ԱՐԴԵՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ Է...
2019-2020 ուստարի
21.02.2020-1ա դսսարանում դասը վարեց Էլիզաբեթի մայրիկը՝ տիկին Անահիտը։ Նա խոսեց երազանքների մասին և վերջում երեխաներին հանձնեց "Հրաշագործ պապիկի նամակները"։
20.02.2020- 3դ դասարանում դասը վարեց Կարապետյան Յանայի մայրիկը։ Նա երեխաներին պատմեց հետաքրքիր փաստեր Էյֆելյան աշտարակի մասին, ցուցադրեց նկարներ և իրականացրեց խմբային աշխատանք։ Աշակերտները միացյալ ուժերով հավաքեցին փայտե աշտարակ։
18/02/2020թ. Դասը վարում է աշակերտը 4դ դասարանում Հովհաննես Այվազովսկի թեմայով:
12/02/2020թ. Դասը վարում են աշակերտները 4դ դասարանում:թեմա: Լեոնարդո Դա Վինչի։Գիտնակա՞ն՚ նկարի՞չ՚թե գյուտարար
17/12/2019թ.1բ դասարանում դասը վարում էին Ժանետայի մայրիկը՝ Գրիգորյան Զառան և Արսենի մայրիկ՝ Թևոսյան Ինգան ,,Ամանորը և ընկերությունը " խորագրով:Դասվար Լ.Հովհաննիսյան
17.12.2019 -1ա դասարանում դասը վարեց Ալեքսանդր Մարտինի մայրը՝ տիկին Օ. Գեղամյանը։ Նա երեխաներին ներկայացրեց "Շրջակա միջավայրի պահպանության դերը և նշանակությունը" թեման։ Դասը շատ ուսանելի էր, երեխաները ակտիվ մասնակցում էին քննարկումներին։
17/12/2019թ. IIա դասարանում դասղեկի հերթական ժամն էր։ Այս անգամ երեխաների հյուրն էր ծնրող Իզաբելլա Բարխուդարյանը։Երեխաների հետ պատրաստեցին փայտե փոքրիկ տնակներ`երեխաների անուններով։Նվերները ուղարկվելու են հիվանդանոցում բուժվող երեխաներին։
16.12.2019թ.I գ դասարանում դասը վարում է ծնողը՝Սարգսյան Անի։Թեման՝"Տոնածառի ձևավորում"։
12.12.2019- 1ա դասարանում դասը վարեց Վարդանյան Արենի մայրը՝ Արաքսյան։ Նա երեխաների հետ միասին պատրաստեց Ամանորյա բացիկներ։
12/12/2019թ.1դ դասարանում դասը վարում էր Սարգսյան Տիգրանի մայրը`Պապոյան Լիլիթը:Նա ներկայացրեց իր որդուն և պատմեց իր մասնագիտության մասին:
9/12/2019թ. 1բ դասարանում դասը վարում էր Միլենայի մայրը՝Շահինյան Ռուզաննան,Դանիելայի մայրը՝ Բաբայան Իրինան, Լիայի մայրը՝Գիշյան Ագապին։ Նրանք պատմեցին երեխաների , նրանց ձեռք բերած հաջողությունների և հաղթանակների մասին։
8/12/2019թ Դասը վարում է Մկրտչյան Ժորայի ծնողը` Աշտարակի անձնագրային բաժնի պետ Մկրտիչ Մկրտչյանը 9 դ դասարանի աշակերտներին ներկայացրեց անձնագրի տեսակները ,դիմելու -ստանալու գործընթացը ։Պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին։
6.12.2019 Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի IIIգ դասարանում դասը վարում են Մարիայի և Արթուրի մայրիկները,«Ամանորյա բարեմաղթանքներ»թեմայով։
4/12/2019թ. 4բ դասարանում ՙՙՄեդիագրագիտություն՚՚ թեմայով դասը վարում էր Մինասյան Ալեքսանդրի մայրը՝ Լուսինե Մխիթարյանը /միջազգայնագետ-քաղաքագետ, ՙՙՀայաստանի Հանրապետություն՚՚ օրաթերթի թղթակից/:
4.12.2019թ. 7բ դասարանում դասը վարում է աշակերտը։ Թեման Հայաստանի անկախության վերականգնումն ու անկախությունը. Ուսուցիչ Կ Դավթյան
3.12.2019թ.1գ դասարանում դասը վարում է Օղլուկյան Հակոբի մայրը, թեման՝ ծնողը ներկայացնում է իր երեխայի։
29.11.2019 Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի IIIգ դասարանում դասը վարում է Ելզավետայի մորեղբայրը՝դերասան Տիգրան Դորդորյանը,«Ինչպես են նկարահանում ֆիլմը»թեմայով։
28/11/2019թ. 4 դ դասարանում դասը վարումէր աշակերտ`Արա Խանջյանը:Դասը նվիրված էր քանդակագործ Արարատ Սարգսյանին:
29.11.2019թ. Դասը վարում է ծնողը։ 6գ դաս. 《Բերրանի խոռոչի հիգիենա》։
26/11-29/11/2019թ. Դասը վարում են ավագ ընկերները /8գ, 8ա/ 6ա, 6բ դասարանների աշակերտների համար: Թեման ՙՙԴպրոցի առօրյան՚՚
26/11/2019թ. 1 դ դասարսնում դասը վարում էր ծնողը:Ներկյացնում էր իր աղջկան`Մարիին և պատմում բնապահպանության մասին:
26.11.2019թ. 1գ դասարանում դասը վարում է ծնողը` Աթաբեկյան Մարին. Աշակերտ՝ Վիրաբյան Ալեքսանդր,
25.11.2019թ. 1գ դասարանում դասը վարում է Ծնողը ներկայացնեւմ է իր երեխային։ Երեխա՝ Աբրահամյան Արման, ծնող՝ Թագուհի Մաղաքյան։
21/11/2019թ, 1դ դասարանում դասը վարում էր ծնողը: Հյուրընկալվել էր Մելքումյան Սերժի մայրիկը:Աննա Մարությանը ներկայացրեց իր որդուն և թարգմանչի մասնագիտության մասին հետաքրքիր դաս անցկացրեց:
18.11.2019թ.2բ դասարանում դասը վարում է Ասլանյան Աննայի ծնող Ասլանյան Նարինեն:Թեման`Գույների բացահայտում:
14.11.2019թ.1դ դասարանի սաները այցելեցին դպրոցի գրադարան։Գրադարանավարուհին՝ տիկին Առաքելյանը ընթերցեց "Մանչուկն ու Կառլսոնը, որը ապրում է տանիքում" հեքիաթը, երեխաները դիտեցին մուլտֆիլմ, քննարկեցին և բնութագրեցին հերոսներին
15.11,2019թ. 1բ դասարանում դասը վարում էր Իռենի մայրը՝ Սեդա Խաչատուրյանը։ Պատմում էր իր աղջկա մասին։
15.11.2019- 1ա դասարանում դասը վարեց Էմիլիայի հայրիկը՝ Մաթևոսյան Վահագնը։ Լինելով մանկական նյարդավիրաբույժ ծնողը ներկայացրեց այն բոլոր կանոնները, որոնք երեխաները պետք է պահպանեն բժիշկներին այցելելու ժամանակ։ Նա սիրով պատասխանեց երեխաներին հետաքրքրող հարցերին, խորհուրդներ տվեց, խոսեց հիգիենայի կանոնների մասին։
15.11.2019թ. 3ա դասարանում դասը վարում էր Կարեն Առաքելյանի մայրիկը, ով ներկայացրեց Կոմիտասի 150 ամյակին նվիրված "Ողջույն ձեր նոր կյանքին" գիրքը, որտեղ ընդգրկված էին Կոմիտասի՝ մանուկներին ուղղված ստեղծագործություններ։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան Վարդապետի կենսագրությանը և գործունեությանը ,ինչպես նաև նրա կատարմամբ երգեր լսեցին։Առավել հետաքրքրական էր , երբ ծանոթացան այդ ստեղծագործություններից մեկի՝ " Առակ"-ի նկարազարդմանը,որի հեղինակը իրենց դասընկեր Կարեն Առաքելյանն էր։
14/11/2019թ.1դ դասարանում դասը վարումէր Վահանի մայրը, Մանե Մելիքյանը:Պատմում էր իր որդու մասին և գույներրի առաջացման մասին:
14.11.2019թ.1բ դասարանի սաները այցելեցին դպրոցի գրադարան։Գրադարանավարուհին՝ տիկին Առաքելյանը ընթերցեց "Մանչուկն ու Կառլսոնը, որը ապրում է տանիքում" հեքիաթը, երեխաները դիտեցին մուլտֆիլմ, քննարկեցին և բնութագրեցին հերոսներին
11.11.2019թ.2բ դասարան:Դասը վարում են ծնող-աշակերտ (Սանամյան Իննա և Մարկ): Թեման`Մենթալ թվաբանություն«Պարզ թվեր»
8/11/2019թ. IV ա դասարանում դասը վարում էին Արլետ Ավետյանը, Գոհար Հովհաննիսյանը և Անգինե Մարկարյանը:Ներկայացնում էին իրենց երեխաներին
7.11.2019թ.-3դ դասարանում դասը վարում էր Գրիգորյան Լեոնայի մայրիկը՝ Ռուզաննան։ Նա երեխաներին բացատրեց, թե ինչպես է պետք կարդալ ապրանքների վրա գրված "գծիկավոր կոդերը"։ Երեխաները սովորեցին կոդերի միջոցով տարբերել հայրենական արտադրության ապրանքները։
7/11/2019թ.1դ դասարանում «Դասը վարում է ծնողը»շրջանակներում դադը վարում էր ՄելիքյանԱնդրանիկի մայրիկը `Լուսինեն:
07/11/2019թ. ֆրանսիայի արվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն Լու Բաստը
06/11/2019թ. ֆրանսիայի արվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն Լու Բաստը
05/11/2019թ. ֆրանսիայի արվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն Լու Բաստը
5/11/2019թ. 4դ դաարանի սաները այցելեցին դպրոցի գրադարան:Դասը նվիրվծ էր Ա.Ս.Պուշկինի կյանքին ու ստեղծագործությանը:Դասը վարում էր դպրոցի գրադարանավար Մ.Առաքելյանը
25.10.2019 Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի IIIգ դասարանում դասը վարում է Անահիտի մայրիկը, մասնագետ ծնող , Անուշ Սարգսյանը «Եկեք պաշտպանվենք գրիպից միասին և լինենք առողջ» թեմայով:
25.10.2019- 3դ դասարանի աշակերտներն իրենց մայրենիի դասն անցկացրեցին դպրոցի գրադարանում, դասը վարեց դպրոցի գրադարանավարուհին՝ տիկին Առաքելյանը։ Նա ընթերցեց Ա.Ս. Պուշկինի "Ոսկե ձկնիկը" հեքիաթը, երեխաները դիտեցին մուլտֆիլմ, քննարկեցին հեքիաթը և բնութագրեցին հերոսներին։
25/10/2019թ.«Դասը վարում է ծնողը»դասաժամի շրջանակներում,2ա դասարանում դասը վարեց Աբրահամյան Ալենի ծնող Աննա Գասպարյանը , մասնագիտությամբ դիզայներ, երեխաներին մասնակից դարձնելով փուչիկնեերով ոզնի ձևավորելու աշխատանքին։
24/10/2019թ. 8գ դասարանում դասը վարում է Խաչատրյան Արամայիսի պապիկը՝ ՄՀՄԻ, <<Նանոբիոֆոտոնիկա>> կենտրոնի ղեկավոր Գրիգոր Արզումանյանը
24/10/2019թ.7գ դասարանում դասը վարում է գրադարանավարուհի Մերի Առաքելյանը
23/10/2019թ. «Դասը վարում է ծնողը»դասաժամի շրջանակներում,Տիգրանուհի Բեգյանը դասաժամը անցկացրեց «Ավրորա»ռադիոկայանում:
23/10/2019 5գ դասարանում դասը վարեց բժիշկ - ծնող Անդրանիկ Շամիլյանը "Մարդու օրգանները և նրանց ֆունկցիաները"թեմայով:
20.10.2019թ.2բ դասարան:Դասը վարում է ծնողը՝Փանդունց Արաքսյան, Թեման`«Երթևեկության կանոններ»:
17/10/2019թ.7դ դասարանում դասը վարում է մասնագետ- ծնող Եղիազարյան Արփինեն, արևելագետ: Թեման ՙՙՀմայիլները և նրանց դերը՚՚
17.10.2019- Հ. Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի 3դ դասարանում դասը վարում էր Կարինա Տոնոյանի մայրը՝ Շուշանը, "Հեռախոսների վատ ազդեցությունը առողջության վրա" թեմայով։
18/10/2019թ.IV ա դասարանում դասը վարում է մասնագետ-ծնող մանկավարժ, վարսահարդար Սեդա Բորիսովնան: Թեմա՝ Խնամված արտաքին,կոկիկ մազեր:
14/10-21/10/2019թ.ԱԽ անդամները <<Երեխայի իրավունքներ>> թեմայով դասը վարեցին 5-9րդ դասարաններում :
13/10/2019թ.Դասը վարում է 1գ դասարանի ծնող Ավետյան Գայանեն: Թեման ՙՙ Առողջ ատամներ՚՚
10/10/2019թ. «Դասը վարում է աշակերտը»9 դ դասարանի աշակերտներ՝Դավթյան Ադանան ու Հովհաննիսյան Գոռը ,7 դ դասարանում վարեցին երկրաչափության դաս ։ Թեման՝«Եռանկյուն» Ուսուցիչ՝ Ն.Ալթունյան
9/10/2019թ.7ա դասարանում դասը վարում է մասնագետ ծնող Աննա Հակոբյանը: Թեման ՙՙ Սննդի անվտանգությունը՚՚, դասղեկ Գ.Ներսիսյան
7.10.2019. 2բ դասարան: Դասը վարում է ծնողը` Նազարյան Նունեն: Թեման`«Ընկերություն»:
4.10.2019թ. 3ա դասարանում դասը վարում է մասնագետ ծնող՝ բժշկուհի Զառա Մարգարյանը "անձնական հիգիենա " թեմայով։Դասղեկ Ա.Ավետիսյան
3/10/2019թ, IIգ դասարանում դասը վարում է մասնագետ-ծնող Մարինե Ջանոյանը " Բերանի խոռոչի խնամքը" թեմայով։
3/10/2019թ. 4 դասարանում « Դասը վարում է մասնագետ ծնողը»դասաժամի շրջանակում մեզ հյուր էր եկել Խառատյան Սիրանուշը ,որը մասնագիտությամբ բժիշկ է:Թեման՝Առողջ սնունդ, առողջ ապրելակերպ:
3/10/2019թ. 4 դ դասարանում « Դասը վարում է մասնագետ ծնողը»դասաժամի շրջանակում մեզ հյուր էր եկելԱմիրջանյան Մարիամի մորաքույրը ,որը մասնագիտությամբ բժիշկ է:
1/10/2019թ. VI ա դասարանում դասը վարում է դպրոցի բուժքույրը։ Թեման՝ Մաշկի խնամք և հիգիենա։
30.09.2019 Iբ դասարանում դասը վարում է մասնագետ - ծնող Կարինե Աղաջանյանը , <<Ատամների խնամքը>>թեմայով։
27.09.2019 Դասը վարում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանը ,,Հիգիենա,, թեմայով: 4ա դասարան , դասղեկ Ա.Մկրտչյան
26.09.19 - 3դ դասարանում դասը վարեց դպրոցի բուժքույր ընկեր Բելլան։ Նա երեխաներին ներկայացրեց, թե ինչ է պարունակում "Առաջին բուժօգնության դեղատուփը" և անհրաժեշտության դեպքում ինչպես է պետք այդ պարագաները օգտագործել։
26/09/2019 4 դ դասարանում « Դասը վարում է մասնագետ ծնողը»դասաժամի շրջանակում մեզ հյուր էր եկել Կյուռկչյան Միքայելի հայրիկը,որը մասնագիտությամբ բժիշկ է:
26/09/2019 Դասը վարում է մասնագետ-ծնողը՝ բժիշկ Արմենուհի Աբրահամյանը։ Թեման՝ Անձնական հիգիենա և մարմնի խնամք: 5բ դասարան դասղեկ Ս.Վասիլյան
23.09.2019թ. 2բ դասարանում դասը վարում է դպրոցի բուքույր Բելլա Մարտիրոսյանը«Անձնական հիգիենա »թեմայով:
20.09.2019թ. 9գ դասարանում դասը վարեց դպրոցի բուժքույր Իզաբելլա Մարտիրոսյանը "Դեռահասների անձնական հիգիենան և մաշկի խնամքը" թեմայով։
19.09.2019թ․ 8ա դասարան։ Դասը վարում է մասնագետ-ծնողը (Խաչատրյան Անի - բժիշկ) ։ Դասի թեման՝ <<Ոսկրային համակարգ>>։ Խոսվեց սկոլիոզի մասին, որպես հիվանդություն, որոնք են դրանց պատճառները, ինչպես խուսափել դրանից։ Դասղեկ՝ Ն․Մինասյան
19/092019թ. <<Դասը վարում է ծնողը>>։ԵՊՀ -ի պրոռեկտոր Արարատ Մալխասյանը 9 դ դասարանի աշակերտների համար դասն անցկացրեց ԵՊՀ-ի թանգարանում 100-ամյակի կապակցությա
16.09.2019թ. 7ա դասարանում դասը վարում է մասնագետ-ծնող Լուսնե Հակոբյանը հիգենա և անասնաբուժություն թեմայով: Դասղեկ Գ.Ներսիսյան
16.09.2019թ. Դասը վարում է մասնագետ-ծնողը Ջամջյան Սեդան
Թեման`«Էլեկտրական հոսանք և անվտանգության կանոններ »: 2բ դասարան դասղեկ Լ.Միրիջանյան
Թեման`«Էլեկտրական հոսանք և անվտանգության կանոններ »: 2բ դասարան դասղեկ Լ.Միրիջանյան
13.09.2019թ. 3ա դասարանում դասը վարեց դպրոցի բուժքույր Իզաբելլա Մարտիրոսյանը "Անձնական հիգիենա" թեմայով։
13.09.2019թ Դասը վարում է մասնագետ-ծնողը: Աշակերտները այցելեցին ՀՀ նոտարական պալատ, որտեղ անցկացվեց դաս ,, Իրավունքներ և պարտականություններ ,, թեմայով:
8ա դասարան:դասղեկ. Ն.Մինասյան
8ա դասարան:դասղեկ. Ն.Մինասյան
11/09/2019 «Դասը վարում է ծնողը»դասի շրջանակներում 4դ դասարանի հյուրն էր Արա Թադևոսյանը`Թադևոսյան Մարիամի հայրը: Ամռանը Արան բարձրացել էր Արարատ լեռան գագաթը և երեխաների հետ կիսեց իր տպավորությունները:Հատկանշաան էր,որ 190 տարի առաջ այս օրերին սկսվեց Ֆ.Պարրոտի խմբի վերելքը դեպի Արարատի գագաթը:
2018-2019 ուստարի
18/05/2019թ. IIIա դասարանում դասը վարում է Աստղիկ Գրիգորյանը(ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն,առողջապահական ծրագրի ղեկավար): Դասի թեման էր՝ Առողջ ապրելակերպ և անվտանգ վարքագիծ:
30/04/2019թ. 8բ դասարանում դասը վարում է ծնողը(Մկրտչյան Մհերի մայրը՝ Արփինե Մկրտչյանը) Թեման՝ ,,Մասնագիտական կողմնորոշում,,
23/04/2019թ.IIգ դասարանում դասը վարում է Բողոսյան Սարգիսի մայրիկը ։Դասը նվիրված էր ցեղասպանության զոհերի հիշատակին։
17.04.2019թ. 8դ դասարանում դասը վարում է ծնողը՝Գրիգորյան Դիանան։Թեման «Փոխհարաբերությունները դասարանում»։
15.04.2019թ. 2 ա դասարանում "Առաջին բուժօգնություն " թեմայով դաս վարեց ծնող Սիրանուշ Պետրոսյանը։
9.04.2019 IIԳ դասարանում դասը վարում է Օհանյան Անահիտի մայրիկը:Նա պատմեց Հիսուս Քրիստոսի Հարության տոնի՝Զատիկի մասին։Վերջում որոշեցինք միասին ցորեն աճեցնել։
8.04.2019թ. 2 ա դասարանում դասը վարում էր մանկաբույժ Նունե Ավագյանը։Նա երեխաներին ներկայացրեց առողջ ապրելակերպի կանոնները։Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսում էին և հարցեր տալիս։Նա սիրով պատասխանեց բոլոր հարցերին։
1.04.19թ. 2 ա դասարանում դասը վարում էր Ադրինե Մխիթարյանը։Նա եևեխաներին ներկայացրեց անձնական հիգիենայի կանոնները։Դասը անցկացվեց խաղի միջոցով, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց։
20.03.2019 – II դ դասարանում դասը վարում էր Ռաֆիի հայրը՝ IT ոլորտի աշխատող Հայկ Ասլանյանը: Նա իր գործընկերուհի Արմինեի հետ ներկայացրեց Arloopa ծրագիրը: Երեխաները տեսան, թե ինչպես են <<կենդանանում>> նկարները: Ամենատպավորիչը եղավ դասարանում Հովհաննես Թումանյանի հայտնվելը: Այս դասը երբեք չի մոռացվի:
6/12/18թ.VIա դասարանում դասը վարում է Արման Խաչատրյանի մայրը՝Լուսինե Թասլակյանը, թեման <<Հայաստանի ջրային ռեսուրսները>>
23/11/2018թ. III ա դասարանում դասը վարում է դպրոցի բուժքույր Բ. Մարտիրոսյանը ,, Առաջին բուժօգնություն և հիգիենա,, թեմայով:
21/11/2018թ. IIդ դասարանում դասը վարում էին Մինասյան Սամվելի և Արամյան Արայի մայրիկները՝ Սուսաննան և Սերինեն: Նրանք երեխաներին ներկայացրին, թե ինչպես են ԱՄՆ-ում և Կանադայում նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը տոնում Երախտագիտության կամ Գոհաբանության օրը: Ծնողները պատմեցին տոնման ավանդույթների մասին: Երեխաները մեծ հետաքրքրութամբ լսում էին, մասնակցում զրույցին, հարցեր տալիս: Վերջում յուրաքանչյուր աշակերտ ստացավ պոքրիկ կոնֆետ՝ շնորհակալական խոսքերով:
14.11.2018թ. IIդ դասարանում դասը վարեց Նարե Մարկոսյանի մայրիկը՝ Արփան: Ծնողը աշակերտներին սովորեցրեց ձեռքերի միջոցով կենդանիներ նկարելու սկզբունքները: Երեխաները մեծ ոգևորությամբ նկարում էին սիրամարգ, ջայլամ և խխունջ:
13/11/2018թ. 9գ դասարանում դասղեկի ժամը վարում էր աշակերտուհի Արմինե Գալստյանը, ով լինելով նոր աշակերտ ընկերներին ներկայացրեց իր անցած ուղին:
8/11/2018թ. 3դ դասարանի երեխաները հանդիպեցին լրագրողին ,որը հարցազրույց էր ունեցել կենդանի լեգենդ`Շավարշ Կարապետյանի հետ:
2/11/2018թ ''Глобальный вопрос '- ի խաղ-մրցույթի մասնակից 9գ դասարանի աշակերտներ Խանգելդյան Ֆելիքսը, Շառյան Անահիտը և Մուկուչյան Միլանան ներկայացրեցին դասընկերներին խաղի կանոնները և տպավորությունները:
10/10/2018թ. Բնագիտության դասը վարում է 6դ դասարանի աշակերտ Սարգիս Ուստակարայանը: Սարգիսը նախօրոք ուսուցչի հետ /Ք.Արիստակեսյան/ պատրաստել էր հետաքրքիր հարցեր, լավ նախապատրաստվել, հարցումը կատարում էր ճիշտ:
4/10/2018թ Բնագիտության դասը վարում է 6ա դասարանի աշակերտ Դավիթ Թամազյանը: Դավիթը նախօրոք ուսուցչի հետ /Ք.Արիստակեսյան/ պատրաստել էր հետաքրքիր հարցեր, լավ նախապատրաստվել, հարցումը կատարում էր ճիշտ:
2/10/2018թ. Մարտիրոս Սարյանի պուրակում դասը վարում էր նկարիչ Սամվել Սևադան : 4ա դասարան , դասղեկ Ն.Բադալյան
17/05/2018թ. 2բ դասարանում դասը վարում է ծնողը ՝<< Ես սիրում եմ իմ դպրոցը>> թեմայով:
23/III/2018թ. 2 դ դասարանում դասղեկի ժամը վարում էին երեխաները:Նրանք զանազան աճպարարություններ էին անում:
17/III/2018թ.Հ. Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի աշակերտական խորհրդի անդամներ Անուշիկ Մուրադյանը և Էլեն Հովհաննիսյանը / 8գ դասարան/IIդ դասարանում վարեցին դաս <<Պույ Պույ մկնիկը և հանելուկներ>> թեմայով:
12/III-16/III/2018թ.Հ. Հայրապետյանի անվան հ 78 դպրոցում 8ա, 8բ , 8գ դասարաններում աշխարհագրության <<Հնդկաստան: Մշակույթն ու ավանդույթները>> թեմայով դասը վարում է աշակերտը:
26/02/2018թ. <<Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և քնելուց առաջ ,հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար>>....Սասունի Արծիվ(Զորավար Անդրանիկ):Դասը վարում է աշակերտը. Հ.Հայրապետյանի անվան հ. 78 դպրոցի 7դ դասարանը հայրենասիրական դաս անցկացրեց 6բ դասարանում:
19/02/2018թ. Դասը վարում էր Հայոց ազգային ազգայնական, հասարակական կազմակերպության ղեկավար Արշակ Զաքարյանը:
09/01/2018թ. Դասը վարում էր ոստիկանության վետերանների միության նախագահ Ավետիք Հարությունյանը:
14/12/2017թ. դասը վարում էր ծնող ՝հնչյունային ռեժիսոր Պարույր Բաղյանը: Դասը անցավ մեծ հետաքրքրությամբ, ներկայացվեց ինչպես է ստեղծում ֆիլմը, ինչպես են ներդաշնակություն ստանում խաղի և ձայնի միջև: Ինչպես են ստանում օրինակ անձրևի, ձյան վրա քայլելու, հարվածի ձայները: Պատմեց հայ ֆիլմի ստեղծման, հայ կինոռեժիսորների մասին:
7/12/17թ. VIIIգ դասարանի աշակերտուհի Անուշ Մուրադյանը ՙՙՊարի թևերով ՚՚ թեմայով:
23/11/17թ. VIIIգ դասարանում դասը վարում էր աշակերտ Նորիկ Բաղդասարյանը ՙՙԻմ հաջողությունները ՚՚ թեմայով:
22/11/2017թ. IIIա դասարանում դասը վարում էր Մուրադյան Դավիթի ծնողը՝ մանկաբույժ Մուրադյան Արուսյակը <<Առողջ ապրելակերպ >> թեմայով:
22/11/17թ. IIIգ դասարանում դասղեկի ժամը այս անգամ վարում էր Ասատրյան Արմենի ծնողը՝ հոգեբան Ն.Ասատրյանը: Նա հետաքրքիր վարժությունների միջոցով փորձեց պարզել կա արդյոք երեխաների մոտ ներքին տագնապի զգացողություն:
15/11/2017թ. Դասը վարում է VI գ դասարանի աշակերտ Չիլինգարյան Քրիստինեն <<Մի հայի պատմություն >> թեմայով : Աշակերտը պատմում է իր հոր պապիկի, հայրենական մեծ պատերազմի հերոս Ս.Չիլինգարյանի մասին:
15/11/2017թ IX դասարանների մի խումբ աշակերտներ, դասը վարում է աշակերտը շարքից մաթեմատիկայի տասնօրյակի շրջանակներում անցկացրեցին դասեր V- VIII դասարաններում : Ուսուցիչներ Կ.Դանիելյան, Ն.Ալթունյան:
10/11/2017թ.2դ դասարանում դասը վարում է Խաչատրյան Մոնիկայի ծնողը Գոհարը«Առողջ սնունդ» թեմայով:
20.10.2017թ. 3ա դասարանում << Բարի Սամարացի>> թեմայով դասը վարում է ծնող՝ Խաչատրյան Նանեն:
13.10.17թ. 3բ դասարանում <<Վարվեցողության կանոններ>>թեմայով դասը վարում է ծնող` Պետրոսյան Օլյան:
13․10․2017թ 2դ դասարանում <<Ինտերիեր և դիզայն >> թեմայով դասը վարում է աշակերտուհի Մարիայի մայրը՝ տիկին Ալլան։
9.10.2017թ. 9բ դասարանում "Արվեստի ուժը" թեմայով դասը վարում է աշակերտուհի Արևիկ Վարդանյանի մայրը՝Թամարա Սարյանը։Բանավեճի արդյունքում ձևակերպվեց բանաձև՝"Արվեստի ուժով մարդը նվաճում է քաղաքակրթության բարձունքները"։
06․10․2017թ․ 3բ դասարանում << Հմուտ ձեռքեր >> թեմայով դասը վարում է Խաչատրյան Էլինայի մայրիկը՝ տիկին Սոնան ։
06․10․2017թ․ 2դ դասարանում << Փողը, փողի առաջացումը >> թեմայով դասը վարում է Բաղդասարյան Էլինայի մայրիկը՝ տիկին Մարգարիտան։
29.09.17 Դասը վարում է 3-րդ բ դասարանի աշակերտուհի Ներկարարյան Նելլիի մայրը՝ տիկին Աննան թեման`«Քաղաքավարության կանոնները»:
22․09․2017թ․ 2դ դասարանում << Կոմիտասի կյանքն ու գործունեությունը >> թեմայով դասը վարում է Նազարյան Նարեկի մայրիկը՝ տիկին Օվսաննան։
15․09․2017թ․ 2դ դասարանում << Քաղաքավարության կանոնները >> թեմայով դասը վարում էՏոնոյան Էլիզայի մայրիկը՝ տիկին Մաննիկը։
2016-2017 ուստարի
27.04.2017թ. 3ա դաս.-ում անցկացվեց համակցված դաս.<<Մայրենի լեզվի դերն ու նշանակությունը,հայն ու հայրենասիրությունը>> թեմայով:Դասն անցկացրեց Հեղինյան Շուշիի մորեղբայրը'Սևակ Պիլեմճյանը: Դասն անցավ հրաշալի:Երեխաները շատ ուշադիր լսում էին և հարցերին պատասխանում մեծ ոգևորությամբ:Դասի ավարտը հուզիչ էր.Սիրիայում ծնված'Կանադահայ մեծ հայրենասերը խոստացավ երեխաներին կրկին այցելել մի քանի տարի անց:
6/04/2017թ. Հ.Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 8բ դասարանում տեղի ունեցավ Հայրենասիրական դաս ՝ <<Նորօրյա հերոսներ>> թեմայով: Դասը վարում են փոխգնդապետ Արսեն Առուշանյանը և <<Մահապարտների գումարտակի >> զինվոր, քառօրյա պատերազմի մասնակից, ավագ ենթասպա՝ Հակոբ Ազիզյանը:
10/03/2017թ. 2բ դասարանում դասը վարում է ծնողը ՝ «Ատամների խնամքը» թեմայով:
19/12/2016թ. Դասը վարում է ծնողը: 3ա դասարանի աշակերտուհի Կարապետյան Էլինայի մայրիկը՝ Ղարիբյան Լուսինեն մասնագիտությամբ իրավաբան, անցկացրեց հետաքրքիր դաս <<Երեխաների իրավունքները,ծնողների ներգործությունը ուսումնական համակարգում>>թեմայով: Աշակերտները իրենց հուզող մի շարք հարցեր տվեցին և լիովին տեղեկացան իրենց վերաբերող իրավունքներին:
29/11/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Ոստիկանության Ակադեմիայում իրավագիտության ֆակուլտետի դեկան՝ Մանուկ Մուրադյանը:Դասի թեման էր՝ Հայաստանի պետական կառավարման ձևը, Սահմանադրության ընդունումը 1995թ. հուլիսի 5:
Խոսվեց՝
Խոսվեց՝
- իրավական պետության հիմնական սկզբունքների մասին (իրավական օրենքների գերակայություն)
- մարդու իրավունքների կարգավորման բովանդկությունը
- մարդու իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը
- մարդը որպես կենսաբանական, բանական, հոգևոր էակ
- մարդու իրավունքները մարդու անօտարելի հատկություններն են
- ազատությունը և արժանապատվությունը մարդու իրավունքների նպատակ:Արժանապատվությունը հասարակության կողմից մարդու արժեքավորության ճանաչումն է, մարդու՝ ինքն իր հանդեպ հարգարժան վերաբերմունքը:
25/11/2016թ. 2բ դասարանում <<Կոմպոզիցիայի ձևավորում>> թեմայով դաս անցկացվեց :
24/11/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցի 8-ի ա, բ դասարաններում <<Ինքնաձիգի տեսակները, մարտական բնութագիրը, հիմնական մասերը ը դրանց նշանակությունը>> թեմայով դաս անցկացրեց 14746 զորամասի ՍՊԳ տեղակալ փ/գ-տ Ա.Առուշյանը:
17/11/2016թ․ Հ․Հայրապետյանի անվան հ78 դպրոցի 3բ դասարանում դասը վարում է ծնող`Նանա Մինասյանը "Ատամների խնամք" թեմայով: Աշակերտները դիմածնոտի վրա փորձում էին սովորել ատամների խնամքի ճիշտ եղանակներն:
16/11/2016թ. Հ.Հայրապետյանի անվան հ78 հիմնական դպրոցի 5գ դասարանի ծնողների հետ համագործակցության վառ օրինակ. սովորում ենք տիկնիկներ պատրաստել:
13/11/2016թ. 5ա դասարանի աշակերտները փորձում են ծնողների և դասղեկ Ն.Մինասյանի օգնությամբ պատրաստել տիկնիկներ Սյունիքի տարազով:Դասի թեման էր <<Սյունիքի մարզի տիկնիկները>> : Դասը վարում էր ծնող Խաչատրյան Մանանան:
10/11/2016թ. 6բ դասարանում <<Բացահայտում ենք աշխարհի ժողովուրդների ազգային պարերի գաղտնիքները>> թեմայով դաս անցկացրեց ծնող Արմեն Հակոբյանը/ Էրիկա Հակոբյանի հայրը: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին դասին և սովորեցին պարային նոր շարժումներ:
21/11/2016թ. 5ա դասարան <<Դրամի պատմությունը>> թեմայով դաս անցկացրեց Լիլիթ Հովականյանը:Աշակերտները ծանոթացան դրամի ստեցծման պատմության հետ, ստացան իրենց հետաքրքրած հարցերի պատասխանները: Դասը անցավ հետաքրքիր ու բովանդակալից:
28/10/2016թ. 4բ դասարանում դասը վարում էր աշակերտ Վ. Նազարյանի տատիկը՝ մաթեմատիկոս և ծրագրավորող տիկին Սվետան: Նա երեխաներին ներկայացրեց իր մասնագիտության հետաքրքիր կողմերը, որը հիմնավորեց ուշագրավ, տրամաբանական խնդիրներով:
19/10/2016թ. 7գ դասարանի աշակերտները հյուրընկալվեցին Հ.Պետրոսյանի անվան հողագիտության ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն: Դասը վարում էր 7գ դասրանի աշակերտ Խանգելդյան ֆելիքսի տատիկը՝ Կրյուչկովա Գայանեն: Փորձերը երեխաների հետ կատարեցին քիմիկ - անալիտիկ Լ.Մարուքյանը, Տ.Ջանգիրյանը, իսկ թանգարանում իր հետաքրքիր մեկնաբանություններով մեզ միացավ գիտությունների դոկտոր պր. Պապինյանը, օրը շատ հետաքրքիր էր և բազմաբովանդակ:
19/10/16թ. 5բ դասարանում <<Մոնթե Մելքոնյան >> թեմայով դաս անցկացրեց ծնող Նելի Գասպարյանը / Նելի Թովմասյանի տատիկը/ : Թեման հայրենասիրական էր և երեխաները մասնակցեցին ակտիվորեն ու մեծ հետաքրքրությամբ: Դասղեկ Գ.Հովակիմյան
15/10/2016թ. 8բ դասարանը դասղեկ Ն․Բադալյանի ուղեկցությամբ այցելեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի թանգարան:Այցելությունը կազմակերպել էր Քաղաքացիական ավիացիայի մամուլի և տեղեկատվական կենտրոնի ղեկավար Թամարա Սարգսյանը(Արևիկ Վարդանյանի մայրը):
Հայկական ավիացիան ունի խոսուն պատմություն…
Հայկական ավիացիան ունի խոսուն պատմություն…
11/10/16թ. 6գ դասարանում <<Տիկնիկների պատրաստում >> թեմայով դաս անցկացրեց ծնող Աննա Գասպարյանը: Թեման հայրենասիրական էր և երեխաները մասնակցեցին ակտիվորեն ու մեծ հետաքրքրությամբ: Դասղեկ Գ.Ներսիսյան
13/10/16թ. 7ա դասարանի աշակերտները հյուրընկալեցին Հայաստանում Սկաուտական շարժման և <<Փոքր Մհեր>> կրթահամալիրի հիմնադիր ռազմական մանկավարժ, գեներալ Լևոն Մխիթարյանին(նա 7ա դասարանի աշակերտ Լևոն Մխիթարյանի պապիկն է):Ջերմ ու անմիջական զրույցի միջոցով պարոն Մխիթարյանը հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց՝ կարևորելով մարդու և բնության ներդաշնակ կապը, բնության գաղտնիքների իմացությունը և բազմաբնույթ հմտությունների դերը յուրաքանչյուր մարդու կյանքում:
18.02.2016թ. «Դասը վարում է ծնողը» խորագիրը կրող միջոցառմանը այս անգամ ներկա էր 1 բ դասարանի ծնող Նարինե Հովանեսը, ով իր հետ բերել էր Այբբենարանի հերոսների`Պեպենին, Շեկոյին, Տոտոյին: Ծնողը պատմեց հերոս-կենդանիների մասին և բեմականացրեց մի փոքրիկ հատված «Խամաճիկների» թատրոնի ներկայացումներից մեկից: Երեխաները գոհ և ուրախ էին: 1 բ դասարան Դասվար`Լ. Միրաջանյան
2015-2016 ուստարի
16/12/15թ. 6գ դասարանում <<Առողջ սնունդ և հիգենա >> թեմայով դաս անցկացրեց ծնող Արմիկ Նազարյանը / Լևոնյան Մերիի տատիկը/ : Թեմայի ընտրությունը արդիական էր, դասի անցկացման ձևը արդյունավետ , և երեխաները մասնակցեցին ակտիվորեն ու մեծ հետաքրքրությամբ: Դասղեկ Ա.Գալֆայան
4/12/15թ. 6ա դասարանում <<Բնապահպանանկան խնդիրներ >> թեմայով դաս անցկացրեց ծնող Հեղինե Եղիազարյանը / Մեսրոպյան Անահիտի մայրը/ : Թեմայի ընտրությունը արդիական էր, դասի անցկացման ձևը արդյունավետ , և երեխաները մասնակցեցին ակտիվորեն ու մեծ հետաքրքրությամբ:
4/12/2015թ. Հ. Հայրապետյանի անվան հ 78 դպրոցի 8-րդ դասարանում տեղի ունեցավ դաս՝ << Պարը մեր կյանքում>> թեմայով: Ներկայացվեց հայակական պարը՝ իր ժողովրդական և ազգագրական տարատեսակներով, հայկական պարերի բովանդակությունն ու նշանակությունը: Դասը վարում էր 8-րդ դասարանի ծնող , պարուհի Ժաննա Գալստյանը:
3/12/2015թ. 4գ դասարանի ծնող ՝ Հովհաննիսյան Անգելինայի մայրը հետաքրքիր դաս անցկացրեց, ուսումնասիրելով խմելու ջրի բաղադրությունը: Փորձերին մասնակցեցին նաև աշակերտները , և համոզվեցին, որ մենք խմում ենք մաքուր և անանրատ ջուր:
27.11.2015թ. Vբ դասարանում ատամնաբույժ Սևան Հայրապետյանը անցկացրեց դաս Հոգու և մարմնի հիգիենան թեմայով: Դասի առաջին հատվածը տրվեց մարմնի հիգիենայի տարրական կանոնների ներկայացմանը, այնուհետև անցում կատարվեց հոգու հիգիենային: Երեխաները դասի ընթացքում բազմաթիվ նկարներ տեսան, ինչպես նաև դիտեցին տեսանյութ հիգիենայի վերաբերյալ: https://www.youtube.com/watch?v=eKo3f3iRVbc
Դասը բավականին հետաքրքիր ստացվեց, քանի որ դասի ընթացքում երեխաները իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստացան:
Դասը բավականին հետաքրքիր ստացվեց, քանի որ դասի ընթացքում երեխաները իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները ստացան:
2015-2016 ուստարի
<<Դասը վարում է աշակերտը>> խորագիրով դաս անցկացրեց Հ.Հայրապետյանի անվան հ.78 դպրոցի 6գ դասարանի աշակերտ, <<Փյունիկ-1-04>> ֆուտբոլի թիմի ավագ Դավիթ Բաբայանը: Նա մեծ ոգևորությամբ պատմեց , թե ինչպես <<Արցախում զոհված ազատամարտիկների>> հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշարում զբաղեցրեցին III պատվավոր տեղը /12 թիմերից/:Մեծ էր դասընկերների ոգևորությունը և հպարտությունը...
27.11.2015թ. 2 բ դասարանում դասը վարում էր ծնողը։ Ք.Դանիելյանը աշակերտներին ծանոթացրեց համակարգչային խաղերի օգտակար և վնասակար կողմերը։
26/12/20152թ. կայացավ հերթական դասը 9-րդ ա դասարանում (դասղեկ `Մ. Հովհաննիսյան): 《Իմ իրավունքները》 թեմայով դասը վարում էր Արմեն Բաղդասարյանը (Իրավաբանական "ABN" ՍՊԸ-ի տնօրեն): Նա ծանոթացրեց սովորողներին ՀՀ մայր օրենքի `սահմանադրության հիմնական դրույթներին, մասնավորապես անդրադարձավ սովորողների իրավունքներին: Սիրով պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին `մասնագիտական կողմնորոշման շեմին կարևորելով կայուն գիտելիքը և դրա գործնական կիրառումը:
Զրուցարանի խոսակցության ավարտ
Զրուցարանի խոսակցության ավարտ
25/11/2015թ. 4գ դասարանի ծնող ՝ Տոնիյան Մարիամի մայրը հետաքրքիր դաս անցկացրեց քաղաքավարության կանոնների վերաբերյալ, թեման ՝ սեղանի շուրջ ինչպես օգտվել սպասքից: