• 2024-2025 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • 2024-25 այցելություններ
    • 2024-2025 հանդիպումներ
    • 2024-2025 օրինակելի դասեր
    • Նախագծային ուսուցում2024-25
  • Ներքին գնահատում
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2023-2024
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2021-22
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2020-21
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ2019-2020 >
      • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2018-2019
      • Նեքին գնահատում2016-2017
      • Նեքին գնահատում2015-2016
      • Ներքին գնահատում 2017-2018
  • ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈւՄ
  • ԻՄ ՀԵՐՈՍԸ
  • ՅՈՒՆԵՍԿՕ
  • Մրցանակներ
  • Հոգեբանի անկյուն
  • Մեր մասին
    • Դպրոցի աշխատակազմ >
      • Մանկավարժներ
    • Դպրոցի պատմություն
    • Կառավարման խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Աշակերտական խորհուրդ
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասասենյակներ
  • Փաստաթղթեր
    • Ներքին կարգապահական կանոններ
    • 2021-2022 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ >
      • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 2019-20 >
        • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
        • ԱԿՈՒՄԲՆԵՐ
        • ԷԿՈ
        • ՍՊՈՐՏԱՅԻՆ
        • Նորություններ 2018-19
        • Նորություններ 2017-18
        • Նորություններ 2016-2017
        • Նորություններ 2015-2016
        • Նորություններ 2014-2015
        • Նորություններ 2013-2014
        • Նորություններ 2012-2013ուստարի
        • Դասը վարում է ...
        • Օրինակելի դասեր
        • Այցելություններ
        • 2024-2025 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
        • Տեսասրահ
        • 2011-2012ուստարի
        • Կարդա ամբողջությամբ
        • Մեր բլոգը
        • Էլեկտրոնային թերթ 2010-11
      • Միջոցառումներ
      • Պատկերասրահ >
        • Միջոցառումներ
        • Մանկավարժական արհեստանոց >
          • Կրթական ուղեցույցներ
          • Այցելություններ 2024-25
          • Կրթական ռեսուրսներ
        • Հատուկ մանկավարժ
        • Սոցիալական մանկավարժ
        • Ֆոտոսրահ
      • ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
      • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
      • Օրինակելի դասեր
    • Լիցենզիա
    • Հաշվետվություններ
    • Ֆինանսներ
  • Երևանագիտություն
  • Ամառային հանձնարարություններ
  • Անգլերենի խմբակ
  • Արխիվ
    • 2022-2023 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2020-2021/ 2019-2020
  • Ընտանիք
  • 2023-2024 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Օրինակելի դասեր
    • Նախագծային ուսուցում
    • Այցելություններ
    • Հանդիպումներ
    • Դասը վարում է...
  • Օրվա խորհուրդը
  • Այցելություններ
  • ՆԵՐՔԻՆ
  • 2024-2025 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • 2024-25 այցելություններ
    • 2024-2025 հանդիպումներ
    • 2024-2025 օրինակելի դասեր
    • Նախագծային ուսուցում2024-25
  • Ներքին գնահատում
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2023-2024
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2021-22
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2020-21
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ2019-2020 >
      • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2018-2019
      • Նեքին գնահատում2016-2017
      • Նեքին գնահատում2015-2016
      • Ներքին գնահատում 2017-2018
  • ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈւՄ
  • ԻՄ ՀԵՐՈՍԸ
  • ՅՈՒՆԵՍԿՕ
  • Մրցանակներ
  • Հոգեբանի անկյուն
  • Մեր մասին
    • Դպրոցի աշխատակազմ >
      • Մանկավարժներ
    • Դպրոցի պատմություն
    • Կառավարման խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Աշակերտական խորհուրդ
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասասենյակներ
  • Փաստաթղթեր
    • Ներքին կարգապահական կանոններ
    • 2021-2022 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ >
      • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 2019-20 >
        • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
        • ԱԿՈՒՄԲՆԵՐ
        • ԷԿՈ
        • ՍՊՈՐՏԱՅԻՆ
        • Նորություններ 2018-19
        • Նորություններ 2017-18
        • Նորություններ 2016-2017
        • Նորություններ 2015-2016
        • Նորություններ 2014-2015
        • Նորություններ 2013-2014
        • Նորություններ 2012-2013ուստարի
        • Դասը վարում է ...
        • Օրինակելի դասեր
        • Այցելություններ
        • 2024-2025 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
        • Տեսասրահ
        • 2011-2012ուստարի
        • Կարդա ամբողջությամբ
        • Մեր բլոգը
        • Էլեկտրոնային թերթ 2010-11
      • Միջոցառումներ
      • Պատկերասրահ >
        • Միջոցառումներ
        • Մանկավարժական արհեստանոց >
          • Կրթական ուղեցույցներ
          • Այցելություններ 2024-25
          • Կրթական ռեսուրսներ
        • Հատուկ մանկավարժ
        • Սոցիալական մանկավարժ
        • Ֆոտոսրահ
      • ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
      • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
      • Օրինակելի դասեր
    • Լիցենզիա
    • Հաշվետվություններ
    • Ֆինանսներ
  • Երևանագիտություն
  • Ամառային հանձնարարություններ
  • Անգլերենի խմբակ
  • Արխիվ
    • 2022-2023 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2020-2021/ 2019-2020
  • Ընտանիք
  • 2023-2024 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Օրինակելի դասեր
    • Նախագծային ուսուցում
    • Այցելություններ
    • Հանդիպումներ
    • Դասը վարում է...
  • Օրվա խորհուրդը
  • Այցելություններ
  • ՆԵՐՔԻՆ

_Նոր ուսումնական տարվա մեկնարկի բարի ավետիսը

Picture
Լուսապայծառ աշնան առաջին օրը` սեպտեմբերի մեկը, կրկին Հայաստան աշխարհում սփռեց նոր ուսումնական տարվա մեկնարկի բարի ավետիսը: Տոնական եռուզեռը հ78 դպրոցի բակում սկսվել էր արևի առաջին շողերի հետ: Այստեղ էին և դպրոցի ուսուցիչները, և աշակերտները, և առաջին դասարանցի իրենց բալիկներին ուղեկցող ծնողները, տատիկներն ու պապիկները, և մանկության երազ օրերի ջերմությունը մեկ անգամ ևս վերապրելու ակնկալիքով լցված շրջանավարտները: Դպրեցի բակում էին նաև բարձրաստիճան և օտարերկրացի հյուրեր:
Դպրոցի շնորհալի աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր ու բազմաբովանդակ միջոցառում, հնչեցին շնորհավորաքի ջերմ խոսքեր, բարեմաղթանքներ, զիլ ղողանջեց առաջին զանգը, և դպրոցի հյուրընկալ կամարները կրկին ողողվեցին գիտության և կրթության անսպառ լույսով:Տես ֆոտոսրահում>>>...



Picture
Այսօր սեպտեմբերի 1-ն է, գիտելիքի օրն ու նոր ուսումնական տարվա սկիզբը: Երևանի հ.78 դպրոցի VԲ դասարանը նշեց գիտելիքի օրը “Գիտելիքն է մարդուն դարձնում ազատ ու մեծ” խորագրով:

Դասի թեման էր “ՀՀ պատմամշակույթային կոթողները”, որը կազմված էր “Բոդի” դասի պլանով:

Դասը սկսվեց գիտելիքի մասին ասույթներով: Գիտելիքի կարևորությունը, անհրաժեշտությունը և դրա արդյունքը կարևորվեց տարբեր առարկաների օրինակով /ծառ, ցնցուղ, ծաղկաման/: Այնուհետև տեսանյութի միջոցով ուսուցիչը ներկայացրեց բունդասը , երեխաները լրացրեցին իրենց  նախնական գիտելիքները:

Ասվեց, որ Հայաստանի Հանրապետությունը մեր տունն  է, որը գտնվում է  Երկիր մոլորակի վրա և որ այն մի չքնաղ դրախտավայր է, որն անհնար է անտեսել և չնկատել: «Աշխարհի յոթ հրաշալիքները» տեսանյութով  ամփոփվեց դասը և կարևորվեց Երկիր մոլորակի` մեր մարդկության տան պահպանումը:

Դասը վարում էր VԲ դասարանի դասղեկ, աշխարհագրության ուսուցչուհի, Լ. Թադևոսյանը:


Picture
VԱ դասարանը գիտելիքի օրը նշեց «Տիեզերքն անսահման է  անվախճան» խորագրով:

Ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, ամեն ինչ սկսվում և վերջանում է ինչ որ տեղ: Իսկ Տիեզերքն  անսահման է, անվերջ: Մարդկային գիտակցությունը մի տեսակ դժվարությամբ է համակերպվում այս մտքին: Բայց պատկերացրեք , թե ինչ կլինի, եթե մի օր գիտությունը պարզի, որ Տիեզերքը սահման ունի… Շրջապատը ճանաչելու մեր ձգտումը, նույնքան անսահման է, որքան ինքը` Տիեզերքը: Եվ որքան ընդլայնվում է մեր տեսահորիզոնը Երկիր մոլորակից անդին, այնքան զարմանքով նկատում ենք, թե ինչքան աղքատիկ են մեր գիտելիքները այս բնագավառում: Միթե անհունության մեջ, մարդուց զատ բանական էակներ չկան: Որտեղից են գալիս և ուր են գնում երկնային մարմինները, այդ ինչ ուժեր են կարգավորում նրանց “երթևեկը”: Իսկ արտերկրային քաղաքակրթությունները: Գուցե նրանք մեզ կներկայանան, այսպես կոչված “թռչող ափսեներով”: Վերջիններիս գոյության մասին գիտությունը նույնպես փաստեր չունի: Ականատեսների վկայությունները “թռչող ափսեների”  և այլ մոլորակայինների այցելությունների, նրանց արտասովոր տեսքի ու վարքագծի մասին առայժմ ոչ մի գիտական հաստատում չի ստացել:

Իսկ մարդը չի ցանկանում իրեն միայնակ զգալ Տիեզերքում:

Դասը վարում էր VԱ դասարանի դասղեկ, ֆիզիկայի ուսուցչուհի, Ք. Արիստակեսյանը :


Picture
Picture
Picture
Picture

«Հովհաննես Թումանյանի արձանի մոտ» 

Picture
Սեպտեմբերի 9-ին հ.78 դպրոցի  4Ա դասարանի աշակերտներն ուսուցչուհի տ.Ծառուկյանի և դասղեկ տ. Ալթունյանի ղեկավարությամբ «Մայրենի» առարկայի «Հովհաննես Թումանյանի արձանի մոտ» դասի ամփոփումը անցկացրեցին  Երևանի օպերայի բակում` Հովհ. Թումանյանի  արձանի մոտ:

Աշակերտները համառոտ ներկայացրեցին գրողի կենսագրությունը: Պատմեցին , թե գրողն ինչպիսի վերաբերմունք էր ցույց տալիս անապաստան և որբ երեխաներին: Ներկայացվեց հետաքրքիր պատմություններ գրողի կյանքից: Աշակերտներն արտահայտիչ և գեղեցիկ արտասանեցին Թումանյանի մանկական բանաստեղծություններից: Ներկայացրեցին հատվածներ «Շունն ու կատուն», «Տերն ու ծառան» ստեղծագործություններից:

Հովհ. Թումանյանի բարի ու ժպտադեմ հայացքի ներքո երեխաները սովորեցին երգել գրողի «Ախ, ինչ լավ են սարի վրա...» երգը:

Դասն անցավ մեծ ոգևորությամբ: Ուսուցիչները, անցորդները երեխաներին մաղթեցին նորանոր հաջողություններ գիտելիքի աշխարհում:


Picture
Picture
Picture

“Իմ սրտի մայրաքաղաք”

Picture
Սեպտեմբերի 21-ին հ.78 դպրոցի բակում ուրախ տրամադրություն էր: Բարձր դասարանի աշակերտները դասղեկների և տնօրինության ուղեկցությամբ քայլերը ուղղեցին դեպի Մոսկվայի հրապարակ:

Միջոցառումը շատ գեղեցիկ էր և տպավորիչ: Այն կարևորեց մայրաքաղաքը որպես տուն ընկալելու զգացողությունը, երեխաների հոգում խորացրեց սերն ու ջերմությունը իրենց քաղաքի նկատմամբ:

Երթը միասնության, հպարտության , երկրի ներկայի և ապագայի նկատմամբ հավատի խորհրդանիշ ունի իր մեջ:


Picture
Picture
Picture

Դասը վարում է ծնողը

Picture
3.10.2012թ 9Դ  դասարանը Երևանի “ԱՌԴ” օպտիկս լաբորատորիայում “Դասը վարում է ծնողը” խորագրով լսեցին դասախոսություն և անցկացրեցին գործնական աշխատանք քիմիկ լաբորանտների օգնությամբ


Picture
Picture
Picture
Picture

“Ճկուն միտք հմուտ ձեռքեր”

Picture
Անցյալ տարի հրավիրված լինելով Ազգային ժողովի բակում կազմակերպված ցուցահանդես վաճառքին, որը կազմակերպվել էր Հայաստանի Պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության կողմից, երեխաները մեծ բավականություն ստացան և ցանկություն հայտնեցին մասնակցելու: Այն մեծ սիրով ընդունվեց Հայաստանի Պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության կողմից:

Կազմակերպությունը մեզ ընդգրկեց “Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն” ծրագրի մեջ, որի նպատակն էր աշակերտներին հասկանալի դարձնել բիզնես ծրագիրը, ստեղծել գործարար ընկերություն,տալ անուն ընկերությանը, արտադրանք արտադրել, վաճառել, տարբերել զուտ եկամուտը, աշխատավարձը, չբաշխված շահույթը և ինչպես այն օգտագործել:

Այս տարի ցուցահանդես վաճառքը տեղի ունեցավ 18.10.2012թ-ին Վաղարշապատում, քաղաքապետարանի կից այգում: Մասնակցում էին 50-ից ավել դպրոցներ, որտեղ իր ուրույն տեղը ուներ Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցը իր 8 աշակերտներով:

Մեր աշակերտական  գործարար ընկերության անվանումն է “Ճկուն միտք հմուտ ձեռքեր”, որն էլ միաժամանակ գովազդում է մեր արտադրանքը: Ցուցահանդես վաճառքին ներկայացված իրերը պատրաստվել էին մեր աշակերտների ձեռքերով, օգտագործելով գործածության համար ոչ պիտանի արտադրական թափոններ, ստվարաթղթե և պլաստմասայե տարաներ, թղթի կտորտանքներ, հին մեծ սկավառակներ, փողկապներ, ժապավեններ և այլն:




Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture
Picture

Դասը վարում է ծնողը

Picture
Շարունակելով դպրոցում հաստատված բարի ավանդույթը` 2012թ հոկտեմբերի 5-ին 6Բ դասարանում հյուր էր Անի Ղազարյանի հայրը`մասնագիտությամբ տնտեսագետ ՀՊԱՀ կառավարման ամբիոնի դոցենտ Հայկ Ղազարյանը: Նա բովանդակալից և հետաքրքիր

զրույց - դաս վարեց «Պետություն և տնտեսություն» թեմայով:

Դասի ընթացքում երեխաներին անակնկալ մատուցվեց, նրանք ուսուցչուհի Անահիտ Գալֆայանի ղեկավարությամբ  ստացան «Ավելին քան փողը» ծրագրի մասնակցության համար «Պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության և HSBC բանկի կողմից տրամադրված սերտիֆիկատներ



Picture
Picture
Picture

Նկարչական օր

Picture
Հ. 78 դպրոցի նկարչական խմբակի երեխաները Աղավնի Յազչյանի ղեկավարությամբ մասնակցեցին V-րդ համահայկական  նկարչական մրցույթին, որը իրականացված էր Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից, Գեղագիտական ազգային կենտրոնի և Վիվա Սել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:

Երեխաների աշխատանքները տեղադրվեցին համացանցի համապատասխան կայքում, որից հետո երեխաները մասնակցեցին արդեն ավանդույթ դարձած «Նկարչական օր»  միջոցառմանը, որը կայացավ հոկտեմբերի 21-ին`Հյուսիսային պողոտայում: Միջոցառումը ընթանում էր երաժշտության ուղեկցությամբ և ծաղրածուների մասնակցությամբ:Տես ֆոտոսրահում>>>


Այց «Sis  Yan» բնական հյութերի գործարան

Picture

«Դասը վարում է ծնողը» ավանդույթի շրջանակներում 9բ դասարանի Հակոբյան Դավիթի ծնող Հակոբյան Արմենը հանդիսանալով «Sis  Yan» բնական հյութերի գործարանի տնօրեն 30.10.2012թ  երեխաներին հրավիրեց գործարան`շրջայցի: Երեխաները ծանոթացան բոլոր արտադրամասերին`սկսած  մրգի լվացումից, մշակումից մինչև պատրաստի հյութի ստացումը և պահեստավորումը: Երեխաները նաև ականատես եղան, թե ինչպես է արտադրանքը փաթեթավորվում և պատրաստվում արտահանման տարբեր երկրներ:

Քանի որ դպրոցում կենսաբանություն և քիմիա մեթոդխորհրդի միամսյակ էր, շրջայցին հրավիրված էին նաև դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհիները , ովքեր ստացված ինֆորմացիան կապում էին անցած թեմաների հետ:


Picture
Picture
Picture
Picture

Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևանի փողոցներում

Picture
Հ.78 դպրոցի երեխաները  կենսաբանության ուսուցչուհի Գոհար Սամվելյանի և նկարչության ուսուցչուհի Աղավնի Յազչյանի ղեկավարությամբ մասնակցեցին մեծ միջոցառման, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին, ժամը 1200-ին: Միջոցառումը նվիրված էր կենդանիների իրավունքների պաշտպանությանը`Կենդանիների դիմակահանդես-շքերթ Երևանի փողոցներում: Շքերթը սկսվեց Ազատության հրապարակից`շարունակվելով Հյուսիսային պողոտայով մինչև Հանրապետության հրապարակ, որտեղ նախապես կայանված էին ավտոբուսները, որոնք շքերթի մասնակիցներին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ էլ շարունակվեց տոնական միջոցառումը:

Երեխաները կրում էին գույնզգույն զգեստներ և դիմակներ, որոնք պատրաստված էին բնության համար թափոն համարվող նյութերից: Միջոցառմանը մասնակցում էին թատերական և երաժշտական խմբեր:


Picture
Picture
Picture
Picture

Այցելություն  "Կապույտ"  մզկիթ 

Picture
Նոյեմբերի 5-ին հ.78 դպրոցի մի խումբ աշակերտներ , ովքեր ուսումնասիրում էին պարսկերեն լեզուն այցելեցին «Կապույտ»  մզկիթ մասնակցելու Իրանի մշակույթային կենտրոնի կողմից կազմակերպված աշակերտների օրվան նվիրված միջոցառմանը, որը մեծ շուքով նշվում է Իրանում ամեն տարի նոյեմբերի 1-ին:
Մեր աշակերտները ներկայացրեցին իրենց պատրաստտած բանաստեղծությունները, բարեմաղթանքներ հղեցին միմյանց, ստացան նվերներ Իրանի մշակույթի կենտրոնի կողմից:





Picture
Picture
Picture
Picture

Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը:

Picture
Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է:Որպես Աստծուն ուղղված  աղոթք է համարել հայոց լեզուն անգլիացի մեծանուն գրող Ջորջ Գորդոն Բայրոնը: 2012 թվականը հայտարարվեց համաշխարհային  գրքի տարի: Հիրավի, հենց Երևանը`համայն հայության իղձերի ոստանը, ընտրվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք:

            Ողջ մոլորակը ճանաչեց հային , հայոց տառերը, որոնք պատմության ճանապարհին նաիրյան զենքերն ու զրահը դարձան, ազգային մշակույթի սյունը, ազատ Հայաստանի պետականության հիմնաքարը:

2012թ. Կրկնակի տոն է մեզ համար: Տարին հայտարարվեց Սայաթ-Նովայի տարի, ինչպես նաև հայ գրականության 500-ամյակի հոբելյան:

Հայը աշխարհին ներկայացավ նորովի. Սահակ-Մեսրոպյան իրականությունից մինչև հայ տպագրություն:

Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցն էլ իր մասնակցությունը  բերեց գրքի և համաշխարհային  գրատպության տոնին:

Նոյեմբերի 9-ին դպրոցը իր հյուրընկալ օջախում պատվեց Արարատյան թեմի ներկայացուցիչներին և հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորման նախաձեռնությամբ հրաշալի միջոցառում նվիրվեց հոբելյանական տարուն: Աշակերտների գեղեցիկ հայերենով դահլիճը մեկ անգամ ևս վերապրեց ազգի անցած ճանապարհը, հաղորդակցվեց հայոց մեծերի` Տիգրանի, Արտաշեսի, Արտավազդի հետ, տեսավ Վահագնի ծնունդը`հեթանոսական ծիսական արարողության ուղեկցությամբ, Մաշտոցյան գրերի աստվածային  ծագումը, ինքն էլ աղոթքը հղեց առ Աստված հայեց տառերով, հասկացավ  Հ. Մեղապարտի գործի դժվարությունն ու կարևորությունը:

Վերջում նորովի ներկայացվեց հայոց տառերի զորությունը, որից ցնծաց ողջ դահլիճը:

Այո, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեծն Տիգրանի պատգամին. «Պահել և պահպանել հայոց լեզուն»:

Փառք, մեծաց հայոց:


Picture
Picture
Picture
Picture

Հյուրընկալություն հ.78 դպրոցում

Picture
      Նոյեմբերի 28-ին հ.78 դպրոցում  հյուրընկալվեց Պատանեկան նվաճումեր հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, որը մասնակցեց «Ճկուն միտք, հմուտ ձեռքեր» դասին. Ուսուցիչ Ա. Գալֆայան:
     Դասին մասնակցում էին  «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրում ընդգրկված երեխաները: Դասանյութը ներկայացվեց ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, ուսուցչուհին նախապես պատրաստել էր թեմային առնչվող բազմաբովանդակ տեսանյութ:
     Երեխաները մեծ ոգևորությամբ  ներկայացրեցին «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն»  ծրագրի շրջանակներում իրենց կատարած աշխատանքները, մասնակցությունը Վաղարշապատում կազմակերպված ցուցահանդես վաճառքին, և վերջում խոսեցին Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության մասին/ԿՍՊ/,բարեգործություն և ԿՍՊ, ինչ տարբերություն կա երկուսի միջև...
 Ծավալվեց հետաքրքիր քննարկում , որին ակտիվ մասնակցեց նաև մեր հյուրը` Արմինե  Հովհաննիսյանը:


Picture
Picture
Picture

Հյուրընկալություն հ.78 դպրոցում

Изображение
2012թ դեկտեմբերի 11-ին հ.78 դպրոց այցելեցին  ԻԻՀ հարգարժան դեսպանը, ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական  պարոն Շիրվանդը: Նրանք նախ հանդիպում ունեցան դպրոցի պարսկերեն սովորող երեխաների հետ: Երեխաները դեսպանին ողջունեցին իրենց բանաստեղծություններով և երգերով, պատմեցին դեսպանին իրենց երազանքների և ցանկությունների  մասին: Ապա պարոն դեսպանը և պարոն Շիրվանդը հանդիպում ունեցան դպրոցի տնօրենի` տիկին Միրզոյանի և քաղաքապետարանի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ `տիկին Գասպարյանի հետ:

Քննարկվեց որոշ խնդիրներ`կապված պարսից լեզուն ավելի ժամանակակից մեթոդով ուսուցանելու հետ:

Изображение
Изображение
Изображение

Շենացնենք Մեր երկիրը

Изображение
Դեկտեմբերի 17-ին Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում    “Ճկուն միտք-հմուտ ձեռքեր” ծրագիրը, որն իրականացվում է “Պատանեկան նվաճումներ” հասարակական կազմակերպության և HSBC բանկի շրջանակներում, կազմակերպեց ձեռքի աշխատանքների ցուցահանդես –վաճառք: Աշակերտական խորհրդի որոշմամբ ողջ հասույթը`75 000 դրամ փոխանցվեց  “Հայաստան” համահայկական հիմնադրամին:

            Այս բարեգործական նախաձեռնությանը ոգևորությամբ և մեծ խանդավառությամբ  մասնակցեցին մեր բոլոր աշակերտները: Նրանք քաջ գիտակցում էին  իրենց կատարածի կարևորությունը:

            Այսպես մենք մեր փոքրիկ ներդրումն ունեցանք մեր երկրի շենացման գործում:


Изображение
Изображение
Изображение
Изображение

Այցելություն "Հայաստան" համահայկական հիմնադրամ

Изображение
Դեկտեմբերի 21-ին Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի  «Ճկուն միտք- հմուտ ձեռքեր» ծրագրի մասնակից երեխաները ծրագրի ղեկավար` Անահիտ Գալֆայանի ղեկավարությամբ այցելեցին «Հայաստան « համահայկական հիմնադրամ: Նրանք դատարկաձեռն չէին, արդեն ունեին սեփական ներդրում`75 000 դրամ

Աշակերտները ծանոթացան հիմնադրամի աշխատանքային առօրյային, շրջեցին սրահներով, համակարգչային տեխնիկայով դիտեցին իրենց կատարած աշխատանքների արդյունքները  օգնությունից առաջ և հետո, պատրաստեցին էջանշաններ:

Աշակերտներին անակնկալներ էին սպասում.կազմակերպությունը նրանց նվիրեց իր մեկ տարվա  հաշվետվությունը `ամսագրի տեսքով, սկավառակներ և երեխաների պատրաստած էջանշաններից:

Օրը շատ տպավորիչ էր և հագեցած:


Изображение
Изображение
Изображение
Изображение

 ՀՀ  ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ  ՈՂՋ  ՆԵՐՈՒԺԸ

Изображение
Փետրվարի 11-ինՀ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դասղեկների և քիմիայի ուսուցչուհի Ժ.Մարիկյանի ուղեկցությամբ մասնակցեցին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպած  մեծամասշտաբ ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ներկայացվեցին Հայաստանում գործող քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։

Հայաստանյան քիմիական ընկերությունների արտադրատեսակների իր նախադեպը չունեցող մեծ ցուցահանդեսում մասնակցում էին   ոլորտի ավելի քան 50 կազմակերպություններ, որոնց շարքում են «Նաիրիտ» ՓԲԸ-ն, մարտկոցներ արտադրող տարածաշրջանում հայտնի միակ ձեռնարկությունը՝ «Էլբատ» ՓԲԸ-ն, Կենցաղային քիմիայի գործարանը, Բյուրեղավանի «Սարանիստ» ապակիների գործարանը, ֆիլտրող նյութեր արտադրող «Դիատոմիտ» ՓԲԸ-ն, մի շարք դեղագործական ձեռնարկություններ («Վիտամաքս», «Լիզին» և այլն), կղմինդր և կերամիկա արտադրող «Մ և Մավռ» ԲԲԸ-ն,Հրազդանի և Արարատի ցեմենտի գործարանները և այլն։  

Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր  հասարակությանը, մասնավորապես դպրոցականներին և նրանց ծնողներին մասնագիտական կողմնորոշման նպատակով,  իրազեկել Հայաստանի քիմիական արտադրության զարգացման տեմպերի մասին, ծանոթացնել գործող կազմակերպություններին և դրանց թողարկած արտադրատեսակներին։Нажмите здесь, чтобы отредактировать..

Изображение
Изображение
Изображение
Изображение

Ապահով համացանցը մեր առօրյայում

Հ. Հայրապետյանի անվան  հ.78 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անահիտ Գալֆայանի կողմից 14.02.2013 թվականին , ժամը 13,00-ին անցկացվեց սեմինար` «Ապահով համացանցը մեր առօրյայում» թեմայով: Սեմինարն անցկացվեց IV դասարանի աշակերտների և ծնողների համար, որին ներկա էին 70 աշակերտ և 60 ծնող: IV դասարանի դասղեկները, նկատելով վրդովմունք, ագրեսիա աշակերտների մեջ, որը դրսևորվում էր միմյանց հաղորդագրություններ ուղարկելով, Ա. Գալֆայանի հետ համատեղ կազմակերպեցին տվյալ սեմինարը: Սեմինարի թեման արդիական էր, որն ընդգրկում էր`
  • ինչ է սոցիալական ցանցը,

  • ·որոնք են ցանցերի օգուտները,

  • · որոնք են ռիսկերը,

  • ·որոնք են վտանգները:

Բուկլետների ձևով բաժանվեցին խորհուրդներ ծնողներին և խորհուրդներ երեխաներին: Նաև ցուցադրվեց տեսանյութ, որը տրամադրել էր «World Vision» կազմակերպությունը: Սեմինարի վերջում ներկաները  իրազեկվեցին «Շուրջօրյա Թեժ գիծ ծառայության» մասին և տրվեցին համապատասխան կոորդինատները:
Սեմինարի  ընդհանուր առմամբ մեծ արձագանք գտավ ծնողների և երեխաների մոտ: Շատ կարճ ծամանակում ծնողները երեխաների մոտ զգալով մեծ փոոխություն` ուշադրության և  զգոնության  արթնացում  դեպի սոցիալական կայքերը, հայտնեցին իրենց գոհունակությունը և շորհակալությունը, խնդրելով ավելի հաճախակի կազմակերպել այսպիսի գեղեցիկ և ուսուցանող սեմինարներ:
Սեմինարի դրական  արդյունքներից ելնելով  տնօրինության կողմից առաջրկվեց անցկացնել ևս մեկ սեմինար V դասարանի աշակերտների և ծնողների համար:
Սեմինարը կազմակերպվեց և անցկացվեց 28,02,2013թ.-ին  ժամը 16,00-ին   75 ծնողների մասնակցությամբ, իսկ V դասարանի աշակերտների հետ` դասաժամերի ընթացքում:   

Հրաշքների աշխարհում

Изображение
14.03.2013թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում 9Բ դասարանի աշակերտները քիմիայի ուսուցչուհի  ընկեր Մարիկյանի գլխավորությամբ օրինակելի դաս էին կազմակերպել «Հրաշքների աշխարհում» խորագրով:

Դասի նպատակն էր օգտագործել ստացած գիտելիքները, և քիմիան դարձնել անվտանգ, պահպանել լաբորատոր սարքերի և նյութերի հետ աշխատելու հմտությունը: Վայլել զարմանահրաշ քիմիական փորձերի պատճառած հաճույքը: Կրթության իմաստը ոչ թե գիտելիքների քանակի մեջ է, այլ իմացածը լիարժեք և ճիշտ կիրառելու:

Կատարվեցին բազմաթիվ հետաքրքիր փորձեր`

·         ջրից «գինի», ջրց «կաթ»

·          վարդի գունավորում`սպիտակից- վարդագույն, դեղինից- կարմիր

·         թաշկինակը չի այրվում

·         շաքարը ածխանում է

·         հրաբուխ սեղանի վրա

Դասին հրավիրված էին դպրոցի տնօրեն` Ա. Միրզոյանը, փոխտնօրեններ` Կ.Հախնազարովան, Լ. Հակոբյանը,ուսուցիչներ, ԵՊՀ-ի գենետիկա մասնագիտական առարկայի մեթոդիստ ղեկավար`Մ. Մաթևոսյանը:

Изображение
Изображение
Изображение
Изображение

Կրթիր ոչ միայն միտքդ, այլև հոգիդ

Изображение
5.04.2013թ Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում բազում տարիների աշխատանքային վաստակ ունեցող ուսուցիչ Ջուլիետա  Շահինյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց V-IX դասարանի շնորհալի աշակերտների մրցույթ-միջոցառում:

Նպատակն էր բացահայտել դպրոցի շնորհաշատ աշակերտներին և խրախուսել:

Դպրոցը բացահայտեց բազում աշակերտների, որոնք ուսումնական գործընթացը զուգակցում են շատ այլ ասպարեզների հետ: Երգը, պարը, նկարչությունը, ձեռքի աշխատանքը, երաժշտական գործիքներին տիրապետելը, ասմունքը, գեղարվեստական մարմնամարզությունը, դերասանական արվեստին տիրապետելը, արևելյան մարտարվեստի տարբեր ձևերը, լուսանկարչական նախասիրությունները խորացնում են աշակերտի մտահորիզոնը, կրթում հոգին: Մեր դպրոցի նշանաբանն է դարձել կրթել ոչ միայն միտքը, այլև ճաշակը, ունենալ գեղեցիկը ճիշտ գնահատելու կարողություն և աշխարհին նայելու պայծառ լավատեսությամբ:

 


Изображение
Изображение
Изображение
Изображение

Հանդիպում HSBC բանկի աշխատակցի հետ

Изображение
8.04.2013թ Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում Հայաստանի Պատանեկան նվաճումներ հկ-ի կողմից իրականացվող «Ավելին, քան փողը» ծրագրի շրջանակներում հյուրընկալվեց HSBC բանկի ներկայացուցիչ, անհատական վարկավորման մասնագետ Աննա Ավետիսյանը: Նա V-րդ դասարանների աշակերտների համար վարեց դաս «Ինչպես դառնալ խելամիտ սպառող» թեմայով: Դասի հենց սկզբից ծավալվեց ակտիվ անմիջական երկխոսություն, քանի որ երեխաները թեմային ծանոթ էին, լավ յուրացրել էին , ինչի համար էլ հյուրը հայտնեց իր գոհունակությունն ու հիացմունքը: Նման համագործակցության  արդյունավետությունն ակնհայտ էր.
գոհ էին և երեխաները և HSBS բանկի ներկայացուցիչը:


Изображение
Изображение
Изображение
Изображение

Միջոցառում նվիրված ֆրանկոֆոնիայի տոնին

Изображение
Ֆրանսերենը հետզհետե մեծ տարածում է ստանում աշխարհում  այդ թվում  նաև Հայաստանում: Մեր սիրելի դպրոցը`Հ.Հայրապետյանի անվան  հ.78-ը, նույնպես ֆրանսերեն ուսումնասիրող դպրոցների թվին է պատկանում և մայիսի 25-ին  մասնակցեց ֆրանկոֆոնիային նվիրված շքեղ միջոցառմանը, որը տեղի ունեցավ հ.56 դպրոցում: Ներկաների մեջ էին նաև բարձրաստիճան հյուրեր Ֆրանսիայից, Շվեյցրիայից : Բոլորին շատ դուր եկավ մեր ելույթը, և ինչպես ֆրանսիայի դեսպանը իր խոսքում նշեց, այն ներկայացնում էր մշակույթների բազմազանությունը:

Այդ օրը` ապրիլի 25-ը, անմոռաց կմնա մեր հուշերում:Нажмите здесь, чтобы отредактировать..

Изображение
Изображение
Изображение
Изображение

Գեղեցիկը կփրկի աշխարհը

Изображение
Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանի կողմից կազմակերպված կավճանկար -մրցույթին մասնակցում էին Հ.Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցի 25 աշակերտներ, որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Նույն օրը Արաբկիրի թաղապետարանի կողմից կազմակերպված համերգ տեղի ունեցավ կենդանաբանական այգում, որին մասնակցում էին ևս մեր դպրոցի սաները`Նոր ալիք մրցույթի դափնեկիր VI դասարանի աշակերտուհի Արինա Մալխասյանը և VII դասարանի աշակերտուհի Արփի Բաղդասարյանը:>>>

Изображение
Изображение
Изображение
Изображение

Изображение
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համատեղ միջոցառում «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով: «Սովորում ենք նկարել» ստուդիայի սաների ցուցահանդեսը և «Ուրախ հնչյուններ» երգչախմբի տոնական համերգը:

Ցուցադրվեցին` գեղանկարներ, գծանկարներ, դիմակներ / պապյե-մաշե-տարվա եղանակներ և աֆրիկյան/: Հնչեցին`Մոցարտի, Ա. Շահզադեյանի, Գ. Սարգսյանի, «Արևներ» խմբի երգերը:

Տպավորիչ էր միջոցառման սկիզբն ու ավարտը: Երկու արվեստները միաձուլվեցին միմյանց վալսի և «Հայ արև» երգ-ֆինալի միջոցով, ուրախ վարդագույն ամպիկների ներքո:

 Տես նկարները ամբաղջությամբ>>>>...


Powered by Create your own unique website with customizable templates.
  • 2024-2025 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • 2024-25 այցելություններ
    • 2024-2025 հանդիպումներ
    • 2024-2025 օրինակելի դասեր
    • Նախագծային ուսուցում2024-25
  • Ներքին գնահատում
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2023-2024
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2021-22
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2020-21
    • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ2019-2020 >
      • ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ 2018-2019
      • Նեքին գնահատում2016-2017
      • Նեքին գնահատում2015-2016
      • Ներքին գնահատում 2017-2018
  • ԿԱՄԱՎՈՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՈւՄ
  • ԻՄ ՀԵՐՈՍԸ
  • ՅՈՒՆԵՍԿՕ
  • Մրցանակներ
  • Հոգեբանի անկյուն
  • Մեր մասին
    • Դպրոցի աշխատակազմ >
      • Մանկավարժներ
    • Դպրոցի պատմություն
    • Կառավարման խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Աշակերտական խորհուրդ
    • Հոգաբարձուների խորհուրդ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասասենյակներ
  • Փաստաթղթեր
    • Ներքին կարգապահական կանոններ
    • 2021-2022 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ >
      • ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 2019-20 >
        • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
        • ԱԿՈՒՄԲՆԵՐ
        • ԷԿՈ
        • ՍՊՈՐՏԱՅԻՆ
        • Նորություններ 2018-19
        • Նորություններ 2017-18
        • Նորություններ 2016-2017
        • Նորություններ 2015-2016
        • Նորություններ 2014-2015
        • Նորություններ 2013-2014
        • Նորություններ 2012-2013ուստարի
        • Դասը վարում է ...
        • Օրինակելի դասեր
        • Այցելություններ
        • 2024-2025 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
        • Տեսասրահ
        • 2011-2012ուստարի
        • Կարդա ամբողջությամբ
        • Մեր բլոգը
        • Էլեկտրոնային թերթ 2010-11
      • Միջոցառումներ
      • Պատկերասրահ >
        • Միջոցառումներ
        • Մանկավարժական արհեստանոց >
          • Կրթական ուղեցույցներ
          • Այցելություններ 2024-25
          • Կրթական ռեսուրսներ
        • Հատուկ մանկավարժ
        • Սոցիալական մանկավարժ
        • Ֆոտոսրահ
      • ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
      • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
      • Օրինակելի դասեր
    • Լիցենզիա
    • Հաշվետվություններ
    • Ֆինանսներ
  • Երևանագիտություն
  • Ամառային հանձնարարություններ
  • Անգլերենի խմբակ
  • Արխիվ
    • 2022-2023 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2020-2021/ 2019-2020
  • Ընտանիք
  • 2023-2024 ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Օրինակելի դասեր
    • Նախագծային ուսուցում
    • Այցելություններ
    • Հանդիպումներ
    • Դասը վարում է...
  • Օրվա խորհուրդը
  • Այցելություններ
  • ՆԵՐՔԻՆ