոյականության դարբնոց: Կարծում եմ կհամաձայնեք, որ մարդն ամենից առաջ սովորում է տանը, իր ծնողների դաստիարակության միջոցով: Հարկավոր է ճիշտ ուղղորդել ծնողներին և առաջնորդվել այն սկզբունքով, որ մեր ժառանգները ավելի հայրենասեր, ավելի անձնազոհ պետք է լինեն, քան մենք էինք և ամեն հնարավոր տեղ անձնուրաց կռիվ կտան հայի տեսակի ու Հայաստանի համար: Այս ամենը պետք է ամրապնդվի դպրոցում: Հիշենք կանցլեր Օտտոն ֆեն Բիսմարկի բառերը, որ նա ասել է 1871թ.-ին. <<Ֆրանս-պրուսական պատերազմում հաղթեց պատմության ուսուցիչը>>:Հպարտությամբ կարող եմ ասել, որ ինձ հայրենիքս սիրել սովորեցրել է պատմության ուսուցիչս, նա ինձ սովորեցրել է ամեն ինչ անել հայրենիքի համար օգտակար լինելու մղումին ենթարկվելով:
Իսկ ինչ դուրս կգա այն աշակերտից, ով գալիս է դպրոց և շարունակ լսում իր երկրից անվերջ բողոքող ուսուցչին: Պարզ է՝ կմտածի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է փախչի: Իհարկե, բողոքելու բան շատ կարելի է գտնել. Երիտասարդ պետություն ենք, աննախադեպ, միմյանց վրա բարդված փորձությունների միջից նոր դուրս եկած: Հենց սա պետք է բացատրել աշակերտներին, որ նրանք ոչ թե հուսահատվեն, այլ վստահ, ամուր նայեն առաջ: Ի վերջո մարդը դեռ դպրոցական տարիքից պիտի հասկանա մի պարզագույն բան, որ եթե դու քեզ չես հարգում, քեզ ոչ ոք չի հարգելու, ինչպես տղամարդկանց շրջանում երբեք չի հարգվում իր կնոջից կամ իր բախտից բողոքող տղամարդը: Մեծն Նժդեհն էր ասում. <<Հոգու հիվանդություն ունեն այն ժողովուրդները, ովքեր դժգոհում են իրենց հայրենիքից>>:

Այս երկրով ու ազգով հպարտանալու առիթներ, փառք Աստծո, շատ կան: Մի՞թե հպարտանալու չէ, որ աշխարհում հնագույն քաղաքակրթություններից մեկի սկզբնավորողն ենք, առաջին քրիստոնյա երկիրն ենք, մի՞թե հպարտանալու չեն մեր բազմադարյան մշակույթն ու արվեստը: Եվ ի վերջո, մի՞թե հպարտանալու չէ, որ 20-րդ դարի ամենացնցող ռազմական հաղթանակներից մեկի կռողն ենք, և որ տարբեր երկրներում համատեղ զորավարժությունների ժամանակ մեզ այսօր մատով են ցույց տալիս. <<Նայե՛ք, հայոց բանակն է, որ 90-ական թվականներին Ադրբեջանին…>>:
Եվ արդյո՞ք չարժե, որ ուսուցիչն այս մասին զրուցի աշակերտի հետ: Կամ, երբ Հայաստանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն, մի՞թե պետք չէ մտնել դասասենյակ և հանդիսավոր կերպով շնորհավորել բոլորին, կազմակերպել համադպրոցական կամ համադասարանական միջոցառումներ: Չէ՞ որ այդպես է կրթվում սերունդը, այդպես է սովորում սիրել հայրենիքը, հպարտանալ հայրենիքով, այդպես ՝ վճռում ապրել ի շահ հարազատ երկրի ու ժողովրդի:
Այսինք՝ աշակերտի ռազմահայրենասիրական դաստիարակության համար դպրոցում չկա անկարևոր առարկա. Նա՝ որպես հայրենիքի պաշտպան ձևավորվում է բոլոր առարկաների դասերին:

Այժմ արդեն բանակ են զորակոչվում անկախ Հայաստանում ծնված տղաները, որոնց ապրած տարիներին հայ ժողովուրդը միայ հաղթանակներ է ունեցել, ում համար ապրիլի 24-ը վաղուց արդեն ոչ թե ազգային ողբի, այլ ազգային ոգեկոչման օր է: Նրանք ապրում են իրենց հայրերից ժառանգած ազատ հայրենիքում, երազում են ունենալ ավելի հզոր, ավելի ուժեղ, ավելի արագ զարգացող ու երջանիկ Հայաստան և, վստահաբար, հասնելու են իրենց երազանքին: Նրանք անասելիորեն ոգևորվում են իրենց երկրի ամենափոքր հաղթանակից և վիրավորվում են իրենց երկրի հասցեին հնչող ամենաթեթև վատաբանությունից, պատրաստ են նեղանալ, գժտվել, որովհետև այս Հայաստանը իրենցն է եղել ի սկզբանե՝ օրորոցում աչք բացելուն պես: Եվ վիրավուրվում ու նեղանում են, որովհետև հայրենասիրությունը սիրո մի տեսակ է, իսկ եթե ինչ-որ բան իսկապես սիրում ես, ապա այն թանկ է ու նվիրական: <<Ամենաթանկը, որ ունենք, Անկախության սերունդն է, սերունդ, որ ազատ երկրի քաղաքացի է և իրեն չի պատկերացնում այլ կարգավիճակում, սերունդ, որ շատ բան ունի տալու իր երկրին ու ժողովրդին>>,-ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ նշեց Սերժ Սարգսյանը: Մենք իրավունք չունենք փչացնելու այդ ոսկե սերունդը, իրավունք չունենք նաև նրանց չպատրաստելու, չուղղորդելու, չվաստահելու, չհավատալու, իրավունք չունենք մեր ներդրումը չունենալ նրանց հայեցի դաստրարակության գործում:Այս ոսկե սերունդն է, որ ամեն տեղ հպարտությամբ է հայտնելու իր ազգությունը և ճակատագրի բերումով, որտեղ էլ, որ լինեն, որ երկրում էլ որ հանգրվանեն իրենց հատուկ հայրենասիրությամբ, իրենց հատուկ ազգային մտածելակերպով ու նվիրումով պայքարելու են ընդդեմ ՀՀ-ին ուղղված սպառնալիքների, ալիքների և դրանք մեզ են հասնելու իրենց ուժն ու վտանգավորությունը կորցրած և ամբողջովին թուլացած:
Նա՝ ոսկե սերունդն է իրականացնելու մեր համաժողովրդական մեծ երազանքները, և նրա շնորհիվ են մեր բոլոր ամրոցներում կռվելու հաղթանակներ: Ի վերջո, հայրենիքն էլ մի ամրոցի չափ է մնացել, պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված և այսուհետ ոչ ոք չպետք է կարողանա մագլցել մեր լեռները, ոչ ոք՝ մեր երիտասարդներից բացի, բացի անկախության Ոսկե սերնդից, ովքեր ժայռերի պես ամրանալով, դառնալով լեռնագագաթների նման վսեմ ու բարձր, ավելի անառիկ ու հզոր պիտի դարձնեն իրենց պապենական ամրոցը՝ Հայաստանը: