14.07.2022թ․ Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի տնօրեն Մ.Համբարձումյանը մասնակցեց ՀՀ Կրթության,մշակույթի և սպորտի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հովանու ներքո անցկացվող «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությանը։
15.06.2022թ. Տեղի ունեցավ հոգեբանների հանդիպում, ովքեր հոգեբանական աջակցություն էին ցուցաբերել 44-օրյա պատերազմում մասնակցած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, հանդիպմանը ներկա էին նաև ամերիկահայ հոգեբանները: Քննարկվեցին ընթացիք հարցեր:
14.06.2022թ.Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում «Մենք քեզ հետ ենք» սոցիալական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ շրջանային մրցաշար ՝ Բելգիայի Մեխելեն քաղաքի հայ համայնքի աջակցությամբ։ Մրցաշարին մասնակցում էին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների շախմատիստները։
-----------------------------------------------------
Today, within the frames of a social program entitled "We stand with you", a Round Robin tournament took place at the Academy, with the efforts of the Armenian community of Machelen in Belgium. During the tournament the young chess players from the families of the heroes fallen in the 44-day war participated.
Հանդիսանալով Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի շախմատի ուսուցչուհի և Բելգիայի Մեխելեն քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչ , այսօր պատիվ ունեցա մասնակցելու Հայաստանի շախմատի ակադեմիայում«Մենք քեզ հետ ենք » սոցիալական ծրագրի շրջանակում տեղի ունեցող մրցաշարին և դրամական պարգևներ հանձնեցի մրցաշարին մասնակցող 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների շախմատիստներին։Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Մեխելեն քաղաքի հայ համայնքին , հանձինս ՝ գրոստմասեր , արմատներով գյումրեցի Մհեր Հովհաննիսյանին , դրամական աջակցության համար , Հայաստանի շախմատի ակադեմիային գեղեցիկ այս միջոցառումը կազմակերպելու համար ։

Մեկնարկեց գիտելիքի ստուգումը չորրորդ դասարաններում։
2021-2022 ուստարի
Վերջին Դաս
31.05.2022թ. տեղի ունեցավ դպրոցի 《Ուրախ հնչյուններ》 երգչախմբի տարեվերջյան ուրախ համերգը։Նաև 5_դ դասարանի աշակերտները իրենց ոգեշունչ պարերով գեղեցկացրին համերգը։ Ուսուցիչներ՝ Տ.Դարբինյան,Լ.Սարգսյան։
30.05.2022թ. Չի կարելիի արկածները 5գ դասարանում:

27.05.2022թ.Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին զորամասում կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ զենքի քանդման և հավաքման մրցույթին ցուցաբերեցին լավագույն արդյունք:

Սիրելի ուսուցիչներ
Հայ-ամերիկյան կրթական հարթակների միջև համագործակցության արդյունքում՝ PopUp School կրթական հարթակը Ձեզ համար ստեղծել է հրաշալի ԱՆՎՃԱՐ հնարավորություն՝ ծանոթանալու բարձր որակավորում ունեցող ամերիկյան ուսուցիչների կողմից ստեղծված առցանց դասերին։
Հարթակում առկա բոլոր դասերը ուսուցիչներին հնարավորություն կտան ավելի լավ պատկերացում կազմել, թե ինչպիսին պետք է լինեն պրոֆեսիոնալ հեռավար դասերը, դե իսկ աշակերտների համար սա խաղայնացված եղանակով նոր ու հետաքրքիր գիտելիք ստանալու և անգլերեն լեզվի իմացությունը բարելավելու հրաշալի հնարավորություն է:
Հարթակը հնարավորություն կտա սովորել՝
1․ Դասարանային ուսուցչից դառնալ օնլայն ուսուցիչ։
2․ Անհատականացված առցանց դասեր պատրաստել՝ ըստ աշակերտի սովորելու և ընկալման առանձնահատկություների։
Ինչպես նաև գործնականում տեսնել բարձր որակավորում ունեցող ամերիկյան ուսուցիչների կողմից պատրաստված դասերը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գրանցվելու համար ունեք ընդամենը 7 օր։
Ձեզ հետաքրքրող առարկայի դասերը Ձեր և Ձեր աշակերտների համար ամբողջությամբ անվճար հասանելի են հետևյալ հղումով՝
https://www.popupschool.com/
Սպասարկման բաժին
Dasaran կրթական ծրագիր,
Հասցե՝ Հայաստան, Երևան,
Հակոբ Հակոբյան 3/2, 0033
Բջջ.՝ +374 94 28 79 69, +374 91 29 79 69, +374 55 29 79 69
Քաղ.՝ +374 60 75 79 69, +374 10 32 79 69
www.dasaran.am

26.05.2022թ.դպրոցում իրականացվել է աղիքային վարակիչ հիվանդությունների, դրանցով վարակվելու ռիսկի, տարածման մեխանիզմների և գործոնների, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ իրազեկում. ՙՙՏարվա տաք շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունները ակտիվանում են՚՚ և ՙՙԱղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է.՚՚ թեմաներով 3-5-րդ դասարաններում:
Դպրոցի բուժքույր Իզաբելա Մարտիրոսյան
Դպրոցի բուժքույր Իզաբելա Մարտիրոսյան
25.05.2022թ. Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով ավանդույթ դարձած ամենամյա մարզական սպորտլանդիան 6-րդ դասարանների միջև: Ծնողների մասնակցությամբ 25.05.22թ-ին եզրափակիչ փուլ անցած 6Բ և 6Դ դասարանները մրցեցին իրար դեմ։ Արդյունքում 2:2 հավասար հաշվով երկու դասարաննեն էլ հաղթող ճանաչվեցին և պարգևատրվեցին գավաթներով և պատվոգրերով ։
23.05.2022թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում հյուրընկալել էինք ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանին: Հանդիպումը 9-րդ դասարանների աշակերտների հետ անցավ ջերմ մթնոլորտում, արդյունավետ, համագործակցության հեռանկարներով:
Ուսուցիչ՝ Ք.Արիստակեսյան
Ուսուցիչ՝ Ք.Արիստակեսյան
Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցը մասնակցեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Քո արվեստը դպրոցոմ» ծրագիրին:
Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի աշակերտները մասնակցում են “Generation Global”կրթական ծրագրին:
19.05.2022թ. տեղի ունեցավ 2-րդ հանդիպումը ։Միջմշակութային երկխոսություն ծավալվեց օտարերկրյա դպրոցների հետ “Hate Speech “թեմայով …..
Համակարգող ուսուցիչ Ռուզաննա Չիչակյան
19.05.2022թ. տեղի ունեցավ 2-րդ հանդիպումը ։Միջմշակութային երկխոսություն ծավալվեց օտարերկրյա դպրոցների հետ “Hate Speech “թեմայով …..
Համակարգող ուսուցիչ Ռուզաննա Չիչակյան
11.05.2022թ. 5_բ դասարանը ներկայացավ իր "Ես հպարտ եմ իմ երկրով" միջոցառմամբ' ֆրանսերեն եւ հայերեն լեզուներով։ Երեխաները մեծ խանդավառությամբ կատարեցին հայերեն եւ իմ ֆրանսերեն երգեր, միջոցառումը ամփոփեցին " Սարդարապատ" հայկական պարով։
9.02-18.05.2022 Մեր դպրոցում մանկավարժական պրակտիկա է կազմակերպվել կրթության, հոգեբանության և սոցիոլագիայի ֆակուլտետի առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրի հոգեբանություն մասնագիտության երկրորդ և չորրորդ կուրսի ուսանողների համար: Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան դպրոցի հոգեբանի գործառույթների հետ, անցկացրեցին դիտարկումներ , հոգեբանի հետ կազմակերպեցին հոգեբանական պարապմունքներ ՙՙՍթրեսի հաղթահարում՚՚, ՙՙՄասնագիտական կողմնորոշում՚՚, ՙՙԷմպատիա՚՚, ՙՙԸնկերասիրություն՚՚... թեմաներով, մասնակցեցին դպրոցում անցկացվող միջոցառումներին:
Դպրոցի հոգեբան՝ Ն.Փաշինյան
Դպրոցի հոգեբան՝ Ն.Փաշինյան
06.05.22թ. 5Ա դասարանում տեղի ունեցավ " Սեր ու գարուն" խորագիրը կրող միջոցառում: Թո'ղ բոլորիս հոգիներում եւ հայրենիքիս պայծառ եզերքում հավերժական սեր ու գարուն տիրի :Միջոցառման հեղինակ` հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշիկ Հակոբյան, պարի երգի բեմադրությունը` Տ.Դարբինյանի, Լ.Սարգսյանի:
4.05.2022թ. 4-րդ ա դասարանում տեղի ունեցավ <<Դռները բացեք, գարուն է գալիս>> խորագրով միջոցառում։ Միջոցառման թեման գարունն էր, նրա զարթոնքը, ժպիտը, սերը և որ կարևորն է՝ խաղաղությունը։ Աշակերտները հանդես եկան բանաստեղծություններով, երգ ու պարով։ Թող այս գարնան գալով հուսո առագաստներ բացվեն բոլորիս հոգիներում, թող երկնքում թևածեն խաղաղության աղավնիներ և աշխարհում սփռվի լույս ու սեր։
Դպրոցականների 16-րդ օլիմպիադայի համայնքային փուլ /Արաբկիր/`թ78 դպրոց 6-րդ տեղ:
2.05-5.05.2022թ. Ռուսաց լեզվի ուսուցչուհիներ Նաիրա Նորենցի , Ստելլա Կարապետյանի և երգեցողության ուսուցչուհի Տաթև Դարբինյանի ջանքերով 4-րդ ա, բ, գ դասարանների աշակերտները երեք օր շարունակ ինքնատիպ աշխուժությամբ էին հագեցրել դպրոցական կյանքը: <<Գարուն>>, <<Մեր լուսավոր աշխարհը >> և <<Ընկերություն>> խորագրով միջոցառումները հիացրին և աշակերտներին, և ուսուցիչներին, և ծնողներին:
Այսօր՝ ապրիլի 30-ին, թիվ 1 կառավարական տանը ՀՀ վարչապետն ընդունեց ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից Աշակերտական խորհրդի անդամներին։
Ի թիվս 37 աշխորհրդականների՝ հանդիպմանը մասնակցեց նաև Հ.Հայրապետյանի անվ.հ.78 դպրոցի ԱԽ անդամ Գագիկը Թորոսյանը:
Ի թիվս 37 աշխորհրդականների՝ հանդիպմանը մասնակցեց նաև Հ.Հայրապետյանի անվ.հ.78 դպրոցի ԱԽ անդամ Գագիկը Թորոսյանը:
Ապրիլի30: Համապետական շաբաթօրյակ Հ.Հայրապետյանի անվ.հ.78 դպրոցում
Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է
1982-ից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը, որը ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրն է:
22.04.2022թ. 8-րդ դասարանի աշակերտները հանդիպում ունեցան ժամանակակից գրող Լևոն Բեժանյանի հետ։ Հանդիպման ընթացքում աշակերտները կարդացին հեղինակի գործերից , տվեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Գրողը իր մտքերը փոխանակեց, խոսեց իր ստեղծագործական կյանքից ։ Դպրոցում անցակցվել էր <<Մեր պատանի ստեղծագործողները>> ցուցահանդես և հանդիպման ավարտին գրողը շնորհակալագրեր հանձնեց մասնակից աշակերտներին։
27.04.2022թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ>> մրցույթ , որի այդյունքում հաղթող ճանաչվեց 8ա դասարանը:
25.04-06.05.2022թ.8-9-րդ դասարանների աշակերտների հետ կազմակերպվել էր ՙՙՄասնագիտական կողմնորոշումՙՙ թեմայով զրույց-քննարկումներ: Հանդիպումների ժամանակ երեխաները խոսեցին իրենց ապագա մասնագիտության մասին , կատարեցին թեստային աշխատանք, որի արդյունքում պարզեցին իրենց ուժեղ կողմերը և հմտությունները: Հանդիպումները անցան հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում:
Հոգեբան՝ Ն.Փաշինյան
Հոգեբան՝ Ն.Փաշինյան
22.04.2022թ.Մենք հավատացած ենք, որ արդարությունը երբևէ հաղթանակելու է Սասնա Դավթի փայլատակող սրի նման: Պիտի գա հայոց արշալույսը վառ հագած, ու շատ մոտ է հայոց ազգիս արշալույսը կարոտած:
22.04.2022թ.Երևանի Հ.Հայրապետյանի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված N 78 դպրոցը Ռուսաստանի դաշնության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով մասնակցեց ՌԴ նախագահի դրամաշնորհային հովանավորությամբ, առցանց կայացած <<Глобальный Вопрос >> իմիտացիոն դերային մրցույթին : Դպրոցի<<Արցախ>> թիմը մրցելով ՌԴ և արտասահմանյան 68 թիմերի հետ, համառ պայքարի արդյունքում գրավեց. 5-րդ հորիզոնականը:
Ղեկավար Ռուզաննա Չիչակյան ( ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի համակարգող ) և 9-րդ դասարանցիներ
Ղեկավար Ռուզաննա Չիչակյան ( ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի համակարգող ) և 9-րդ դասարանցիներ
22.04.2022թ. Այսօր Երկիր մոլորակի օրն է
Կարդացեք այս խոսքերը
«Ավելի խորը նայիր բնության մեջ, և ամեն ինչ ավելի լավ կհասկանաս»։ -- Albert Einstein
«Համայնքն այն է, որտեղ բուլդոզերները ոչնչացնում են ծառերը, իսկ հետո փողոցներն անվանակոչվում են նրանց անունով»։ - Բիլ Վոն
«Քամին բնության շունչն է». - Կոզմա Պրուտկով
«Միայն այն ժամանակ, երբ այն մահանում է վերջին ծառըՎերջին գետը կթունավորվի, իսկ վերջին ձուկը կբռնվի, մենք հասկանում ենք, որ փող ուտել չենք կարող»։ - Հնդկական ասացվածք
«Սա ձեր երկիրն է։ Պահպանե՛ք բնության հրաշալիքները, պահպանե՛ք նրա ռեսուրսները, պահպանե՛ք նրա պատմությունը որպես գաղտնի ժառանգություն՝ ձեր երեխաների և ձեր երեխաների երեխաների համար: Թույլ մի տվեք, որ եսասեր մարդիկ և ագահ շահերը զրկեն ձեր երկրի գեղեցկությունից և հարստությունից»: - Թեոդոր Ռուզվելտ
«Բնության մեջ յուրաքանչյուր զբոսանքի ժամանակ մենք շատ ավելին ենք ստանում, քան կարծում էինք, որ կգտնենք»: - Ջոն Մյուիր
«Երկիրը միակ բանն է, որ մենք ունենք»: -Վենդել Բերի
«Մնացեք բնության սրտին մոտ... և ազատվեք, գոնե մեկ անգամ, և բարձրացեք լեռը կամ մեկ շաբաթ անցկացրեք անտառում: Մաքրիր հոգիդ»։ - Ջոն Մյուիր
«Սա է մայր բնության որակը. նրան իսկապես չի հետաքրքրում, թե դու ինչ տնտեսական շրջանակում ես»: - Վուպի Գոլդբերգ
«Ոմանց համար բնությունը վառելափայտ է, ածուխ, հանքաքար կամ ամառանոց կամ պարզապես բնապատկեր: Ինձ համար բնությունն այն միջավայրն է, որտեղից, ինչպես ծաղիկները, աճեցին մեր բոլոր մարդկային տաղանդները»: - Պրիշվին Մ.Մ.
«Այսօր ես ծառերի վրայով քայլելուց հետո հասակ եմ դարձել». - Կարլ Ուիլսոն Բեյքեր
«Երկիրը բավականացնում է մարդկային բոլոր կարիքները, բայց ոչ բավարար մարդկային ագահության համար»: - Մահաթմա Գանդի
«Բնությունը երբեք չի շտապում, բայց միշտ ժամանակի մեջ է». -- Լաո Ցզի
«Գուցե Աստված ստեղծել է անապատը, որ մարդը ժպտա ծառերին»։ -- Պաուլո Կոելյո
«Վաղ թե ուշ մենք պետք է հասկանանք, որ Երկիրը նույնպես իրավունք ունի, օրինակ՝ ապրել առանց աղտոտվածության։ Մարդկությունը պետք է հասկանա, որ մարդիկ չեն կարող ապրել առանց Երկրի, բայց Երկիրը կապրի առանց մարդկանց»: - Էվո Մորալես
«Մեծ բաներն արվում են մեծ միջոցներով։ Միայն բնությունը մեծ նվերներ է տալիս»: - Ալեքսանդր Իվանովիչ Հերցեն
«Ինչո՞ւ պետք է մտածեմ ապագա սերունդների մասին։ Անձամբ ինձ համար ի՞նչ են արել»։ - Գրուչո Մարկս
«Իսկական բնության պահպանողը նա է, ով հավատում է, որ աշխարհը իրեն չեն տվել իր հայրերը, այլ զբաղված է իր երեխաների հետ»: - Ջոն Ջեյմս Օդուբո

Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցը մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հասցեագրված Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամ»-ի հետ համատեղ 2022թ.-ին անցկացվելիք «Սպորտային սերունդ» ծրագրի երրորդ թողարկմանը, որի նպատակն է սպորտային մշակույթի խթանումը հայ երիտասարդության շրջանում ։
Կայացավ Երւան քաղաքի <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման 3-րդ քաղաքային փուլը: Մրցեցին 10 վարչական շրջաններ: Հ.Հայրապետյանի թիվ 78 դպրոցը ներկայացնում էր Արաբկիր վարչական շրջանը։
10 վարչական շրջաններից Արաբկիրը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
10 վարչական շրջաններից Արաբկիրը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
19.04.2022թ. Դպրոցում հյուընկալվել էին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանը և Արաբկիր վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Գայանե Հարությունյանը : Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-ից 6-րդ դասարանների միջև <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման 2-րդ փուլում 1-ին տեղը գրավելու համար, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի անունից նրանք հանձնեցին հավաստագրեր դպրոցին, շնորհակալագիր ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Դ.Մուրադյանին և սպորտային համազգեստ ՝ աշակերտներին:
19.04.22 թ 3ա դասարանում տեղի ունեցավ ABC միջոցառում համեմված գարնան շնչով, ուրախ երգերով և պարով:
Ուսուցիչներ Գ.Հարությունյան Ա.Ղասաբյան
Ուսուցիչներ Գ.Հարությունյան Ա.Ղասաբյան
19.04.2022թ. «ԻմԴպրոց» կրթական կայքը կազմակերպել էր միջոցառում «Կրթություն՝ ժամանակին համընթաց» խորագրով: Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարան, հիմնական մասնաշենք, մեծ դահլիճում: ԻմԴպրոցը ժամանակակից կրթական հարթակ է, որի օգնությամբ հնարավոր է դառնում ուսումնական պրոցեսում կիրառել նորագույն տեխնոլոգիաները, մոտիվացնել սովորողներին, զարգացնել աշակերտների ինքնուրույն սովորելու, մտածելու և ստեղծագործելու ունակությունները։ Մրցույթ-միջոցառումը, որը միավորեց հանրապետության շատ դպրոցների, ուսուցիչների և աշակերտների, ժամանակի ընթացքում դարձավ յուրօրինակ միջավայր, որտեղ աշակերտները համախմբվեցին այնպիսի արժեքի շուրջ, ինչպիսին գիտելիքն է։ Մրցույթը ոչ միայն ամրապնդում է արդեն իսկ ձեռք բերված գիտելիքները, այլև ստեղծում է բացառապես նոր որակներ ու արժեքներ, ինչպիսիք են ինքնակրթությունը, առողջ մրցակցությունը, թիմային աշխատանքը և հաղթանակի ձգտումը։
Միջոցառմանը մասնակցել են դպրոցի տնօրեն Մ.Համբարձումյանը, ուսուցիչներ Ն.Մինասյան, Ն.Ալթունյան, Գ.Հովակիմյան, Ք.Արիստակեսյան, Ա.Արդանյանը
Միջոցառմանը մասնակցել են դպրոցի տնօրեն Մ.Համբարձումյանը, ուսուցիչներ Ն.Մինասյան, Ն.Ալթունյան, Գ.Հովակիմյան, Ք.Արիստակեսյան, Ա.Արդանյանը
18.04.2022 Վոլեյբոլ. խաղում են ուսուցիչները:
15.04.2022թ.
15.03-20.04.2022թ. V-VII դասարաններում կազմակերպվել են զրույց-քննարկումներ ՙՙԲուլինգ ,, թեմայով: Աշակերտները ծանոթացել են բուլինգի տեսակների, պատճառների, հետևանքների , կանխարգելման և հետևանքները հաղթահարման մեթոդների հետ: Հանդիպումների ընթացքում աշակերտները դիտել են ֆիլմեր բուլինգի մասին, կատարել քննարկումներ, և բարձրաձայնել նրա վտանգավորության մասին:
Հոգեբան՝ Ն.Փաշինյան
Սոցմանկավարժ՝ Ա.Պետրոսյան
Օպերատոր՝ Ա.Գալֆայան
Հոգեբան՝ Ն.Փաշինյան
Սոցմանկավարժ՝ Ա.Պետրոսյան
Օպերատոր՝ Ա.Գալֆայան
14.04.2022թ.«Ես մի զարկն եմ քո բազկի» խորագիրը կրող միջոցառում Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում ։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին։
Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին։
14.04.2022թ. Ֆուտբոլի եզրափակիչ փուլ
12.04.2022թ. Տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում. <<Paix sur la terre>>, << Խաղաղություն մեր մոլորակին>> վերնագրով:
11.04.2022թ.Միջդասարանային մրցաշարի հաղթական մեկնարկ:
«Ուրարտուի» այցը թիվ 78 հիմնական դպրոց
Մեր ակումբի և Հայրապետ Հայրապետյանի Անվան 78 Հիմն Դպրոցի միջև համագործակցությունը շարունակվում է։ «Ուրարտուի» անձնակազմն ու ակադեմիայի մի քանի սաներ հերթական այցն էին կատարել դպրոց
Ակումբի կողմից պատվոգրերի ու մրցանակների արժանացան մարզական ոլորտում հաջողություններ գրանցած աշակերտները ։
Այցի ընթացքում մեր պատանիները ֆուտբոլային փոքրիկ հանդիպում անցկացրին դպրոցը ներկայացնող թիմի հետ։
Այսուհետ նաև դպրոցի պատերից մեկը կկրի մեր ակումբի պատմությունը պարունակող պաստառ։
<<ՈՒրարտու>> ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը պատվոգրեր հանձնեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 1-3,4-6 ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ժամանակ պատվավոր I տեղ զբաղեցրած աշակերտներին:
ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՔ ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ
ՀՐԵՏԱՆԱՎՈՐԸ
28.03-4.04.2022թ. <<Մարտական Խաչ>> I-ին աստիճանի շքանշանակիր, մեր դպրոցի նախկին սան, հերոս Խաչիկ Մարտիրոսի Պողոսյանին էր նվիրված <<Հրետանավորը>> գրքի լուսաբանումը, ուր տեղ են գտել նրա ծնողների, ընկերների, մարտական ընկերների, հրամանատարության բնութագրերն ու հիշողությունները:
IX-րդ դասարանցիները լուռ ու հարգանքով լսեցին մեջբերումներ Գ. Նժդեհից, նաև դրվագներ Խաչիկի նվիրումի, կյանքի ու կռվի մասին: Պատմվեց արցախյան գոյամարտի մասին, հնչեց Ա. Գրիգորյանի <<Կյանք ու կռիվ>> երգը նվիրված անմահ հերոսներին:
Մ.Առաքելյան, Գ.Սահակյան

Աուտիզմի իրազեկման միջազգային օր:
01.03.2022
01.03.2022
23.03.2022թ. Իմ Դպրոց թիմով համդիպում ունեցանք 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակի ընթացքում կայքն ամենաակտիվը կիրառած ուսուցիչների հետ։ Հերթական անգամ լրացրեցինք փորձառության և պոզիտիվի մեր պաշարը։ Ունեցանք շա՜տ ջերմ հանդիպում և հետաքրքիր քննարկում։ Ուսուցիչներն ԻմԴպրոցի կողմից ստացան շնորհակալագրեր՝ ՀՀ կրթական ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման անփոխարինելի ավանդի համար։ Ուսուցիչներ՝ Ն.Մինասյան Ն.Ալթունյան
19.03.2022թ. Աղվերանում տեղի ունեցավ <<Կրթության մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծերից մեկի քննարկումը, որին մասնակցել է նաև դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նառա Բադալյանը։ Քննարկման թեման ոչ ֆորմալ ուսուցման արդյունավետ կազմակերպումն էր։
17.03.22թ-ին կայացավ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ.ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 4-6-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ,,ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ,, ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ >> 2-րդ փուլը,որտեղ 78 հիմնական դպրոցի անգերազանցելի սաները մրցեցին 7 դպրոցների հետ եւ զբաղեցրին 1-ին պատվավոր հորիզոնականը:
15.03.22թ-ին կայացավ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ.ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 1-3-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՑԿԱՑՎՈՂ ,,ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ,, ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ >> 2-րդ փուլը,որտեղ 78 հիմնական դպրոցի կրտսեր սաները մրցեցին 5 դպրոցների հետ եւ զբաղեցրին 1-ին պատվավոր հորիզոնականը:
4.03.2022 Երևանի Թիվ 78 դպրոց ի ( ՔՊ շտաբի պետ, զինղեկ Գ.Սահակյան) ԱԻ և ՔՊ համակարգերի նախապատրաստման հիմնական միջոցառումների պլանի համաձայն տեղի ունեցավ ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի նպատակը ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումն էր: Ուսումնավարժության թեման էր. «Ազդարարում, տարհանում, պատսպարում »: Ուսումնավարժանքին մասնակցեցին դպրոցի աշակերտները , աշխատակազմը և ԱԻՆ մասանագետները։
2.03.2022 Հանդիպում հ.3 ՏՄԱԿ-ի փոխտնօրենների և հ78 դպրոցի մանկավարժահոգեբանական թիմի հետ, որի ժամանակ քննարկվեցին ԱՈւՊ-ների և ՄԱԾԱՊ-ների խնդիրները և նպատակները:
21.02.22-09.03.22 Ֆիլմաշարի ցուցադրություն՝կորոնավիրուսային հիվանդություն և դրանից պաշտպանվելու թեմայով:
21.02.2022 Անի հյուրանոցում տեղի ունեցավ ,, ԵՄ _ ն հանուն երիտասարդության , բանիմաց և ակտվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր և վաղը,, ծրագրի շրջանակներում մրցույթ. Մենք հանդես եկանք նախագիծ_ առաջարկով՝ առողջ սնունդ՝արդյունավետ կրթություն։ Ծրագիրը ներկայացրեցին բանավեճի ակումբի մասնակիցներ 8 գ դասարանի աշակերտ Գագիկ Թորոսյանը և 7գ դասարանի աշակերտուհի Անի Բայաթյանը
20.02-22.02.2022 տեղի ունեցավ «Երիտասարդությունը ներգավված հասարակության մեջ 2021-2023» ծրագրի բանավեճի հանրապետական մրցաշարը,որին մասնակցեց հ 78 հիմնական դպրոցը։ Բանավեճի ակումբի մասնակից, 9 ա դասարանի աշակերտուհի Լիլիթ Եգորյանը վերադարձավ,, 3_րդ տեղը,, զբաղեցնելու համար ստացած պատվոգրով։
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ
1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Հայաստանում այդ օրը նշանավորվում է գիրք նվիրելու տոնով։ 4-րդ ա դասարանի աշակերտները մայրենի լեզվի դասին ներկայացրին հետաքրքիր դրվագներ Թումանյանի կյանքից և գործունեությունից, արտասանեցին հեղինակի ստղեծագործություններից, ունկնդրեցին քառյակներից՝ Սոս Սարգսյանի կատարմամբ, որից հետո միմյանց նվիրեցին գրքեր։ Եվ ինչպես Չարենցն է ասել. -Օ՜ , գրքերի աշխարհ տիեզերք է անեզր։
Գրքի նվիրատվության տոնին ընդառաջ վերանորոգում ենք գրադարանի գրքերը:
Գիրք նվիրելու օրվա հետ կապված աշակերտական խորհրդի երեխաները իրենց կրտսեր ընկերների համար պատրաստել էին անակնկալ:
18.02.2022 Հ․ Թումանյանի ծննդյան տոնին նվիրված դաս՝ գրքի նվիրատվություն։ Ուսուցիչներ Ա․Հակոբյան, Ն․Մինասյան
2021-2022 ուստարի II կիսամյակ
28.12.2021Սկսեցինք համագործակցել…..
Այսօր Հ.Հսյրապետյանի անվան հ78 դպրոցի հյուրն էին <<Ուրարտու>>ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները:
Կարևորվեց առողջ ապրելակերպը, շնորհավորեցին երեխաների գալիք ամանորը ,գնդակներ ու քաղցրավենիք նվիրեցին։
Իրենց երազների հորիզոնում շատ երեխաներ են ուզում ֆուտբոլիստ դառնալ։Թող գալիք տարում բոլոր երազանքները իրականություն դառնան:

Հ. Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի ,,Բանավեճ,, _ի ակումբը Երևանի հիմնական դպրոցների միջև կայացած մրցաշարում զբաղեցրեց 3_րդ հորիզոնականը: Երկու աշակերտուհիներ հանրապետական փուլին մասնակցելու իրավունք ստացան:
17.12.2021 Հ. Հայրապետյանի անվան հ78 դպրոցում հյուրընկալեցինք Ֆրանսիայի դեսպանատան կրթության գծով կցորդին՝Սեսիլ Գեղենին, ով ծանոթացավ դպրոցին, խորացված ֆրանսերենի ծրագրի իրականացմանը, մեր ունեցած հաջողություններին: Դպրոցի տնօրենի հետ քննարկվեցին հետագա համագործակցության , ծրագրերի իրականացման հնարավոր տարբերակներ:
ԱԽ նախագահ Մարի Ամիրջանյանը և Քարտուղար Գագիկ Թորոսյանը մասնակցում են քաղաքապետարանի կողմից կազմակերպված ԱԽ ներկայացուցիչների կարողությունների զարգացման դասընթացին:
08.12.2021թ. «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Կարեն Մելքոնյանը և Ջոնել Դեսիրեն այցելեցին Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոց։ Նրանք հանդիպեցին ու զրուցեցին աշակերտների հետ, պատասխանեցին նրանց հարցերին, հանդիպման վերջում էլ լուսանկարվեցին երեխաների հետ և ստորագրություններ բաժանեցին։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և 78 հիմնական դպրոցի միջև նման համագործակցությունները կլինեն շարունակական։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի և 78 հիմնական դպրոցի միջև նման համագործակցությունները կլինեն շարունակական։
07.12.21թ.ԱԽ ներկայացուցիչները, աշխարհագրության ուսուցչուհու (Լ. Թադևոսյան) և երգի ուսուցչուհու (Տ. Դարբինյան) հետ միասին անցկացրին համակցված դաս տարրական օղակում: Թեմա՝ Աղետներ (մասնավորապես երկրաշարժ):
Ա․Սպենդարյանի 150 ամյակին նվիրված ցերեկույթ
Ստեղծագործում են մեր աշակերտները...
Շնորհակալություն ՙՙԱղբյուր՚՚ ամսագրին
Շնորհակալություն ՙՙԱղբյուր՚՚ ամսագրին
"Լավագույն ձեռագիր" մրցույթ երրորդ դասարաններում։
26.11.2021թ. 1ա դասարանի աշակերտներն իրենց "Գրական ունկնդրում" դասաժամին լսեցին, քննարկեցին և դիտեցին Դերենիկ Դեմիրճյանի "Պույ-պույ մկնիկը"։
26.11.2021թ. 3ա դասարանի աշակերտների հետ մայրենիի դասը վարել է դպրոցի գրադարանավարուհի Մ. Առաքելյանը։ Տիկին Առաքելյանը ներկայացրեց Նանսեն Միքայելյանի ստեղծագործությունները։ Աշակերտներն ակտիվ մասնակցում էին քննարկմանը։
02.11.2021թ Հ. Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում տեղի ունեցավ ,,բանավեճ_խաղ " ՝ՀՀ ում կանայք պետք է ծառայեն բանակում" թեմայով ։ Ընկերական խաղը կայացավ հ 78 և հ 181 հիմնական դպրոցների միջև։
01.11.2021թ. Եվգենի Վյազով
Ընկերներ! Գործընկերներ!
Ամփոփվել են Միջազգային իմիտացիայի RPG «Global Question» սեզոնի 2021 թվականի արդյունքները: «Գլոբալ հարցը» նորից լուծվեց !!! Ինչի համար ենք մենք միմյանց շնորհավորում!
2021 թվականի խաղը Բելառուսի Հանրապետությունում նշանավորվեց մեծ թվով թիմերով - պարզվեց 40%-ն են խաղում !!! Հետեւաբար զարմանալի չէ, որ խաղի ԹՈՓ 5 թիմերում 3 թիմերը Brother Republic-ի ներկայացուցիչներն են!
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, շնորհավորում ենք հաղթողներին !!!
Հավելյալ տեղեկացնում ենք, որ «ՇՈԿԻ վիճակ» թիմի տղաները հրավիրված են «Գլոբալ հարց» նախագծի միջոցառման թիմ! Սպասում ենք իրենց առաջարկների նախագիծը ավելի զարգացնելու համար !!!
http://www.xn--80abeb6ajcqfgalnp7loa.xn--p1ai/