ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒՄՆ Է:
30/06/2017թ Հիմնական կրթության վկայականների հանձնումը հանդիսվոր պայմաններում
17/06/2017թ. Եվրոպական դպրոցական ցանցի (European SchoolNet) հետ ձեռք բերված համաձայնությամբ Հայաստանի 25 ուսուցիչներ մասնակցեցին «Ապահով համացանց դասավանդողների համար» վեցշաբաթյա հեռահար դասընթացին: Լավագույն արդյուքներ ցույց տված 10 մասնագետներ,որոնց թվում են Հ․Հայրապետյանի անվան հ․78 դպրոցի ուսուցիչներ Ա.Գալֆայանը և Մ.Մարգարյանը ստացան European Schoolnet-ի ավարտական հավաստագրեր։
12/06/2017-16/06/2017թ. Հ.Հայրապետյանի ուսուցչական կազմըմասնակցեց "Ներառական կրթության մարտահրավերները և երեխայի շարժման ակտիվության գնահատման մակարդակը որոշող, մանր մոտորիկան զարգացնող աշխատանքների կիրառումը" խորագրով 20 ժամյա սեմինարների: Սեմինարը կազմակերպել էր Ֆինլանդիայի՝ Համաշխարհային Առաքելության Պատմոս հիմնադրամը:
6/06/2017 ԻՍԿ ԳԻՏԵՔ ՈՐ... ավարտական տոնական միջոցառում 4գ դասարանում : Դասղեկ Ա.Արդանյան
Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օր
Ամենաթանկ հիշողությունները միշտ մնում են մանկության մեջ, կարոտները, նպատակները գունավոր, կյանքն էլ ամենասիրած քաղցրավենիքի պես իրական ու շոշոփելի է թվում այնքան ժամանակ, քանի դեռ փոքր ձեռքիդ ափով կպոկես ու մի փոքր տարօրինակ հայացքով, երկար կտնտղես կառուցվածքը քո սիրած եթերային խտուտիկի ու կփչես մարմնիդ ամբողջ ուժով, որ անխտիր բոլոր նամակները թռնեն ու հասնեն սրտումդ ապրող մարդկանց: Ամենաերջանիկ օրերից մեկն է, երջանիկ ձեր ծիծաղով համեմված, ձեր ճիչերով, որ ամենուր լցնում է տամուկ օդը, ապրեցնում ամենասառը կանգնած հատվածը կյանքի, ձեր պուճուր մատները որոնք անգամ թափանցիկ են թվում երբեմն, երբ բռնում ու քայլում ենք և վերջապես ձեր հետ ապրած վայրկյանները ամենադժվար օրը, դուք վերածում եք նոր բացված առավոտի...
Շնորհավոր աշխարհում ապրող բոլոր երեխաների, հրաշք արարածների տոնը, անգամ նրանց ովքեր հենց այս պահին լույս աշխարհ եկան և լրացրեցին կյանքի բացը մի հատվածում...
Շնորհավոր սիրելի փոքրիկներ...
Շնորհավոր աշխարհում ապրող բոլոր երեխաների, հրաշք արարածների տոնը, անգամ նրանց ովքեր հենց այս պահին լույս աշխարհ եկան և լրացրեցին կյանքի բացը մի հատվածում...
Շնորհավոր սիրելի փոքրիկներ...
Կավճանկարչություն Ազատության հրապարակում
30/05/2017թ․ Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի ներկայացուցիչները "ՄԵԿ ՄՈԼՈՐԱԿ ՄԵԿ ԱՊԱԳԱ" 10 րդ Հոբելյանական ֆորումում:
Շնորհավոր Հայրապետ Հայրապետյանի անվան հ. 78
հիմնական դպրոց...կանթեղդ անմար մնա միշտ...
Հաճախ զարմանում ես, թե ինչպե՞ս է, որ պատմությունը կարողանում է իր մեջ կլանել այսքան հիշողություն, այսքան երջանիկ պահեր, ակնթարթներ, որոնք անխնա գռփում է ժամանակը ու անխղճորեն անտեսում քո իսկ գործոնը, քո ապրումներն ու սպասումները, առանց հարցի, առանց պատասխան, ինքն իրեն պսակելով սեփականատիրական ԵՍ-ը, քեզանից տանում է հենց այդ պահին ապրված խինդը, քո խինդը, որը հիշողության մեջ դառնում է բացառիկ թանկություն, անկախ միջավայրից, տրամադրությունից, որը թելադրում է օրը սկսվող և վերջացող: Շնորհավորում եմ բոլորիս մեր հիշողությունների, կերպարների, վառ անհատականությունների կողքին ապրած ու ապագա սերնդի առաջ առաքելություն կատարած սիրելի դպրոց, ուսուցիչներ, ծնողներ և կյանք մտնող շրջանավարտներ, գնահատեք ձեր դերը ամեն տեղ և մի զլացեք ներողություն և շնորհակալություն բառերը հաճախ օգտագործել կյանքում, արժևորելով վայրկյանը...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Դպրոցում անցկացվելու են ծնողական ժողովներ
24/05/2017 ժ.1300 I դասարաններ
25/05/2017 ժ.1300 II-III դասարաններ
6/06/2017 ժ.1300 IV դասարաններ
30/05/2017 ժ.1300 V-VIII դասարաններ
24/05/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կոսմոլոգիայի կենտրոնի ղեկավար, LARES եվրոպական տիեզերական ծրագրի ղեկավար խորհրդի անդամ Վահագն Գրիգորի Գուրզադյանի հետ:
23/05/2017թ. IV բ դասարանի աշակերտները ներկայացրին «Այս ես եմ: Այսքանն եմ:Ես Հայաստանն եմ:» խորագրով միջոցառումը: Ցերեկույթի ընթացքում երեխաները գովերգեցին Հայաստանը, ներկայացրին իրենց սերը հայրենի հողի նկատմամբ և փառքի խոսքեր ասացին հայոց հերոսներին:
20/05/2017թ․ Ինքնուրույն ընթերցանության դասաժամի ընթացքում IVբ դասարանի աշակերտները վերլուծեցին իրենց կարդացած ստեղծագործությունը «6 գլխարկ» մեթոդական հնարի միջոցով: Քննարկվում էր «Մանկության ընկեր» պատմվածքը: Յուրաքանչյուր գույնի գլխարկ կրող թիմը նախապես ստացել էր իր առաջադրանքը: Քննարկումներից հետո խմբերը ներկայացրին իրենց տեսակետը հերոսների և դեպքերի մասին: Մեթոդական հնարը շատ դուր եկավ երեխաներին:
19/05/2017թ.Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 3-րդ բ դասարանի աշակերտները տեխնոլոգիայի դասաժամին մեծ ոգևորվածությամբ պատրաստեցին հետաքրքիր և յուրօրինակ բուտերբրոդներ:
18/05/2017թ.Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչման հետ:
Ամփոփիչ համակցված դաս Հ.Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի 3-րդի ա դասարանում՝ <<Իմ բացթողումները և ձեռքբերումները>> խորագրով:
Ամփոփիչ համակցված դաս Հ.Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի 3-րդի ա դասարանում՝ <<Իմ բացթողումները և ձեռքբերումները>> խորագրով:
18/05/2017թ. << Էլ երբեք չենք կոչվի վեցերորդ դասարանցի>> խորագիրն էր կրում դպրոցի VI ա դասարանի ինքնատիպ միջոցառումը: Գարեգին Բեսի և Արշավիր Դարբնու պիեսների բեմականացումն ու երեխաների երաժշտական կատարումները հիացրին ներկաներին անկեղծ, անկաշկանդ ու բովանդակալից մեկնաբանությամբ...
17/05/2017թ․ Հ․Հայրապետյանի անվան հ․78 դպրոցի IV-րդ դասարանցիների միջև անցկացվեց մրցաշար որտեղ հաղփող ճանաչվեց IVբ դասարանի աշակերտ Էդուարդ Խաչատրյանը։
16/05/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի V-IX դասարանի աշակերտները ներկայացրեցին Վիլյամ Սարոյանի կենսագրությանն և գործունեությանը նվիրված միջոցառում:
12/05/2017թ․ Հ․Հայրապետյանի անվան հ․78 դպրոցում տեղի ուենցավ հանդիպում ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քրոջ՝ տ․ Ռուզան Կրպեյանի հետ։ Vգ դասարանի երեխաները մեծ սիրով և պատասխանատվությամբ էին պատրաստվել հանդիպմանը։ Նրանք արտասանեցին, երգեցին, նաև ներկայացրեցին հերոսի կյանքից դրվագներ։ Մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ լսեցին հերոսի մանկության, դպրոցական կյանքի, հերոսական երիտասարդության մասին։ Հանդիպումն ավարտվեց նոր հանդիպումներ և համագործակցության ակնկալիքով։
11/05/2017թ․ Հ․Հայրապետյանի անվան հ․78 դպրոցի 3ա,բ,գ դասարաններում ուսուցիչներ Ս․Կարապետյանի և Ն․Նորենցի ղեկավարությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ <<Բարության ճանապարհով>> խորագրով։ Միջոցառման նպատակն էր դաստիարակել և սերմանել բարություն միմյանց նկատմամբ, ինչպես նաև հետաքրքրություն և սեր առաջացնել գրքի և ընթերցանության հանդեպ։ Միջոցառումը հագեցած էր փոքրիկ բեմադրություններով , երգերով և բանաստեղծություններով։
10/05/2017թ․ Հ․Հայրապետյանի անվան հ․78 դպրոցի VIդ դասարանը ներկայացրեց <<Թագավորի նոր զգեստը>> հեքիաթը։ Միջոցառմանը <<մասնակցում էին>> նաև Անդերսենը և նրա մյուս հեքիաթների հերոսները՝ <<Մատնաչափիկը, Բալետի պարուհին, Արքայադուստրը սիսեռահատիկի վրա, Ձյունե թագուհին, Եղևնին, Մեծ և Փոքր Կլառսները>> և այլն։ Երեխաները շատ լավ կատարեցին իրենց դերերը՝ հաճելի պահեր պարգևելով և՛ ծնողներին, և՛ ուսուցիչներին, և՛ հանդիսատես երեխաներին։
06/05/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում հաղթության տոն է «Ես հպարտ եմ , որ հայ եմ » խորագրով....
05/05/2017թ. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ալեք և Մարի Մանուկյաններ դահլիճում տեղի ունեցած ԿԱԻ-ի «Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնի, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցությունը աղջիկների համար» ծրագրի հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլին մասնակից խմբերն իրենց ծրագրերը ներկայացրեցին մրցույթի պատվավոր ժյուրիին՝ ի դեմս Ռուզաննա Ստեփանյանի (Կրթության Ազգային Ինստիտուտ), Արամ Քեռյանի (Հայաստանի Ամերիկյան Համալսարան), Արմեն Մելքոնյանի (Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ) և Սուսաննա Բալդրյանի (UNICOMP): Հ․Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի <<Խաղաղության թևեր >> խումբը ևս մասնակցում էր մրցույթին: Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ:
02/05/2017-25/05/2017 Հ․Հայրապետյանի անվան հ․78 դպրոցի 4ա,բ,դ դասարաններում ուսուցչուհի Մ․Մալխասյանը անցկացրեց հանդես <<Bon Voyage>> խորագրով։ Այն նվիրված էր ֆրանսերենի այբբենարանին։ Երեխաները ներկայացրեցին ամբողջ տարվա ընթացքում իրենց սովորածը։ Միջոցառումը ուղեկցվում էր ուախ երգերով և պարերով։
28/04/2017թ.Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 3-րդ բ դասարանի աշակերտները օգտվելով տեղեկատվական աղբյուրներից պատրաստեցին և սիրով ներկայացրեցին "Երևանի տեսարժան վայրերը" խորագրով պաստառներ:
27/04/2017թ․ Հ․Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի <<Խաղաղության թևեր >> խումբը մասնակցեց Հայաստանում «ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան» նվիրված «Ընդլայնենք հորիզոնները, փոխենք վերաբերմունքը» խորագրով ֆորումին։Այն տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Ալեք Մանուկյան» դահլիճում: Ֆորումը միտված էր ոգեշնչելու երիտասարդ աղջիկներին ընտրելու իրենց կարիերան՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում:Ինչպես նաև անցկացվեց «Technovation» ծրագրի կիսաեզրափակիչ փուլը։
26/04/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցում մեծ խանդավառությամբ ընդունվեց ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբի՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ կազմակերպված ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառման հրավերը և 26/04/2017թ. 6ա,7ա,բ,գ դասարանի աշակերտները նշանակված ժամին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին: Աշակերտները ակտիվորեն մասնակցեցին բոլոր աշխատանքներին.ակնհայտ էր հասկանում էին ու լավ գիտակցում օրվա խորհուրդը:
26/04/2017թ. Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 9գ դասարանը իրականացրեց միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ՝<<Պատմության մեջ այս օրը՝ ապրիլի 24-ին>> խորագրով:
26/04/2017թ. Հ. Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 8գ դասարանի աշակերտները ներկայացրեցին "Seven Songs About Armenia "խորագրով միջոցառում:
25/04/2017թ․ Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի աշակերտները «Նարեկացի» արվեստի միությունում մասակցեցին գրական-երաժշտական ցերեկույթին:Ցերեկույթին մասնակցում էին Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների դպրոցների սիրիահայ երեխաները, որոնց թվում էին նաև մեր դպրոցի աշակերտները։Նրանք ներկայացրեցին արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններից՝ դաշնամուրի, ջութակի և դուդուկի նվագակցության ներքո:
25/04/2017թ. ԱՄՆ-ից հյուրեր ունեինք
Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում AIWA և IGEFA հիմնադրամների ներկայացուցիչներ Լաուրա Մարկարյան Տիրդատյանը(ԱՄՆ) և Նինա Սեդրակրյանը (ՀՀ) Հայ երեխաները աշխարհի շուրջ ծրագրի շրջանակներում անցկացրեցին սեմինար-փորձի փոխանակում աշակերտների հետ:

22/04/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցի աշակերտուհիներ՝ Ջուլիտա Խուդիկյանը և Ինեսա Նշանյանը Եվրասիա համալսարանում մասնակցեցին ՝<<1919-1920թ. Հայաստանի տարածքային խնդիրները>> գիտաժողովին:
21/04/2017թ․Հ. Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 8գ դասարանի աշակերտների համար աշխարհագրության ուսուցչուհի Լ. Թադևոսյանի և ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Ա. Սարիբեկյանի կողմից կազմակերպվեց համակցված դաս՝ <<Երկիր մոլորակը վտանգի մեջ է>> խորագրով: Դասը շատ ուսանելի էր , դաստիարակչական և զարգացնող:Երեխաների մոտ ձևավորվեց աշխարհագրական գիտելիքների ստուգման կարողություն, ֆրանսերեն լեզվի իմացություն , արտահայտվելու, համագործակցելու, մրցակցելու կարողություն և հմտություն:
20/04/2017թ․ Հ․Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի IXա դասարանում աշխարհագրության ուսուցչուհի Լ․Թադևոսյանը և ֆիզիկայի ուսուցչուհի Ք․Արիստակեսյանը անցկացրեցին համակցված դաս <<Աշխարհը և տիեզերքը>> թեմայով։
19/04/2017թ Հ. Հայրապետյանի անվան դպրոցի 6բ դասարանում աշխարհագրության օրինակելի դաս էր/ուսուցիչ Լ. Թադևոսյան/ : Երեխաները ներկայացնում էին <<Աշխարհի բնական զոնաները >> դասը: Դասարանում մեծ ոգևորություն էր, աշակերտները ներկայացել էին իրենց իսկ կողմից պատրաստաված առանձին զոնաների մակետներով, ոմանք էլ՝ պաստառներով:
19/04/2017թ Հ. Հայրապետյանի անվան դպրոցի 8 բ դասարանում աշխարհագրության ուսուցիչ
Լ. Թադևոսյանը օրինակելի դաս անցկացրեց <<Աֆրիկա>>թեմայով : Դասը վարում էր 8բ դասարանի աշակերտուհի Անժելիկա Բաբայանը : Աշակերտուհին էլեկտրոնային գրատախտակի , <<Սլայդ-ցուցադրության>>, նախապատրաստած բլից- հարցերի միջոցով դասը դարձրեց հետաքրքիր և բազմաբովանդակ:

19/04/2017թ. Հ. Հայրապետյանի անվան h 78 դպրոցի IXա դասարանում գրականություն առարկայից կազմակերպվել էր դաս ՝ էլեկտրոնային գրատախտակով: Աշակերտները պատրաստել էին տեսասահիկներ՝ նվիրված հայ գրականության ամենաինքնատիպ անհատականություններից մեկին՝ Ռաֆայել Պատկանյանին: Աշակերտները ներկայացրեցին գրողի կենսագրությունը, արտասովոր գործունեությունը : Անդրադարձան նաև պոեզիային, գրողի ներանձնական խոհերին: Ապա ունկնդրեցին ժողովրդական երգի վերածված <<Արաքսի արտասուքը>> և <<Օրորոցի երգը>> հայրեասիրական հրաշալի բանաստեղծությունները:
18/04/2017թ Հ. Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 8ա դասարանի աշակերտների համար Լ. Թադևոսյանի և Ժ. Մարիկյանի կողմից կազմակերպվեց դաս-վիկտորինա՝ <<Քիմիական տարրերը և պետությունները>> խորագրով: Այն իր մեջ ներառեց քիմիա և աշխարհագրություն, համագործակցություն և մրցակցություն:
18/04/2017 թ. Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 3-րդ բ դասարանի աշակերտները պատրաստեցին "Հայ մանկագիրները " խորագրով պաստառներ` յուրաքանչյուր խումբ ներկայացնելով որևիցե մանկագրի կենսագրություն և գործունեություն:
18/04/2017թ. Հ. Հայրապետյանի անվան h78 դպրոցի 2բ դասարանում անցկացվեց ինքնուրույն ընթերցանության դաս ՝ «Ո՞րն է լավ»:
11/04/2017-14/04/2017
14/04/2017թ․ Հ․Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 6գ դասարանում պատմության ուսուցչուհի Ս․Վասիլյանը անցկացրեց Սուրբ Հարության տոնին նվիրված դաս։
14/04/2017թ. Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի 8գ դասարանի աշակերտների անմոռաց հանդիպումը N զորամասի զինվորների հետ սկսվեց դպրոցի բակից , շարունակվեց Վազգեն Սարգսյանի տուն թանգարան այցով և ավարտվեց Խոր Վիրաբ եկեղեցում մոմավառությամբ:
13/04-27/04/2017թ. Երեխաների էսթետիկական դաստիարակության զարգացման նպատակով 6-րդ դասարաններում անց է կացվում Հ.Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված զրույց, որն իր մեջ ներառում է մեծ նկարչի կենսագրությունը, իր հիշողությունները նաև հիշողություններ իր մասին: Ընթերցվել է հայ մեծ ծովանկարչին տրված գնահատականները, ցուցադրվել է նկարներ: Երեխաները ծանոթացել են նաև <<Իններորդ ալիքը>> հայտնի նկարի ստեղծման պատմությանը:
11/04/17թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 5 ա դասարանում տեղի ունեցավ ֆիզկուլտուրայի դաս :Դասը վարում էին 4 ա դասարանի աշակետները :Դասի թեման էր ՝ Մարդու մարմնի դիրքը << կեցվածք >>:
10/04/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում ֆրանսերենի ուսուցչուհիներ՝ Ա.Սարիբեկյանի և Ա.Արդանյանի ղեկավարությամբ կազմակերպվեց <<Ֆրանսիան, Ֆրանսերենը և ֆրանսիացիները>> խորագրով միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին VIII և IX դասարանների աշակերտները: Նրանք ներկայացրեցին Ֆրանսիան, միջազգային կազմակերպություններում ֆրանսերենի գործածումը, բնութագրեցին ֆրանսիացիներին: Միջոցառումը համեմված էր ֆրասիական հին ու ժամանակակից երգերով և պարերով:
7/04/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 7ա դասարանի աշակերտները դասղեկ Ա. Գրիգորյանի և երգի ուսուցչուհի Է. Սարգսյանի ղեկավարությամբ փոքրիկ համերգ էին կազմակերպել մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Երեխաների ուրախ երգ, պարը և սրտաբուխ խոսքերը անկեղծ ու անմիջական մթնոլորտ ստեղծեցին դահլիճում և տոնի առթիվ ինքնատիպ շնորհավորանք դարձան:
2016 ապրիլ- 2017 ապրիլ
6/04/2017թ. Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ նվիրված ապրիլյան քառօրյաի հերոս – նահատակներին:
Հուշ – ցերեկույթին մասնակցում էին նաև Մարտական խաչ I աստիճանի շքանշանակիր հերոսներ Սասուն Մկրտչյանի հարազատները և Ադամ Սահակյանի մայրը: Նախ հյուրերը սրահում ծանոթացան
<<Բարև, իմ հերոս…>> խորագրով նամակների ցուցադրությանը, ապա 7ա դասարանը ներկայացրեց Սասուն Մկրտչյանի կյանքն ու անցած փառավոր ուղին, իսկ դահլիճում հավաքվածները ունկնդրեցին
<<2016 ապրիլ- 2017 ապրիլ>> խորագրով միջոցառումը՝ հարգանքի տուրք մեր անկախ պետությունը և արժանապատվությունը պահպանողներին:

03/04/2017թ. Գարնանային արջակուրդից հետո Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում ուսումնական տարին վերսկսվեց հայրենասիրական յուրօրինակ դասով: Դեռ վաղ առավոտյան բոլոր երեխաները ուսուցիչների ու ծնողների հետ հավաքվել էին դպրոցի բակում:
Երեխաները փոքրիկ, բայց տպավորիչ խոսքով ներկայացրեցին ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հերոսներին անուն առ անուն: Լռության րոպեն նրանց հիշատակին հարգանքի տուրք էր. բոլորն էլ գիտակցում էին օրվա խորհուրդը. հիշում ենք, խոնարհվում և հպարտանում:
Հայրենասիրության դասը շարունակվեց ամբողջ օրվա ընթացքում: Ապրիլյան հերոս Սասուն Մկրտչյանի անունը կրող դասասենյակում սովորող 7ա դասարանի աշակերտները «Մեր Սասունը» խորոգրով փոքրիկ միջոցառում էին նախապատրաստել ՝ իրենց ընկերներին ներկայացնելով քաջ հայորդու հերոսությունն ու սխրանքը: Անկեղծ ու անմիջական էր երեխաների խոսքը: Հուզիչ էր Սասունի ուսուցիչների խոսքը . նրանք պատմում էին Սասուն աշակերտի և մարդու մասին: Այս փոքրիկ ցերեկույթը եզրափակվում էր հենց Սասուն Մկրտչյանի խոսքով, որ երեխաների շուրթերից հնչում էր իբրև յուրօրինակ երդում.
Էլ ոչ մի թիզ հող չենք տա թշնամուն :
8ա դասսրանի աշակերտներն էլ ներկայացրեցին ապրիլյան քառօրյայի օրերին նահատակված բոլոր հայորդիների կյանքն , անցած ուղին ու հերոսական պայքարը:

24/03/2017թ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ԽՈՆՀԱՐՎՈՒՄ ԵՎ ՀՊԱՐՏԱՆՈՒՄ
Հայրապետ Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի 7- գ դասարանը հայրենասիրական դաս անցկացրեց Եռաբլուրում
24/03/2017թ. Հայկական Ալիանս Ֆրանսեզը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը առաջին անգամ կազմակերպեցին Ֆրանկոֆոն Պատանեկան Ազգային փառատոն, որին մասնակցեցին բազմաթիվ դպրոցներ՝ այդ թվում նաև մեր դպրոցը: Յուրաքանչյուր մասնակից դպրոց պետք է ներկայացներ ժամանակակից ֆրանկոֆոն որևէ գրողի ստեղծագործություն:Համազգային թատրոնում տեղի ունեցավ եզրափակիչ փուլը, որտեղ մեր դպրոցը գրավեց III տեղը: Խումբը՝ Ռ. Սուքիասյանի ղեկավարությամբ ներկայացրեց Ստանիսլաս Քոթոնի << Մատիտների տուփը>> ներկայացումը:
24/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում գրականության դասը գրադարանում բովանդակալից և հետաքրքիր անցավ:Այն նվիրված էր Մկրտիչ Արմենի ծննդյան 110 ամյակին: Քննարկվեց հեղինակի << Հեղնար աղբյուր>> վիպակը, ինչը հեղինակի լավագույն գործերից է: Քննարկման ընթացքում ցուցադրվեց հատվածներ ֆիլմից, ինչը ամբողջական և պատկերավոր դարձրեց քննարկումը:
24/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 8գ դասարանում աշխարհագրության ուսուցչուհի Լ.Թադևոսյանը անցկացրեց օրինակելի դաս <<Չինաստան>> թեմայով:
24/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 2բ դասարանում անցկացվեց ինքնուրույն ընթերցանության դաս ՝«Հեքիաթ սկյուռի պոչի ու փղի կնճիթի մասին»:
Ճանապարհորդություն Չինաստանով
23/03/2017թ.
23/03/2017թ.
23/03/2017թ. Սիրելի Թումանյանի հետ
Մայրենի լեզվի դաս է 4-րդ գ դասարանում (ուսուցիչ՝ Ս. Սահակյան), բայց մի քիչ անսովոր. ուսուցչի դերում բզեզն է, իսկ չարաճճի աշակերտներն այս անգամ մեզ ծանոթ միջատներն են...
Մայրենի լեզվի դաս է 4-րդ գ դասարանում (ուսուցիչ՝ Ս. Սահակյան), բայց մի քիչ անսովոր. ուսուցչի դերում բզեզն է, իսկ չարաճճի աշակերտներն այս անգամ մեզ ծանոթ միջատներն են...
23/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 2բ դասարանում անցկացվեց «Անհաղթ աքլորը» հեքիաթի ինքնուրույն ընթերցանության դաս:
20/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 2բ դասարանում անցկացվեց ինքնուրույն ընթերցանության դաս ՝ «Նրանք մեզ համար,մենք էլ` ուրիշի»:
17/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 2բ դասարանում անցկացվեց ինքնուրույն ընթերցանության դաս ՝«Կարմիր գլխարկը»:
17/03/2017թ.Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 6ա և 6գ դասարաններում, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, անցկացվեց համակցված դաս աշխարհագրություն և մաթեմատիկա առարկաներից/ուսուցիչներ՝ Գ. Հովակիմյան, Լ. Թադևոսյան/: Մաթեմատիկական հավասարումները լուծվում էին Հայկական լեռնաշխարհի լճերին և լեռնագագաթներին վերաբերող օրինակներով, իսկ աշխարհագրական գիտելիքները վեր էին հանվում մաթեմատիկական լուծումների և պատասխանների միջոցով:
17/03/2017թ Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 6ա և6 գ դասարաններում, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, անցկացված ճանաչողական դասը՝ <<Հարավային Ամերիկա>> թեմայով , ծառայեց իր նպատակին: Աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն ու ոգևորություն էր տիրում: Նրանք ճանաչեցին բնական զոնաները, ծանոթացան նրանց սահմաններում ձևավորված ֆաունային և ֆլորային:
13/03/2017-17/03/2017թ. Թվահանդես
13/03/2017թ.
Ես եկել եմ դարերից
Ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից,
Դեպի վառվող ապագան:
Հանճարեղ գրող Եղիշե Չարենցը ծնվեց այս օրը՝ մարտի 13-ին: 8բ դասարանի աշակերտները դասղեկ Ն.Բադալյանի ուղեկցությամբ մասնակցեցին բանաստեղծի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված արարողությանը: Այն տեղի ունեցավ գրողի հուշարձանի մոտ:

13/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում անգլերենի ուսուցչուհի Գ.Հարությունյանը 1բ դասարանի աշակերտների հետ կազմակերպեց փոքրիկ միջոցառում՝ Իմ ընտանիքը, գույներ, կենդանիներ, թվեր թեմաների շուրջ՝ ամփոփելով անցածը:
10/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցի աշակերտները մասնակցեցին <<Ահաբեկչների հետ չպետք է բանակցել>> թեմայով բանավեճին: <<Բանավեճի ակումբ>>-ի աշակերտները վերադարձան պատվոգրերով:
Դուք կարող եք կտրել բոլոր ծաղիկները, բայց դուք չեք կարող դիմադրել գարնան գալուն:
Անգլերենի տասնօրյակ 1/III-10/III/2017
- Օրինակելի դասեր՝ փորձի տարածման նպատակով
Ասմունքի ժամ (Շեքսպիրի սոնետները)
Վիկտորինա
- Դասալսումներ և քննարկումներ՝
- բանավոր և գրավար խոսքի ստուգում
- տետրերի և բառատետրերի ստուգում
- ծրագրերի կատարողականը
- Միջոցառումներ
“Պահպանենք և պաշտպանենք”
“7 երգ Հայաստանի մասին” Գևորգ Էմին
“Վ.Սարոյանի կենսագրությունը”
“Իմ սիրտը լեռերում է”
“Այ,ԲԻ,ՍԻ” միջոցառում
- Պատի թերթի պատրաստում
“Լոնդոնի հայտնի կամուրջները”
“Տառեր”, “Արտասովոր այբուբեն”
“Մեծ Բրիտանիա” ինֆորմացիոն ստենդ
10/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 3ա և 3բ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց խաղ-մրցույթ- միջոցառում անգլերեն լեզվով՝ “Quiz-Game-Show”: Միջոցառումը կազմակերպել էին ուսուցիչներ Գ.Հարությունյանը և Ա.Ղասաբյանը:
10/03/2017թ. Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնկան դպրոցի 8-գ դասարանում անցկացվեց դաս-միջոցառում` նվիրված կանանց միջազգային օրվան: Դասարանը ձևավորված էր թեմային համապատասխան պաստառներով և նկարներով: Նպատակն էր ամրապնդել սերը, նվիրվածությունը ծնողների նկատմամբ: Զարգացնել բանավոր խոսքը: Ձևավորել շիտակ խոսք ու վարվելակերպ: Սովորեցնել գեղեցիկը տեսնելու, գնահատելու յուրօրինակ զգացողություն: Բացահայտել երեխաների կարողությունները, կատարելագործել արտասանական ունակությունները, զարգացնել ստեղծագործական միտքը, ինքնաարտահայտման կարողությունները:
9/03/2017թ. Հ. Հայրապետյանի անվան հ78 դպրոցում տեղի ունեցավ բաց դաս '' Լոնդոն " թեմայով։ Դասի նպատակը աշակերտներին Լոնդոնի տեսարժան վայրերի և պատմության մասին նոր ինֆորմացիա հաղորդելն էր։Աշակերտները դիտեցին կարճ ֆիլմ Լոնդոնի մասին,ապա սյալդ շոուի տեսքով աշակերտները ներկայացրեցին իրենց իսկ պատրաստած նյութը։
7/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 4բ դասարանում տեղի ունեցավ բաց դաս <<Ածականներ>> թեմայով:
7/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 7ա և 7բ դասարանների միջև ացկացվեց վիկտորինա “Պահպանենք և պաշտպենք՛՛ թեմայի վերաբերյալ:
07/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում տեղի ունեցավ հանդես <<Ծաղիկների աշխարհում>> խորագրով: Հանդեսին մասնակցում էին 6դ,7գ և 9գ դասարանի աշակերտները:
3/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցում տեղի ունեցավ բաց դաս <<Ջազ>>թեմայով: Դասի նպատակն էր աշակերտների մեջ սերմանել ջազ երաժշտությունը, որը համարվում է դասական և արդի երաժշտություն: Աշակերտները նախ ներկայացրեցին թե որտեղից է ծագել ջազը և պատմեցին համաշխարհային ջազ կատարողների կենսագրությունները,ներկայացրեցին նրանց երգացանկը: Այս դասի միջոցով նրանք զարգացրեցին իրենց երաժշտական ճաշակը: Իսկ դասի վերջում կատարեցին Ֆրենկ Սինատրայի հայտնի
<<Նյու Յորք,Նյու Յորք>> երգը:
<<Նյու Յորք,Նյու Յորք>> երգը:
07/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 9գ դասարանում փոխգնդապետ Արսեն Արշակունյանը խոսեց Վազգեն Սարգսյանի մասին: Կարդաց հուշեր, ինչպես նաև նշեց հայոց բանակի կայացման գործում նրա կարևորագույն դերի մասին:
02/03/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 գրադարանում տեղի ունեցավ հանդես նվիրված մայրենի լեզվին: Նյութը ներկայացվելուց հետո խմբակի անդամները հանդես եկան արտասանություններով, ասույթներով, երգերով: Հանդեսի հորդորն էր մաքուր ու անաղարտ պահել մեր խոսքը:
Ապրենք , արարենք հայերենով
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ 19/II - 28/II/2017
1-ին հարկում գրքի ցուցահանդես ՝պատրաստաված իրենց իսկ ձեռքերով.
.Թումանյանին և Գրքի օրվան նվիրված պաստառներ.
.Երգի և ասմունքի հանդես .
. Օրվա խորհուրդը կրող կրծքանշանների և բուկլետների ձևավորում և բաժանում.
.Շնորհավորական խոսքի հղում / 1 ր. /.
.Ոււսուցիչների կողմից առաջադրվող գրքերի ցանկ.
.Թումանյանական հերոսների շքերթ.
.Թումանյանին նվիրված դասերի կազմակերպում / բեմականացումներ,հեքիաթների ընթերցում , մուլտֆիլմերի դիտում /:
.Այցելություն Թումանյանի թանգարան,Խնկո-Ապոր գրադարան, քաղաքապետարան, մանկապարտեզներ
.Զրույցներ մայրենիի կարևորության մասին.
.Հայերենին նվիրված երգերի հանդես 4-8-րդ դասարաններում.
.Հայ դասականների խոսքերով գրված երգերի հանդես :

28/02/2017թ.Հ.հայրապետյանի անվան հ 78 դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված մայրենիի տոնին: Մասնակիցները IVդ դասարանի աշակերտներն էին : Միջոցառումը նվիրված էր մայրենիի արժևորմանը, գնահատմանը, հայեցի դաստիարակությանը, ազգային բնութագրի ձևավորմանը: Հանդեսի նշանաբանն էր հանճարեղ լոռեցու խոսքը.<< Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային ինքնության ու հանճարի դրոշմը>>: Փոքրիկ մասնակիցները մեծ խանդավառությամբ ասմունքեցին Հ.Շիրազի, Վ,Տերյանի, Վ.Դավթյանի, Պ.Սևակի , Ն.Զորյանի բանաստեղծություները՝ նվիրված մեր ոսկեղենիկ մայրենիին:
25/02/2018թ.Թումանյանական օրեր
24/02/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցի ընթերցանության II-րդ փուլին հրավիրված էր գրող Սաթենիկ Ղազարյանը՝ ՀՀ գրողների միության անդամ:
24/02/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 8բ դասարանում Թումանյանի ջերմ շունչն էր: 8-րդցիները հյուրրնկալել էին ուսուցիչների, ինչպես նաև Գրողների միության անդամ, գրող՝ Սաթենիկ Ղազարյանին: Հնչում էր աշակերտների սրտաբուխ խոսքն ու երգը:
… Ամենայն հայոց բանաստեղծն արևի նման նայեց աշխարհին, լուսավորեց ու ջերմացրեց մեզ:
… Ամենայն հայոց բանաստեղծն արևի նման նայեց աշխարհին, լուսավորեց ու ջերմացրեց մեզ:
20/02/2017թ. Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Երևանի քաղաքապետն իր հերթին գրքեր է նվիրել երեխաներին և մաղթել նրանց նորանոր հաջողություններ ուսման մեջ:
20/02/2017թ. Հ․Հայրապետյանի անվամ հ78 դպրոցի 3ա դասարանում նշվեց Գիրք նվիրելու օրը։
20/02/2017թ. Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 5բ դասարանում նշվեց Գիրք նվիրելու օր։
20/02/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 9գ դասարանում կատարվեցին փորձարարական խնդիրներ՝ նիտրատների, սուլֆատների,կարբոնատների հայտնաբերման թեմայով: Ինչպես նաև անհրաժեշտ նյութերի օգնությամբ կատարվեցին անհայտ աղերի որոշման աշխատանքներ :
18/02/2017թ. Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 3ա դասարանը նշեց Տրընդեզ:
16/02/2017թ. Հ Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 9 գ դասարանում տեղի ունեցավ համակցված դաս <<Գեղարվեստը Քուչակի հայրեններում, հայրենների գունաշխարհը>> թեմայով:
Նպատակ--- Խոսքային արվեստը ներկայացնել գույների և պատկերների միջոցով ,
վեր հանել բնապատկերները, դրանցով գնահատել մարդկային ամենախորը զգացումները ներկայացնելու , մարդու մեջ ազնիվը , բարին , վեհը , գեղեցիկը կրթելու քուչակյան արվեստը:Ձևավորել պատկերասրահ քուչակյան մոտիվներով:
Խնդիրները –1.Բաց հարցերով խթանման փուլում հիշել ինչ է հայրեն /տաղ/,թեմատիկան,Նարեկ-Քուչակ սիրո մոտիվի համեմատականը,Քուչակի ,/Խառակոնիսի/,մասին:
2.ԻԿ համակարգում յուրաքանչյուըը ներկայացնում է հայրենը իր ընկալումով / նկարները,ապլիկացիաները փակցվում են գրատախտակին / և գունավոր մատիտով կամ կավճով նշում իր կողմից ընտրված գույնը:
3.Խմբերը ստեղծում են Քուչակի թևավոր խոսքերի ,դարձվածքների , նորաստեղծ բառերի բառարան : Յուրաքանչյուրը ընտրում է իրեն առավել դուր եկած մակդիրը ,փոխաբերությունը և նշում ինչու :
4.Հորինում են հայրեն /կարելի է մի խմբի էլ առաջարկել աքրոստիքոս՝ Քուչակ/: 5.Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է, թե բնապատկերը որքանով օգնեց մարդկային հույզերը ներկայացնելու համար:
5.Կպչուն թերթիկների վրա նշում են ՝ հայրենը իրենց մեջ ինչ ապրում փոխեց,ինչ նոր մոտեցում տվեց ՝կյանքին նորովի նայելու: Գնահատել :
6.Լսել հոգեբանի գնահատականը:
7.Լսել կենսաբանության ուսուցչի խոսքը հայրենի բուժիչ/հոգին/ հատկության վերաբերյալ՝մասնագիտական տեսանկյունից:
Մուտք—Հայրենների ունկնդրում :
Դիդակտիկա – Պատրաստած նկարները , հայրենների անիմացիա :
Ինչպես կարող է խոսքը բուժել հոգին
Գ.Սահակյան /կենսաբանության ուսուցիչ/--Հայտնիէ, որ մարդու օրգանիզմը պարունակում է 75% ջուր: Ջուրը ունի հիշողություն : Այն զգայուն է խոսքի նկատմամբ : Եթե լավ խոսք է ասվում, օրգանիզմում կատարվում են հորմոնալ փոփոխություններ :
Գործիքներ----Գունավոր մատիտներ,կավիճ , թուղթ ,ստվարաթուղթ:
Անդրադարձ- <<Բաց նամակ Քուչակին>> գրել շարադրություն:

15/02/2017թ. 7ա,7բ,7գ դասարանների միջև անցկացվեց մրցութ-վիկտորինա: Վիկտորինայի նպատակն էր գտնել քիմիայի կապը աշխարհագրության, կենսաբանության, ֆիզիկայի, գրականության և պատմության հետ:
14/02/2017թ․Տեառնընդառաջն IIIբ դասարանում.
14/02/2017թ. Հ Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի սաները նշում էին բնության զարթոնքը խորհրդանշող տոնը՝Տյառընընդառաջը: Դպրոցի սաները պարում էին , ուրախանում՝ պայքարելով ցրտաշունչ ձմռան դեմ` «հիշեցնելով» ձմռանը, որ եկել է գարնանը զիջելու ժամանակը: Տոնի ամենահետաքրքիր մասը խարույկն էր՝քանզի կրակի խորհուրդը, ըստ եկեղեցու, մաքրագործվելն է: Ոսուցիչներն ու աշակերտները, հարսն ու փեսան խարույկի վրայով ցատկում էին` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի, որ նրանք կձերբազատվեն չարից ու հիվանդություններից:
12/02/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 7-րդ դասարանցիները Օպերայի և բալետի թատրոնի շենքում ներկա գտնվեցին << Ճանապարհորդություն հեքիաթնների աշխարհում>> խորագրով բարեգործական համերգին, որը կազմակերպել էր <<Նվիրիր կյանք>> հիմնադրամը: Հաջորդ օրը դպրոցում հյուրընկալվեց քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչ Արմինե Ամիրյանը , ով երեխաներին նվիրեց համերգի տեսագրության սկավառակը: Աշակերտները տպավորված էին , հասկանում ու կարևորում էին <<Նվիրիր կյանք>> հիմնադրամի գործունեությունը, քանի որ նախապես մասնակցել էին նաև հիմնադրամի աշխատանքները լուսաբանող ճանաչողական զրույց-դասին:
10/02/2017թ. Երևանի Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցում տեղի ունեցավ «Սուրբ Սարգսի տոնը » թեմայով բանախոսություն, որին ներկա էին դպրոցի IX-րդ դասարանի սաները և ուսուցչական կազմը: Բանախոսն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի աշխատակից Բարեշնորհ Սերոբ սարկավագ Իսախանյանը։
9/02/2017թ. Համայնքային օլիմպիադա օտար լեզուներից
7/02/2017թ. 7-9 դասարաններում անցկացվեցին <<Ապահով համացանց>> խորագրով
դասեր, որոնց նպատակն էր ուսումնասիրել համացանցի անվտանգության կանոնները, սովորել և կարողանալ կիրառել դրանք համացանցից օգտվելիս, ինչպես նաև ձևավորել գիտելիքներ շրջապատի, համակարգչային գրագիտության,անվտանգության կանոնների պահպանման մասին,: Աշխատանքը շարունակական է լինելու. Նյութը լավ յուրացրած աշակերտներից կազմվելու են խմբեր, որոնք ուսուցչուհի Ա. Գալֆայանի ղեկավարությամբ նմանատիպ դասեր են անցկացնելու 4-6 դասարաններում:

01/02/2017թ. Տեղի ունեցավ ԿԱԻ-ի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիների բաժնի և «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» կազմակերպության կողմից անցկացվող “Technovation” ծրագրի մասնակիցների հանդիպումը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ, որին մասնակցում էր նաև Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցը:
01/02/2017թ. Գրական ընթերցումներ շարքից այս անգամ ընտրվել էր Հմայակ Բաբախանյանի <<Կարոտի ղողանջներ>> գրքույկից մի քանի պատմվածք: Այստեղ ամփոփված են հայրենիք եզերքին, գյուղաշխարհին նվիրված խոհեր, մտահոգություններ: Հեղինակը ձգտում է ընթերցողի մեջ սեր առաջացնել հայրենիքի և բնության նկատմամբ:Գրադարանում հյուր էին Vա, VIգ, VIIա, VIIIբ դասարանները:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ
Իմ անպարտելի հա՛յ զինվոր
Երանի՜ քեզ, որ կանգնած ես սահմանին…
Երանի՜ քեզ, որ այդպես զգում ես հայրենիքդ…
Երանի՜ քեզ, որ վերադառնալու ես ավելի ուժեղ
հաստատկամ ու արի…
Շնորհավո՛ր իմ ու քո հզոր բանակի տոնը…
27/01/2017թ. Այսօր ՍՕՍ Մ/Գ Տավուշ ծրագրի աշխատակիցները , այցելեցին մարզի սահմանամերձ զորամասերից մեկը, ուր իրենց հետ տարել էին Երևան քաղաքի Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի աշխատակազմի կողմից պատրաստված նվերները:
27/01/2017թ․Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում անցկացվեց <<Ես հայ եմ , հպարտ եմ>> խորագրով համակցված դաս :Ես հայ եմ, հպարտ եմ … Հպարտ եմ, քանի որ ունեմ պատմություն, լեզու, հավատ։ Հայն առաջինն է ու կլինի: Հայ ժողովուրդ դու կմնաս հավերժ անմահ,քանզի քեզանից ծնված քեզ արժանի զավակներդ են կերտում քո անկախ պատմությունը:
27/01/2017թ.Երևանի Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում Հայոց բանակի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ I-IX դասարաններում իրականացվեցին բազում միջոցառումներ և համակցված դասեր:
26.01.2017թ. Երևանի Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում տեղի ունեցավ <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> միջոցառումը՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: 9բ դասարանի աշակերտները կրկին հանդիսատեսին հույս ու հավատ ներշնչեցին, ևս մեկ անգամ ապացուցելով, որ յուրաքանչյուրի մեջ Վարդանի ոգուց մի կայծ կա, մի վառվող բեկոր, Սասնա ծռերի խենթությունը կա, նրանց դյուցազնական ուժի ու զորության մի մասնիկը, հանուն հայրենիքի նահատակվելու պատրաստ մաքառելու իմաստությունը:Եվ նրանք՝ վաղվա մեր վառ ապագան կերտողները, հաղթելու են համբերությամբ,բարությամբ, ինքնանվիրվելով, անհողդողդ կամքով և դեպի լույսն ունեցած ձգտումով:
24/01/2017թ.Երևանի Հ.Հայրապետյանի անվան դպրոցում 2016թ. <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագրի շրջանակներում անցկացվել էր Հայկական ազգային տիկնիկների ցուցահանդես-վաճառք 2 փուլով՝ Ազնավուրի հրապարակում և դպրոցում:Հավաքագրված 110000 դրամ գումարը դպրոցի աշակերտական խորդրդի որոշմամբ բարեգործական նպատակով տրամադրվել է <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին, <<Նվիրիր կյանք>> հիմնադրամին և Բանակի տոնի առիթով պատրաստվել են նվերներ հայոց բանակի զինվորների համար: 2017թ, հունվարի 20-ին կազմակերպվեց նվերների փաթեթավորման աշխատանքը, որին մեծ խանդավառությամբ մասնակցեցին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները:
Մշուշոտ ու ցուրտ ձմռան պայծառ գույները Հ.Հայրապետյանի անվան h.78 դպրոցի տաք բակում
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
15/12/2016թ․ Հ.Հայրապետյանի անվ. հ 78 դպրոցի 3բ դասարանում տեղի ունեցավ ամփոփիչ համակցված դաս՝ <<Արեգակնային համակարգ>> թեմայով: Ուսուցիչներ Ա. Ավետիսյանը և Լ. Թադևոսյանը օգտագործելով տեղեկատվական–տեխնոլոգիական միջոցներ՝ դասը դարձրեցին կատարողական և ճանաչողական: Աշակերտները հետաքրքրված և մեծ ոգևորությամբ ներկայացրեցին Երկիր մոլորակի պտույտները, Արեգակի և Լուսնի խավարումները:
12/12/2016թ. Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Հ․Հայրապետյանի անվան հ․ 78 հիմնական դպրոցում անցկացվեց ներդպրոցական ֆուտբոլի առաջնություն 6-րդ դասարանների միջև:Այնուհետև կայացավ եզրափակիչ խաղը 6 գ և 6 բ դասարանների միջև ։ Արդյունքում 6գ դասարանը զբաղեցրեց առաջին հորիզոնականը ։
07/12/2016թ.Հ.Հայրապետյանի անվ. հ 78 դպրոցում 6-րդ գ դասարանում տ.Ն.Հովհաննիսյանը/հայոց լեզու և գրականության ուսուցչուհի/կազմակերպել էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերի<<Փոքրիկ իշխանը>> հեքիաթի քննարկում:Բոլոր աշակերտները կարդացել էին հեքիաթը,ուսուցչի հանձնարարականով դուրս գրել հետաքրքիր ասույթներ,որոնց շուրջ ծավալվեց զրույց,աշակերտները հետաքրքիր վերլուծություններ էին կատարում՝կապելով ներկայիս կյանքին:Ծանոթացան մեծ մտածողի կյանքին,լսեցին նրա աղոթքը,որը այսուհետ կդառնա շատերի կյանքի ուղեցույցը.<<Աստված իմ, սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը...Տուր ինձ ոչ թե այն ,ինչ ես խնդրում եմ ինձ համար,այլ այն , ինչ իսկապես անհրաժեշտ է ինձ>>:
03/12/2016թ. 1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:Օրվա առիթով աշակերտական խորհուրդը և դպրոցի բազմամասնագիտական թիմը կազմակերպեցին միջոցառում: Նախապես կազմվել էր աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելով թեման տեղեկատվական բնույթի՝ <<Ինչ է հաշմանդամությունը>>, <<Հաշմանդամությունը դատավճիռ չէ>> զեկույցներով ներկայացավ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:
01/12/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի <<Բանավեճի ակումբի>> սաները մասնակցեցին <<ընկերական խաղի>>, որը տեղի ունեցավ <<Հայ կրթություն>> հիմնադրամի Ավետիսյան հիմնական դպրոցում: Աշակերտները շատ ոգևորված էին, նրանք բավականին հմուտ կարողացան օգտագործել բանավեճերի կազմակերպման ընթացքում ձեռք բերած պերճախոսությունը, մտածելու, լսելու, կարծիքներ արտահայտելու կարողությունը, զիջելու բարեկրթությունը:
30/11/2016թ. Գիտաժողով
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը կազմակերպեցին <<Մանկության հիմնախնդիրները ժամանակակից հայ ընտանիքում, 21-րդ դարի մարտահրավերները.կանխման և հաղթահարման ուղիները>> թեմայով գիտաժողով:Համաժողովին մասնակցում էին նաև հ78 դպրոցի տնօրեն՝ Ա.Միրզոյանը, հոգեբան՝ Ն.Փաշինյանը և ծնողխորհրդի նախագահ՝ Դիանա Գրիգորյանը:Գիտաժողովի ժամանակ քննարկվեցին հետևյալ թեմաները՝ <<Յուվենալ դաստիարակությունը և ընտանիքը>>,<<Ընտանեկան և դպրոցական դաստիարակության ինտեգրումը արդիական պահանջ է>>, <<Ժամանակակից դպրոցը պետության-ընտանիք խաչմերուկում>> և այլ թեմաներ:

30/11/2016թ.Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցում շարունակվում է ՙՙՃկուն միտք, հմուտ ձեռքեր՚՚ խմբակի գործունեությունը, որն իրականացվում է Պատանեկան նվաճումներ հասարակական կազմակերպության ՙՙ Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն՚՚ ծրագրի շրջանակներում: 2016թ.-ին իրականացված աշխատանքը նախորդներից տարբերվեց և՛ ձևով,և՛ բովանդակությամբ: Այս անգամ ներգրավվեցին դպրոցի 5-9-րդ դասարանների բոլոր աշակերտները: Թեման ընտրվեց ուսուցիչների և աշակերտների համատեղ քննարկման արդյունքում. որոշվեց ցուցահանդես-վաճառքի համար պատրաստել հայկական ազգային-ծիսական տիկնիկներ (երեխաների հիշողության մեջ դեռ թարմ էին անցյալ տարի պատմաբան-ազգագրագետ, հոգեբան Վանուհի Սիմոնյանի և Սրբուհի Մովսիսյանի հետ կազմակերպված հանդիպումների տպավորությունները): Պատրաստվեց մոտ 150 նմուշ, և կազմակերպվեց ցուցահանդես-վաճառք երկու փուլով՝ 15/10/2016թ. Երևանի Ազնավուրի հրապարակում և 30/11/2016թ. դպրոցի նախասրահում, որտեղ հյուրընկալվել էին HSBC բանկի կամավորներ Լիանա Դավոյանը և Թամարա Բաղյանը:Հասույթը կտրամադրվի բարեգործական ծրագրերին:
29/11/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցի գրադարանում անցկացվեց <<գրական ընթերցումներ>>: Մասնակցում էին 7ա և 7գ դասարանների աշակերտները: Թեման՝ Ստեփան Զորյանի <<Զրույցները>>, հետաքրքրեց երեխաներին:Ծավալվեց աշխույժ քննարկում. Ակնհայտ էր զրույցներում արծածված խնդիրների արդիականությունը:
25/11/2016թ. <<Եվրասիա >> համալսարանում անցկացված <<Կիլիկյան Հայաստանի դերը հայկական պետականության կայացման գործում>> խորագրով գիտաժողովին մասնակցեցին նաև հ.78 դպրոցի աշակերտուհիներ Ասատրյան Սոնան և Մուկուչյան Մարիամը: Ներկայացված աշխատանքների հիման վրա հրատարակվել է գիրք, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 25-ին:Գրքում տեղ են գտել լավագույն աշխատանքները, այդ թվում՝ նաև մեր աշակերտների << Կիլիկիայում Հեթումյան Հարստության Հաստատումը>>:
25/11/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցի սաները հյուրընկալեցին տիկինիկայինգործիչների միության ստեղծագործական խմբին:Նրանք հանդես եկան <<Նե-ի Ճանապարհորդությունը>> ներկայացմամբ: Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացումը:
25/11/2016թ. <<Հեքիաթին հյուր>> շարքից գրադարանում էին 4բ դասարանի աշակերտները: Թեման ՝ Ասիայի ժողովուրդների հեքիաթներն էին: Այս անգամ ընդգրկվել էին հնդկական հեքիաթներ, որոնք ընթերցվեցին նաև երեխաների կողմից, քննարկվեցին, մեկնաբանեցին ապա դիտեցին ՛՛Ոսկե քարայծը՛՛ ֆիլմը:
24/11/2016թ. <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական չորրորդ փառատոնի եզրափակիչ փուլ:Միջոցառումը տեղի ունեցավ <<Առնո Բաբաջանյան >> համերգային դահլիճում: <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի մրցույթը լայնորեն տարածում գտած միջոցառում է , որը միավորում է բազմաթիվ՝ երգելու ունակությամբ օժտված դպրոցականներին մի ընդհանուր գաղափարի , այն է՝ երգարվեստի շուրջ: Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ78 դպրոցից փառատոնին մասնակցած 5 աշակերտներից 7ա դասարանի աշակերտուհի Մինասյան Անահիտը կարողացավ հաղթահարել մրցակցությունը՝ հասնելով հանրապետական եզրափակիչ փուլին:Հաջողությունը պատահակն չէր. այն երկարատև, հետևողական աշխատանքի արդյունք է: Աշխատանք, որը ինքնադրսևորման և զարգացման հրաշալի հնարավորություն էր Անահիտի համար.բացահայտվեց նրա երաժշտական օժտվածությունը, մշակվեց ձայնը, բեմական կեցվածքը, շարժուձևը, պարելու կարողությունը:Ամենամեծ ձեռքբերումը, սակայն Անահիտի կարծիքով ռուսական երգը ճանաչելու, սովորելու և սիրելու հնարավորությունն էր:
Հայն ու Հայստանը՝ դպրոցի բակում
23/11/2016թ. 8բ և 8գ դասարաններում տեղի ունեցավ ամփոփիչ համակցված դաս Ռուսաստանի Դաշնություն թեմայով : Դասի նպատակն էր՝
- Դասը դարձնել ճանաչողական և կատարողական
- Օգտագործել տեղեկատվական-տեխնոլոգիական միջոցներ՝ շեշտ դնելով անհատական ուսուցման վրա և դասը դարձնել ավելի հետաքրքիր և ուսանելի
- Ստեղծել միջառարկայական կապ /աշխարհագրություն-ինֆորմատիկա/ ՝ կարևորելով յուրաքանչյուր առարկայի դերն ու նշանակությունը, դրանց փոխադարձ կապը
- Երեխաների մոտ ձևավորել աշխարհագրական գիտելիքների ստուգման կարողություն, <<Exel>>]ծրագրից օգտվելու նոր կարողություններ և հմտություններ
18/11/2016թ. Քաղցրահնչյուն պարեղանակները պատահական անցորդներին էլ են գրավում և նրանք կամա, թե ակամա, քայլերն ուղղում են Երևանի հ.78 դպրոցի բակ: Այստեղ հայկական լեռնաշխարհի հուր դեղինից, որդան կարմիրից ու ջինջ կապույտից ծնված հայ աշակերտներն են: Ավանդական երգ ու պարի ուղեկցությամբ դպրոցի սաները պատրաստել են մեկը մեկից գեղեցիկ տաղավարներ:
-Տաղավարներում երեխաները ներկայացրել են մեր մարզերի, պատմական Հայաստանի վիլայեթների ազգային ծեսերն ու ավանդույթները, աշխարհագրական դիրքն ու հուշակոթողները: Ինչպես նաև սեփական ձեռքերով պատրաստել են տվյալ բնակավայրին բնորոշ ուտեստներ, ազգային տարազներով տիկնիկներ … Նրանք ուսումնասիրել են նաև ժողովրդական երգերն ու կարճ ժամանակահատվածում յուրացրել պարերը,-ասում է Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանը:
Համադպրոցական փառատոնը կրում է <Ճանաչենք մեր հայրենիքը> խորագիրը, որի պագամն էր՝ Լինենք տերը մեր հայրենիքի և ժաղավրդական գանձերի:
- Պարզվում է՝ հայկական տարազի մեջ չորս տարերքի գույներ են: Ծիրանին խորհրդանշում է ողջախոհություն, կարմիրը՝ մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն,- ասում է 6գ դասարանի աշակերտուհի Գրիգորյան Աննան: - Մեր դասարանը ներկայացնում է Ապարանը: Հնում Քասաղ կոչվող քաղաքը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը: 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Այնքա՜ն բան իմացանք փառատոնին նախապատրաստվելիս, անգամ իլիկով թել ենք մանել:
Իսկ 5ա դասարանը ճամփորդել էր հերոսածին Զանգեզուրում՝ Սյունյաց լեռներում:
- Սյունիքի մարզը շատ հարուստ է տեսարժան վայրերով, ծիսակարգերով: Սակայն մեզ համար ավելի բարդ էր տիկնիկների միջոցով արտահայտել սյունեցու բնավորությունը, նրա անպարտ ոգին: Շատ կուզեի համարձակություն ունենալ և մի օր էլ ինձ համար նման գունազարդ, գեղեցիկ տարազ կարել ու կրել,-ասում է Մարիամ Ղուշչյանը:
Արևմտյան Հայաստանի Խարբերդի, Դիարբեքիրի վիլայեթների տաղավարները լի են բազում բարիքներով և հյուրասեր իսկական հայի օջախի պես.
-Համեցեք, օգտվեք, անուշահամ հալվան ու մեղրածոր քենոնը ձեզ են սպասում,- հրավիրում է ժպտերես Մանեն: - Համտեսեք… Քենոնը Դիարբեքիրում շատ տարածված քաղցրավենիք է՝ պանրով և մեղրով: Իսկ այստեղ աղջիկները ցուցադրում են կարպետագործության, գորգագործության գաղտնիքները: Հենց նրանց գործած կարպետներից էլ կարել ենք մեր տիկնիկների զգեստները: Իսկ դուք գիտեիք, որ Դիարբեքիրի ամրությունները կառուցվել են անշաղախ ագուցված վիթխարի քարերից: Քաղաքի պարիսպն ունեցել է 72 բարձրաբերձ ու կիսաբոլոր աշտարակ, 4 մետաղակուռ դարպաս։ Եվ քանի որ այն երկար ժամանակ չեն կարողացել գրավել, կոչել են կույս քաղաք:
Դհոլ, զուռնա, ծափ ու ծիծաղ, պար են բռնել Շիրխանի սաները 9բ դասարանի.
- Մենք կրել ենք ազգային զարդանախշերով կարված գոգնոցներ, քողեր, տղաները՝բաճկոնակներ: Կարծում եմ, անգամ որպես դպրոցական համազգեստի բաղադրիչներ կարելի է օգտագործել մեր տարազների տարրերը: Փորձել ենք հնարավորինս մոտ կերպարներ ստանալ տիկնիկներից, որոնք կբնորոշեն հայուհու հեզ ու խոնարհ կեցվաքը, և հայ տղամարդու զսպվածությունն ու կամային հատկանիշները,- ներկայացնում է Հասմիկ Շահինյան:
Սասնո Յարխուշտան պարահրապարակում է, իսկ Տավրոսի լեռնաշղթայում բնադրված սոսունցիների մասին պատմում են Անուշիկն ու Էվան.
- Սասունցիները հագել են բրդյա զգեստներ, այծի մորթուց ու կանեփի թելերից հյուսված խարուկներ (ոտնամաններ)։ Փորձել ենք տիկնիկներին հենց այդպես էլ պատրաստել: Ինչպես նաև մեր ճակատակալերն ենք Սասուն գավառում տարածված տարազների բաղադրիչների նմանությամբ պատրաստել:
- Փորձեք աղանձից, չիր ու չամիչից: Տեսեք այս խորիզով գաթաներն էլ ենք մենք պատրաստել: Ուսանելի, հետաքրքիր փառատոն էր, շա՜տ բան սովորեցինք:

18/11/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցում անցկացվեց գիտական նախագծերի կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն:Նախագծի նպատակն էր մոտեցնել և հետաքրքրություն առաջացնել աշակերտների շրջանում գիտության ոլորտում:Սովորեցնել աշակերտներին ինչպես ձևակերպել ճիշտ հարցեր ՝ ճիշտ պատասխան ստանալու նպատակով:
16/11/2016թ. 6 դ դասարանում աշխարհագրության ուսուցչուհի Լ.Թադևոսյանը և մաթեմատիկայի ուսուցչուհի Ն. Ալթունյանը համագործակցային դաս անցկացրեցին <<Մասշտաբ>>թեմայով: Աշխատանքի նպատակը մաթեմատիկա-աշխարհագրություն միջառարկայական կապի ստեղծումն էր: Կարևորվեցին առարկաների դերն ու նշանակությունը, դասի կառուցվածքը, լինելով հետաքրքիր և ինքնատիպ, նպաստեց երեխաների՝ համագործակցելու,մրցակցելու կարողությունների և հմտությունների զարգացմանը:
16/11/2016թ.-22/11/2016թ.<<Աշխարհի հեքիաթներ>> շարքից գրադարանը հյուրընկալել էր դպրոցի 2գ և 3բ դասարանի աշակերտներին: Երեխաները ծանոթացան Հ.Ք.Անդերսենի կենսագրությանը , ռուսերեն լեզվով ընթերցվեց <<Մատնաչափիկ>> հեքիաթը, որից հետո նրանք թարգմանեցին , մեկնաբանեցին հեքիաթը ապա ցուցադրվեց ֆիլմը:
15/11/2016թ․ Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի IXբ դասարանում ուսուցիչներ Լ․Թադևոսյանը և
Գ․Հովակիմյանը անցկացրեցին համակցված դաս մաթեմատիկա-աշխարհագրություն առարկաներից։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասին։
Գ․Հովակիմյանը անցկացրեցին համակցված դաս մաթեմատիկա-աշխարհագրություն առարկաներից։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասին։
12/11/2016թ. «Մաքուր պահենք մեր քաղաքը» համայնքային շաբաթօրյակին մասնակցեցին Հայրապետ Հայրապետյանի անվան հ78 դպրոցի աշակերտները
11/11/2016թ. ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի 2-րդ փուլի շրջանակներում Հ. Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցի շախմատի թիմը զբաղեցրեց 3-րդ տեղը,որի համար Շախմատի ակաադեմիայի կողմից արժանացավ պատվոգրի, և դպրոցի տնօրինության կողմից արժանացան նվերների:
09/11/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում կայացավ հանդիպում Սկաուտների հետ: Դասի թեման էր "Հայկական ազգային պարերը":
09/11/2016թ. Հ. Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում Ռոլան հիմնադրամը՝ Լևոն Մինասյանի գլխավորությամբ 6բ, 5ա,7գ դասարաններում կազմակերպել էր <<Հայրիկը Սենդվիչ կղզուց>> և
<< Դաշնամուրը>> ֆիլմերի դիտումը դպրոցականների համար: Ֆիլմերը դիտելուց հետո կազմակերպվեց քննարկում: Ֆիլմի Պրոդյուսոր Պեգգի Պեսլան և ռեժիսյոր Լևոն Մինասյանը պատասխանեցին երեխաներին հետաքրքրող հարցերին:Ծավալվեց հետաքրքիր ու բազմաբովանդակ զրույց:

02/11/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում կայացավ մանկավարժական խորհրդի նիստ, որի օրակարգում ներառված էին ներքոհիշյալ հարցերը՝
1)Երկամսյա աշխատանքների արդյունքների ամփոփում:
2)Մեթոդական միավորումների համատեղ նիստում ներդպրոցական վերահսկողության նպատակով կազմակերպված գիտելիքի ստուգման արդյունքների քննարկում:
3)Մանկավարժական ընթերցում (Ն. Փաշինյան)
Մանկավարժական խորհրդի նիստին որպես հրավիրյալ մասնակցում էր Վ.Բրյուսովի անվան համալսարանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը:Հանդիպման բուն նպատակադրումն էր դպրոցի և ինստիտուտի միջև սերտ համագործակցություն սկսելը: Այն միտված է դպրոցում Չինաստանի մշակույթին, ազգային արժեքներին, ավանդույթներին նվիրված անկյունի ստեղծմանը, ինչպես նաև դասընթացների կազմակերպմանը՝ ուսումնասիրելով ևս մեկ օտար լեզու: Կընդլայնվի նաև դպրոցի բեղմնավոր գործունեության շրջանակ՝ նոր սերնդի կրթադաստիարակչական աշխատանքը նորովի՝ արդիական հիմքերի վրա դնելով:

27/10/2016թ.Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցի 2բ դասարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված տատիկներին ու պապիկներին:
25/10/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր,կրթության, գիտության ,մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Հանդիպմանը ներկա էին դպրոցի ուսուցիչները, 9-րդ դասարանի աշակերտներ:Պատգամավորին տրվեցին բազմաբնույթ հարցեր /ֆուտբոլ,քննություններ,բուհի ընդունելություն,ավագ դպրոց,զարգացման ծրագրեր և այլն/:Շուրջ երկու ժամ տևած հանդիպումը բովանդակալից և հետաքրքիր էր:այն ավարտվեց նոր հանդիպումների ակնկալիքով:
25/10/2016թ. Արաբկիր վարչական շրջանի և Վետերանների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսին մասնակցեցին նաև Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցի աշակերտները… Որոնք պարգևատրվեցին իրենց դպրոցի տնօրինությանը կողմից…
22/10/2016թ Մաքուր միջավայր,առողջ մթնոլորտ, գնահատված դաստիարակություն, որ բերում է կրթության բարելավման... Կեցցե դպրոցն այսօրվա, մեր դպրոցը, որ կրում է Հայրապետ Հայրապետյանի հ 78 հիմնական անվանումը. Ապրեք բոլորդ
18-28/10/2016թ. “Պուշկինը անգերազանցելի հեքիաթասաց”
Ծովի ափին կաղնին դալար,
Ոսկե շղթա կաղնու բոլոր,
Ուսյալ կատուն է միալար
Այնտեղ շրջում գիշեր ու զոր.
Քայլում է աջ երգ է հյուսում,
Քայլում է ձախ հեքիաթ ասում:
Պուշկինի հեքիաթներում, մի ամբողջ աշխարհ է, ուր ապրում են ամենաբազմապիսի հերոսներ, տեղի են ունենում մանեատարբեր հրաշքներ: Ռուսերեն պոեզիայի արև -այսպես են անվանում Պուշկինին այժմ, արև, որմ շարունակում է հմայել,ջերմացնել մարդկային միտքը: Գրադարանում էին բոլոր 4-րդ,5-րդ և 6-րդ դասարանները:Երեխաները դիտեցին “Ոսկե ձկնիկը” և քննարկեցին հեքիաթը:

21/10/2016թ. <<Դասը վարում է սպան>> ծրագրի շրջանակներում Հ. Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցի 9ա դասարաններում հյուրընկալվեց կցված զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Առուշանյանը: Դասի թեման <<Ժամանակակից համազորային մարդ, բնութագիրը, տեսակները և սկզբունքները>>:
4/10/-17/10/2016թ Հ.հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի դպրոցական փուլը, որտեղից ձևավորվեց հավաքական թիմը:
15/10/2016թ Ցուցահանդես- վաճառքին ներկայացված տիկնիկները պատրաստել են Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի <<Ճկուն միտք- հմուտ ձեռքեր>> խմբակի ձեռներեց աշակերտները՝ ուսումնասիրելով ժողովրդական ավանդույթները, ազգային ծիսակարգը և տարազի պատմությունը:
14/10/2016թ.Երևանի հ.78դպրոցի 1 դասարանցիների համար շատ կարևոր օր էր : Ուսուցանվում էր Ա հնչյուն-տառը:Երեխաները գտան Ա տառի այն կախարդական բանալին, որով կբացեն մեսրոպյան այբուբենի դուռը: Նրանք ցանոթացան տառերի կախարդական աշխարհին , Մաշտոցյան այբուբենին,առաջատար Ա-ին: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների միջոցով դասը դարձավ բովանդակալից ու առավել հետաքրքիր:Ա տառի ծնունդը նշվեց տոնական հանդիսությամբ դպրոցի բակում:Օրը հիշարժան և տպավորիչ դարձավ բոլոր առաջին դասարանցիների համար:
14/10/2016թ. 7գ դասարանում Ա.Բաբասյանը անցկացրեց բաց դաս <<Мифы Древней Греции.Дeдал и Икар>>: Դասը հագեցած էր նոր տեխնոլոգիայի կիրառմամբ և դիդակտիկ նյութերով:
13/10/2016-14/10/2016 դպրոցի տնօրենը և բազմամասնագիտական թիմը մասնակցեցին ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի կողմից կազմակերպված <<Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում>> միջազգային աշխատաժողովին:
Հայկական կողմից աշխատաժողովին մասնակցեցին բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ԱՄՆ դեսպանատան, ներառական դպրոցների վերականգնողական կենտրոնների ներկայացուցիչներ, ՀՊՄՀ դասախոսներ և ուսանողներ: Թեմայի շուրջ ելույթ ունեցան արտասահմանյան և հայ փորձագետներ՝ Բրայան Աբերի , Ռենատա Թիչա, Սյուզան Օքքոնոր /Մինեսոտայի համալսարան, ԱՄՆ/, Քեյվին Միլլեր /Քոնքորդիա համալսարան, ԱՄՆ/, Աստղիկ Թոփուզխանյան /Լիոնի նյարդաբանական կլինիկայի լոգոպեդ/ և այլն: Քննարկվեցին հետևյալ թեմաները՝ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման սոցիալական մոդելը. արդի խնդիրները; Ծնողների ներգրավումը ներառական գործընթացներին; Դպրոցներում գործող բազմամասնագիտական թիմերը որպես զարգացման խանգարումների ունեցող աշակերտների առաջընթացի գրավական; Ներառական կրթության ապահովումը բուհերում ևայլն:
12/10/2016թ. I դասարանցիները հանդիսավոր մուտք գործեցին կախարդական թվերի աշխարհ:1 թվանշանի ուսուցումը դարձավ ինքնատիպ, յուրօրինակ մի դաս:Աշակերտների ոգևորվածությունը մեծ էր, տրամադրությունը բարձր, օրը տպավորիչ:
9/10/2016թ. 9ա դասարանում ուսուցչուհի Մ.Մելիքյանի անցկացված ռուսաց լեզվի բաց դասը հայ-ռուսական մշակութային կապի մի ինքնատիպ անդրադարձ էր: Սլայդների միջոցով երեխաները ներկայացրեցին իրենց հարազատ քաղաքը: Միմյանց էին հաջորդում Պուշկինի,Գորոդեցկու, Կիմ Բակիշիի, Բիկովի ստեղծագործությունները Հայաստանի ու Երևանի մասին երեխաների կատարմամբ: Այդ կատարումներն ընդմիջվում էին Ա.Բաբաջանյանի երաժշտությամբ:Աշակերտների ռուսերեն խոսելը հստակ էր, վստահ և գեղեցիկ,իսկ պոեզիայի ու երաժշտության ընկալումը՝ գեղեցիկ ու ոգևորված:
8/10/2016թ. Մայրաքաղաքի ծննդյան օրը Երևանի քաղաքապետարանի հարակից հրապարակն ամբողջությամբ երեխաներինն էր, ովքեր կավճանկարչությամբ են փորձել իրենց վերաբերմունքն արտահայտել հայրենի երկրի ու սիրելի մայրաքաղաքի նկատմամբ: Նրանց մեջ էին նաև Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի աշակերտները:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ քաղաքի բոլոր դպրոցներում մայիսին բացվեցին ապրիրլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների անկյուններ: Արդեն սեպտեմբերից բացվում են հերոսների անուններով դասասենյակներ:
Հոկտեմբերի 6-ին Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում բացվեց դպրոցի շրջանավարտ, ապրիլի 2-ին Թալիշում զոհված Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակը: Ներկա էին Սասունի ծնողները, հարազատներ, զինակից ընկերներ, դասընկերներ, ուսուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
9-րդ դասարանի աշակերտները ներկայացրին Սասուն Մկրտչյանի անցած ուղին, կատարած սխրանքը, երգեցին հայրենասիրական երգեր: Միջոցառումը համեմված էր հայրենասիրական շնչով : Երեխաները խոստացան, որ վառ կպահեն մերօրյա հերոսի հիշատակը :
Շարքային, հետախույզ - գնդացրորդ
Պարգևատրվել է `
ԼՂՀ հանրապետության նախագահի կողմից ,,Արիության համար,, մեդալով,
ՀՀ նախագահի կողմից ,,Մարտական խաչ 1-ին աստիճանի,,:

Your browser does not support viewing this document. Click here to download the document.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉ
04-10/10/2016թ. Ուսուցչի օրվա կապակցությամբ 4բ դասարանի աշակերտները ռուսաց լեզվի ուսուցչուհի Ս. Կարապետյանի,5-9րդ դասարանի աշակերտները Ա.Բաբասյանի ղեկավարությամբ ղեկավարությամբ հանդես եկան "С днем учителя!" միջոցառմամբ: Նրանք շնորհավորեցին և երախտագիտության խոսքեր ասացին դպրոցի մանկավարժական կոլեկտիվին:
03/10/2016թ. 4բ դասարանի աշակերտները <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից կատարեցին նախագծային հետազոտական աշխատանք <<Երկրագնդի ջրային ոլորտը>> թեմայով: Նրանք բաժանվելով հինգ խմբի կարողացան հակիրճ ներկայացնել երկրագնդի լճերը, ծովերը, օվկիանոսները, գետերը ու ջրվեժները:
28/09/16թ <<Դասը վարում է սպան>> ծրագրի շրջանակներում Հ. Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցի 9բ,գ դասարաններում հյուրընկալվեցին կցված զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Առուշանյանը և վաշտի հրամանատար Ա.Ազարյանը: Դասի թեման <<Հաղթական ճակատամարտեր>>
30/09/16թ. 3բ դասարանում ուսուցիչներ Ա.Ավետիսյանը և Լ.Թադևոսյանը անցկացրեցին համակցված դաս "Ջուրը մեր կյանքում"թեմայով`աշակերտների գիտելիքները էլ ավելի խորացնելու և դասը ճանաչողական դարձնելու նպատակով:
27/09/2016թ. Հ. Հայրապետյանի անվան Հ. 78 դպրոցի վեց աշակերտ իրենց կերպարվեսըի ուսուցչի՝ Ա.Բարսեղյանի հետ միասին այցելեցին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դեսպանատուն: Այս աշակերտների ստեղծագործությունները ներկայացվել էին Պեկինում կազմակերպված <<Дружат дети всей Земли>> խորագրով ցուցահանդես մրցույթին, որին մասնակցել էին աշխարհի 72 երկրներից 500 երեխաներ: Հայաստանից ընտրվել էին 23 աշխատանք,որից վեցը՝ Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի աշակերտների նկարներն էին: Մրցանակ շահած բոլոր նկարները տպագրվել են ցուցահանդես մրցույթի ստվարածավալ ալբոմում: Փոքրիկ նկարիչներին դիպլոմներ հանձնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ի. Կ. Վոլինկինը:
25.09.2016թ.Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի ֆիզիկուլտուրայի ուսուցիչ Ժ.Գրիգորյանի ղեկավարությամբ դպրոցի վոլեյբոլի թիմը Արաբկիրի բաց առաջնությանը գրավեց առաջին տեղը:
22.09.2016թ. Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում կայացավ միջոցառում` նվիրված Խաղաղության միջազգային տոնին: Միջոցառման ժամանակ աշակերտները իրենց դասարանների կողմից ամբողջ աշխարհին ուղղեցին 25 ամյա անկախ Հայաստանի խաղաղության կոչը . << Խաղաղություն ամենքին և ամենուր>> խորագրով:
20.09.2016թ. 1-4 դասարաններում անցկացրեց խաղաղության դաս' "Աշխարհին խաղաղություն, պատերազմը չարիք է" վերնագրով:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ 25 ՏԱՐԵԿԱՆ ԻՄ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ
Սա իմ երկիրն է` չափերով այնպիսին,որ կարող եմ վերցնել հետս,թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակիս քարտեզի վրա ընդամենը արցունքի
մի կաթիլ…
Սա իմ երկիրն է`չափերով այնպիսին,որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,որ չկորցնեմ հանկարծ…
Մեր շնորհալի սաները ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային միջոցառումներին: 7ա դասարանի աշակերտուհի Լիա հարությունյանը արժանացել է շնորհակալագրի <<Անկախության սերունդ>> համահայաստանյան երգչախմբի կազմում ՀՀԱնկախության 25 ամյակին նվիրված համերգին գերազանց կատարման և փայլուն ելույթի համար