ԵՐԲԵՔ ԵՎ ՈՉ ՄԻ ՏԵՂ ԱՌԱՆՑ ՀՈԳԵՎՈՐ ԼՈՒՅՍԻ
2015-2016
Եվրո 2016 ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Հայաստանում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատները կազմակերպել էին երկօրյա միջոցառումներ 13-14 տարեկան երեխաների մասնակցությամբ:
Ծրագրի նպատակն էր սպորտի միջոցով ստեղծել սոցիալական կապեր, զարգացնել հանդուրժողականություն և համախմբել երիտասարդությանը` անկախ իրենց ծագումից, սոցիալական միջավայրից, սեռից, կրոնական համոզմունքներից ու տնտեսական վիճակից:
Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, ֆրանսերեն լեզվի ուսուցիչներ Ա. Արդանյանի, Ա. Սարիբեկյանի գլխավորությամբ, մասնակցեցին այդ միջոցառումներին:
08/06/2016 Աշակերտներն այցելեցին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ մասնակցեցին սեմինարների և բանավեճերի, ինչպես նաև դիտեցին ֆուտբոլին նվիրված ֆիլմ:
09/06/2016 Ծրագրի իրականցմանը աջակցել էր նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում իրականցվեցին սպորտային միջոցառումներ, ինչպես նաև աշակերտները խաղացին ֆուտբոլ:

«Զօրուգիշեր, ինչպես արծիվ լեռների,
Նորից ես իմ հայրենիքի սահմանն եմ հսկում,
Վարդանի փառքը նորից հիշելով՝
Որդիական պարտքս եմ կատարում,
Րոպեներիս իմ ազատ ես քեզ եմ հիշում
Եվ այս նամակը ես քեզ եմ գրում, իմ ընկեր»:
07/06/2016 Գնդի հրամանատարի տեղակալը`Հ . Խառատյանը, դիրքերի հերթական ստուգման ժամանակ անակնկալ մատուցեց առաջնագծի զինվորներին՝ նրանց հանձնելով Երևանի Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի աշակերտների նամակները: Օրեր անց հաճելի անակնկալ մատուցվեց նաև 78 դպրոցի աշակերտներին. զինվորները պատասխանել էին աշակերտների նամակներին: Չափազանց ուրախալի և հուզիչ էր օրը, երբ հինգերորդցիները ստացան նամակների պատասխանները:

6/06-23/06 Ավարտական քննությունները Հ.հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում
Հունիսի 1-ին`Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տոնական տրամադրություն էր տիրում թիվ 78 դպրոցի բակում: Այդ տրամադրությունը հատկապես կարևոր էր 4-րդ դասարանների աշակերտների համար, որոնք գիտելիքների ստուգման էին եկել :
Երեխաներին շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեց դպրոցի տնօրենԱ. Միրզոյանը : Ծնողների, ուսուցիչների ծափողջույնները, երգ ու պարը ժպիտ ու վստահություն հաղորդեցին բոլորին:
Երեխաներին շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեց դպրոցի տնօրենԱ. Միրզոյանը : Ծնողների, ուսուցիչների ծափողջույնները, երգ ու պարը ժպիտ ու վստահություն հաղորդեցին բոլորին:
01/06/2016 Երեխաների պաշտպանության օրը` հունիսի 1-ը, երեխաների կյանքում ամենագունեղ տոնն է : Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը կազմակերպել էր հետաքրքիր և ուրախ միջոցառում, որին մասնակցեցին նաև թիվ 78 դպրոցի սաներ Անահիտ Մինասյանը և Էլեն Ղազարյանը : Նրանց կատարած երգն ու պարը հիացմունքի արժանացավ երեխաների և նրանց ծնողների կողմից :
ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ
Դպրոցի երեք իններորդ դասարաններ հրաժեշտի դասեր անցկացրին սիրելի դպրոցի կամարների տակ …
Դասղեկներ Օ. Վարդանյանի, Մ. Հովհաննիսյանի և Ն. Մինասյանի անմիջական նախաձեռնությամբ այդ դասերը դարձան հայրենասիրության, ազգասիրության, իմացության ու մարդասիրության երաշխիքներ…

23.05.16թ. Հ. Հայրապետյանի անվան դպրոցում տեղի ունեցավ <<Արցախը մենք ենք>> խորագրով միջոցառում: 8-րդ բ դասարանի աշակերտները /դասղեկ Լ. Թադևոսյանի ղեկավարությամբ և ուսուցիչներ` Արտակ Բարսեղյանի, Էլեն Սարգսյանի մասնակցությամբ / իրենց գրագետ և համոզիչ խոսքով , երգով ու պարով հնչեցրին մեր սրտի խոսքը` ուղղված մայիսյան հաղթանակներին: Կրկին անգամ հիշեցրին հայ ժողովրդի, հայ մարտիկի` հայրենիքի նկատմամբ ունեցած պատմական առաքելությունը, դավանած ազգային գաղափարները և մեծ հայրենասիրությունը: Շնորհավորեցին մարտական փառահեղ ճանապարհ անցած հերոսներին և կոչ արեցին միասնաբար հզորացնել մեր հպարտության հիմքը` հայրենիքը, անկախության ուղիով ընթացող մեր ափաչափ լեռնոտ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
ԶԱՐԳԱՑԱԾ ԱՆՀԱՏ, ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔ,
ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ...
16/05/2016թ. Ընտանիքի օրվա առթիվ « Զարգացած անհատ, ամուր ընտանիք, հզոր հայրենիք» խորագրով միջոցառում անցկացվեց դպրոցի բակում: Այն հայ անհատի, հայ ընտանիքի և հայրենիքի փառաբանումն էր, նվիրված էր մայիսյան փառահեղ հաղթանակներին: մասնակցում էին դպրոցի 6--րդ դասարանցիները, որոնք ներկայացան ազգային հայրենասիրական երգ ու պարով: ինքնատիպ էր միջոցառման սպորտային մասը. աշակերտների, ծնողների և ուսուցիչների մասնակցությամբ անցկացվեց սպորտլանդիա, կարևորվեց միասնության գաղափարը, որի հավաստումը եղավ միջոցառման ավարտի միասնության շուրջպարը:
23/05/2016 Ցուցահանդես-միջոցառում, որի ընթացքում 3ա դասարանի սաները ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները: Թեմատիկ առումով ցուցադրվող աշխատանքները բազմաբովանդակ էին`«Գարուն», ‹‹Սուրբ Զատիկ›› և «Ընտանիք»: Այս թեմաների շուրջ աշակերտները նաև հանդես եկան ուրախ երգերով և բանաստեղծություններով:
19.05.2016 Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի 4ա դասարանի սաները կազմակերպեցին ցերեկույթ ,,Հացը մեր հանապազօրյա,, խորագրով (ուսուցիչ Ա. Սիմոնյան):
18.05.2016 թ. տեղի ունեցավ միջդասարանական մրցույթ 6 ա, բ, գ դասարանների միջև հայոց պատմություն առարկայից /ուս. Ս. Վասիլյան/: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցում էին մրցույթին` ի ցույց դնելով տարվա ընթացքում ձեռք բերված առարկայական գիտելիքները:
16/05/2016 Ընտանիքի տոնին ընդառաջ… 7բ դասարանը հյուրընկալեց ԵՊՀ ` փիլիսոփայության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մ. Դեմիրճյանին : Զրույցն անմիջական էր և սրտաբուխ :
2015-2016-ը հոբելյանական տարի է հեքիաթայիններ` Ղ. Աղայանի, Գրիմ Եղբայրների, Անդերսոնի համար: հ. 78 դպրոցի հայոց լեզվի և գրականության մ/մ-ը կազմակերպել էր միջոցառումների շարք « Հեքիաթային գարուն» խորագրով՝ նվիրված հոբելյարներին: 17/05-ին մեկնարկն ազդարարեց 5գ դասարանը /ուս. Ն. Հովհաննիսյան/ Գրիմ եղբայրների «Անտառի տնակը» հեքիաթի բեմականացմամբ: Միջոցառման խորագիրն էր` «Կյանքը երազ է, աշխարհը ՝ հեքիաթ…» իսահակյանական հայտնի տողերը: Միջոցառումը նաև ուղերձ էր աշխարհին «Թող մոլորակն այս միայն գարնան շնչով մարդանա…»
13/05/2016 5բ դասարանը (ուսուցիչ Ն. Բադալյան) ներկայացնում է սիրված հեքիաթների հերոսներին : Բեմահարթակում աշխարհի տարբեր ժողովուրդների հեքիաթասացների հեքիաթների հերոսներն են :
13/05/2016թ.Ընտանիքի օրվա կապակցությամբ 3բ դասարանի աշակերտները պատրաստեցին բացիկներ, ստեղծեցին իրենց ընտանիքի զինանշանը, և յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց իր ընտանիքի սովորույթներն ու ավանդույթները:
13.05.2016թ. Ընտանիքի օրվա կապակցությամբ 2բ դասարանի աշակերտները պատրաստեցին շնորհավորական բացիկներ ։ Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին իրենց ընտանիքի ավանդույթները ։
13.05.2016թ.2ա դասարանում դասը վարեց ծնողը "Իմ ընտանիքը" թեմայով/դասվար Ի.Ալոյան/: Երեխաները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ մասնակցեցին դասին:
13/05/2016 8բ դասարանում կազմակերպվեց դաս- վիկտորինա կենսաբանություն և քիմիա առարկաներից: Կազմվել են 100 - ական հարցեր, որին երեխաները նախապես պատրաստվել էին` ըստ հանձնարարված թեմաների /ուս.Գ. Սամվելյան/:
12.05.2016 Ընտանիքի միջազգային տոնը 5դ դասարանում` դասղեկ Ն. Ալթունյանի ղեկավարությամբ
12/05/2016 Հայ մեծ երախտավորներից մեկին` Ղազարոս Աղայանին էր նվիրված «Արևին ճամփա՛ տվեք» խորագրով միջոցառումը` 9-րդ բ և 5-րդ ա դասարանների մասնակցությամբ (ուս.` Սուսաննա Սահակյան): Երեխաները հիացրին իրենց խոսքով, բեմականացումներով: Աղայանի գործերի արդիականությունը` մեր օրերի ոգուն համահունչ, հերթական անգամ ապացուցեց, որ ճշմարիտ արժեքները երբեք չեն կորչում...
12/05/2016 2ա դասարանում անցկացվեց «Վիկտորինա » մաթեմատիկայից (դասվար Ի.Ալոյան): Երեխաները շատ ոգևորված էին և ուրախ: Դասն անցավ հետաքրքիր:
12/05/2016թ, 4բ դաս.-ում դասղեկ Գ.Հովակիմյանը անցկացրեց ամփոփիչ հաշվետու ծնողական ժողով երեխաների մասնակցությամբ: Թեման' «Ընտանիքի և դպրոցի համագործակցությունը երեխայի լիարժեք զարգացման գործում»: Երեխաները նաև երգեցին,պարեցին,նվագեցին: Յուրաքանչյուր երեխա ներկայացավ իր շնորհալի կողմով: Ծնողներն ու ուսուցիչները հիացած էին:
29/04-20/05 Ռուսաց լեզվի տասնօրյակի շրջանակներում կազմակերպվեցին բազում միջոցառումներ` լեզվաբանական վիկտորինաներ 6-րդ դասարաններում (ուսուցիչ Ա.Բաբասյան) , 7-րդ դասարաններում ինտելեկտուալ խաղ`«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» (ուսուցիչ Ա. Բաբասյան), 2-րդ և 3-րդ դասարանների միջև նկարչական ցուցահանդես - մրցույթ` «Կենդանացրու տառերը» (ուսուցիչներ Ս.Կարապետյան, Ն. Նորենց), 8-րդ և 9-րդ դասարանների միջև մրցույթ - շնորհանդես «Իմ առաջին նախագիծը»` նվիրված ռուս նշանավոր լեզվաբաններին ու գրողներին (ուսուցիչներ Ա.Բաբասյան, Կ. Հախնազարովա, Մ. Մելիքյան): Դաասարանները փոխադարձաբար միմյանց համար պատրաստել էին նախագիծ-շնորհանդես:
19/05/2016 Դաս-միջոցառում «Ուզում եմ ամեն ինչ իմանալ»: Անցկացրել են ուսուցիչներ Ն. Նորենցը, Ս. Կարապետյանը 4գ դասարանում:
Երեխաները արտասանեցին բանաստեղծություններ, շուտասելուկներ, ներկայացրեցին տարբեր երկրների սովորույթները և ավանդույթները, ցուցադրվեցին հիշարժան վայրերը: Կատարվեցին բազմաթիվ երգեր, հունական և հայկական պարեր:

17/05/2015թ. 3բ դասարանի աշակերտները ուսուցիչ Ս. Կարապետյանի ղեկավարությամբ իրենց ընկերներին ներկայացրին <<Տուն-տունիկ>> հեքիաթը: Դասարանում տիրում էր բարձր տրամադրություն: Բեմադրությունից հետո տեղի ունեցավ հեքիաթի շուրջ երեխաների նկարների ցուցահանդես:
5/05/2016թ. 4բ դասարանում./ ուսուցչուհի Կ.Լևոնովնա/ անցկացվեց "Ամենալավը խմբում"դաս-վիկտորինան ռուսաց լեզվից, անցած նյութը կրկնելու և ամրապնդելու նպատակով:
02/05/2016 3ա և 3գ դասարանները կազմակերպել էին « Տոն մանկության մոլորակում» խորագրով ցերեկույթ (ուսուցիչներ Ս. Կարապետյան, Ն. Նորենց ): Երեխաները ներկայացան տարբեր հերոսների կերպարներով, կատարեցին ուրախ երգեր , հանդես եկան գեղեցիկ պարային կատարումներով:
11/05/2016թ,Վիկտորինա բնագիտություն առարկայից 5բ և 5 դ դասարանների միջև: Մրցույթի նպատակն էր`թող հաղթի ամենախելացի բնագետը:Մրցույթն ընթացավ բուռն քննարկման միջավայրում. բոլոր աշակերտները ոգևորվեցին :Մանկավարժ`Գ.Սահակյան
2016թ. մայիսի 7,8,9-ին տեղի ունեցավ <<Ջինիշյան>> հիշատակի հիմնադրամի և <<Վորլդ Վիժն Հայաստանի>> կողմից կազմակերպված <<Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ>> /ԵՆՀ/ ծրագրի բանավեճի հանրապետական մրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ 17 քաղաքի և 28 գյուղական համայնքի 110 դպրոց: Այդ թվում էինք նաև մենք` Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցը: Դպրոցի <<Բանավեճի ակումբի>> սաները`9 գ դասարանի աշակերտներ Լիանա Սիմոնյանը և Գագիկ Ղազարյանը, իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան այս մրցաշարում/ակումբի ղեկավար ` Լ. Թադևոսյան/: Ակտիվ մասնակցության և կազմակերպչական աշխատանքները իրականացնելու համար նրանք վերադարձան նվերներով և պատվոգրերով:
08/05/2016 4ա դասարանը ներկայացրեց ,, Les saisons et les fêtes de l'année,, միջոցառում-հաշվետվությունը: Միջոցառման նպատակն էր` ներկայացնել ուսումնական տարվա գիտելիները, ինչպես նաև տարվա եղանակները և հայտնի տոները Ֆրանսիայում: Ուսուցիչներ` Ա.Արդանյան և Ա.Մկրտչյան:
ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ 6/05/2016թ.
6/05/2016թ. Հ Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 4գ դասարանի աշակերտներն ու ծնողները մասնակցեցին «Իմ մարզական ընտանիքը» խորագրով սպորտլանդիային: Մեծ ոգևորությամբ մասնակցում էին նաև տատիկներն ու պապիկները:
05/05/2016 Դահլիճում տեղի ունեցավ «Վերադարձի ժամանակը» խորագրով ցերեկույթ :
Մասնակիցները` 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները, ներկայացրին ժամանակակից հայ գրողների հայրենասիրական բանաստեղծություններ` նվիրված Հայաստանին, Արցախին, մեր գոյամարտին և հաղթանակներին :
Մասնակիցները` 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները, ներկայացրին ժամանակակից հայ գրողների հայրենասիրական բանաստեղծություններ` նվիրված Հայաստանին, Արցախին, մեր գոյամարտին և հաղթանակներին :
03/05/2016 3ա դասարանում կազմակերպվեց անգլերեն լեզվի այբբենարանի միջոցառում` «Գարուն» խորագրով : Երեխաները հանդես եկան բազմաթիվ անգլերեն երգերով, բանաստեղծություններով, հումորային երկխոսություններով և պարային ուրախ կատարումներով (ուս.` Ա. Ղասաբյան) :
29/04/2016թ. տեղի ունեցավ միջոցառում, որը կրում էր << Պատմության քառուղիներով>> խորագիրը: Նուրբ ու ինքնատիպ անցումներով ձգվում էր մեր երթի ճամփան դարերի խորքից մինչ այսօր. բանաստեղծական նմուշները, երգ ու պարը և բեմական պատկերները հայի կերպարի ու ոգու արտահայտությունն էին, նրա անընկճելի կամքի հաստատումը: Միջոցառումը կազմակերպել էր երիտասարդ ու շնորհալի ուսուցչուհի Սաթենիկ Վասիլյանը VII ա և IX բ դասարանների հետ:
25/04/2016թ. դասղեկ և առարկայի ուսուցչուհի Գ.Հովակիմյանը 4բ դաս.-ում անցկացրեց դաս-վիկտորինա մաթեմատիկա առարկայից: Դասը շատ հետաքրքիր և ուսուցանելի էր,քանի որ այն ընդգրկում էր տրամաբանական խնդիրներ,գլուխկոտրուկներ,բլից հարցեր: Աշակերտները ևս մեկ անգամ համոզվեցին,որ "Գիտելիքը զենք է":
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ և ՊԱՀԱՆՋՈՒՄ
25/04/2016թ.
28.04.2016 5դ դասարանի սաները` դասղեկ Ն.Ալթունյանի գլխավորությամբ, իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին:
27/04/2016թ. Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում
16.04.2016 Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ աշակերտական գիտաժողով <<Կիլիկյան Հայաստանի դերը հայկական պետականության կայացման գործում>> թեմայով: 78 դպրոցի աշակերտներ Ասատրյան Սոնան և Մուկուչյան Մարիամը հանդես եկան համատեղ հոդվածով <<Հեթումյան հարստության հաստատումը Կիլիկիայի հայոց թագավորությունում>>: 20 լավագույն հոդվածները ներակայցվեցին տպագրման, որոնց թվում էր նաև մեր աշակերտների աշխատանքը: Մասնակիցները պարգևատրվեցին նաև հավաստագրերով:
22/04/2016թ
ԱՅԲԲԵՆԱՐԱՆ
19/04/2016թ «Բզեզի դպրոց» 1բ դասարան
Ավանդույթ դարձած «Այբբենարանի տոն» միջոցառումը տարիներ շարունակ չի իջնում դպրոցական դահլիճի բեմից։
1 գ դասարանցիները գեղեցիկ տոն պարգևեցին իրենց ծնողներին և ուսուցիչներին։ / դասվար՝ Ռ. Սարգսյան/
1 գ դասարանցիները գեղեցիկ տոն պարգևեցին իրենց ծնողներին և ուսուցիչներին։ / դասվար՝ Ռ. Սարգսյան/
«Տառերի թագադրում» 1ա դասարան /դասվար Լ. Ղազարյան/
6ա, 6բ և 6գ դասարանների միջև անցկացվեցին մրցույթ վիկտորինաներ` «Հետաքրքրաշարժ բնագիտություն» թեմայով /ուս. Ք.Արիստակեսյան/: Մրցույթն ընթացավ 3 փուլով` ապրիլի 15, 26-ին և մայիսի 5-ին: Եզրափակիչ փուլում հաղթեց 6գ դասարանը:
15.04.2016 4բ դասարանը ներկայացրեց ,,Bon voyage,, միջոցառում-հաշվետվություն (ուսուցիչներ Ա. Սարիբեկյան, Ա. Մկրտչյան): Միջոցառման նպատակն էր ֆրանսերեն բանաստեղծությունների, երգերի և երկխոսությունների միջոցով ներկայացնել ողջ ուսումնական տարվա ընթացքում երեխաների ձեռք բերած գիտելիքները:
12/04/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված
Մ.Յ. Լերմոնտովի 202 ամյակին: Միջոցառումը ներառում էր Լերմոնտովի կյանքի պատմությունը` մանկությունից մինչև մահ: Միջոցառումը սկսվեց Լերմոնտովի մանկությունը ներկայացնող դրվագով: Դրվագում ներկայացվրեց գրողի առաջին ստեղծագործությունը, որը նա գրել էր վեց տարեկանում: Ներկայացվեց նաև գրողի առաջին սերը, ում նա սիրահարվել էր հենց մանկության տարիներին: Հանդիսատեսին ցուցադրվեց նաև հանճարեղ գրողի երիտասարդությունը: Հնչել են Լերմոնտովի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:
Նա զոհվել է շատ երիտասարդ հասակում` ընդամենը քսանյոթ տարեկանում : Բայց նա ընդմիշտ մեզ հետ է , քանի դեռ կարդում ենք նրա հանճարեղ ստեղծագործությունները, քան դեռ հիշում ենք նրան:

11.04.2016թ. 4գ դասարանում անցկացվեց համակցված դաս` «Աշխարհագրական հայտնագործությունները» թեմայով։ Դասը վարում էին աշխարհագրության ուսուցչուհի Լ. Թադևոսյանը և Ա. Ավետիսյանը։
11/04/2016թ. Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 դպրոցում տեղի ունեցավ Dasaran-ի «Դպրոցի արտաքին և ներքին ձևավորում 2015-16» մրցույթի մրցանակաբաշխությունը, որի հաղթող ճանաչված դպրոցների շարքում էր նաև Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցը:
10/04/2016 Հայ մանկագիրներին նվիրված պաստառներ պատրաստեցին 3ա դասարանի աշակերտները : Այս խմբային աշխատանքի արդյունքում նրանք ընդլայնեցին իրենց գիտելիքների սահմանը` ձեռք բերելով նրանց մասին նոր և հետաքրքիր տեղեկություններ :
10/04/2016 Շնորհավորում ենք 1գ դասարանի աշակերտ Գառնիկ Մելքոնյանին Վանաձորի կարատե դո ֆեդերացիայի առաջնությունում 7-8 տարեկանների խմբում "" Կումիտե"" ձևից 1- ին տեղ զբաղեցնելու համար: Մաղթում ենք նորանոր հաջողություններ:
9/04/2016թ. Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցն անմասն չմնաց համաքաղաքային շաբաթօրյակից:
Ապրիլի 8-ին 4գ դասարանի աշակերտները բեմականցրին Գ.Էմինի "Սասունցիների պարը" ստեղծագործությունը : Բանաստեղծության տողերը հայրենասիրական շունչ էին հաղորդել 4-րդ դասարանցիներին: Ազգային երաժշտության, երգ ու պարի ներքո կրտսեր դպրոցականները իրենց ոգևորությունը փոխանցեցին դահլիճում նստած իրենց տարեկիցներին, ուսուցիչներին և ծնողներին:
07/04/2016 78 դպրոցում մայրության տոնի առթիվ 2գ դասարանի փոքրիկները /դասվար Մ. Մկրտչյան/ կազմակերպեցին վառ ու գունեղ ցերեկույթ`«Դռները բացե'ք, գարուն է գալիս» խորագրով: Բեմահարթակն, ասես, լցված լիներ գարնան կենդանաբեր շնչով ու գունազարդ ծաղիկներով: Երեխաները հրաշալի կերպով հանդես եկան բանաստեղծություններով, ուրախ երգով ու պարով:
Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցում ապրիլի 3-10-ը անցկացվեցին հայրենասիրական դասեր, որի ընթացքում ներկայացվեց Հայոց պատմության անբաժանելի մասն կազմող Լեռնային Ղարաբաղի անցած պատմական ուղին:
2/04/2016թ. Քեզ , Հայ Զինվոր, իմ հարազատ, իմ որդի, իմ եղբայր, իմ ընկեր:
Ուժ քո բազկին, մեր սերն ու հավատը` քեզ նեցուկ:
Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոց
Ուժ քո բազկին, մեր սերն ու հավատը` քեզ նեցուկ:
Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոց
Սասուն Մկրտչյան
(1989-2016)
Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 2006 թվականի շրջանավարտ
Մեր հպարտ Սասուն, երեկվա մեր պայծառ, ժպտադեմ սան ու այսօրվա մարտիրոս...
Պարտադիր զինվորական ծառայությունից հետո դու հանգիստ անկյուն չփնտրեցիր, որովհետև հայրենիքի ցավը քո ցավը համարեցիր...
Քո` գնդացրորդիդ ու հետախույզիդ խելքը, բազկի զորուրթյունը պետք էին մեր երկրին, և դու մատաղ կյանքդ դրեցիր հայրենյաց զոհասեղանին:
Քո դպրոցը հպարտ է...

Հայրենասիրությունը դաստիարակվում ու ձևավորվում է մանկուց : 3 ա դասրանի աշակերտները, խմբային աշխատանքի միջոցով, ներկայացրեցին Արցախի քառօրյա պատերազմում զոհված զինվորներին նվիրված պաստառներ( դասվար`Լ. Ղազարյան) :
2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր:
Օրվա առիթով Հ. Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի աշակերտական խորհուրդը բազմամասնագիտական թիմի հետ, մտնելով բոլոր դասարանները ,իրազեկում էին Աուտիզմի մասին:
ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ ստեղծված «Աուտիզմ ազգային հիմնադրամը» կազմակերպել էր միջոցառումներ: «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շ.Ազնավուրի հրապարակից մեկնարկեց բարեգործական երթ, որին մասնակցում էին նաև մեր աշակերտները:

Ապրիլի 1-ին հ. 78 դպրոցում կայացավ <<Գարուն և սեր>> խորագրով միջոցառումը/ ուս. Մ. Հովհաննիսյան, դասղեկ Ք. Արիստակեսյան/: 8 ա դասարանի աշակերտները մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ շնորհավորեցին սիրելի ուսուցիչներին, մայրերին, տատիկներին, քույրերին: Գարնանային շունչը, ջերմությունը պարուրել էր բոլորին: Սեր էր թևածում դահլիճում: Երեխաները կատարեցին Առ. Բաբաջանյանի , Վ. Տերյանի խոսքերով գրված երգեր, ասմունքեցին Սայաթ Նովայի, Մեծարենցի, Տերյանի, Պ. Սևակի բանաստեղծությունները, ուղեկցվեց գեղեցիկ պարերով:
Մարտի 21-31-ը Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում ինֆորմատիկայի ուսուցչուհիներ Ա.Գալֆայանի և Ն.Մինասյանի ղեկավարությամբ անցկացվեցին դասը վարում է աշակերտը .Ապահով համացանց թեմայով դասընթացներ 4-6-րդ դասարաններում: Դասը վարում էին 7-8-րդ դասարանների աշակերտները, ովքեր մեծ հետաքրքրությամբ վարեցին դասը պաստառներով, տեսասալիկներով և թեստային աշխատանքի միջոցով պարզեցին փոքրիկների համակարգչային նախնական գիտելիքները:
25/03/2016թ. Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի VIբ և VIIIբ դասարանների աշակերտները համատեղ ներկայացան Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ : Աշակերտները ներկայացրին հարության խորհուրդը և կարևորեցին Հարության նշանակությունը: Միջոցառումը հագեցած էր բեմադրությամբ , տոնին համահունչ երգ ու պարով : Միջոցառումը կազմակերպել էին հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Ա. Հունանյանը և VI բ ,VIIIբ դաս. դասղեկներ`Ա. Պետրոսյանը և Լ. Թադևոսյանը:
Մարտի 25-ին 3բ դասարանի աշակերտները նշեցին «Զատիկը»: Երեխաները ներկայացրեցին զատկական ավանդույթները, կերակուրները և սովորույթները:
25/03-ին «Սուրբ Հարության» տոնը մեծ ուրախությամբ նշվեց նաև 3ա դասրանում : Երեխաները խանդավառությամբ ներկայացրեցին զատկական կերակուրներն ու ավանդույթները :
Շնորհավորում ենք Հ.Հայրապետյանի անվ. հ. 78 դպրոցի 4ա դասարանի աշակերտուհի Միլենա Գասպարյանին, Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում 1-ին տեղ գրավելու համար:
Մաղթում ենք նորանոր հաջողություններ…
Մաղթում ենք նորանոր հաջողություններ…
24.03.2016թ. Շարունակելով արդեն բարի ավանդույթ դարձած այցերը հանրակրթական տարբեր դպրոցներ՝ Dasaran-ի թիմը կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի գլխավորությամբ այս անգամ այցելեց Երևանի Հ. Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոց:
Հանդիպման ավարտին Dasaran-ի թիմի անդամները պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին: Ծավալվեց բովանդակալից և հետաքրքիր քննարկում, որի ընթացքում հնչեցին տարբեր կարծքիներ և առաջարկություններ ինչպես ընթացիկ ծրագրերի, այնպես էլ մոտ ապագայում մշակվելիք ուսուցչական մասնագիտական հարթակի վերաբերյալ:

24/03/2016թ.Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված երեխաների ստեղծագործական նկարների անհատական ցուցահանդեսը, որը ուղեկցվեց բարձր տրամադրությամբ և ջերմությամբ: Օրը խոստումնալից էր, ինչպես կանանց, մայրերի, այնպես էլ երեխաների համար, որը իրենց ներաշխարհում թողեց հրաշալի հիշողություններ: Նրանք պարգևատրվեցին անվանական հավաստագրերով...
23/03/2016թ. 3բ դասարանի աշակերտներն իրականացրին նախագծային աշխատանք "Հայ մանկագիրների պատկերասրահ" թեմայով: Ձևավորված խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց մի մանկագրի,հավաքեցին պաստառներ:
21.03. 2016թ. Պոեզիայի միջազգային օրը Հ.Հայրապետյանիանվան հ.78 հիմն. դպրոցը հանդես եկավ գրական ընթերցումներով ՝նվիրված մանկագիր, հրապարակախոս Հ.Հայրապետյանին: Ցուցադրվեց տեսասալիկ նրա կյանքի, գրական գործունեության մասին, որըպատրաստել էր V գ դասարանիաշակերտուհի Մերի Սարգսյանը: Դրված էր գրքերի ցուցադրություն: Հնչեցին Հ.Հայրապետյանի մի շարք բանաստեղծություններ, առակներ , պոեմներ:
«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹԻ ԱՄՓՈՓԻՉ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
2016թ. մարտի 19-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացված «Հայոց պետական խորհրդանշաններ» ծրագիրը:
Ծրագիրն ամփոփվեց ցուցահանդես-մրցանակաբաշխությամբ, որը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այս մրցույթին ակտիվորեն մասնակցելու համար Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 8բ դասարանի աշակերտուհի Ադամյան Գոհարը պարգևատրվեց պատվոգրով:
18/03/2016թ. Հ.Հայրապետյանի անվ. հ.78հիմն. դպրոցի 4ա դասարանում անցկացվեց համակցված դաս <<Աշխարհագրական մեծ հայտնագործությունները >> թեմայով: Դասը վարում էին Լ.Թադևոսյանը և Ռ. Սարգսյանը:
16/03/2016թ. Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ազատամարտիկ, հեղինակային երգի կատարող Դավիթ Ամալյանի հետ: 7-9-րդ դասարանների աշակերտները մեծ սիրով լսեցին Դավիթ Ամալյանին:
Դահլիճում ստեղծվել էր շատ ջերմ մթնոլորտ, թևածում էին հոգեհարազատ երգի ելևէջները:
Երեխաները ճանաչեցին հայրենասեր մարդուն և քաղաքացուն ու հրաժեշտ տվեցին նոր հանդիպումների ակնկալիքով >>>
Դահլիճում ստեղծվել էր շատ ջերմ մթնոլորտ, թևածում էին հոգեհարազատ երգի ելևէջները:
Երեխաները ճանաչեցին հայրենասեր մարդուն և քաղաքացուն ու հրաժեշտ տվեցին նոր հանդիպումների ակնկալիքով >>>
2016թ. մարտի 14-ին Հ.Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի <<Բանավեճի ակումբի>> աշակերտները մասնակցեցին միջդպրոցական խաղին, որը տեղի ունեցավ հ. 150 դպրոցում: Խաղն ընթացավ երկու փուլով.
1. հ. 78 հիմնական դպրոց- հ. 150 հիմնական դպրոց / հաշիվը` 71-59 /
2. հ. 78 հիմնական դպրոց-հ. 122 հիմնական դպրոց / հաշիվը` 72-48 /
Հ. 78 հիմնական դպրոցի սաները, հմտորեն օգտագործելով բանավեճի կարողություններն ու հմտությունները, վերադարձան նույն օրը երկու հաղթանակով:

11.03.16թ. Հ. Հայրապետյանի անվան դպրոցի 7-րդ ա դասարանում տեղի ունեցավ աշխարհագրության հերթական դաս՝ <<Եվրոպայի գաճաճ պետությունները>> թեմայով: Մեծ ոգևորություն էր տիրում դասարանում: Երեխաները իրենց իսկ պատրաստած պաստառներով ներկայացրին այդ պետությունների աշխարհագրությունը, մշակույթն ու խոհանոցը: Դասի ժամանակ սլայդ –ցուցադրումները լրացրեցին նրանց գիտելիքները, ձևավորեցին պատկերավոր ճանաչողական մտածողություն:
Ուսուցիչ՝Լ. Թադևոսյան
Ուսուցիչ՝Լ. Թադևոսյան
Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցում ավանդական է դարձել դասերի կազմակերպումը «Դասը վարում է մտավորականը» խորագրով:
Մարտի 9-ին հ.լեզվի և գրականության մ/մ միամսյակի շրջանակում հերթական հանդիպումը տեղի ունեցավ ԵՊՀ հ.լեզվի ամբիոնի դասախոս պրոֆեսոր Ռ.Սաքապետոյանի հետ: Վերջինիս հետաքրքիր զրույցը գրավել էր 8-րդ դասարանցիներին: Դասը հետաքրքիր էր և խիստ արդիական. այն նվիրված էր լեզվական սխալներին, որոնցով հեղեղված է ոչ միայն առօրյա- խոսակցական խոսքը, այլև լրատվամիջոցները, հեռուստատեսային հաղորդումները:
Սա լեզվական սխալները ուղղելու յուրօրինակ դաս էր. աշակերտները իրենց հուզող հարցերի պատասխանները ստացան. շատ բան սովորեցին: Ինչպես ասել է Գյոթեն. «Իմանալը քիչ է. հարկավոր է նաև կիրառել»:
Հուսով ենք , որ ստացած գիտելիքները կօգնեն աշակերտներին ոչ միայն սեփական խոսքը շտկելու, այլև ճիշտ կիրառելու:

05.03.2016թ. 2բ դասարանի աշակերտները Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ պատրաստեցին շնորհավորական բացիկներ։
4.03.2016թ. Հայաստանի և Արցախի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Հ. Հայրապետյանի անվան դպրոցում տեղի ունեցավ միջոցառում : Աշակերտներին և ուսուցիչներին առաջին հարկում դիմավորեցին 9գ դասարանի աշակերտները,հանդիսավոր կերպով ներս բերվեց Երկրապահ կամավորականների դրոշը, ապա երեխաները բարձրաձայնեցին Վազգեն Սարգսյանի մտքերը, անդրադարձան կերպարին: Այնուհետև աշակերտները բաժանվեցին խմբերի և մտնելով դպրոցի բոլոր դասարանները ներկայացրին Սպարապետի կյանքն ու գործունեությունը: Լավագույն երեխաները պարգևատրվեցին Վազգեն Սարգսյանի կրծքանշաններով և պատվոգրերով: Ողջ օրը դպրոցում թևածում էր հայրենասիրական ոգին, հնչում էին հայրենասիրական երգեր:
Հույզերի հորդում
4.03.2016թ.Իրենց ուսուցչուհիներին նախատոնական լուսավոր տրամադրություն հաղորդեցին դպրոցի շնորհալի աշակերտները: Գրական յուրօրինակ նմուշները, փոքրիկ երգիչների ու պարողների հուզիչ կատարումները այնպե՜ս համահունչ էին «հմայիչ անծանոթուհու պես կրկին աշխարհով քայլող» գարնան ու կանանց տոնի շնչին...
Միջոցառումը կազմակերպել էին ուսուցիչներ Սուսաննա Սահակյանը, Էլեն Սարգսյանը և Հովհաննես Միրզոյանը:
Միջոցառումը կազմակերպել էին ուսուցիչներ Սուսաննա Սահակյանը, Էլեն Սարգսյանը և Հովհաննես Միրզոյանը:
4.03.2016թ. հ.78դպրոցի 4գ դասարանում "Storytelling "-ի, հեքիաթի ժամ է: Ուսուցչուհի Ռ.Չիչակյան
3.03.2016թ. հ.78դպրոցի 4բ դասարանում "Storytelling "-ի, հեքիաթի ժամ է: Ուսուցչուհի Ռ.Չիչակյան
3.03.2016թ հ.78 դպրոցի գրադարանում միշտ էլ մթնոլորտը ջերմ է: 7բ դասարանի աշակերտները քննարկում են Դ.Դեմիրճյանի պատմվածքները:
2.03.2016թ. Հ.հայրապետյանի անվան հ.78 դպրոցում հայտարարված էր մայրենիի միամսյակ, որի շրջանակներում կազմակերպվել էին բաց դասեր: Հերթական բաց դասը 4գ դասարանում էր:
Տոնական էր գարնան առաջին օրը Հ.Հայրապետյանի անվան h.78 դպրոցում
1.03.2016թ.
1/03/2016թ,Հ.Հայրապետյանի անվ. հ.78հիմն. դպրոցի 4ա դասարանում անցկացվեց <<Մնացորդով բաժանում>> հետաքրքիր դաս երիցուկի հնարով: Աշակերտները ծաղկի թերթիկներում կատարել են բաժանման գործողություն, իսկ մնացորդը գրել կենտրոնում, որը համապատասխանում է դասամատյանի իրենց հերթական համարին:
Դաս-վիկտորինա բնագիտական առարկաներից
26.02.2016թ. Հ. Հայրապետյանի անվան դպրոցում կայացավ դաս- վիկտորինա:Այն ընդգրկում էր բնագիտական առարկաները / աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա , քիմիա/ : Դասը միտված էր առանձին գիտությունների արժևորմանը, միջառարկայական կապի ձևավորմանը, մրցունակության բարձրացմանը, ինտերակտիվ մեթոդների կիրառմանը: Հարկ է նշել , որ աշակերտները հանձնարարված աքրոստիկոսների միջոցով կրկին անգամ կարևորեցին, արժևորեցին իրենց հայրենիքը՝Հայաստանը: Երեխաները այդ օրը համարեցին այն երջանիկ օրերից մեկը, երբ մի նոր բան յուրացրեցին և ավելացրեցին իրենց կրթությանը: Մեջբերում.
<<Դժբախտ համարիր այն օրն ու ժամը, երբ դու ոչ մի բան չես յուրացրել և ոչ մի բան չես ավելացրել քո կրթությանը>> Յ. Ա. Կոմենսկի
Աքրոստիկոս -քիմիկոսներ
Քարերի երկիր Հայաստան,
Լույսն ես դու մեր տան,
Ոգին ես դու մեր հույսի,
Րոպեն ակնթարթի: Աքրոստիկոս -ֆիզիկոսներ
Ամենուրեք մի քանդակ, մի հուշարձան,
Տարիների արյունոտ պատերազմ,
Որ ապրում է հոգին մինչ այսօր,
Մեր Հայաստան, մեր օթևան:
Աքրոստիկոս -աշխարհագետներ
Քարերի երկիր, Հայաստան,
Արցախը մեր պապական,
Մասիսը մեր բիբլիական,
Իրական հայերի բնօրրան: Աքրոստիկոս -կենսաբաններ
Բնօրրան իմ Հայաստան
Ու իմ հոգու պահապան,
Յուրաքանչյուր հայի համար
Սիրտն ես դու ապագան:
Դասը կազմակերպել էին ուսուցիչներ՝
Լ. Թադևոսյանը , Ք. Արիստակեսյանը, Ժ. Մարիկյանը, Գ. Սահակյանը, Գ.Սահակյանը

Հարգելի ուսուցիչներ , աշակերտներ, ծնողներ, մեր դպրոցի բարեկամներ, հայտնում ենք, որ ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի ներդպրոցական ակտիվություն անվանակարգում մեր դպրոցը համարվել է առաջինը: Շնորհավորում ենք բոլորիս .այս փաստը, հիրավի , մեր համատեղ ձեռքբերումն է, մեր միասնական ու հետևողական աշխատանքի իրական արդյունքն ու բարձր գնահատականը: Վստահ ենք այն կոգևորի ամենքիս և առաջիկայում յուրօրինակ խթան կդառնա առավել խանդավառ աշխատանքի համար:
Ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է
Վ. Սարգսյան
Այսօր մենք այդ ստեղծագործության տերն ենք ի շնորհիվ մեր բանակի: Փառք ու պատիվ հայոց բանակին:
Երևանի հ.78 հիմնական դպրոցի 8գ դասարանի աշակերտները իրենց միջոցառումը` համեմված երգ ու պարով, նվիրեցին հայոց բանակի 24 ամյակին: Աշակերտները հպարտությամբ հայրենասիրությամբ տոգորված մեկ անգամ ևս հաստատեցին բանակի կարևորությունը հայոց աշխարհի համար:
Ուրախությունը երկակի էր, փետրվարի 25-ին է ծնվել հայ մեծանուն զորավար Անդրանիկ Օզանյանը:
8 գ դասարանի դասասենյանկը կոչվեց նրա անունով: Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ դասասենյակի բացումը:
Աշակերտները ներկայացրին դասարանը զարդարող պաստառները/ Անդրանիկ, Նժդեհ, ֆիդայական շարժում/ Վազգեն Սարգսյան և հերոսական անկյուն, Արցախյան նորօրյա հերոսներ, երկրապահների գործունեություն:
25.02.2015թ.

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ 140
Գրողին ճանաչելու համար պետք է լինել նրա հայրենիքում:
Վ. Գյոթեի այս խոսքերին Ավ. Իսահակյանի պարագայում անհրաժեշտ է հավելել քաջատեղյակ լինել նրա գործունեությանը…
Ուր որ եղել եմ, Հայաստանը տարել եմ ինձ հետ: Նայել եմ Մոմբլանին, բայց տեսել եմ Մասիսը, կանգնել եմ Աթենքի Պարթենոնի առաջ, բայց տեսել եմ Երերույքը և Հռիփսիմեի տաճարը: Լսել եմ Նեապոլի ժողովրդական երգերը, բայց հուզվել եմ մեր ժողովրդի երգերով:
Այսպիսին էր վարպետը: Նրա սկզբունքն էր ապրել և գործել հօգուտ հասարակության: Ավ. Իսահակյանը հայտնի է սիրո երգիչ, « Աբու-Լալայի » հեղինակ, բայց ստվերում է մնացել նրա հայանպաստ գործունեությունը Հայաստանի համար բարդ և դժվար տարիներին:
Դաս- միջոցառման նպատակը Ավ. Իսահակյանի հասարակական - քաղաքական գործունեության արժևորումն ու գնահատումն էր, նաև նրա օրինակով հայրենասիրություն սերմանելը սերնդի մեջ և փոխել ստեղծված կարծիքը Իսահակյան մարդու հարկադիր տարագրության վերաբերյալ:
Մենք մեր խոնարհումն ենք բերում մեծն հայի, զինվորի, մարտիկի հայանպաստ գործին: 24.02.2016թ.

Լրացավ Ավ. Իսահակյանի 140 ամյակը: Գրադարանում դրված է գրքերի ցուցադրություն, որը գրադարան մտնող երեխային ավելի մոտիկից է ծանոթացնում Ավ. Իսահակյանի ստեղծագործություններին:
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար...
ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐ
16.02-19.02.2016թ.
19.02.2016թ. Գիրք նվիրելու օրվա առիթով Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի աշակերտները այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդին համահունչ` գրքեր նվիրել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին:
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Ս/թ փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանը և ՀՀ սփյուռքի նախարարությունը համատեղ կազմակերպել էին Մայրենիին նվիրված մեծ ու կարևոր միջոցառում, որը տեղի ունեցավ մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի անվան հ. 132 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճում:
Ցերեկույթին ներկա էին նշված գերատեսչության ու քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ, դերասաններ և այլ հյուրեր: Հրավիրված էին նաև Երևանի դպրոցների 15 լավագույն ասմունքող աշակերտները, ովքեր հանդես եկան Հայոց լեզվին ձոնված բանաստեղծությունների կատարումներով:
Նրանցից մեկն էլ Երևանի Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արամ Զատիկյանն էր: Վերջինս ՀՀ սփյուռքի փոխնախարար Ս. Սրապիոնյանի կողմից երեք հիանալի գիրք նվեր ստացավ:

19.02.2016 Գիրք նվիրելու օրվա առթիվ 2բ դասարանի աշակերտները միմյանց գրքեր նվիրեցին և հյուրընկալվեցին դպրոցի գրադարանում։
18.02-19.02.2016թ. Հ. Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում 6 ա,բ,գ դասարաններում ուսուցիչ Լ. Թադևոսյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ աշխարհագրության հերթական դասը`<< Հարավային Ամերիկա >> թեմայով: Դասն անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Աշակերտները <<փորձի փոխանակում >> մեթոդ-հնարով իրենց ստացած գիտելիքները , կարողություններն ու հմտությունները փոխանցեցին զուգահեռ 6-րդ դասարանների աշակերտներին:
15.02-16.02.2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշակերտների կողմից պատրաստված չինական ամանորյա բացիկների ցուցահանդես
19.02.2016թ.Դպրոց կենտրոնների միության և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում պատրաստեցին չինական բացիկներ: Բոլոր աշխատանքները ցուցադրվեցին դպրոցի նախասրահում կազմակերպված ցուցահանդեսում : Ընտրված 81 աշխատանքների հեղինակները դպրոցի տնօրինության կողմից արժանացան խրախուսական պատվոգրերի, իսկ լավագույն 10 բացիկները ներկայացվեցին ազգային պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսին և արժանացան պատվոգրերի և մրցանակների:
ՄԵՂՈԻ 2015
15.02.2016թ. Ամփոփվեցին Մեղու , Ռուսական արջուկ 2015 մրցույթների արդյունքները: 7-րդ բ դասարանի աշակերտուհի Անահիտ Ղուշչյանը պարգևատրվեց Մեղու 2015 մրցույթում <<ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ>>ցուցաբերելու համար, իսկ 4ա դասարանի աշակերտուհի Հայրապետյան Իռենը արժանացավ <<ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ>>-ի Ռուսական արջուկ 2015 մրցույթում: Շնորհավորում ենք...
Տյառնընդառաջի խորհուրդ
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։ Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Փետրվարի 12-ին Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 6գ դասարանում կազմակերպվեց միջոցառում նվիրված Տյառնընդառաջի խորհրդին: Աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացրին տոնի նշանակությունը և ժողովրդական սովորույթները … ուսուցիչ՝Ա.Հունանյան
դասղեկ՝ ԱԳալֆայան

9.02.2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ դպրոցականների օտար լեզվի օլիմպիադայի տարածքային փուլը
Բուն Բարեկենդանի տոնակատարություն
7.02.2016թ. Հ. Հայրապետյանի անվան դպրոցի 7 ա դասարանի աշակերտները մասնակցեցին Բուն Բարեկենդանի տոնակատարությանը: Տոնակատարությունը սկսվեց Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, այնուհետեև մասնակիցները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Տոնակատարությունը ուղեկցվում էր ազգագրական երգ ու պարով, որին մեծ ոգևորությամբ մասնակցում էին նաև մեր աշակերտները:
Հայոց պետական խորհրդանիշեր
02.02.16թ․ Հ․ Հայրապետյանի անվան հ․ 78 դպրոցում տեղի ունեցավ դաս-սեմինար<<Հայոց պետական խորհրդանիշեր>> խորագրով՝ VIII բ դասարանի մասնակցությամբ /ղեկավար՝Լ․ Թադևոսյան /։ Սեմինարը միտված էր խթանելու սովորողների ազգային արժեքների արժևորման, <<ինքնության>> ճանաչման, ազգային ինքնագիտակցության ձևավորմանը։ Սեմինարն սկսվեց ՀՀ օրհներգով, անցավ բուռն քննարկումներով՝ աշակերտների ակտիվ մասնակցությամբ և ավարտվեց Էրեբունի-Երևան երգով։
5.02.20162. դպրոցում շարունակվում են <<Հայոց պետական խորհրդանիշեր>> խորագրով դասերը, որոնք նպաստում են երեխաների հայեցի դաստիարակությանը:
/6գ դասարան դասղեկ` Ա.Գալֆայան
ուսուցիչ՝ Ս.Վասիլյան
8.02.2016թ. 4ա դասարան դասղեկ՝Ա.Սիմոնյան
ուսուցիչ՝ Ա.Գրիգորյան
12.02.2016թ. 6բ դասարան դասղեկ՝ Ա.Պետրոսյան
ուսուցիչ՝ Ս.Վասիլյան
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
24.12.2015 5դ դասարանի սաները` դասղեկ Ն.Ալթունյանի գլխավորությամբ,մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ճանապարհում են 2015 թվականը:
23.12.2015թ. 2բ դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ պատրաստեցին նամակ ֊բացիկներ Ձմեռ պապիկին և խանդավառությամբ նշեցին Ամանորը։
ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ 50
Մասիս տանող ճանապարհը սկսվում է Գետաշենից
15/12/2015թ. Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցոմ տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դասասենյակի բացումը: Ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, բազմաթիվ հյուրեր: 9-րդ դասարանի աշակերտները ներկայացրին Թաթուլ Կրպեյանի կենսագրությունը, անցած մարտական ուղին, հերոսական մահը և հարգեցին նրա վառ հիշատակը երգով, կրակոտ պարով, ասմունքով: Դասասենյակի բացման արարողությունը և դրան հաջորդած ցերեկույթը բազում հուզիչ պահեր պարգևեցին ներկաներին...
11.12.2015 Ֆրանսերեն լեզվի գեղեցիկ, բազմաբովանդակ, ուսուցողական հանդես` 5դ դասարանում` ուսուցչուհի Ռ. Սուքիասյանի ղեկավարությամբ:
03.12.2015 թ. 5-րդ Բ դասարան (ուսուցիչ`Ն.Բադալյան): Աշակերտները կրկին հարազատ ամսագրի`<<Արևածաղկի>> հետ են: Կարդում են, սովորում, քննարկում,բանավիճում...Հետաքրքիր է<<Արևածաղկի>> հետ:
2/12/2015թ. հ 78 դպրոցի 8-րդ դասարանցիները՝ աշխարհագրության ուսուցչուհի Լ. Թադևոսյանի ղեկավարությամբ կազմակերպեցին դաս՝ << Աշխարհագրական հայտնագործությունները>> թեմայով:Աշակերտները իրենց ունեցած գիտելիքները՝
<< շրջագայություն պատկերասրահ>> մեթոդ-հնարով, փոխանցեցին 5-րդ դասարանցիներին:
<< շրջագայություն պատկերասրահ>> մեթոդ-հնարով, փոխանցեցին 5-րդ դասարանցիներին:
1/12/2015թ. Հ.հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի Iբ դասարանը հյուրընկալեց դպրոցի գրադարան՝ որտեղ ընթերցեցին և քննարկեցին Հ.Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը: Դասը հետաքրքիր և տպավորիչ էր փոքրիկների համար:
Շարունակելով համագործակցությունը ազգագրագետ, հոգեբան Վանուհի Սիմոնյանի և դեկորատիվ կիրառական արվեստի ժողովրդական վարպետ, <<Ինթրա>> հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան խմբավար Սրբուհի Մովսիսյանի հետ նեյեմբերի27-ին դպրոցի աշակերտական խորհրդի նիստը նվիրվեց Սուրբ Ծննդյան և Ամանորի ծիսակարգին: Հյուրերը հետաքրքիր զրույց անցկացրեցին, մանրամասնորեն ներկայացրեցին, թե ինչպես են հայերը նշել Ամանորը, երեխաների օգնությամբ ձևավորեցին Կենաց ծառը և սովորեցին ազգային երգեր`ավետիսներ:
26.11.2015թ.- Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի 6գ դասարանը դասղեկ Ա.Գալֆայանի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Մ.Վանյանի օգնությամբ կազմակերպեցին միջոցառում նվիրված հայկական ծեսերին: Դասը համեմված էր տեսասալիկներով, ազգային ավանդույթները ներկայացնող երգերով ու խաղիկներով: Օրը ավարտեցինք «Անուշ » օպերայի դիտումով:
18.11.15թ. Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի 7 ա դասարանի աշակերտները մոտակա այգում անցկացրեցին դասղեկի ժամ ` << Ընկերություն>> թեմայով: Քննարկումները ուղեկցվեցին բանաստեղծությունների ընթերցանությամբ և գիթառի նվագակցությամբ:
ԼԻՆԵՆՔ ԱՌՈՂՋ և ԱՐԻ
12.11.2015թ.- Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի 6ա դասարանի աշակերտուհի Անահիտ Մինասյանը գրավեց I տեղը Ավ. Իսահակյանի ծննդյան 140 ամյակի առթիվ կազմակերպված երգի համաքաղաքային մրցույթի եզրափակիչ փուլում:
Աշնան գույները
Նոյեմբերի 11-ին 3բ դասարանի աշակերտները <<Աշնան գույները>> ամփոփիչ դասն անցկացրին մոտակա այգում: Այգի տանող ճանապարհը ձգվում էր Բաղրամյան պողոտայով: Անցորդներն ուրախ ժպտալով ուղեկցում էին երեխաներին, իսկ փոքրիկները նրանց նվիրում էին աշնանաբույր տերևներ: Այգում բուրում էր աշնանային խաշամը: Ոգևորված երեխաները արտասանում էին ու երգում: Վերջում կատարեցին նախագծային աշխատանք` պատրաստելով պաստառներ գունավոր տերևներից: Հանդիսատեսը այգու հանգստացողներն էին ...
11.11.2015թ.-Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի շախմատի թիմը՝աշակերտներ Գասպարյան Միլենան, Մանուչարյան Մարկը, Հայրապետյան Արմանը և Հակոբյան Արտավազդը ՀՀ դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի II փուլի մրցաշարում փայլուն հաղթանակ տարավ և գրավեց I տեղը:
<<Եվրասիա>> համալսարանը <<Քայլ առաջ ծրագրով>> անցկացրեց թրեյնինգներ 9-րդ դասարաններում ։ Դասընթացավարներ էին Մերի Շահբազյանը և Արթուր Հարությունյանը։
3․11․2015 IXԱ Թեման՝ <<Սովորել, ինչպես սովորել>>
Նպատակը՝ օգնել աշակերտներին հասկանալ սեփական անձը, նպատակային օգտագործել սեփական գիտելիքները, կարողանալ զարգացնել և կատարելագործել այն։
4․11․2015 IXԲ Թեման՝ <<Հաղորդակցման հմտություններ>>
Նպատակը՝ զարգացնել աշակերտների արդյունավետ հաղորդակցման հմտությունները՝ փորձելով նվազեցնել կոնֆլիկտային իրավիճակները։
6․11․2015 IXԳ Թեման՝ <<Նպատակադրում և պլանավորում>>
Նպատակը՝ աշակերտներին ծանոթացնել մտածողության ոչ ավանդական ձևերին, սովորեցնել ինչպես պլանավորել նպատակը։

29.10.2015թ.-Հայրապետ Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ մասնակցեցին Անանիա Շիրակացու անվան ճեմարանում «Նռան հատիկ» փառատոնի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը ՝ դիտելով Մուշեղ Գալշոյանի «Էրգրի երգը» ներկայացումը:
Հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի միջազգային օրն է
Հ.Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցում 7գ դասարանը դասղեկ Ռ. Չիչակյանի ղեկավարությամբ կազմակերպեցին միջոցառում նվիրված ՄԱԿ-ի միջազգային օրվան:
<<Ա>>-ի ուսուցումը
Ավանդույթ է դարձել հայոց այբուբենի առաջատարի՝ <<Ա>>-ի ուսուցումը վերածել տոնի:
Հոկտեմբերի 13-ը նույնպես տոնական էր թիվ 78 դպրոցում. առաջին դասարանցիները սովորելու էին <<Ա>> տառը:
Տոնական հանդերձի մեջ էին դպրոցի երեք առաջին դասարանները: Աշակերտների՝ ուրախությունից փայլող աչքերում անսահման հավատ էր ու ժպիտ:
Դասվարներ Ռ.Սարգսյանի, Լ.Ղազարյանի, Լ.Միրաջանյանի կազմակերպած դաս-ցերեկույթը անմոռաց կմնա և՛ առաջին դասարանցիների, և՛ ծնողների հիշողության մեջ:
Նախորդ օրը <<1>> թվի և թվանշանի ուսուցումն էր, որը նույնպիսի տրամադրությամբ համակեց առաջին դասարանցիներին: Դասը հեքիաթային տոնի վերածվեց համակարգչային դասարանում: 12/10/2015

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում
Երևանի հ.78 . 56, 119 և Ֆրանսիական դպրոցների տնօրեններն ու աշակերտները մասնակցեցին Միսաք Մանուշյանի անվան հ.48 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որը անցկացվում էր Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 96-րդ նստաշրջանի և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նստաշրջանի օրերի շրջանակում : Միջոցառմանը հրավիրված էին Ռուզվելտ ՍԱՅԱՆ- Բիկ- ռեփ ֆոլկ / Հաիթի / և Պոկեմոն Կրյու- հիպ-հոպ / Ֆրանսիա / խմբերի անդամները և Երևանի քաղաքապետարանի, Ֆրանսիական դեսպանատան աշխատակիցները: 12/10/2015թ.
ԻՄ ՋԵՐՄ ՈՒ ԲԱՐԻ ՔԱՂԱՔ
ԷՐԵԲՈՒՆԻ - ԵՐԵՎԱՆ 2797
Կրկին Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի դահլիճը լեցուն է ուսուցիչներով,աշակերտներով ու ծնողներով: 7-բ դասարանի աշակերտները` դասղեկ Ն.Բադալյանի նախաձեռնությամբ, տոնում էին քաղաքամայր Երևանի տարեդարձը: Երաժշտական բեմականացումը բոլորին տարավ մ.թ.ա.782 թվական Արգիշտիի թագավորություն, և բոլորի աչքի առաջ հիմնվեց պատմական Էրեբունին,որը դարեր հետո Թամանյանի շնչով պիտի վերածնվեր ու դառնար շքեղ ու հաստատուն մայրաքաղաք Երևան: Թագավոր Արգիշտիի ուսերին աշնան ծիրանին էր` լուսառատ, վարդագույն, արևային Երևանի ոսկեհանդերձ հագուստը: Երևանի ծննդյան տոնը` համեմված երգ ու երաժշտությամբ, մեկ անգամ ևս ազդարարեց, որ համայն հայության մայրաքաղաքը Երևանն է: Տպավորիչ էր աշակերտների սրտաբուխ, ջերմ ու հայեցի խոսքը:
Շնորհավոր ծնունդդ, Երևան
Շնորհավոր ծնունդդ, Երևան
Ինքնատիպ դաս
2015թ. Հոկտեմբերի 9-ին հ.78 դպրոցում հյուրընկալվեցին պատմաբան – ազգագրագետ, հոգեբան Վանուհի Սիմոնյանը և դեկորատիվ կիրառական արվեստի ժողովրդական վարպետ, <<Ինթրա>> հոգեկան առողջության կենտրոնի հոգեբան խմբավար Սրբուհի Մովսիսյանը: Նրանք դպրոցի 5-9 –րդ դասարանների աղջիկների հետ հետաքրքիր աշխատանք կատարեցին.սովորեցրին հայկական ազգային ծիսական տիկնիկներ պատրաստել և հանդերձավորել համապատասխան տարազով: Դասը համեմվեց ազգային տոների ու ծեսերի մասին զրույցներով, ազգագրական երգերով և ժողովրդական խաղիկներով: Երեխաները ակտիվ էին, ակնհայտ էր նրանց ինքնաբուխ և անկեղծ խանդավառությունը: Ձևով և բովանդակությամբ ինքնատիպ այս դասը , անկասկած, դեռատի հայուհիների մանկության անմոռանալի էջերից մեկը կդառնա և մեծապես կնպաստի նրանց հայեցի դաստիարակությանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉ
Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյակ
Ս.թ. հոկտեմբերի 2-ին 8-րդ բ դասարանը այցելեց Մուսա լեռ` անցկացնելու դաս, նվիրված 1915 թվականի սակավաթիվ լուսավոր դրվագներից մեկի՝ Մուսա լեռան ինքնապաշտպանության 100-ամյակին: Աշակերտները ներկայացրեցին մուսալեռցիների, հայ ժողովրդի պատմական ճակատագրի փառքն ու ողբերգությունը: Դասղեկ Լ . Թադևոսյանը դասն ամփոփեց Ֆրանց Վերֆելի << Մուսա լեռան 40 օրը>> վեպով՝ իր սաներին փոխանցելով խիզախության, ազատատենչության, հայրենասիրության ոգի:
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՏԱՏԻԿՆԵՐԻ և ՊԱՊԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Սիրելի տատիկներ և պապիկներ,
Շնորհավորում ենք Ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Եղեք առողջ, շրջապատված զավակների ու թոռների սիրով ու հոգատարությամբ:
Թող երբեք ոչինչ չխախտի Ձեր հոգու խաղաղությունը:>>>
Երևանի Հ. Հայրապետյանի անվան հ.78 հիմնական դպրոցի տնօրինություն

Երախտագիտության դաս
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 27-ին հ.78 դպրոցի 7-րդ Բ դասարանի աշակերտները և ծնողները դասղեկ Ն.Բադալյանի և անգլերենի ուսուցչուհի Գ.Ներսիսյանի հետ այցելեցին ԱՄՆ-ի դեսպանատուն, որտեղ նրանք ծանոթացան ամերիկյան պատմության ամենաազդեցիկ կանանցից մեկի` Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի կյանքի պատմությանը: Նա իր համախոհների հետ միասին 150 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1000-ավոր հայերի է փրկել: Կլարա Բարտոնն առ այսօր Միացյալ Նահանգների ու Հայաստանի բարեկամության հարատև խորհրդանիշ է մնում:Երեխաները վառ տպավորություն ստացան այցելությունից:
Համաշխարհային օվկիանոսի միջազգային օր
Սեպտեմբերի 25-ին 7-րդ և 8-րդ դասարանցիները՝ աշխարհագրության ուսուցչուհի Լ. Թադևոսյանի նախաձեռնությամբ , կազմակերպեցին ուսուցողական և ճանաչողական դաս իրենց կրտսեր ընկերների՝ 6-րդ դասարանցիների համար : Աշակերտները նոր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ներկայացրեցին համաշխարհային օվկիանոսի ռեսուրսներն ու նրանում կատարվող երևույթները՝ շեշտ դնելով բնապահպանական խնդիրների վրա: 6-րդցիները ոգեշնչված էին և ակտիվ մասնակցում էին դասի քննարկմանը:
Մաքուր պահենք մեր քաղաքը...
Ս.թ. սեպտեմբերի 25-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի և «Dasaran» կրթական ծրագրի համատեղ նախաձեռնած «Մաքուր պահենք մեր քաղաքը» վիդեոմրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը որպես պատվավոր հյուրեր ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, կրթական ոլորտի պատասխանատու այրեր և այլք:
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից մեկնարկած մրցույթը նպատակաուղղված էր հանրության, մասնավորապես՝ նրա թիրախային խմբի՝ դպրոցահասակ երեխաների մեջ սերմանելու և արմատավորելու օրինապահ քաղաքացի լինելու գիտակցությունը, ձևավորելու հետևողական վերաբերմունք ոչ միայն քաղաքամայր Երևանի, այլև սեփական համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ:
Հանձնաժողովի կողմից գլխավոր մրցանակին արժանացավ մեր դպրոցի աշակերտուհի Դիանա Պողոսբեկյանը >>>

Քիմիական երևույթներ
Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 7-րդ դասարանների աշակերտների համար նոր բացահայտում էր քիմիա առարկան, նրանք հետաքրքիր փորձեր էին կատարում ուսուցչուհի Ժ. Մարիկյանի հետ : Մեծ ոգևորությամբ աշակերտները մասնակցում էին իրենց համար նոր առարկայի դասերին և փորձերին, կատարում վերլուծություններ:
25.09.15 թ. պատմության ուսուցչուհի Սաթենիկ Վասիլյանը 9 ա դասարանում անցկացրեց միջոցառում նվիրված Հայասատանի անկախության 24-րդ տարեդարձին: Աշակերտները նոր տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ներկայացրին անկախ Հայաստանի անցած պատմական ուղին:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 24-րդ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Յուրաքանչյուր ժողովրդի նվիրական երազանքն է անկախ ու ազատ ապրելը: Մենք այդ երջանիկ ժողովուրդներից ենք, և Հայկի պատգամը հազարամյակների խորքից եկել ու հասել է մեզ: Այդ պատգամի ուժով արդեն 24 տարի անկախություն վերագրած երիտասարդ պետության նոր սերնդի զավակները` Երևանի թիվ 78 դպրոցի աշակերտները, հպարտությամբ, սիրով ու ջերմությամբ նշեցին հրաշալի տոնը:
Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2015/...
Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2015/...
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ
10.09.2015թ.-ին հ.78 դպրոցի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կնոջ` Իռենի և դստեր`Ասպրամի հետ: Միրոցառումը նվիրված էր հերոսի ծննդյան 50 ամյակին: Մասնակցում էին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները: Հուզիչ և անմիջական զրույց ծավալվեց: Երեխաները ազգագրական երգեր երգեցին, պարեցին և Թաթուլ Կրպեյանի մասին տեսաֆիլմ դիտեցին: Հանդիպումը հայրենասիրական դաս եղավ երեխաների համար:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
Գիտելիքի օրը մեր դպրոցում
Աշնան առաջին օրը ոսկեշող արևի ջերմությամբ նորից ավետում է ուսումնական տարվա սկիզբը, և խինդով է լցվելՀ,Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի բակը: Տոնական օրվան նվիրված փոքրիկ միջոցառումը ավելի ոգևորեց աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին: