ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
«Dasaran» կայքը անմոռանալի ու անգնահատելի նվեր մատուցեց հ. 78 դպրոցի ուսուցչական կոլեկտիվին` նրանց համար կազմակերպելով ուխտագնացություն դեպի Սուրբ Էջմիածին: Սրտառուչ էր հայր Վարդանի խոսքը..«Դուք, սիրելի՛ ուսուցիչներ, աստվածընտրյալ մարդիկ եք և, ինչպես մեր Տեր Հիսուսը, ձեր առաքելությունն ունեք, և ձեր աշակերտներն էլ ձեզ համար Աստծո պարգևն են: Սեր ու լույս, ոգեշնչում ու հավատ պիտի լինի ձեր գործում, որովհետև դուք արարում եք...»
Սարկավագ Հովհաննեսն էլ ուսուցիչներին սիրով ուղեկցեց թանգարաններ` տալով անհրաժեշտ մեկնաբանություններ:
22.06.2015թ
Սարկավագ Հովհաննեսն էլ ուսուցիչներին սիրով ուղեկցեց թանգարաններ` տալով անհրաժեշտ մեկնաբանություններ:
22.06.2015թ
Ինքնատիպ` ամեն ինչում
Հ. 78 դպրոցում չափազանց ինքնատիպ են անցնում նաև մանկավարժական խորհրդի նիստերը: Տարեվերջյան նիստը, աշխատանքային բազմապիսի խնդիրներին անդրադառնալով, ավարտվեց հաճելի արարողությամբ, որը, իհարկե, տնօրեն Ա. Միրզոյանի նախաձեռնությունն էր: Նախապես հայտարարված անվանակարգերը`«Լավագույն բաց դաս», «Լավագույն միջոցառում», «Կատարելագործման ձգտող ուսուցիչ», «Մասնագիտական հմտություններով օժտված ուսուցիչ»,«Աշակերտների հարգանքը վայելող ուսուցիչ»,«Կենսուրախ ու լավատես գործընկեր»,«Չբացակայող և չուշացող գործընկեր» և այլն, ստիպել էին ուսուցիչներին նոր ու առավել սթափ հայացքով նայել շուրջը, ընտրել արժանավորին: Պատվոգրերն ու շնորհակալագրերը պարտավորեցնող էին, նախաձեռնությունը` գեղեցիկ, ծափերն ու ծիծաղը` ոգևորող...
19.06.2015թ.
19.06.2015թ.
17.06.2015թ.-ին Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի հյուրընկալ կամարների տակ կրկին տոնական ու աշխույժ մթնոլորտ էր տիրում: Հարազատ կրթօջախում էին հավաքվել դպրոցի նախկին շրջանավարտները: Առիթը դպրոցի 1967թ. Շրջանավարտ, բժիշկ (համաճարակաբան-հիգիենիստ), Արցախյան ազատամարտի մասնակից, Ադմիրալ Իսակովի անվան մեդալակիր Յուրիկ Օհանջանի Օհանյանի ծննդյան 65 ամյակն էր: Հոբելյարին շնորհավորելու էին եկել նրա մարտական ընկերները, դասընկերները, դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Հանդիսավոր պայմաններում նրա անունով անվանակոչվեց դպրոցի բուժկետը: Հուզիչ էր պահը. հնչեցին շնորհավորանքի ու մեծարանքի ջերմ ու անկեղծ խոսքեր. բոլորն էլ կարևորում էին պարոն Օհանյանի հայրենանվեր գործունեությունը և պատրաստակամությունը ծառայեցնել իր բազմամյա մասնագիտական փորձը մատաղ սերնդի դաստիարակության գործին: Պարոն Օհանյանը շատ ծրագրեր ունի. վստահ ենք՝ դպրոցի տնօրինության, ծնողական կազմի և աշակերտության ակտիվ մասնակցությամբ բոլորը կյանքի կկոչվեն:
Ծաղիկների աշխարհում
Դպրոցական տարին ավարտվել է, բայց մեր դպրոցում դեռ աշխույժ մթնոլորտ է: Դպրոցը չի դատարկվել աշակերտներից: IVգ դասարանը հունիսի 9-ին ներկայացրեց «Ծաղիկների աշխարհում» փոքրիկ հանդեսը՝ անգլերենով : Մեծ աշխուժություն էր և աշակերտների, և ծնողների մոտ:
«Բացահայտիր Եվրոպան». կրթական նոր խաղ
5.06.2015թ. հայտարարվեց «Բացահայտիր Եվրոպան» կրթական ծրագրի մեկնարկը: Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում տրվեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության և «Dasaran.am» կրթկան ծրագրի հեղինակների կողմից մշակված «Բացահայտիր Եվրոպան» խաղի մեկնարկը: Կրթկան խաղի միջոցով աշակերտները, ինչպես նաև յուրքանչյուր քաղաքացի, կծանոթանան եվրոպակական երկրների պատմամշակութային, կրթկան, տնտեսական և այլ որորտներին, կտեղեկանան ԵՄ կազամավորման պատմությանը: Խաղը շատ է հետաքրքրել դպրոցի երեխաներին, հատկապես VIIIբ դասարանի աշակետներին: Մեկնարկին մասնակցեցին Ջանիբեկյան Էդգարը, Մինասյան Սոնան, Մուրադյան Ռուզաննան և Խաչատրյան Արփին: Նրանք առաջարկեցին ստեղծել մի նոր կրթական խաղ«Բացահայտիր Հայաստանը» խորագրով:
Նա լույս էր վառ և լույս է արդ
20.05.2015թ. VIIա դասարանի դասղեկ Ք.Արիստակեսյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ միջոցառում «Նա լույս էր վառ և լույս է արդ» խորագրով՝նվիրված Պարույր Սևակին: Հնչեցին մեծ բանաստեղծի ձայնն ու Կոմիտասի կատարումները: Աշակերտները ներկայացրին մեծ բանաստեղծի կյանքն ու գործունեությունը, կատարեցին նրա ստեղծագործություններից:
Հայ ֆիդայիներ
20.05.2015թ. 7-րդ բ դասարանը հանդես եկավ << Հայ ֆիդայիները>> բաց դասով: Երեխաները էլեկտրոնային գրատախտակի օգնությամբ և իրենց իսկ կողմից պատրաստված սլայդներով ներկայացրին ֆիդայիների կյանքի ու սխրանքի ուղին, հնչեցրին ազատագրական երգեր : Դասը նպաստեց ազգային արժանապատվության ոգու բարձրացմանը, մերօրյա ազատության ու անկախության կարևորության ընկալմանը:
Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք
19.05.2015թ. VIIIգ դասարանի դասղեկ Օվ.Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» ցերեկույթը՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Երեխաների խոսքը, ելույթը ուղղված էր ազգային ոգին բարձր պահելուն, դեպի առաջ նայելուն, նոր ու հզոր Հայաստան կառուցելուն:
Խոսքը ընդմիջվում էր երաժշտությամբ, երգով, խորհդանշական պարով: Այդ օրը որպես վառ հիշողություն կմնա թե երեխաների, թե ծնողների, թե մյուս ունկնդիրների հուշերում:
Խոսքը ընդմիջվում էր երաժշտությամբ, երգով, խորհդանշական պարով: Այդ օրը որպես վառ հիշողություն կմնա թե երեխաների, թե ծնողների, թե մյուս ունկնդիրների հուշերում:
Հայաստանի Հանրապետությունը աշխարհում
Որն է մեր փոքրիկ հանրապետության դերը այս մեծ աշխարհում, ինչ տեղ ու համընդհանուր նշանակություն ունի մեր մի ափ երկիրը. այս հարցերին անդրադարձավ միջոցառումը, որ կազմակերպել էին
7-րդ բ դասարանի երեխաները 2015թ, մայիսի 19-ին:
Ուսուցիչ Լ. Թադևոսյան
7-րդ բ դասարանի երեխաները 2015թ, մայիսի 19-ին:
Ուսուցիչ Լ. Թադևոսյան
Տիկնիկային ներկայացում «Առակների հետքերով»
15.05.2015թ.-ին Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի Vա դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա.Գրիգորյանի գլխավորությամբ ցուցադրեցին «Առակների հետքերով» տիկնիկային ներկայացումը: Այն հետաքրքիր ու ինքնատիպ աշխատանք էր: Ներկայացման սցենարը կազմվել էր տարբեր առակների հիման վրա, կարևորում էին ընկերասիրությունը, աշխատասիրությունը, համերաշխությունը, հարազատ բնօրրանը սիրելու, գնահատելու և հայրենի երկրում երջանկությունը գտնելու գաղափարը: Երեխաների խանդավառությունը ակնհայտ էր, նրանցից յուրաքանչյուրը լավ էր պատկերացնում իր կերպարի այլաբանական ասելիքը, և հրաշալի դերասանական խաղով հիացրին հանդիսատեսին:
Bon Voyage 1
14.05.2015 4բ դասարանը կազմակերպել է ուրախ միջոցառում, որի նպատակն էր ցույց տալ այն ամենը, ինչը երեխաները հասցրել էին սովորել ֆրանսերեն լեզվից ողջ ուսումնական տարվա ընթացքում։
Ջուրը մեր կյանքում
12.05.2015թ. 7-րդ բ դասարանում անցկացվեց << Ջուրը մեր կյանքում>> թեմայով բաց դաս: Երեխաները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին, օգտվեցին նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներից /էլեկտրոնային գրատախտակ / , ձեռք բերեցին նոր հմտություններ և կարողություններ, նոր գիտելիքներ ձեռք բերեցին: Դասի վերջում յուրաքանչյուր աշակերտ ուսուցիչ Լ . Թադևոսյանից նվեր ստացավ << Նարեկի և Նարեի արկածները>> գրքույկը : Այս դասի նպատակն էր երեխաների մեջ ձևավորել ջրի մասին հոգալու և խնայողաբար օգտագործելու վերաբերմունք:
Այցելություն արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
11.05.2015թ VIIIբ դասարանի աշակերտները դասղեկ Նարինե Մինասյանի ղեկավարությամբ եղան ԱԻՆ (արտակարգ իրավաիճակների նախարարություն): Աշակերտները լսում էին կառավարման կենտրոնի պետ գնդապետ Հ.Խանգելդյանին, որը մանրամասն ներկայացնում էր ԱԻՆ աշխատակցի բազմաբարդ ու շնորհակալաշխատանքը: Այցը հետաքրքրաշարժ էր , ուսանելի այն կարող է նպաստել նաև ապագա մասնագիտական կողմնորոշման հարցում:
Մեր պապերի հաղթանակը մեր հաղթանակն է
8.05.2015թ Հ.Հայրապետյանի անվան հ.78հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Մեր պապերի հաղթանակը մեր հաղթանակն է>> խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էին դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչները, չափազանց հուզիչ էր ու ինքնատիպ: Լեփ-լեցուն դահլիճը սրտի թրթիռով էր լսում 21-րդ դարի պատանիների ու աղջիկների հպարտությանբ, նվիրումով ու երախտագիտությամբ խոսքը, զինվորական երգերի անմիջական կատարումը…
Միջոցառումը շեշտեց խորհրդային բազմազգժողովրդի հաղթանակի կարևորությունը, հայ բազուկի սխրանքը այդ պատերազմում և համայն աշխարհում խաղաղությունը պահպանելու վճռականությունը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ
Մայիսի 10-ը ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտարարել է Լավաշ թխելու Միջազգային Օր, այդ կապակցությամբ 6/05/2015թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 3բ դասարանի աշակերտների «Հայկական լավաշը» միջոցառումը: Աշակերտները ներկայացրեցին հին հայկական ավանդույթները, հնչեցին առած-ասացվածքներ հացի, թոնրի, գրտնակի վերաբերյալ: հանդեսի ժամանակ երեխաները ցորեն էին հնձում, գրտնակ էին անում, հաց էին թխում: Միջոցառումը ավարտվեց հայկական ավանդական հարսանիքով...
ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ԲՈՑ ԵԼԱՆԵՐ
Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումները:
Միջոցառումների ծրագիրը կազմակերպվել է ողջ ուստարվա համար ՝ հայրենաշունչ երգերի ուսուցում,
գիտական ընթերցումներ,ասմունքի օլիմպիադա ՝ նվիրված եղեռնազարկ գրողներին,
վահանակների,պաստառների ձևավորում և այլն:
1. 27/01/2015թ. 9-րդ դասարանի աշակերտները այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:.
Դասղեկ Գ. Հովհաննիսյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ն. Հովհաննիսյանի, Ս. Սահակյանի և պատմության ուսուցչուհի Հ. Վարդանյանի հետ նրանք յուրօրինակ դաս անցկացրին նախ ցեղասպանության թանգարանի ցուցասրահում` դիտելով <<Հոգիների աճուրդ >> հայտնի ֆիլմը, հետո` անմար կրակի շուրջը: Աշակերտների ներկայացրածը սոսկ պատմական նյութի իմացություն չէր կամ բանաստեղծություն:
Նրանց խոսքը հնչում էր նաև որպես բողոք` ուղղված ժամանակակից հզոր տերություններին, որոնք այսօր էլ` 100 տարի անց, շարունակում են աճուրդի հանել մեր ցավը, պաշտպանել նյութական շահը, քողարկել կամ կեղծել ճշմարտությունը` մոռանալով, որ չարիքի արմատը թաքցնելով ` ծանրացնում են Երկիր մոլորակի Բեռը….
Եվ որպես Ոգեկոչում ու անսասան Հավատ` սյուներն ի վեր տարածվեց.
- Տ’ելնի ձեր դեմ Սասնա Դավիթ,
Տ’ելնի ձեր դեմ Թուր Կեծակին…

2. 15/02/2015թ. Ուշագրավ էր VIII ա դասարանում կազմակերպված դաս-միջոցառումը ՝ նվիրված ՙՙՙՙ<<սպանված աղավնուն>> ՝ Հրանտ Դինքին:Հայրենասիրական դաստիարակությունը խթանող այդ ինքնատիպ դասի ընթացքում աշակերտները հանդես եկան ռեֆերատներով , ընթերցումներով,ներկայացրին իրենց ձևավորած պաստառները ՝ լուսաբանելով մեծ սրտով մեծ մարդու ՝ Դինքի կյանքի վառ էջերը:Արժևորվեց Դինքի գործունեությունը,նրա զավակի ՝ <<Ակոս>> թերթի ծնունդը,նպատակը ՝ ամրապնդել մայրենին,պայքարել Թուրքիայի կառավարության անարդարությունների դեմ:<<Ակոս>>թերթը ազդարարեց Թուրքիայի հայկական համայնքի վերածնունդը:Հանուն ճշմարտության Դինքը կյանքը զոհեց:Նա համոզված էր, որ այդ երկրում աղավնիներին չեն սպանում...Սակայն մեր պապերի հողերը վերադարձնելու նրա իղձերը չիրականացան:Աշակերտները կոչ արեցին առաջնորդվել Դինքի կարգախոսով,չընկրկել ՝ հանուն նրա վառ հիշատակի,հանուն նրա անավարտ գործերի...,մշակութային արժեքները պահել,պահպանել և փոխանցել հետագա սերունդներին:
3.3/04/2015թ.Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում <<Դասը վարում են մտավորականները>> ավանդական դարձած միջոցառման շրջանակներում հյուրընկալեց ՀՀԵՊՀ դոկտոր, պրոֆեսոր . հայ գրականության ամբիոնի վաստակաշատ դասախոս Սամվել Մուրադյանին: Թեման նվիրված էր եղեռնազարկ հեղինակների կյանքին ու գործունեությանը: Պարոն Մուրադյանի ազդեցիկ և հուզիչ խոսքը պարուրեց թե' աշակերտներին, թե' ուսուցիչներին: Սա հայրենասիրության յուրօրինակ դաս էր: Պարոն Մուրադյանը երեխաներին կախարդեց իր ասմունքով: Աշակերտները երկար կհիշեն այս հանդիպումը և Սիամանթոյի, Վարուժանի ու մյուսների պայքարի կոչը` սիրված գրականագետի շուրթերից հնչած կուղեկցի նրանց:
Այլևս երբեք
4.9/04/2015թ. Ֆրանսերեն լեզվի մեթոդ միավորումը կազմակերպեց ցերեկույթ «Այլս երբեք» խորագրով: Անդրադարձ կատարվեց հայոց ցեղասպանությունից մազապարծ փրկված հայերի սերունդներին, ովքեր մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի զարգացման գործում: Ուշագրավ էր, որ միջոցառումը ներկայացվեց ֆրանսերենով, ինչը հայ մանուկների շուրթերից բխած յուրօրինակ ուղերձ դարձավ աշխարհին: Միջոցառման պլանը կարող եք տեսնել>>>
5.10/04/2015թ. դպրոցի
բոլոր աշակերտները ակտիվորեն մասնակցեցին անմոռուկների պատրաստման գործին։ Երեխաները գիտակցում
էին իրենց արածի կարևորությունը, հատուկ գիտեին
անմոռուկի գույների ընտրության խորհուրդը։ Ընհանուր առմամբ պատրաստվեց 2650 անմոռուկ։
6.29.04.2015թ.
անգլերենի մեթոդմիավորումը Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված կազմակերպեց միջոցառում
«Հայաստան» խորագրով:
7.17.05.2015թ. «Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով մեծ միջոցառումը, որ կազմակերպել
էր հ.լեզվի և գրականության մեթոդմիավորումը՝ նախագահ Ն.Հովհաննիսյանի ղեկավարությամբ,
առանձնահատուկ շեշտադրություն ուներ՝ հայ ոգու անպարտելիության, ապրելու և արարելու
շնորհով վրեժխնդիր լինելու գաղափար:
Միջոցառման հյուրերը՝ «Աղբյուր» ամսագրի խմբագիր, բանաստեղծ Թ. Տոնոյանը և ազատամարտիկ,
երգիչ, բանաստեղծ Ա. Համբարյանը իրենց անկեղծ խոսքով ևս հիացրին աշակերտներին, ծնողներին
և պատանի սերնդին խորհուրդ տվեցին հպարտությամբ կրել իրենց համար առայժմ ամենակարևոր
զենքը՝ սովորելը:
8. 5.05.2015թ.-ին ապրիլքսանչորսյան միջոցառումների
շարքը համալրեց IVդ դասարանը, որը ներկայացրեց Հովհ. Թումանյանի «Սասունցի Դավիթը» : Երեխաները մեծ ոգևորությամբ հանդես եկան
: Անգամ հագուստը՝տարվա խորհրդանիշի՝ անմոռուկի գույներով համահունչ էր ոգեղեն խոսքին:
Ցերեկույթ-բեմադրությունը ուղեկցվում էր Առնո Բաբաջանյանի հզոր երաժշտությամբ, ազգագրական
երգերով: Ներկաները մեծ բավականություն ստացան ՝ակնկալելով նորանոր ելույթներ դպրոցական
բեմում: նկարները?
ՍԱՍՈւՆՑԻՆԵՐԻ ՊԱՐԸ
22/04/2015թ. Ինքնատիպ միջոցառում էին կազմակերպել 5գ դասարանի մայրենիի ուսուցիչ Օվ. Վարդանյանը և դասղեկ Ա. Գալֆայանը: Երեխաները ներկայացրեցին Գ.Էմինի «Սասունցիների պարը»: Միջոցառումը նվիրված էր Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:
Հեքիաթի հերոսները
Ապրիլի 17-ին IIIբ դասարանում այբբենարանի հանդես էր անգլերենից: Երեխաները մեծ անհանգստությամբ էին սպասում այդ օրվան, քանի որ յուրաքանչյուրն էլ պատասխանատու էր իր ասած խոսքի համար: Բացի փոքրիկ բանաստեղծություններից, միջոցառումը առաջնորդվում էր անգլերեն երգերով և «Անտառի տնակը» ու «Կարմիր գլխարկը» փոքրիկ հեքիաթներով:
Հայրենասիրական երգի փառատոն
3.03.2015թ. Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Հայրենասիրական երգի փառատոն>> -ի I փուլը, որին մասնակցում էին V-IX դասարանների աշակերտները:
Կենարար ջուր
8/04/2015թ. այց հայաստանի ջրերի որակավորման գիտահետազոտական կենտրոն: Այցին մասնակցում էին 7-9-րդ դասարանների մի խումբ աշակերտներ` քիմիայի և կենսաբանության ուսուցիչներ Ժ Մարիկյանի և Գ.Սահակյանի ուղեկցությամբ: այցի նպատակն էր ծանոթանալ ինստիտուտում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին: Ինստիտուտը զբաղվում է տարածաշրջանի հանքային, ստորգետնյա, խմելու ջրերի քիմիական բաղադրության ստուգման , որակավորման և ստանդարտների համապատասխանության հարցերով: Գիտահետազոտական ինստիտուտը բացի քիմիական հետազոտություններից , կատարում է նաև ջրի բակտերոլոգիական ստուգում`որոշում է կոլի ցուցիչը, որը ներառում է ջրի բաղադրության մեջ եղած օրգանիզմի համար վտանգավոր մանրէների շտամների քանակի որոշումը: աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտում էին փորձերը, տալիս հետաքրքիր հարցեր, մասնակցեցին փորձարարական որոշ աշխատանքների: Ուշագրավ էր այն հանգամանքը, որ մի խումբ աշակերտների գիտական աշխատանքների շնորհիվ արտոնագրվել էր հանքային ջուր` հարստացված «Նարինե» կենսաբանական հավելումով: Ինստիտուըի աշխատանքները նպաստում են բնակչության առողջ ապրելակերպին:Տես նկարները>>>
3.04.2015թ.-ին 8գ դասարանի աշակերտները կենսաբանության ուսուցչուհի Գ.Սամվելյանի և բուժքույր Ի.Մարտիրոսյանի հետ այցելեցին Արաբկիր համայնք սանէպիդկայան` ծանոթանալու խմելու ջրի մաքրությունն ստուգելու եղանակներին:
Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին փորձերը թե' ջրացան բաժնում, թե' քիմիական լաբորատորիայում:
Դպրոցում յուրացված դասերը նորովի էին մեկնաբանվում լաբորատորիայում: Այցելությունը ավելի առարկայական ու հիմնավոր դարձրեց դպրոցականների գիտելիքները քիմիայից ու կենսաբանությունից: Տես նկարները>>>
Ռուսաց լեզվից համակցված դաս հոգեբանի և կենսաբանի հետ
2/04/2015թ. ռուսաց լեզվի ուսուցչուհի Անուշ Բաբասյանը 6գ դասարանում անցկացրեց բաց դաս: Դասի թեման`Ա. Կուպրին «Փիղը» :Դասին մասնակցորմ էին նաև կենսաբանության ուսուցչուհի Գ.Սահակյանը և հոգեբան Ն.Փաշինյանը: Դասի պլանը կարող եք տեսնել >>>
2/04/2015թ. դպրոցում անցկացվեց «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը, որի հանդեպ երեխաների
հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է . այս անգամ մրցույթին մասնակցում էին 128 աշակերտներ:
Ապահով Համացանց Հայաստան 2015
"Ապահով Համացանց Հայաստան 2015" ծրագրի շրջանակներում 3.03.2015թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցի ծնողխորհդի մասնակցությամբ կազմակերպվեց դասընթաց, որի նպատակն էր ծնողներին ներկայացնել համացանցում մասնավոր կյանքի պաշտպանության, անվտանգության և ապահովության խնդիրները , թե ինչ միջոցներով ու գործիքներով կարելի է կանխարգելել
տեխնոլոգիաների ոչ նպատակային և վնասակար օգտագործումը, բաժանվեցին օգտակար խորհուրդներ ծնողներին, ներկայացվեց safe.am կայքը: Դասը ամփոփվեց safe.am կայքում տեղադրված տեսահոլովակների ցուցադրումով:
Բուն բարեկենդան
02.03.2015թ. Հ. Հայրապետյանի անվան 78 դպրոցում տեղի ունեցավ <<Բուն բարեկենդան>> միջոցառում՝ 7բ դասարանի մասնակցությամբ:
Երեխաները ժողովրդական պարերով, թատերախաղերով, հարսանիքով և խնջույքով հանդես եկան՝ ավետելով բնության զարթոնքի սկիզբը:
Միջոցառումը վերածվեց մեծ հանդիսության: Ոգևորությունը, խանդավառությունը փխանցվեց հանդիսատեսին:
Միջոցառումը ,որը անմոռաց հուշ կմնաերեխաների սրտերում, կազմակերպել էին ուսուցիչներ
Լ. Թադևոսյանը և Ա. Հունանյանը:

02.03.2015թ. Հ. Հայրապետյանի անվան 78 դպրոցում տեղի ունեցավ <<Բուն բարեկենդան>> միջոցառում՝ 4բ դասարանի մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր սերմանել երեխաների
մեջ հայրենասիրություն, հարգանք ազգային արժեքների, սովորույթների, ծեսերի և տոների
նկատմամբ ։
Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է
Այդ օրվա առիթով 2.03.2015թ.դպրոցի դասարաններում կազմակերպվեց ուսուցողական դասեր /տեսանյութեր, սալիկներ/, որոնց միջոցով աշակերտները էլ ավելի պատերավոր կարողացան հասկանալ ինչպես դրսևորել արտակարգ իրավիճակներում:
Մեր դպրոցում հյուրընկալվել են ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության <<Սեյսմիկ Պաշտպանության Արևմտյան ծառայության>> աշխատակիցները
Ս/թ փետրվարի 23-ին << ՍՊԱրմԾ >> ՊՈԱԿ-ի աշխատակիցները Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ. 78 հիմնական դպրոցում կազմակերպել և իրականացրել են սեյսմապաշտպանության վարքականոննների ուսուցում: Ուսուցմանը մասնակցել են թվով 111 աշակերտ, 4 ուսուցիչ: Դասը շատ հետաքրքիր էր և ուսուցողական:
Լավագույն ակնարկ
20.02.2015թ Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին ՄԱԿ-ի գրասենյակի կողմից հայտարարված <<Լավագույն ակնարկ>>-ի մրցույթին, որը նվիրված էր Մայրենիի տոնին:
Մեր աշակերտները արժանացան շնորհակալագրերի և նվերների
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու միջազգային օրն է
Փետրվարի 19-ին Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում թևածում էր տոնական տրամադրությունը: Առիթը գիրք նվիրելու միջազգային տոնն էր: Դպրոցի բոլոր դասարաններում անցկացվեցին օրվա խորհրդին նվիրված հետաքրքիր միջոցառումները:
Համակարգչային դասասենյակներում երեխաները հնարավորություն ունեցան դիտելու <<Դպրոց -Կենտրոնների Միության>> կողմից տրամադրված տեսանյութը, քննարկեցին ու վերլուծեցին հետաքրքիր փաստերն ու տվյալները:
Բոլոր դասարաններում աշակերտները մեկը մյուսին գրքեր նվիրեցին: Գրադարանավարուհի Մ. Առաքելյանը գրադարանում օրվա խորհրդին համապատասխան անկյուն էր ձևավորել:
6-րդ դասարանի աշակերտների համար դաս-զրույցներ անցկացվեց նաև Հովհ. Թումանյանի կյանքի ու գործունեության մասին:
Դպրոցի աշակերտները գրքերի նվիրատվություն էին կազմակերպել սահմանամերձ Այգեպար գյուղի իրենց հասակակիցների համար:
8-րդ դասարանների դասղեկների նախաձեռնությամբ կազմակերպվեց <<Աղբյուր >> ամսագրի հանրահռչակում և լավագույն ընթերցողների պարգևատրում
5-րդ և6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվեց <<Լավագույն ընթերցող>> մրցույթը:
7-րդ և 8-րդ դասարաններում անցկացվեց <<Ստեղծագործում են երեխաները>> շարքից գրքին նվիրված ակրոստիկոսների ընթերցում:

«Տրնդեզ» - Տեառնընդառաջի տոնը Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում
13.02.2015թ.
Ջրաղացի երգը
11.02.2015թ. IIIա դասարանի աշակերտները դասվար Ռ.Սարգսյանի և երգի ուսուցչուհի Է.Սարգսյանի ղեկավարությամբ բեմադրել էին <<Ջրաղացի երգը>> գրական-երաժշտական ներկայացումը:
Հանդիսատեսը հիացած էր, նրա աչքերի առջև ծավալվեց մի իսկական հեքիաթ, հեքիաթ, որ բարի, ազնիվ, ստեղծագործ աշխատանքի փառաբանումն էր, հեքիաթ, որ սովորեցնում էր գնահատել իսկական արժեքները, սովորեցնում էր պաըքարել հանուն բարության հաղթանակի:

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
31.01.2015թ. <<Դպրոց կենտրոնների միության>> կողմից տրամադրված <<Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը>> խորագրով նյութի լուսաբանում 5-9-րդ դասարաններում : Դասը վարում էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ա. Հունանյանը:
ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է,ՄԵՐ ԱՄՐՈՑԸ
Նյութերին ծանոթանալու համար այցելեք >>>
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի կունենան հետևյալ միջոցառումները
1. 23.01.2015թ. ժամը 1430
Հանդիպում Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Խառատյանի հետ
/ 8գ դասարան,դասղեկ՝ Օվ. Վարդանյան/ :
2. 26.01.2015թ. ժամը 12օօ
Հանդիպում Հայաստանի պարաշուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ և ՀՀ ԶՈւ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշուտային ծառայության պետ Թևոս Իլիկչյանի և նույն վարչության , կոչումով կապիտան, ՀՀ լավագույն կին զինծառայող Քրիստինա Իլիկչյանի հետ:
/5գ և 8գ դաս-եր, Ա.Գալֆայան , ՕՎ.Վարդանյան/
3. 27.01.2015թ.
Գրական- երաժշտական ցերեկույթ <<Բանակը մեր տունն է>>
/զինղեկ Բ. Զաքարյան/:
4. 27.01.2015թ.
Դասը վարում է ծնողը. ՊՆ կապի օժանդակ հանգույցի վարչության պետը՝ Արթուր Խաչատրյանը,
ՊՆ-ում դաս կանցկացնի 4դ դասարանի աշակերտների հետ:/դասղեկ Ն.Ալթունյան/
5. 27.01.2015թ. ժամը1330
Հանդիպում Արցախյան ազատամարտի <<Սուրբ Պայքարի եղբայրներ>> ջոկատի հրամանատար Հայրապետ Մարգարյանի և ջոկատի տղաների հետ: /6գ դասարան, դասղեկ՝ Ռ.Չիչակյան/
6. 28.01.2015թ. ժամը 1000
Համադպրոցական տողան:
7. 30.01.2015թ.
Հանդիպում Ենթասպաների և արհեստավարժ սերժանտների պատրաստման և վերապատրաստման կենտրոնի պետ ՝ գնդապետ Վահան Արսենյանի հետ
/ 6բ դասարան, դասղեկ՝ Ն.Բադալյան/:

Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում հայոց փառապանծ բանակի ծննդյան տարեդարձի կապակցությամբ շարունակվում է Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպումների շարքը: Հերթական բայց ոչ սովորական հանդիպումը Հայաստանի պարաշուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ և ՀՀ ԶՈւ Ավիացիայի վարչության որոնողափրկարարական և պարաշուտային ծառայության պետ Թևոս Իլիկչյանի և նույն վարչության , կոչումով կապիտան, ՀՀ լավագույն կին զինծառայող Քրիստինա Իլիկչյանի հետ էր:
Երեխաների վառվող աչքերից կարելի էր հասկանալ, թե ինչ լիցքեր ստացան, ինչ եզրակացություններ արեցին հանդիպումից: Շատերի մոտ ցանկություն առաջացավ զբզղվել պարաշուտային սպորտով, ծառայել Հայոց բանակում: Հանդիպումը հուզիչ էր և երկար կմնա մասնակիցների՝ Vգ և VIIIգ դասարանների երեխաների հուշերում:

2015թ. Հունվարի 23-ին Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի VIIIգ դասարանում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան պատերազմի մասնակից, ոստիկանության գնդապետ, ԵԿՄ անդամ Վարդան Խառատյանի հետ: Երեխաները երբեք չեն մոռանա այդ ջերմ հանդիպումը, գնդապետի խորհուրդները, անցած ուղու մասին պատմությունները: Երբ հանդիպումն ավարտվեց, ոչ ոք կարծես չէր ուզում գնալ. Այնքան չտրված հարցեր կային, այնքան հետաքրքիր և հերոսական պատմություններ չպատմված:
Հրաժեշտ տվեցինք՝ նոր հանդիպման ակնկալիքով…
Հրաժեշտ տվեցինք՝ նոր հանդիպման ակնկալիքով…
2015թ. հունվարի 27-ին Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի IIIբ դասարանում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան պատերազմի մասնակից, ոստիկանության գնդապետ, Արայիկ Հարությունյանի հետ: Երեխաները երբեք չեն մոռանա այդ ջերմ հանդիպումը, գնդապետի խորհուրդները, անցած ուղու մասին պատմություններըԱշակերտները պատրաստել էին հարցեր,որոնց պատասխանեց պ.Հարությունյանը: Հանդիպումը ջերմ էր և բովանդակալից:
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառումների շարքը շարունակվում է հ.78 դպրոցում:
28.01.2015թ. վաղ առավոտից տոնական հանդերձանքի մեջ էր դպրոցի բակը. 7-9 -րդ դասարանների բոլոր աշակերտները կանգնած էին զինվորական տողանի շարքով: Զինղեկի հրահանգով նրանք ներկայացան իրենց ընտրած նշանաբաններով, մեծարեցին Հայոց բանակն ու հայ զինվորին, ապա ռազմաշունչ երգերի, ուսուցիչների և միջոցառմանը ներկա հյուրերի որոտընդոստ ծափերի ուղեկցությամբ զինվորական խրոխտ քայլերով շրջան կատարեցին:
Մեծ էր աննախադեպ այս միջոցառման խորհուրդը. հուզված ու հիացած էին բոլորը:

Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված բազում միջոցառումներ են կազմակերպվում հ. 78 դպրոցում. դրանց շարքում առանձնացավ <<Բանակը մեր տունն է>> խորագրվ գրական -երաժշտական ցերեկույթը, որը կազմակերպել էին դպրոցի զինղեկ , փոխգնդապետ Բ. Զաքարյանը և 8-րդ ա դասարանի աշակերտները / դասղեկ` Մ. Հովհաննիսյան/:
Աշակերտների սրտաբուխ խոսքը, ազգային- հայրենասիրական երգերկ նրանց կատարումները հուզել էին բոլորին:
Միջոցառման հյուրեըի թվում էին Արցախի ազատամարտի մասնակիցներ Ալբերտ Բազեյանը, Արմեն Մկրտչյանը, Հայրապետ Մարգարյանը. մարդիկ, ովքեր կռեցին ու կոփեցին սեփական բանակ ունենալու մեր իրավունքը:
Թե՛ հյուրերի, թե՛ տնօրեն Ա. Միրզոյանի խոսքում ընդգծվեցին նոր սերնդի պոռթկուն ոգին, նրանց երախտագիտությունը հայրենիքի պաշտպանների նկատմամբ և հավատը մեր երկրի հզոր ապագայի հանդեպ:

30.01.2015թ. 6բ դասարանը հյուրընկալվեց ենթասպաների և արհեստավարժ սպաների վերապատրաստման կենտրոնում:
Աշակերտներին դիմավորեց կենտրոնի պետ, Արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ Վահան Արսենյանը: Նա երեխաներին պատմեց հետաքրքիր և հերոսական դրվագներ Արցախյան գոյամարտից: Անցկացվեց յուրօրինակ Արիության դաս` <<Ես վաղվա զինվորն եմ >> թեմայով:
Դասարանը պարգևատրվեց պատվոգրով ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Յուրաքանչյուրս պարտավոր ենք այդ մասին իմանալ
Ս. թ. հունվարի 20-ին հ.78 դպրոցի VII և VIII դաս. աշակերտների համար կազմակերպվել է հանդիպում ԵՊԲՀ Ռազմական բժշկության ամբիոնի դասախոս Սպարտակ Հովհաննիսյանի հետ: Հանդիպման նպատակն էր աշակերտներին հաղորդել առաջին բուժօգնության տարրական գիտելիքներ: Հանդիպումն արդյունավետ էր. աշակերտները ստացան բազմակողմանի տեղեկատվություն, մեծ էր նրանց հետաքրքրությունը,ցանկությունը նման հանդիպումները պարբերաբար կրկնել:
Կապ հաստատելու համար`E-mail: [email protected] , [email protected] , [email protected] , https://www.facebook.com/spartak.hovhannisyan
Կապ հաստատելու համար`E-mail: [email protected] , [email protected] , [email protected] , https://www.facebook.com/spartak.hovhannisyan
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈւՐԲ ԾՆՈւՆԴ
Ամանորյա նվերներ Այգեպարի երեխաներին
16/12/2014.թ
Մեզ միացավ նաև aad.am կայքի անձնակազմը աջակցելով գրենական պիտույքներով:
Մեզ միացավ նաև aad.am կայքի անձնակազմը աջակցելով գրենական պիտույքներով:
Մի երկնչիր, բայց միայն հավատա
16/12/2014
Հ.Հայրապետյանի անվ.հ. 78 դպրոցում տեղի ունեցավ /Ավետարանական առակներ/ խորագրով միջոցառումը՝ VIIբ և VIIIա աշակերտների մասնակցությամբ: Միջոցառումը միտված էր աշակերտներին ծանոթացնելու Ավետարանական առակների բովանդակությանը և խորհուրդին, բարոյական արժեհամակարգի ձևավորմանը, ինչպես նաև քրիստոնեական դաստիարակության խթանմանը:
Աշակերտները ներկայացրին և մեկնաբանեցին Սերմնացանի առակը: Միջոցառումը ուղեկցվեց շարականների մաքրամաքուր հնչյուններով:
Միջոցառմանը ներկա էր սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա
տեր Վահան Առաքելյանը:
Աշակերտները ներկայացրին և մեկնաբանեցին Սերմնացանի առակը: Միջոցառումը ուղեկցվեց շարականների մաքրամաքուր հնչյուններով:
Միջոցառմանը ներկա էր սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա
տեր Վահան Առաքելյանը:
Օպերային արվեստը Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում 11/12/2014
Երաժշտությունը մարդու ուղեկիցն է վաղնջական ժամանակներից, նրա մտերիմն ու հոգու թարգմանը թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին, նրա հուզաշխարհի, մտածելակերպի, հոգեկերտվածքի ու բարեկրթության մեծագույն խթանը:
Դարեր շարունակ երգը, մեղեդին թևավորել են մարդուն աշխատանքի ու պայքարի բովում, միայնության ու ընկերության մեջ, ընտանեկան հարկի կամ օտար երկնքի տակ…
Երգ- երաժշտության անցած ճանապարհները կրում են մարդու վայրիվերումների , նրա վերելքների ու անկումների, մաքառումների ու խիզախումների հետքերը, և այսօր էլ, որպես անդավաճան մտերիմ, մեր ամեն օրվա աղու հացն է Երգը…
Երաժշտարվեստում հզոր ավանդներ ունեցող հայերս այսօր էլ պարծենալու իրավունք ունենք, միայն թե աշխարհի հարափոփոխ փնտրտուքներում կուլ չգնան լավագույն արժեքները:
Հենց այս գիտակցումով է առաջնորդվում Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը. աճող սերնդին հոգևոր անհրաժեշտ սնունդ մատուցելու, ազգային և համաշխարհային երաժշտության գանձերին նրան յուրովի հաղորդակից դարձնելու նպատակով համագործակցել հանրակրթական դպրոցների հետ: Սա, ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, արժանավայել գործունեություն:
Օպերայի աջակցման հիմնադրամը <<Օպերային թատրոնը կրթօջախներում>> ծրագրի շրջանակներում դասական երաժշտության համերգով հանդես եկավ մայրաքաղաքի Հայրապետ Հայրապետյանի անվան հ. 78 հիմնական դպրոցում: Համերգին ներկա աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները վայելեցին միջազգային մրցույթների դափնեկիրներ Նարինե Անանիկյանի, Ալինա Փահլևանյանի, կոնցերտմեյստեր Լյուդմիլա Խորոզյանի, մեներգիչ Ռուբեն Նուրիջանյանի հիասքանչ կատարումները: Ծրագրում ընդգրկված էին Ա. Տիգրանյանի, Ռ. Մելիքյանի, Էդվ. Միրզոյանի, Գ. Չթչյանի, Ա. Սաթյանի, ինչպես նաև արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երեխաները հափշտակությամբ էին ունկնդրում Թումանյանի, Իսահակյանի, Սարյանի, Գյոթեի`գրականության դասերից արդեն քաջածանոթ գործերը, որ այս անգամ մատուցվում էին երգիչների վարպետ կատարմամբ:
Ծափերն անկեղծ էին ու բուռն, շնորհակալական խոսքերը`սրտառուչ:
- Այս դահլիճում միշտ էլ հետաքրքիր միջոցառումներ են անցկացվում, բայց սա յուրաահատուկ էր բոլոր առումներով, -ասաց դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը:- Ճիշտ է, մեր սաները հաճախ են այցելում թատրոն ու համերգասրահ, բայց այսօր օպերան ինքն է մեզ հյուր եկել ու իր հետ բերել ոչ միայն երգի ու երգչի հզոր ուժը, այլև զարմանալի մի խաղաղություն, որ դեռ երկար կթևածի մեր հոգիներում:
8-դ դաս. աշակերտուհի Մարիամ Մուկուչյանն էլ, երախտագիտության խոսք ասելով իր ընկերների անունից, համերգը համարեց առանձնահատուկ դաս:
Համագործակցության առաջին քայլն արված է. կրթօջախի ու արվեստագետների հանդիպման ջերմությունը հավաստում է, որ այս նախագիծը արդյունավետ ուղի է ընտրել >>> 1 2 3

Հայոց Անին Վտանգված է.
Ահազանգ
Համայն աշխարհի հայությանը, բարի կամքի և արդարության կողմնակից բոլոր մարդկանց`
միացիր և միացրու 10/12/2014
Ժամանկն է ցույց տալու աշխարհին , որ հայ նոր ու ապագա սերունդների մեջ դույզն -ինչ չեն մարել պատմական արդարության վերականգման կամքն ու հավատը: Ժամանակն է ցույց տալու, որ եղեռնի հետևանքով աշխարհասփյուռ դարձած հայությունը պահանջատեր է հայ հոգևոր- մշակութային
ժառանգությանը:
Համաշխարհային հայկական կոնգրես և Ռուսաստանի հայերի միություն << Հայ ասպետ>> Կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ:
Վերոհիշյալ տեղեկություններով հանդես եկան հ.78 դպրոցի 9-րդ և 8-րդ դասարանների աշակերտներ Թովմասյան Գրիգորը, Գրիգորյան Հասմիկը, Մուկուչյան Մարիամը, Ասրյան Վաչեն, Ունուսյան Սեդրակը, Մկրտչյան Ինեսսան և Պողոսյան Հովհաննեսը:
Աշակերտները դասարաններում ներկայացրեցին ներկայիս Անիի իրավիճակը և կոչ արեցին բոլորին միանալ <<Անին հայինն է և Միշտ Հայական >> կարգախոսին և ստորագրությամբ պահանջատեր դառնալ հայոց մայրաքաղաքին և նրա հոգևոր մշակութային արժեքներին:
Նրանք արժեքավոր տեղեկություններով և Անիի գեղեցիկ նկարներով պատի թերթեր էին պատրաստել և ներկայացրել դպրոցի աշակերտական, ծնողական և մանկավարժական կոլեկտիվներին : <<Միացիր և միացրու>> ,- այս է այսուհետ ամեն ճշմարիտ հայի հրամայականը:

Քիմիան և աշխարհագրությունը
05.12.2014թ. հ .78 դպրոցում տեղիունեցավ <<Քիմիան և աշխարհագրությունը>>խորագրով միջոցառում՝ 7բ դասարանի աշակերտների մասնակցությամբ:Այն կազմակերպել էին քիմիայի և աշխարհագրության ուսուցչուհիներ Ժ. Մարիկյանը և Լ. Թադևոսյանը: Միջոցառումը միտված էր սովորողների հայագիտական, հայրենասիրական, ճանաչողական դաստիարակության խթանմանը և գիտելիքների առավել ամրակայմանը: Մասնակիցները իրենց հայեցի խոսքով, երգով և պարով մեծ խանդավառությամբ լցրին հանդիսատեսների սրտերը:
Անկախության տոնը Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում 19/09/2014թ
Շնորհավոր Սեպտեմբերի 1
Աշխատենք անխոնջ, հասնենք նոր ձեռքբերումների: Թող չարը հեռու մնա մեր երկրի սահմաններից, խաղաղություն տիրի ամենուր:
Սովորենք , արարենք ու հզորանանք:
Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոց
Սովորենք , արարենք ու հզորանանք:
Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոց